Հայաստանը գնում է պայմանական ռուսական սցենարին հակառակ ուղղությամբ, Պուտինի մեսիջները ուղղված էին հայ ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան
 |tert.am|
14:12 - 28 հոկտեմբերի, 2022

Հայաստանը գնում է պայմանական ռուսական սցենարին հակառակ ուղղությամբ, Պուտինի մեսիջները ուղղված էին հայ ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները շատ դժվար է մեկնաբանել այն առումով, որ վերջին չորս տարիները ցույց են տվել, որ իշխանությունները ասում են մեկ բան, անում` ճիշտ հակառակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե կա վաշինգտոնյան փաստաթուղթ, որով առաջարկվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում և ի պատասխան դրա՝ Նիկոլ Փաշինյանի կատարած գրառմանը։

«Փաշինյանի հայտարարություններից դժվար է ենթադրել, թե Հայաստանը ո՞ր ճանապարհով կգնա։ Հայաստանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը գնում է պայմանական ռուսական սցենարին հակառակ ուղղությամբ։ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախի ճակատագրի հետ կապված որևէ քննարկումներից։ Սցենարային առումով Հայաստանը համաձայնություն է տվել այն զարգացումներին, որը ենթադրում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում»,- ասաց Աբրահամյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հիմք չեն՝ հասկանալու, թե Հայաստանը որ ուղղությամբ է շարժվելու։

«Նիկոլ Փաշինյանի և իշխանության ներկայացուցիչների առաջնային նպատակն է հնարավորինս ձերբազատվել Արցախի հարցից և լավագույն դեպքում սահմանափակվել հումանիտար բնույթի հարցերի բարձրաձայնմամբ»,- ասաց պատգամավորը։

Շարունակությունը՝ tert.am-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել