«Ինֆոքոմ»-ի հոդվածն ընդգրկվել է Սասուն Խաչատրյանի հայտարարագրերի ուսումնասիրման՝ դեռ ամիսներ առաջ նախաձեռնված գործին |azatutyun.am|
11:25 - 31 մարտի, 2023

«Ինֆոքոմ»-ի հոդվածն ընդգրկվել է Սասուն Խաչատրյանի հայտարարագրերի ուսումնասիրման՝ դեռ ամիսներ առաջ նախաձեռնված գործին |azatutyun.am|

azatutyun.am: Գլխավոր դատախազությունից դեռ չեն հստակեցնում՝ ինչ քայլեր են ձեռնարկել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից զգալի ցածր գնով բնակարան ձեռք բերելու առնչությամբ հրապարակման առիթով։ Գերատեսչությունից հորդորել են գրավոր հարցում ուղարկել։ Իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից էլ հայտնում են՝ ուսումնասիրում են Սասուն Խաչատրյանի վերաբերյալ հոդվածը։

«Ինֆոքոմ»-ի հրապարակած հոդվածը՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրեական գործը կասեցվել է» վերնագրով,  ընդգրկվել է հանձնաժողովի կողմից դեռ ամիսներ առաջ նախաձեռնված Սասուն Խաչատրյանի հայտարարագրերի ուսումնասիրման գործին։ Արդյոք բնակարանի ձեռքբերման գործընթացում կա կոռուպցիոն ռիսկ, հանձնաժողովում խուսափում են հստակ պատասխանից։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետն ասում է, թե ինչ որոշում կընդունեն, կախված կլինի նաև Սասուն Խաչատրյանի պարզաբանումից։

«Ներկայացված պարզաբանումը գնահատելուց հետո հանձնաժողովը արդեն համապատասխան որոշման հիման վրա կա՛մ ավարտում է տվյալ վերլուծության ընթացքը, կա՛մ հիմքերի առկայության դեպքում հարուցում է համապատասխան վարույթ, կա՛մ առավել քրեական տարրեր պարունակող հանգամանքների առկայության դեպքում գործերն ուղարկում է գլխավոր դատախազություն», - ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչ Կարեն Հակոբյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել