Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կպաշտպանի Ադրբեջանը Իրանի ապակայունացնող ազդեցությունից |news.am|
10:51 - 11 նոյեմբերի, 2022

Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կպաշտպանի Ադրբեջանը Իրանի ապակայունացնող ազդեցությունից |news.am|

news.am:ԱՄՆ-ը կպաշտպանի Ադրբեջանը Իրանի ապակայունացնող ազդեցությունից։ Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ նշելով, որ ԱՄՆ-ի համար «միանգամայն պարզ է, որ Իրանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանում»։

Պատասխանելով այն հարցին, որ Իրանը սաստկացնում է հռետորաբանությունը «հարեւան երկրների, ինչպիսին Ադրբեջանն է, հանդեպ, նրանք սպառնում են վերջին ժամանակներս, նրանք մեղադրել են Ադրբեջանին Իրանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Կկարողանա՞ արդյոք Միացյալ Նահանգները պաշտպանել այդ հարեւան երկրները, եթե Իրանը շարունակի նրանց դեմ հռետորաբանությունը», Փրայսն ասել է. «Այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղարը հնարավորություն ուներ հանդիպելու ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Մեզ համար միանգամայն պարզ է, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանում։ Մենք այսուհետ եւս  կլինենք մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց եւ, ի վերջո, դիմակայել ապակայունացնող այն ազդեցությանը, որը գործադրում է Իրանն իր տարածաշրջանում եւ, գուցե, նրա սահմաններից դուրս»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին IRNA գործակալությունը տեղեկացրել է, որ երեք անհայտ անձինք հրաձգություն են սկսել Շիրազի (Ֆարսի նահանգ) Շահ Չըրաղ դամբարանում: 
Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը ավելի ուշ հայտարարել է, որ Շահ Չըրաղ դամբարանում ահաբեկչական գործողությունը կազմակերպողների թվում Ադրբեջանի քաղաքացի կամ քաղաքացիներ կան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել