Շատ դեպքերում մեր խնդիրները գոյացել են օրենքի դաշտից դուրս գործելու հետևանքով, խիստ նորմատիվային քաղաքականություն է պետք իրականցնել․ Ռոմանոս Պետրոսյան
16:16 - 31 հուլիսի, 2020

Շատ դեպքերում մեր խնդիրները գոյացել են օրենքի դաշտից դուրս գործելու հետևանքով, խիստ նորմատիվային քաղաքականություն է պետք իրականցնել․ Ռոմանոս Պետրոսյան

Որոշումը վարչապետինն է, առաջարկը  ստացել եմ իրենից։ Ես, բնականաբար հասկանալով, թե ինչ պատասխանատվության բեռի, և ինչ նշաձողի մասին է  խոսքը, պատվով ընդունել եմ այդ առաջարկը։ Չեմ էլ քննարկել, քանի որ, եթե վարչապետը,  և մեր քաղաքական թիմը ինձ են այդ պատվին արժանացնում՝ ստանձնելու այդ կարգավիճակը և այդ ահռելի խնդիրները, որոնք, ըստ իմ գնահատականների՝ ծառացած են մեր երկրի և ժողովրդի առջև, լծվելու դրանց լուծմանը, ապա պատվով ընդունել եմ և պատվով ստանձնում եմ այդ կարգավիճակը։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կոտայքի նախկին մարզետ, Շրջակա միջավայրի  նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ 

Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին Շրջակա միջավայրի նորանշանակ նախարարը նշեց, որ մարազպետի  կարգավիճակում երկու տարվա գործունեության ընթացքում առարկայապես արդեն ականատես է եղել այն խնդիրներին, որոնք կուտակվել են բազմաթիվ տարիների ընթացքում, որոնք այս օրերին ևս իրենց լուծումը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն գտել։ Վերջինս, այդ խնդիրներից առաջին հերթին մատնանշեց՝ խմելու ջրի բացառիկ շտեմարան հանդիսացող Սևանա լճի կարգավիճակը, դրա էկո-համակարգի վերականգնման խիստ անհրաժեշտ և ամենակարճաժամկետ պլաններում իրականացվելիք աշխատանքները։

«Բնականաբար, Արտեզյան ջրավազանի վերականգնումն է, գետերի, լճերի էկոլոգիապես մաքուր  և  կենսաբազմազանության ապահովման անհրաժեշտությունն է, և կարող եմ նաև Տարածքային կառավարման ոլորտում  իմ գործունեությունից մնացած հմտությունը օգտագործելով մատնաշել՝ բազմաթիվ կոյուղատարների, բնակավայրերի, այդ թվում նաև խոշոր բիզնեսի գործունեության հետևանքով առաջացող այդ կոյուղագծերի անմիջական միախառնումն է լեռնային գետերին, գետերի հուներին, որոնք ուղղակիորեն ազդում են թե՛ բնությանը, թե՛ մարդու կյանքի որակին։ Խնդիրները շատ շատ են, ընդերքօգտագործման ոլորտում  կան խնդիրներ, կան խնդիրներ ջրառի թույլտվությունների, խորքային հորերի անկանոն օգտագործման գործընթացում և այլն։ Այնուամենայնիվ, բավականին աշխատանք արվել է, քավ լիցի, ես իմ գործընկերների և ոլորտի մասնագետների աշխատանքը չեմ նսեմացնում և չեմ կարող ասել, թե չի արվել ոչինչ, բայց իմ տեսլականը մի փոքր ուրիշ է»,- ասաց Պետրոսյանը։

Նախկին մարզպետն ընդգծեց, որ ինքը  մասնագիտությամբ նաև երկրաբան է՝ օգտակար հանածոների մասնագետ, և նաև մասնագիտության որոշ շրջափուլում  առնչվել է ոլորտին՝ հանքարդյունաբերութան և դրան առնչվող բնապահպանական մի շարք ռիսկերի, այդ ռիսկերի կառավարման և նաև այդ ռիսկերի կանոնակարգման հետևանքների վերացման կոնտեքստում։  Անդրադառնալով այն հարցին, թե  ի՞նչ է մտադիր անել նորանշանակ նախարարը, որպեսզի պոչամբարների կամ հանքերի գործունեության հետևանքով գետերը, շրջակա միջավայրը չտուժեն, Պետրոսյանն ասաց․

«Անելիք անշուշտ կա, շատ դեպքերում մեր խնդիրները գոյացել են օրենքի դաշտից դուրս գործելու հետևանքով, և մի կողմից՝ տնտեսվարողների այդ վարքագծով պայմանավորված, մյուս կողմից էլ վերահսկող գերատեսչության գոնե որոշակի դրվագներում  ցուցաբերած անփութության կամ անհետևողականության արդյունքում, չասեմ անգործության։ Օրենսդրությունը  նաև մեր արդյունահանողների համար է կարգը սահմանել, և այդ ռեկուլտիվացիոն գործընթացները, որոնց ինքնարժեքը այսօր հանքարդյուանբերության լիցենզիաների ձեռքբերման, ինչպես նաև բնօգտագործման վճարների մեջ պետությունն արդեն ներգրավել է, դրանք պետք է  նպատակին ծառայեցնել։

Այն  պարագաներում, երբ հանքարդյունաբերական մի շարք ընկերություններ այսօր պոչամբարները ու լքված լցակույտերը, կիսաշահագործված հանքավայրերը թողնում են տարածաշրջանում, բանկանաբար այդ հետևանքները վերացնելու, բնության պատճառված վնասը վերականգնելու՝ էկոլոգիական իմաստով խիստ նորմատիվային քաղաքականություն է պետք իրականցնել և տալ կոնկրետ, առարկայական լուծումներ, ինչպես նաև պետաական  կառավարման մարմիններին վերապահված վերահսկողական գործառույթները լրջագույնս կիրառել տվյալ ոլորտներում։ Սրանք իմ  առաջնային գնահատականներն են, բայց ավելի առարկայական, ավելի խորքային զրույց կարող ենք ունենալ որոշակի ժամանակ անց, ե ս ինքս հանդես կգամ հրապարակմամաբ,  որովհետ այո՛ անելիք և ասելիք կա»։ 

Այն դիտարկամը, թե արդյո՞ք բնապահպանական խնդիրների պատճառը կարող են լինել համապատասխան մարմինների թերացումների և անփութության արդյունքը,  Պետրոսյանը նշեց, որ օգտագործելով «անփութույթուն» բառը տվել է ըդհանրական գնահատական։ Նա ընդգծեց, որ  լինելով Կոտայքի մարզի մարզպետ՝ վարչական տարածքում գտնվող ընդերքօգտագործող ընկերությունների հետ բազմաթիվ հանդիպումների, աշխատանքային քննարկումների  և նաև մարզպետարանի  լիազորությունների շրջանակներում իրականացված մոնիտորինգի արդյունքը գնահատելով,  կարող է ասել այդքան էլ գոհ չէ տեսչական մարմինների գործունեությունից, այդ թվում՝ Բնապահպանույթան և ընդերքի տեսչական մարմնի գործունեությունից։

«Այնտեղ նույնպես կադրային փոփոխություններ են արվել վերջին շրջանում և ես լիահույս եմ, որ մեր գործընկերները նոր ավյունով կիրականացեն իրենց գործառույթները, բայց առնվազն մարզի մասշտաբով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած  գործռույթները ես կարող եմ համեստորեն գնահատել՝ անփույթ»մ,- եզրափակեց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել