Բաքու գնալն ուղղակի կնշանակի Արցախի եղած այս խախուտ սուբյեկտայնության վերացում․ Տիգրան Աբրահամյան
 |azatutyun.am|
12:00 - 06 ապրիլի, 2023

Բաքու գնալն ուղղակի կնշանակի Արցախի եղած այս խախուտ սուբյեկտայնության վերացում․ Տիգրան Աբրահամյան |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի կողմից Բաքու գնալն ուղղակի կնշանակի Արցախի եղած այս խախուտ սուբյեկտայնության վերացում, նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին՝ գուցե Ադրբեջանի կոշտ դիրքրոշման հակառակը Բաքվի հետ երկխոսություն սկսելն է:

Ադրբեջանի գերակայության պայմաններում համարել, որ Արցախը կարող է գնալ և հավասարը հավասարի հետ նստել բանակցել, ըստ ընդդիմադիր պատգամավորի, պարզապես տրամաբանական չէ։

Աբրահամյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Պարոն Աբրահամյան, Ադրբեջանը կոշտացնում է դիրքորոշումը, և գուցե դրա հակառակը երկխոսությունը սկսե՞լն է․ արդեն երկրորդ անգամ են Բաքու հրավիրում արցախյան պատվիրակությանը։

Աբրահամյան․ - Արցախի կողմից Բաքու գնալն ուղղակի կնշանակի Արցախի եղած այս խախուտ սուբյեկտայնության վերացում։

«Ազատություն»․ - Թե՞ հակառակը՝ գնալու են կլոր սեղանի շուրջ նստեն որպես սուբյեկ բանակցեն, ո՞ւմ հետ են բանակցելու, Արցախի իշխանությունների։

Աբրահամյան․ - Եղած պայմաններում՝ Ադրբեջանի գերակայության պայմաններում, համարել, որ Արցախը կարող է գնալ և հավասարը հավասարի հետ նստել, բանակցել, պարզապես տրամաբանական չէ։ Ավելին՝ այն օրակարգը, որ Ադրբեջանն է առաջ քաշում, դա որևէ ձևով չի խոսում Արցախի սուբյեկտայնության մասին, որովհետև Ադրբեջանը պարզ լեզվով նաև Հայաստանի հետ բանակցություններում ասում է, որ «Արցախի հետ կա քննարկելու մեկ հարց, դա Արցախի ադրբեջանացումն է», այսինքն՝ ինտեգրացիա ասվածը, հենց Արցախի ադրբեջանացմանն է վերաբերում, և պարզորոշ ձևով նշվում է, որ Արցախի հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում։ Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է Բաքվում մեծ շոու կազմակերպել և իր հայտարարությունները փորձելու է փաթաթել արցախյան պատվիրակության վզին, և այստեղ ես պատահական չեմ համարում, որ արցախցիներն ամեն գնով դիմադրում են և փորձում են թույլ չտալ որևէ ձևի հանդիպում կամ ֆորմատ, որը կարող է տեղի ունենալ Բաքվում։

«Ազատություն»․ - Ուղղակի հակառակի՝ որևէ միջազգային աջակցությունն էլ չկա, հայկական կողմը, Դուք տեսնում եք, չի ստանում այդպիսի աջակցություն, էլ չեմ ասում ինքնորոշման իրավունք և այլն, այսինքն՝ աստեղ փակուղի է մտնում գործընթացը։

Աբրահամյան․ - Մեկ բան է, որ Հայաստանը չի ստանում, կամ հայ ժողովուրդը չի ստանում հավաքական առումով, մեկ այլ բան է հարցադրումը՝ թե իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը, որպեսզի այն, ինչ-որ ակնկալում ենք, որոշակի առումով բավարարվի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել