tert.am: Մենք կշարունակենք հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը սկսվել է Հայաստանի հետ՝ Ադրբեջանի հետ լիարժեք համակարգելով՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ֆիդանի խոսքով՝ 1915 թվականի իրադարձությունների մասին պնդումները համառորեն օրակարգ բերելու մի շարք երրորդ երկրների փորձերը կխաթարեն կարգավորման գործընթացը. «Այդ երկրները Հայաստանի համար լավ բան չեն անում։
«3+3» հարթակը, որը մենք գլխավորում ենք Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում, առաջին անգամ հավաքվել Է Թեհրանում ՝ նախարարական մակարդակով: Հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում 2024 թվականին» ։
comment.count (0)