«Նրանցից ո՞ր մեկն է ուղղափառ». Զախարովան՝ Բայդենի և Զելենսկու լուսանկարի մասին
15:52 - 20 փետրվարի, 2023

«Նրանցից ո՞ր մեկն է ուղղափառ». Զախարովան՝ Բայդենի և Զելենսկու լուսանկարի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Կիև կատարած այցին։

Իր տելեգրամյան ալիքում նա հրապարակել է լուսանկար, որում Բայդենը Վլադիմիր Զելենսկու հետ Կիևի Միխայլովյան տաճարի պատերի մոտ է։

«Նրանցից ո՞ր մեկն է ուղղափառ», - գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Ջո Բայդենը մեկնել է Կիև չհայտարարված այցով։ Այցը առաջինն է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։ 

Սպիտակ տունը Ջո Բայդենի այցի մասին հաղորդագրություն է տարածել՝ նշելով․ «Մինչ աշխարհը պատրաստվում է նշելու Ուկրաինա Ռուսաստանի դաժան ներխուժման մեկամյա տարելիցը, ես այսօր Կիևում եմ՝ հանդիպելու նախագահ Զելենսկիի հետ և վերահաստատելու մեր անդրդվելի և չփոփոխվող հավատարմությունը Ուկրաինայի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նշվում է, որ Բայդենը Կիևում հանդիպում է նախագահ Զելենսկիի և նրա թիմի հետ՝ Ուկրաինային ԱՄՆ աջակցության վերաբերյալ ընդլայնված քննարկման համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել