Հայ փրկարարները Թուրքիայից վերադարձել են․ նրանց Մարգարայի կամրջի մոտ դիմավորել են Վահե Ղազարյանն ու Կամո Ցուցուլյանը
16:27 - 17 փետրվարի, 2023

Հայ փրկարարները Թուրքիայից վերադարձել են․ նրանց Մարգարայի կամրջի մոտ դիմավորել են Վահե Ղազարյանն ու Կամո Ցուցուլյանը

Փետրվարի 16-ին հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմն ավարտեց Թուրքիայի Հանրապետության Ադըյաման քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները։

Возможно, это изображение 5 человек

Փետրվարի 17-ին հայ փրկարարները վերադարձան Հայաստան: Նրանց հայ-թուրքական սահմանին՝ Մարգարայի կամրջի մոտ, դիմավորեցին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։

Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց փրկարարներին՝ կատարած աշխատանքի համար:

Возможно, это изображение 4 человека, люди стоят и текст «USAR»

Աղետի գոտում շուրջ 8 օր տևած որոնողափրկարարական գործողությունների արդյունքում միջազգային որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը՝ համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի հետ, փրկարարական տարբեր միջոցների կիրառմամբ փլատակներից դուրս բերեց 3 տուժածի և 10 զոհերի մարմիններ, տեղում իրականացրեց լայնածավալ որոնողական աշխատանքներ՝ այդ թվում նաև կինոլոգիական խմբերով:

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան իր միկրոբլոգում նույնպես լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ « Հայաստանի փրկարարական ջոկատը ավարտեց Ադըյամանի իր աշխատանքները ու վերադարձավ երկիր։ Ջոկատը զօրուգիշեր աշխատելով՝ բազմաթիվ քաղաքացիներ փրկեց փլատակների տակից։ Շնորհակալութուն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել