Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր մուտքը Հայաստան արգելվել է
09:58 - 26 հոկտեմբերի, 2022

Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր մուտքը Հայաստան արգելվել է

Ռուսական RT հեռուստաալիքի ղեկավար, մեդիա մենեջեր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ Այս մասին նա հայտնել է իր տելեգրամյան ալիքում։

Սիմոնյանն անդրադարձել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն ալգելելու մասին լուրին եւ հայտնել, որ իր մուտքը ՀՀ ևս արգելվել է։

«ՀՀ ներկայիս ղեկավարն արգելել է երկար տարիներ Հայաստանին աջակցող Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան։ Իմն, ի դեպ, նույնպես», - գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել