ՌԴ խաղաղապահները ուժ կիրառելու մանդատ ունեն, ոչ բավարար եմ գնահատում նրանց գործողությունները. Արծվիկ Մինասյան

 |armenpress.am|
13:23 - 14 դեկտեմբերի, 2022

ՌԴ խաղաղապահները ուժ կիրառելու մանդատ ունեն, ոչ բավարար եմ գնահատում նրանց գործողությունները. Արծվիկ Մինասյան |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ոչ բավարար է գնահատում ՌԴ խաղաղապահների գործողությունները Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված:

«Ոչ բավարար եմ գնահատում:  Հարկավոր է շատ ավելի կոշտ միջոցներ կիրառել: Ուժ կիրառելու մանդատը կա և այդ մանդատը գալիս է մարդու հիմնարար իրավունքների ապահովման հրամայականից, և այդ մանդատը Ռուսաստանն ունի որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ, ունի նաև որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահության անդամ և ի վերջո ունի նաև որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևորագույն երաշխավորներից մեկը: Այդ մանդատը կա և այն պետք է շատ ավելի ամրացվի, բայց այդ մանդատի ամրացման համար Հայաստանի պաշտոնական տեսակետն էլ պետք է օգնի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՌԴ խաղաղապահների գործողությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել