Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքը բացելու՝ Կանադայի ԱԳՆ-ի հայտարարությանը

 |factor.am|
13:13 - 19 դեկտեմբերի, 2022

Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքը բացելու՝ Կանադայի ԱԳՆ-ի հայտարարությանը |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Կանադայի ԱԳՆ-ի՝ Լաչինի միջանցքը բացելու կոչին, այն որակելով որպես կողմնակալ։ Ադրբեջնական լրատվամիջոցները տարածել են գերատեսչության հաղորդագրությունը, որում ասված է․

«Կտրականապես մերժում ենք Կանադայի ԱԳՆ-ի կողմնակալ հայտարարությունը Լաչինի ճանապարհը բացելու կոչով։ Կանադան ավելի կլինի կլիներ՝ աջակցեր խաղաղության գործընթացին՝ կոչ անելով Հայաստանին դադարեցնել Լաչինի ճանապարհի «չարաշահումը անօրինական ռազմական և տնտեսական գործունեության համար», ներառյալ 2021 թվականին «Հայաստանում արտադրված ականների տեղափոխման և տեղադրման»»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ։

Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ին խափանել էր նաեւ Արցախի գազամատակարարումը, որ օրեր անց վերականգնեց։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել