Արմեն Գրիգորյանն ու Իգոր Խովաևը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն ու դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը
18:13 - 09 փետրվարի, 2023

Արմեն Գրիգորյանն ու Իգոր Խովաևը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն ու դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների  կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:

Հայտնում են  Անվտանգության խորհրդից, հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունները, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի իրականացման ընթացքը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն ու դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել