Սունակն առաջին անգամ այցելել է Կիև, հայտարարել հակաօդային պաշտպանության նոր փաթեթի տրամադրման մասին
19:35 - 19 նոյեմբերի, 2022

Սունակն առաջին անգամ այցելել է Կիև, հայտարարել հակաօդային պաշտպանության նոր փաթեթի տրամադրման մասին

Այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն առաջին անգամ այցելել է Կիև։ Նա խոստացել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի ուկրաինացիների կողքին լինել: Այս մասին տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայի կառավարության կայքից։
 
Նախագահ Զելենսկու հետ հանդիպմանը նա հաստատել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի հակաօդային պաշտպանության նոր փաթեթ՝ օգնելով ամրացնել պաշտպանությունը։ Փաթեթը ներառում է 125 ՀՕՊ միջոցներ, ինչպես նաև օժանդակ սարքավորումներ։ 
 
Երկրի կառավարության հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ վարչապետ Սունակը տեսել է «իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր, որոնք վերջին ամիսներին օգտագործվել են խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ռմբակոծելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել