«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 21-ը
13:38 - 14 փետրվարի, 2023

«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 21-ը

«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 21-ը։ Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։
 
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկ շաբաթով հետաձգեց «Սիլվայի գործով» հերթական դատական նիստը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան։ Նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը համապատասխան բժշկական տեղեկանք ներկայացրեց դատարանին։ 
 
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին, ժամը 13։00-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել