Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այցելել է Կուրսկի ատոմակայան։
Նրա խոսքով՝ «այնտեղ միջուկային միջադեպի վտանգ կա»։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ասել է, որ ատոմակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցող մարտերը «լուրջ մտահոգություններ են առաջացնում»։ Գրոսսիի խոսքով՝ Կուրսկի ատոմակայանի ռեակտորը զսպող պատյան չունի, ուստի այն խոցելի է։
Նա հայտարարել է՝ ատոմակայանը ոչ մի դեպքում չպետք է լինի ռազմական գործողությունների թիրախ։
comment.count (0)