Ռաֆայել Գրոսին երկրորդ ժամկետով վերընտրվեց ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն
 |armenpress.am|
15:44 - 10 մարտի, 2023

Ռաֆայել Գրոսին երկրորդ ժամկետով վերընտրվեց ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն |armenpress.am|

armenpress.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհուրդը երկրորդ ժամկետով վերընտրել է գործող գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին: Այսօր Twitter-ում այդ մասին գրառում է արել Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

«ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը պարոն Ռաֆայել Մարիանո Գրոսիին նշանակել է գործակալության գլխավոր տնօրեն երկրորդ ժամկետով, որը կավարտվի 2027թ. դեկտեմբերի 2-ին», - նշել է Ուլյանովը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել