Քոչարյանի գործով թարգմանությունը թերի է կատարվել. դատախազը միջնորդեց դատարան հրավիրել թարգմանչին 
 |factor.am|
15:59 - 15 նոյեմբերի, 2022

Քոչարյանի գործով թարգմանությունը թերի է կատարվել. դատախազը միջնորդեց դատարան հրավիրել թարգմանչին |factor.am|

factor.am: ՀՀ երկրորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց, քանի որ թարգմանչի ներկայություն դատարանում հնարավոր չէր ապահովել։

Այսօր դատարանում պետք է հետազոտվեին մեղադրանքի ապացույցները։ Փաստաթղթերից մեկը, սակայն, որը թարգմանվել էր անգլերենից, ուներ թերություններ։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հրապարակած ապացույցների մեջ եղած ոչ հայերեն, լատինատառ կամ անգլերեն բառեր, որոնց թարգմանությունը հարցեր առաջացրեց պաշտպանական կողմի մոտ։

Դատավորը ընդմիջում հայտարարեց, որի ընթացքում, սակայն, պարզվեց, որ թարգմանիչը չի կարող ներկայանալ, իսկ թարգմանչական կազմակերպության ղեկավարին հայտնի չեն պատճառները։

Թարգմանչի՝ դատական նիստին ներկայությունն ապահովելու նպատակով այսօրվա նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 22-ը։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, Արմեն Գևորգյանը նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ և այդ մասով նիստը շարունակվելու է։

Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու համար: 

Առավել մանրամասն՝ factor.am -ում 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել