Հայաստանը շարունակելու է բանակցությունները Թուրքիայի հետ՝ հարաբերություններն ամբողջական կարգավորելու նպատակով. ԱԳՆ մամուլի խոսնակ |armenpress.am|
22:28 - 06 հունվարի, 2023

Հայաստանը շարունակելու է բանակցությունները Թուրքիայի հետ՝ հարաբերություններն ամբողջական կարգավորելու նպատակով. ԱԳՆ մամուլի խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը դրական է գնահատում ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու՝ Թուրքիայի քայլը։ Ընդգծեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Մենք, բնականաբար, դրական ենք գնահատում ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու Թուրքիայի քայլը: Հայաստանը, ինչպես և նախկինում, կառուցողական կերպով շարունակելու է բանակցություններն ինչպես հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների ձեռք Aբերած մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը շուտափույթ կյանքի կոչելու, այնպես էլ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ամբողջական կարգավորելու, այն է՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հայ-թուրքական սահմանի բացման նպատակով»,- նկատեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել