«3+3» («3+2») ձևաչափ

«3+3» («3+2»)-ը Հարավային Կովկասում համագործակցության ձևաչափ է։ Ձևաչափը ստեղծելու մտադրության մասին առաջին անգամ հայտարարել են Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

Ձևաչափին մասնակցելուց հրաժարվել է միայն Վրաստանը։ Իսկ տարածաշրջանի մյուս երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև այս ձևափափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021-ի դեկտեմբերի 10-ին։

ԱԳ նախարարի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետներում տեղեկացնում ենք, նույնը վերաբերում է նաև 3+3 հարթակին. ԱԳՆ խոսնակ |armenpress.am|

ԱԳ նախարարի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետներում տեղեկացնում ենք, նույնը վերաբերում է նաև 3+3 հարթակին. ԱԳՆ խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետներում տեղեկացնում է։  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայտնի է՞ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման օրը և դրան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցության վերաբերյալ որոշում կա՞, թե՞ ոչ։  «ԱԳ նախարարի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետում տեղեկացնում ենք, նույնը վերաբերում է նաև տվյալ հարթակին»,- ասաց ԱԳՆ խոսնակը: Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ավելի վաղ հայտարարել էր, որ  տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի հաջորդ հանդիպման օրն արդեն հայտնի է, և դրա վերաբերյալ դիվանագիտական խողովակներով տեղեկատվություն կտարածվի։  3+3 խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։   
17:54 - 06 սեպտեմբերի, 2024
Հստակ ժամկետ կա. ԻԻՀ դեսպանը ՝ «3+3» ձևաչափով հանդիպման մասին
 |arm.sputniknews.ru|

Հստակ ժամկետ կա. ԻԻՀ դեսպանը ՝ «3+3» ձևաչափով հանդիպման մասին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru:  Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպման օրը որոշված է։ Այդ մասին այսօր հայտարարեց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։ «Հստակ ժամկետ կա, դիվանագիտական ուղիներով այդ մասին կհայտարարվի»,– ասաց նա։Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ պաշտոնական Երևանը դեռ չի կողմնորոշվել` մասնակցելու է Թուրքիայում կայանալիք առաջիկա հանդիպմանը, թե ոչ։ Հիշեցնենք, որ «3+3» հարթակը ենթադրում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցություն։ Վրաստանը նախկինի պես հրաժարվում է միանալ այս հարթակին։Այս ձևաչափով առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում ՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի փոխարտգործնախարարների մակարդակով։ Երկրորդ նիստը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին` Իրանում։
14:39 - 06 սեպտեմբերի, 2024
Կովկասում կայուն խաղաղության երաշխիքը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքն է․ Իրանի ԱԳՆ-ն՝ ՌԴ դեսպանին |armenpress.am|

Կովկասում կայուն խաղաղության երաշխիքը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքն է․ Իրանի ԱԳՆ-ն՝ ՌԴ դեսպանին |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարարարության ներկայացուցիչ Դեմիրչի Լևը Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպմանն ընդգծել է, որ կովկասյան տարածաշրջանում համագործակցության հիմքը և կայուն խաղաղության երաշխիքը տարածաշրջանի երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ շահերի հարգանքն է։ Այդ մասին մամուլի հաղորդագրություն է տարածել  Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ Հանդիպման ժամանակ Կովկասում ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ կարծիքների փոխանակման ընթացքում Իրանի ԱԳՆ Եվրասիայի բյուրոյի գլխավոր տնօրեն Դեմիրչի Լևը ներկայացել է երկրի դիրքորոշումները տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն աջակցելու, տարածաշրջանի երկրների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու, միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին հակազդելու և դրանց վրա ուշադրություն հրավիրելու անհրաժեշտության վերաբերյալ,  ընդգծել տարածաշրջանի բոլոր երկրների շահերն ու օրինական մտահոգությունները: Հանդիպման ընթացքում կողմերը նաև ընդգծել են տարածաշրջանի երկրների ներուժի օգտագործման անհրաժեշտությունը խնդիրները լուծելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը նպաստելու և տնտեսական ծրագրերի իրականացման համար ՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։ Քննարկվել են նաև «3+3» ձևաչափով առաջիկա հանդիպման վերաբերյալ հարցեր: 
11:32 - 03 սեպտեմբերի, 2024
Համաձայնեցվում է «3+3» ձևաչափով հանդիպման ժամկետը՝ արտգործնախարարների մակարդակով. Բաքվում ՌԴ դեսպան
 |azatutyun.am|

Համաձայնեցվում է «3+3» ձևաչափով հանդիպման ժամկետը՝ արտգործնախարարների մակարդակով. Բաքվում ՌԴ դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Ներկայումս համաձայնեցվում է տարածաշրջանային «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման ժամկետը՝ արտգործնախարարների մակարդակով, РИА Новости-ին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Նա հայտարարել է, թե տարածաշրջանում արտաքին միջամտություն հարկավոր չէ, և Հարավային Կովկասի պետություններն իրենք պետք է լուծեն եղած խնդիրները։ Դրա համար որպես արդյունավետ հարթակ նա նշել է «3+3»-ը։ Այս ֆոնին նա մտահոգիչ է որակել Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունն՝ ասելով, թե դա մտահոգություն է առաջացնում։ «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։ Այս ձևաչափով առաջին հանդիպումը 2021-ի ավարտին էր, ու չնայած աշխատանքները շարունակելու մասին մերթընդմերթ հնչող հայտարարություններին, այլ հանդիպում այդպես էլ չանցկացվեց։ 2023-ի հոկտեմբերի վերջին Թեհրանում «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը եղավ արտգործնախարարների մակարդակով՝ կրկին առանց Թբիլիսիի մասնակցության։
10:20 - 30 օգոստոսի, 2024
ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը |armenpress.am|

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում՝ Թուրքիայում։ Դեսպան Մեհդի Սոբհանին այս մասին հայտարարել է SNN գործակալությանը տված հարցազրույցում։  Մեհդի Սոբհանին, խոսելով Կապանում գործող իրանական հյուպատոսության մասին, նշել է, որ այն բարելավել է սահմանային հաղորդակցությունը և արագորեն լուծումներ է տալիս տեղում ծագող խնդիրներին։  Նա հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրություններին մարդկանց մասնակցությունը մեծացնելու գործում արդյունավետ է եղել նաև հենց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը։  Սոբհանիի խոսքով՝ Կապանում աշխատող իրանցի վարորդները կարողացել են մասնակցել ընտրություններին, և դա ցույց է տալիս հյուպատոսության կարևորությունը Հայաստանում բնակվող իրանցիների գործերի առաջմղման գործում։ Նա հայտնել է, որ Իրանի հյուպատոսությունը կազմակերպում է նաև պարսկերենի դասընթացներ տեղի բնակչության և հայ մաքսավորների համար։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին՝ դեսպան Սոբհանին ևս մեկ անգամ վերահաստատել է Թեհրանի տեսլականն այս հարցում․ «Մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միանգամայն հստակ է. մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանն ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։  Նա հավելել է, որ անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում բխում են Իրանի շահերից, և Թեհրանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ։   Սոբհանին հիշեցրել է, որ Իրանն առաջարկել է 3+3 ձևաչափի գաղափարը, և առաջին հանդիպման անցկացումը 13-րդ կառավարության ձեռքբերումներից մեկն է եղել։   «Այս հարթակի ԱԳ նախարարների հանդիպումն առաջին անգամ կայացավ Թեհրանում, հաջորդ հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս՝ Թուրքիայում», - տեղեկացրել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը։  Նշենք, որ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ «3+3» հարթակի հաջորդ հանդիպմանը ՀՀ մասնակցության վերաբերյալ պատշաճ ժամկետներում կտեղեկացնեն։  
17:02 - 19 հուլիսի, 2024
Լավրովը հեռանկարային է համարում տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափը
 |armenpress.am|

Լավրովը հեռանկարային է համարում տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ 2023 թ․ գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն անդրադարձ է կատարել Հայաստանին առնչվող մի շարք հարցերի։ Լավրովը հեռանկարային է անվանել տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափը։ «Մենք առաջարկել ենք ավելի ակտիվորեն զարգացնել համագործակցության մեխանիզմը հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ու նրանց երեք ամենամոտ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև․․․Ինձ թվում է, որ ժամանակի ընթացքում հենց այս ձևաչափը խոստումնալից կլինի, քանի որ այն կախված չէ որևէ գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակից և զերծ է հեգեմոնիայի պահպանման այն աշխարհաքաղաքական խաղից, որը Վաշինգտոնն այժմ զարգացնում է Բրյուսելի իր գործընկերների հետ», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը ջերմ վերաբերմունք է պահպանում հայ ժողովրդի նկատմամբ, և վստահություն է հայտնել, որ «պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի»։  «Մենք միայնակ չենք լուծի այս բոլոր խնդիրները։ Ես չեմ ուզում օգտագործել այս ծամծմված արտահայտությունը՝ «տանգոն երկուսով են պարում»։ Գիտեմ, որ Հայաստանն ավելի թեժ պարեր ունի»,- հավելել է Լավրովը։
16:18 - 18 հունվարի, 2024
Բաքվի և Երևանի միջև ապագա խաղաղության պայմանագրի պահպանման համար կողմերը կարող են հենվել «3+3» հարթակի վրա. Գալուզին |1lurer.am|

Բաքվի և Երևանի միջև ապագա խաղաղության պայմանագրի պահպանման համար կողմերը կարող են հենվել «3+3» հարթակի վրա. Գալուզին |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանը ջանքեր է գործադրել և շարունակում է գործադրել հավասարակշռված խաղաղության պայմանագրի մշակման գործում Ադրբեջանին և Հայաստանին աջակցելու համար՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РИА Новости-ի հետ հարցազրույցում: Նրա խոսքով՝ պայմանագիրը կոչված է լինելու անփոխարինելի ներդրում ունենալ երկու հարևան պետությունների հաշտեցման, Հարավային Կովկասում երկարաժամկետ հեռանկարում խաղաղության և անվտանգության վերականգնման գործում։ «Հաշտեցումը նախատեսում է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորում։ Համապատասխան «ճանապարհային քարտեզը» հայտնի է։ Դա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների հայտարարությունների համալիրն է։ Փաստաթղթերը մնում են ուժի մեջ և, հետևաբար, ենթակա են կատարման: Ռուսական բանակցային հարթակը միշտ մեր դաշնակիցների և գործընկերների տրամադրության տակ է»,- ասել է Գալուզինը։ Նա նշել է, որ կարևոր է ոչ միայն պատրաստել և ստորագրել փոխընդունելի պայմանագիր, այլև պայմաններ ստեղծել դրա պահպանման համար։ «Այս առումով Բաքուն և Երևանը կարող են հենվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի վրա։ Դրա անկյունաքարային սկզբունքը մասնակիցներից յուրաքանչյուրի ինքնիշխանության և անկախության խիստ հարգումն է»,- եզրափակել է ՌԴ փոխարտգործնախարարը։
14:20 - 30 դեկտեմբերի, 2023
Թուրքիան, համաձայնեցնելով Ադրբեջանի հետ, կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Թուրքիայի արտգործնախար
 |tert.am|

Թուրքիան, համաձայնեցնելով Ադրբեջանի հետ, կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Թուրքիայի արտգործնախար |tert.am|

tert.am: Մենք կշարունակենք հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը սկսվել է Հայաստանի հետ՝ Ադրբեջանի հետ լիարժեք համակարգելով՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Ֆիդանի խոսքով՝ 1915 թվականի իրադարձությունների մասին պնդումները համառորեն օրակարգ բերելու մի շարք երրորդ երկրների փորձերը կխաթարեն կարգավորման գործընթացը. «Այդ երկրները Հայաստանի համար լավ բան չեն անում։ «3+3» հարթակը, որը մենք գլխավորում ենք Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում, առաջին անգամ հավաքվել Է Թեհրանում ՝ նախարարական մակարդակով: Հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում 2024 թվականին» ։
19:13 - 21 դեկտեմբերի, 2023
Լավրովը հայտարարել է, որ տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակն ավելի հեռանկարային է դառնում
 |armenpress.am|

Լավրովը հայտարարել է, որ տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակն ավելի հեռանկարային է դառնում |armenpress.am|

armenpress.am: Տարածաշրջանային «3+3» հարթակն արդեն «միս ու արյուն է ձեռք բերում» և ավելի ու ավելի հեռանկարային է դառնում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։ Լավրովը Բայրամովին ասել է, որ «3+3» հարթակը, որը միավորում է երեք հարավկովկասյան երկրներին և նրանց երեք հարևաններին, «հեռանկարային ձևաչափ է»։ «Ուրախ կլինեմ լսել ձեր գնահատականներն այս ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի նախաձեռնությունն առաջարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հայաստանը միացել է «3+3» ձևաչափին, Ռուսաստանը և Իրանը նույնպես ողջունել են այս գաղափարը։ Վրաստանը հայտարարել է, որ չի նախատեսում մասնակցել նախաձեռնությանը։ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ հինգ երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։ Հարթակի հաջորդ հանդիպումը կայացել է Թեհրանում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով։
13:06 - 05 դեկտեմբերի, 2023
«3+3» հարթակը հավասար երկրների խոսակցություն է. Միրզոյան |1lurer.am|

«3+3» հարթակը հավասար երկրների խոսակցություն է. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: «3+3»-ը քննարկումների հարթակ է, որտեղ հիմնարար է հավասարությունը. սա 3 փոքրի և 3 մեծի մասին չէ, այդպես չի կարելի ընկալել: Այսպես է, որ մենք այդ մասին ասում ենք մեր քննարկումների ընթացքում: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԳՆ-ի՝ 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի դիտարկմանը, թե «3+3» հարթակի երեք երկրները (Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը–խմբ.) մյուս երեքին (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան–խմբ.) նայում են որպես փոքր երեքի: «Սա հավասար 6, իսկ փաստացիորեն՝ 5 պետության խոսակցություն է»,- ասաց Միրզոյանը և հավելեց. ««3+3» հարթակը հավասար երկրների խոսակցություն է»: Ինչ վերաբերում է հայկական առաջարկը՝ «Խաղաղության խաչմերուկը», ՀՀ-ի կողմից սպասարկելու հնարավորություններին և մասնագիտական կարողություններին, ապա Արարատ Միրզոյանը կարծում է, որ եթե հարևանները հետաքրքրությամբ գան ծրագրի հետևից, ՀՀ-ի համար «աճի տեղ կա»: «Առնվազն ճանապարհների մասով վերջին տարիներին մենք տեսնում ենք և հիմա էլ կա էական շարժ: Հերքել հնարավոր չէ: Հյուսիս-հարավով առաջիկայում կտեսնենք էական շարժ, քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ: Երկաթուղին, իհարկե, մեծ ներդրումների մասին է, և մենք պետք է ունենանք պայմանավորվածություններ, որպեսզի կարողանանք ներդրումներն անել. որևէ մեկը փակուղի գնացող, երկու վայրում փակուղի ունեցող երկաթուղի չի կառուցի՝ առանց իմանալու, որ շարունակվելու է այդ երկաթգիծն այս կամ այն ուղղությամբ: Եթե կունենանք նշածս սկզբունքների շրջանակներում լուծումներ, մենք նաև երկաթուղիները կկառուցենք»,- ասաց նա և հավելեց. «Մենք բլեֆ չենք անում, երբ մենք առաջարկել ենք «Խաղաղության խաչմերուկ», մենք գիտակցում ենք՝ ինչ ենք առաջարկել: Եվ մենք իսկապես ուզում ենք, որ զանազան ենթակառուցվածքներ, կոմունիկացիաներ, ընդհանրապես Արևելքն ու Արևմուտքը կապվեն իրար առևտրական և տնտեսական առումով, իսկ կապերը բազմաթիվ են, այդ թվում՝ Հայաստանի տարածքի միջոցով, և Հյուսիսն ու Հարավը կապվեն իրար, այդ թվում՝ Հայաստանի տարածքով»: Եզրափակելով խոսքը՝ Արարատ Միրզոյանը հույս հայտնեց, որ «լավ կլինի» ծրագրի ճակատագիրը:
12:15 - 03 նոյեմբերի, 2023
«3+3»-ը հարմար հարթակ է տարածաշրջանի երկրների հետ հաղորդակցվելու համար․ ԱԳ նախարար |armenpress.am|

«3+3»-ը հարմար հարթակ է տարածաշրջանի երկրների հետ հաղորդակցվելու համար․ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: «3+3»-ը հարմար հարթակ է տարածաշրջանի երկրների հետ հաղորդակցվելու և ընդհանուր հետաքրքրության թեմաներ քննարկելու համար։  Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ ամփոփելով հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպումը։ « Սա հարմար հարթակ է տարածաշրջանի երկրների հետ հաղորդակցվելու, ընդհանուր հետաքրքրության թեմաներ քննարկելու։ Ինչ վերաբերվում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ինչպես և նախկինում, նաև այդ օրը հնարավորություն եղավ ասելու, որ Հայաստանի Հանրապետությունն ինքը շահագրգռված է տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բնականաբար, երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա»,- ընդգծեց Միրզոյանը։ ԱԳ նախարարն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այս ապաշրջափակումը խրախուսելու համար նույնիսկ համապատասխան ծրագիր է մշակել և զբաղվում դրա առաջմղմամբ, այն է՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հրապարակելով։ «Մենք համոզված ենք, որ հենց Հայաստանի տարածքով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիոն և լոգիստիկ ենթակառուցվածքները կնպաստեն տարածաշրջանում խաղաղության կառուցմանը և դրա առաջին շահառուն և առաջին առաջ մղողը Հայաստանի Հանրապետությունն է։ Անշուշտ, եթե կան երկրներ, որոնք այլ նկատառումներով են խոսում ենթակառուցվածքների մասին, կամ այլ ենթաշերտեր ու ենթաիմաստներ են դնում, սա, իհարկե, տեղի ունենալ չի կարող։ Ինչպես ասացի, ամեն ինչ պետք է արվի միջազգային իրավունքին համապատասխան, տվյալ դեպքում մեր ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ»,- եզրափակեց Միրզոյանը
18:10 - 25 հոկտեմբերի, 2023
Մենք չենք կարող մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից դուրս մնալ. Սիմոնյանը՝ «3+3» հարթակի մասին
 |armenpress.am|

Մենք չենք կարող մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից դուրս մնալ. Սիմոնյանը՝ «3+3» հարթակի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը չի կարող դուրս մնալ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից, և այս իմաստով «3+3» ձևաչափը երկրի համար կարևոր է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Վերջիվերջո մենք չենք կարող մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից դուրս մնալ: «3+3»-ը մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթաց է, որը մեր երկրի համար կարևոր է»,-ասաց Սիմոնյանը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք հայ-ադրբեջանական հարաբերությունները չե՞ն քննարկվելու այդ հարթակում, քանի որ այլ հարթակներում արդեն քննարկվում են՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Պետք չէ ասել, թե միանշանակ որևէ այլ տեղ չի քննարկվելու խաղաղությունը, տարածաշրջանի անվտանգությունը:Դա սխալ կլինի»: Ըստ նրա՝ տարածաշրջանի անվտանգությունը պետք է քննարկել նաև տարածաշրջանում: «Ես դեռ «3+3»-ը համարում եմ որպես սկսնակ ֆորմատ»,-ասաց ԱԺ նախագահը:
14:23 - 25 հոկտեմբերի, 2023
Լավրովն ու Բայրամովը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի ավելացման անհրաժեշտություն են տեսնում
 |armenpress.am|

Լավրովն ու Բայրամովը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի ավելացման անհրաժեշտություն են տեսնում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հեռախոսազրույց են ունեցել և հաստատել են 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը։ ՌԴ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները նաև քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող արդիական հարցեր: Նրանք բարձր են գնահատել հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած ԱԳ նախարարների մակարդակով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի հանդիպման արդյունքները և պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել հետագա ակտիվ աշխատանքը՝ այդ ձևաչափը խթանելու համար։
22:19 - 24 հոկտեմբերի, 2023
«3+3» ձևաչափով հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությունից հետո Ադրբեջանը պետք է իր զորքերը հանի Հայաստանի ինքնիշխան տարածքից․ պատգամավոր |armenpress.am|

«3+3» ձևաչափով հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությունից հետո Ադրբեջանը պետք է իր զորքերը հանի Հայաստանի ինքնիշխան տարածքից․ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ  «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունից հետո Ադրբեջանը պետք է իր օկուպացիոն զորքերը հանի Հայաստանի ինքնիշխան տարածքներից։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Տարածքային ամբողջականության սահմանումը, ըստ Հելսինկիի եզրափակիչ ակտի, նշանակում է տարածքային վեճերը խաղաղությամբ լուծել: Այո, բոլոր երկրները, մանավանդ դրկից երկրները պետք է հարաբերությունները լուծեն առանց ուժի կիրառման: Հետևաբար, Ադրբեջանը, որը երեկ այդ հայտարարությունն ընդունել է, այսօր պետք է արդեն իր օկուպացիոն զորքերը հաներ Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերից: Բայց Ադրբեջանը, մի կողմից ընդունելով նման հայտարարություն, մյուս կողմից Հայաստանում պահելով իր օկուպացիոն զորքերը, հստակ ուղերձ է հղում, որ ինքը որևէ դեպքում «խաղաղության» գնալու ցանկություն չունի, եթե այդ խաղաղության համաձայնագիրը չլինի Հայաստանի կապիտուլյացիայի հայտարարություն»,-ասաց Խաչատրյանը: Պատգամավորը շեշտեց՝ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով ցույց է տալիս, որ  խաղաղությունն իր համար ընդունելի չէ, իր համար խաղաղությունը Հայաստանի կապիտուլյացիան է: Ըստ նրա՝ դրա դեմ Հայաստանը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաղաքական իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը:
13:29 - 24 հոկտեմբերի, 2023