Այսօր «Ազգային-ժողովրդավարան բեւեռը» երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն։ Երթը կրում էր «Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման» խորագիրը։ ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, խոսելով երթի նպատակի մասին, ասաց․
«Շրջափակման առաջին օրերից մեր առաջին ռեակցիան եղել է բողոքի երթով մոտենալ կառաբարության շենք՝ հասկանալով, որ գլխավոր մեղավորը Երեւանի ադմինիստրացիա է, անշուշտ, մենք գիտենք, որ այս ադիմինստրացիան ենթակա է Ռուսաստանին, եւ հիմա գնում ենք Ռուսաստանի դուռը՝ մեր պահանջը ներկայացնել, արդեն ոչ թե որպես պահանջ, որ կատարեն նոյեմբերի 9-ի իրենց պարտավորությունները, քանի որ այդ ժամականերն էլ անցել են, այլ այսուհետ մի բան ունենք ասելու, որ գլխավոր լուծումն է լինելու․ հայ ժողովուրդը պիտի ինքնադրսեւորվի որպես սուբյեկտ, սեղմի իրենց մեկնված պոկենցիալ դաշնակիցների ձեռքերը, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ձեռքը պինդ բռնի եւ զուգահեռաբար Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից։ Լուծումը այս բանաձեւի մեջ է, որի ականատեսն ենք լինելու մոտ ժամանակներս»։
Ապա երթի մասնակիցները շարժվեցին դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ ողջույնի խոսք հղելու Ֆրանսիայի կառավարությանը՝ հանձին նրա դեսպանության։ Արա Պապյանն իր խոսքում նշեց, որ պահանջում են նաեւ , որ Ֆրանսիան ավելի հստակ գործողություններ իրականացնի․
«Մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիայի ԱԺ ղեկավարի այցը պիտի շրջադարձային լինի նաեւ քաղաքական ու քաղաքակրթական շարժի մեջ։ Այլեւս Հարավային Կովկասը եւ մասնավորապես Հայաստանը չի կարելի դիտարկել որպես Ցարական Ռուսաստանի կցորդ․ ՀՀ-ն անկախ երկիր է, բայց այդ անկախությունը կարիք ունի Արեւմուտքի, Ֆրանսիայի, ԱՄՆ առաջկության»։
Լուսանկարները՝ «Ազգային-ժողովրդավարան բեւեռ»-ի ֆեյսբուքյան էջից
comment.count (0)