azatutyun.am: Մադրիդում բացվում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 68-րդ տարեկան նստաշրջանը։
Նախատեսվում է, որ այսօր ելույթ կունենան Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։
Համագումարին մասնակցում են 288 խորհրդարանականներ դաշինքի 30 երկրներից, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներից։
Ուկրաինան սեպտեմբերի վերջին ՆԱՏՕ-ին արագացված հիմունքներով միանալու դիմում է ներկայացրել:
ՆԱՏՕ-ի շատ անդամներ հանդես են եկել Ուկրաինայի՝ հնարավորինս շուտ դաշինքին միանալու օգտին։
comment.count (0)