«Սիլվայի գործով» նիստը նորից հետաձգվեց․ հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին
 |news.am|
14:27 - 04 հոկտեմբերի, 2022

«Սիլվայի գործով» նիստը նորից հետաձգվեց․ հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին |news.am|

news.am: «Սիլվայի գործով» նիստը նորից հետաձգվեց։

Նիստի սկզբում պարզվեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ներկա չեն։ Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ փաստաբան Հայկ Ալումյանից ստացվել է հաղորդում Ճամբարակ քաղաքում նիստի մասին, որտեղ պետք է որոշվի պաշտպանյալի խափանման միջոցը։ Դատավորը հետաքրքրվեց նախկին նախագահից մյուս երկու փաստաբանների բացակայության պատճառի մասին։ Հովհաննես Խուդոյանը, նշեց դատավորը, անցած նիստի ժամանակ տեղեկացրել էր, որ բացակայելու է։ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ փաստաբան Արամ Օրբելյանը մասնակցում է դատավարությանը, բայց քանի որ երեք փաստաբաններն ավելի քան բավական են, որոշվել է, որ նա ներկա կգտնվի, երբ ինքը միջնորդություն կներկայացնի, բայց եթե իմանային, որ Ալումյանն ու Խուդոյանը չեն լինելու, Օրբելյանին կկանչեին։

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը ծանոթացավ Ալումյանի հաղորդմանը եւ տեղեկացրեց, որ քանի որ Ճամբարակում նիստի մասին ծանուցումը թվագրված է սեպտեմբերի 30-ով, Ալումյանի բացակայությունը պետք է անհարգելի համարել։ Դատավորը նշեց, որ Ալումյանն ինքը կտա Բաղդասարյանին հետաքրքրող հարցերի պատասխանները գալիք նիստում։ Դատավորը բավարարեց Արմեն Գեւորգյանի փաստաբանի միջնորդությունը արտասահման մեկնելու մասին եւ տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ ինքն էլ մասնակցելու է որակավորման բարձրացման դասընթացների։

Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել