Իշխանությունները երկակի խաղ են խաղում․ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է, բայց իրենք գնում են դեպի Արևմուտք. Օհանյան
 |news.am|
15:42 - 26 դեկտեմբերի, 2022

Իշխանությունները երկակի խաղ են խաղում․ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է, բայց իրենք գնում են դեպի Արևմուտք. Օհանյան |news.am|

news.am: Այն, որ այսօրվա իշխանությունները ճնշման ներքո են, միանշանակ է, այն, որ նրանք բանակցությունները տարել են այն ուղիով, որ ուղիով ուզում է թուրք-ադրբեջանական տանդեմը, այսինքն հրաժարվել Արցախից, եւս միանշանակ է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Իսկ այն, որ այսօրվա իշխանությունները հրաժարվում են գնալ մասնակցել բանակցությունների, անընդունելի է: Ընդհակառակը, բանակցությունների վայրն այն հարթակն է, որտեղ դու կարող ես գնալ եւ պարզ բանակցային համապատասխան մարտավարություն, հնարամտություն օգտագործելով, համայն աշխարհին,. Նաեւ դիմացի մարդկանց բացատրել՝ որոնք են մեր շահերը: Իրենք հայտնվել են այսպիսի իրավիճակում, որովհետեւ երկակի խաղեր են տանում: Առաջինը ՌԴ-ն, որը տեղում, գետնի վրա միակ երաշխավորն է Արցախի իր խաղաղապահի գործունեությամբ, չնայած այդտեղ էլ որոշակի խնդիրներ կան, բայց Արցախի ու հայ ժողովրդի շահերի համար պետք է պայքարել: Մյուս կողմից իրենք գնում են դեպի Արեւմուտք, դեպի վաշինգտոնյան փաստաթուղթ, պայմանավորվածություններ: Չեմ ասում՝ չպետք է գնալ խաղաղության, Արեւմուտքի հետ հարաբերություններ չպետք է ունենալ, բայց պետք է ռեալ նայել այսօրվա գործընթացին: Այսօրվա ռեալ երաշխավորն Արցախում  եւ Հայաստանում, որը կարող է նաեւ համապատասխան գործիքակազմեր օգտագործել, դա ՌԴ-ի եւ նրա խաղաղապահի ուժերի հետ համագործակցությունն է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե հնարավոր է՝ այսօր Լաչինի միջանցքը բացվի, Սեյրան Օհանյանն ասաց. «Ես էլ եմ լսել, բայց ուզում եմ ասել հետեւյալը՝ ճանապարհը բաց լինի, թե փակ, յուրաքանչյուր իրավիճակում մենք պետք է ուղիներ ընտրենք, պետք է ընտրենք այն կարեւորը, որը պետք է հայ ժողովրդին համախմբի: Պետք է գտնել այն ուղիները, որոնք ուղղված են եւ անվտանգության ապահովման խնդիրներին, եւ նաեւ միջազգային երաշխիքներ ձեւավորելուն»:

Նա ընդգծեց, որ այսօր հիմնական դերակատարը այս պայքարում պետք է լինի արցախցին, եւ հիմնական դերակատարողը, որը Արցախին պետք է աջակցի, դա ամբողջ հայ ժողովուրդն է, Հայաստանն ու Սփյուռքը. «Հիմա պետք է սպասենք, տեսնենք՝ երբ կբացեն ճանապարհը, բայց այն, որ ճնշումները միջազգային հանրության կողմից, եւ նաեւ Հայաստանի կողմից պետք է շարունակվի Ադրբեջանի նկատմամբ, դա միակ ուղին է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել