Դոնալդ Թրամփ

ԱՄՆ 45-րդ նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ։

Ծնվել է 1946թ. հունիսի 14-ին։ 1968 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոցի տնտեսագիտության բակալավրիատը։ 1971 թվականին ժառանգել է հորը պատկանող անշարժ գույքի և բնակարանային շինարարության ընկերությունը, կարճ ժամանակ անց այն վերանվանելով «The Trump Organization»։ 1996-2015 թվականներին հանդես է եկել «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում՝ տվյալ ժամանակահատվածում հանդիսանալով նաև տվյալ նախագծի սեփականատերը։ Կամեո ձևաչափով նկարահանվել է բազմաթիվ հեռուստաշոուներում և գեղարվեստական ֆիլմերում։

2000 թվականին ուժերն է փորձել ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն մասնակցության հայտը ետ է վերցրել քվեարկության նախօրեին։ Լայնամասշտաբ ճանաչման է հասել նաև «NBC»-ի հեղինակային «Աշակերտը» ռեալիթի հեռուստաշոուից, որի ժամանակ մասնակիցները պայքարում էին Թրամփի մոտ աշխատանքի անցնելու համար (2004-2015)։ 2016 թվականին «Ֆորբս» պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի 324-րդ և ԱՄՆ-ի՝ 156-րդ ամենահարուստ անձ։ 

2015 թվականի հունիսին Թրամփը հայտարարում է ԱՄՆ նախագահական ընտրություններում մասնակցության մասին՝ արագորեն դառնալով Հանրապետական կուսակցության առաջադիրը։ 2016 թվականի մայիսին մնացած հանրապետական թեկնածուների մասնակցության դադարեցումից հետո, Թրամփն ի վերջո պաշտոնապես դառնում է ընտրություններում գլխավոր հանրապետական թեկնածուն։

2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրվել է ԱՄՆ 45-րդ նախագահ` հաղթելով դեմոկրատ Հիլարի Քլինթոնին։ Նախագահի լիազորությունները Թրամփը ստանձնեց 2017 թվականի հունվարի 20-ին։ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվում է Ջոզեֆ Բայդենին։

Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի հենց այս պահից սկսած. Զելենսկին՝ Թրամփին |armenpress.am|

Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի հենց այս պահից սկսած. Զելենսկին՝ Թրամփին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են մարտի դաշտում ստեղծված իրավիճակը և Ուկրաինայի՝ հրադադարի վերաբերյալ առաջարկը։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի, սկսած հենց այս պահից։ «Մենք սպասում ենք Ռուսաստանի համաձայնությանը։ Մենք նաև պատրաստ ենք բանակցությունների ցանկացած ձևաչափով, սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը դրսևորի իր խաղաղ մտադրությունների լրջությունը՝ սկսելով լիակատար և անվերապահ հրադադարից»,- ասել է Զելենսկին։ Զելենսկին հավելել է, որ ինքը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորանքներ են փոխանակել նացիզմի դեմ տարած հաղթանակի օրվա կապակցությամբ։ Քննարկվել է նաև Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի վավերացումը, որը ստորագրվել էր մայիսի սկզբին և հաստատվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս 30-օրյա անվերապահ հրադադարի օգտին և նախազգուշացրել է, որ այն չպահպանվելու դեպքում ԱՄՆ-ը և իր դաշնակիցները կկիրառեն լրացուցիչ պատժամիջոցներ։ «Որպես նախագահ՝ ես շարունակելու եմ նվիրված մնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն ապահովելու գործընթացին՝ եվրոպացիների հետ համագործակցությամբ։ Այդ խաղաղությունը պետք է լինի տևական։Այս ամենը կարելի է իրականացնել շատ արագ»,- նշել է Թրամփը։
16:30 - 09 մայիսի, 2025
Թրամփը հայտարարել է, որ Եմենի հութիները կապիտուլացվել են․ ԱՄՆ-ը դադարեցնում է հարձակումները |factor.am|

Թրամփը հայտարարել է, որ Եմենի հութիները կապիտուլացվել են․ ԱՄՆ-ը դադարեցնում է հարձակումները |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կդադարեցնի Եմենում հութիների վրա հարձակումները, քանի որ խմբավորումը «կապիտուլացվել է»։ Օմանն էլ հաստատել է, որ Իրանի կողմից աջակցվող խմբի հետ «հրադադար» է ձեռք բերվել, որպեսզի այն դադարեցնի Կարմիր ծովում նավերին թիրախավորելը, գրում է BBC-ն։ «[Հութիները] պարզապես չեն ուզում կռվել, և մենք կհարգենք դա ու կդադարեցնենք ռմբակոծությունները։ Նրանք կապիտուլացվել են», – ասել է Թրամփը Սպիտակ տանը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպմանը։ Կարճ ժամանակ անց Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին հայտարարել է՝ գործարքը նշանակում է, որ կողմերից ոչ մեկը չի թիրախավորի մյուսին՝ «ապահովելով նավարկության ազատությունը և միջազգային առևտրային նավագնացության սահուն հոսքը»։ Հութիները դեռևս որևէ մեկնաբանություն չեն արել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:40 - 07 մայիսի, 2025
ԿԲ-ն հավանական սցենար է համարում ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
 |civilnet.am|

ԿԲ-ն հավանական սցենար է համարում ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի կենտրոնական բանկը դիտարկում է ուկրաինական հակամարտության հնարավոր զարգացումների տարբեր սցենարներ և դրանց ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. մայիսի 6-ին հրավիրած ասուլիսին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան՝ Գալստյանը նշեց, որ իրենք հնարավոր սցենար են դիտարկում նաև ԱՄՆ-ի կողմից երկրորդային պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։ Համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների և միջազգային մամուլի հրապարակումների` այս պատժամիջոցները կազդեն այն երկրների վրա, որոնք առևտրային հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ զգայուն, հատկապես ` բանկային և էներգետիկ ոլորտներում: Հայաստանը Ռուսաստանի հետ ունի բազմաշերտ տնտեսական կապեր և մեծապես կախված է այդ երկրի շուկայից, ներդրումներից և էներգակիրներից։ Գալստյանը նշեց, որ միջազգային հանդիպումների ժամանակ իրեն ակնարկել են այս սցենարի հավանականության մասին: Հայաստանը հատկապես խոցելի է այդ պատժամիջոցների հանդեպ: Երկրորդային պատժամիջոցները, որոնք կարող են ներառել պատժիչ տուրքեր, կսահմանվեն ոչ թե առանձին ընկերությունների, այլ ամբողջ երկրների նկատմամբ, որոնք ռուսական նավթ են գնում: ԱՄՆ Սենատում արդեն պատրաստվում են ՌԴ-ի նկատմամբ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային պատժամիջոցներ սահմանող օրինագիծ: Համաձայն փաստաթղթի` 500 տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանվեն այն երկրներից ներմուծման վրա, որոնք գնում են ռուսական նավթ, գազ, ուրան կամ նավթամթերք: Զուգահեռ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սաստկացնում է ճնշումը Հայաստանի անմիջական հարևան Իրանի վրա, որի հետ, չնայած միջազգային պատժամիջոցներին, Հայաստանի փոխադարձ առևտուրն աճում է՝ 2024-ին հասել է 737 մլն դոլարի` նախորդ տարվա համեմատ աճելով 6,5%-ով: «Սրանք անորոշությունները սաստկացնող գործոններ են»,- ասաց Գալստյանը՝ ընդգծելով, որ վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանի ընթացքում ամենահաճախ հնչող բառը «անորոշությունն» էր: «Ցանկացած խոսակցություն, որը սկսվում էր որևէ բանախոսի կողմից, այդ բառն առաջին նախադասության ամենագլխավոր մեխն էր»,- ասաց Գալստյանը: ԿԲ նախագահի խոսքով՝ այսօր չկա որևէ ինստիտուտ, անհատ, տնտեսագետների խումբ կամ համալսարան, որը կարող է հստակ կանխատեսել զարգացումների ուղղությունը: Հատկապես փոքր բաց տնտեսությունների համար, ինչպիսին Հայաստանն է, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական զարգացումները դարձել են առավել անկանխատեսելի: Մայիսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնեց, որ իր կառավարությունը երկրորդային պատժամիջոցներ կկիրառի իրանական նավթի ցանկացած գնորդների դեմ: Իրանից Հայաստանը հիմնականում գազ է ներմուծում՝ բարտերային սխեմայով` էլեկտրաէներգիայի դիմաց, որը փոխադարձ առևտրի հիմնական ուղղությունն է՝ 3 Կվտ/ժ էլեկտրաէներգիա 1 խմ գազի դիմաց: Հայաստանը Իրանից ներմուծում է նաև նավթամթերք, սակայն դրա մասնաբաժինն ընդհանուր առևտրում մեծ չէ: Գալստյանի խոսքով՝ իր միջազգային հանդիպումների ժամանակ երեք հիմնական թեմաներ են ուշադրություն կենտրոնում` Ռուսաստան, Իրան և կրիպտոարժույթ: Նրա խոսքով՝ Հայաստանի կենտրոնական բանկը դիտարկում է Ուկրաինական հակամարտության զարգացման երկու հիմնական սցենար: Առաջին սցենարով ենթադրվում է, որ հակամարտությունը հանգուցալուծվում է, և «դրական սենտիմենտ» է ձևավորվում, սանկցիաները վերացվում են, միջազգային առևտուրը և ֆինանսական հոսքերը վերականգնվում են: Երկրորդ սցենարի պարագայում, երբ ԱՄՆ-ը չի կարողանում Ռուսաստանին և Ուկրաինային բերել բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստանում են: «Դրա մասին մեզ հանդիպումների ժամանակ ակնարկել են, որը շատ հավանական սցենար է»,- ասաց ԿԲ ղեկավարը: Ըստ ԿԲ նախագահի՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի տարբեր սցենարների և գնահատի, թե ինչպես կարող են նոր պատժամիջոցները ազդել երկրի կենսական ոլորտների, մասնավորապես՝ էներգետիկայի վրա: «Արդյոք մենք կարո՞ղ ենք հրաժարվել էներգակիրներից, թե օրինակ Հայաստանին արտոնություն կտրվի», – ասաց Գալստյանը: Նրա խոսքով` ԿԲ-ն իր քննարկումներում արդեն ներառել է տարբեր սցենարներ՝ ավելի պատրաստված լինելու միջազգային տնտեսական և քաղաքական շոկերին:
18:02 - 06 մայիսի, 2025
Էրդողանը հրավիրել է ինձ Թուրքիա, և նա էլ կգա Վաշինգտոն. Թրամփ |azatutyun.am|

Էրդողանը հրավիրել է ինձ Թուրքիա, և նա էլ կգա Վաշինգտոն. Թրամփ |azatutyun.am|

azatutyun.am: Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները: «Էրդողանը հրավիրել է ինձ Թուրքիա, և նա էլ կգա Վաշինգտոն», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում զրույցից հետո: Ըստ Դոնալդ Թրամփի՝ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցը «շատ լավ և արդյունավետ էր»: Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի պատերազմի, Սիրիայի և Գազայի հետ կապված հարցեր։ Թուրքական կողմը հայտնում է, որ Էրդողանը Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ բանակցություններին և ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու ջանքերին: «Ես անհամբեր սպասում եմ նախագահ Էրդողանի հետ աշխատելու հնարավորությանը անհեթեթ, բայց մահացու պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հենց հիմա վերջ դնելու ուղղությամբ»,- Truth Social սոցիալական ցանցի իր էջում գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Լուսանկարի աղբյուրը՝ AFP  
10:07 - 06 մայիսի, 2025
Թրամփը շնորհավորել է Քարնիին Կանադայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ |armenpress.am|

Թրամփը շնորհավորել է Քարնիին Կանադայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին շնորհավորել է երկրի վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում նրա Լիբերալ կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին ապրիլի 29-ին հաղորդել է Կանադայի վարչապետի գրասենյակը։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, երկու ղեկավարները համակարծիք են եղել, որ Միացյալ Նահանգների և Կանադայի համագործակցությունը «որպես անկախ, ինքնիշխան պետություններ», շատ կարևոր է։ Միևնույն ժամանակ, Թրամփը և Քարնին, որն ԱՄՆ-ի գործող նախագահի խիստ քննադատն է, ցանկություն են հայտնել առաջիկայում անձնական հանդիպում անցկացնել։ Կանադայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 28-ին ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման, Վաշինգտոնի կողմից կանադական ապրանքների նկատմամբ բարձր մաքսատուրքեր սահմանելու և հարևան երկիրը ԱՄՆ-ի 51-րդ նահանգը դարձնելու Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին։  Ընտրություններում իր կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ ելույթում Մարկ Քարնին խոստացել է վճռականորեն դիմակայել Թրամփի «ագրեսիվ քաղաքականությանը»։ Ձայների 99,9%-ի հաշվարկի արդյունքներով, Կանադայի Լիբերալ կուսակցությունն ընտրություններում ստացել է 169 մանդատ. բացարձակ մեծամասնություն ապահովելու համար անհրաժեշտ է 172 մանդատ։ Կանադայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցությունը կստանա 144 պատգամավորական աթոռ։ Մարկ Քարնիին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1218551
12:21 - 30 ապրիլի, 2025
Եթե Ռուսաստանն ու Ուկրաինան «կոնկրետ առաջարկներ» չանեն, ԱՄՆ-ն հետ կկանգնի որպես միջնորդ. Ռուբիո |azatutyun.am|

Եթե Ռուսաստանն ու Ուկրաինան «կոնկրետ առաջարկներ» չանեն, ԱՄՆ-ն հետ կկանգնի որպես միջնորդ. Ռուբիո |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախազգուշացրել է, որ եթե Ռուսաստանն ու Ուկրաինան «կոնկրետ առաջարկներ» չանեն պատերազմը դադարեցնելու համար, Միացյալ Նահանգները հետ կկանգնի որպես միջնորդ: Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսն է ներկայացրել Ռուբիոյի խոսքերը: Ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ամերիկացի դիվանագետ Ջոն Քելլին Ռուսաստանին մեղադրել է շարունակվող արյունահեղության մեջ՝ հայտարարելով, որ այդ հարվածների հետևանքով մեծաթիվ զոհեր են եղել, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում: «Հենց հիմա Ռուսաստանը տևական խաղաղության հասնելու հիանալի հնարավորություն ունի», - ասել է Քելլին՝ հավելելով, որ պատերազմը դադարեցնելու բեռը Ռուսաստանի և Ուկրաինայի վրա է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 29-ին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում:
10:01 - 30 ապրիլի, 2025
Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է Ղրիմը «զիջել» Ռուսաստանին
 |civilnet.am|

Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է Ղրիմը «զիջել» Ռուսաստանին |civilnet.am|

civilnet.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ղրիմը զիջել Ռուսաստանին՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ Վատիկանից վերադառնալուց հետո, որտեղ նա կարճ հանդիպում է ունեցել Զելենսկու հետ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից առաջ։ BBC-ի հաղորդմամբ, լրագրողի հարցին, արդյոք Ուկրաինայի նախագահը պատրաստ է զիջել իր հարավային թերակղզու վերահսկողությունը, որը 2014-ին բռնակցվել էր Ռուսաստանին, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո»։ Թրամփն ասել է, որ Վատիկանում Զելենսկու հետ հանդիպումը «լավ է անցել», և Ղրիմի հարցը քննարկվել է «շատ կարճ»։ ԱՄՆ նախագահը նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է կոչով դիմել՝ «դադարեցնել կրակոցները, նստել և ստորագրել համաձայնագիր»՝ մարտական գործողություններին վերջ դնելու համար։ Ըստ Թրամփի, դա կարող է տեղի ունենալ երկու շաբաթվա ընթացքում։
12:12 - 28 ապրիլի, 2025
Ռուսաստանն ու Ուկրաինան շատ մոտ են համաձայնության հասնելուն․ Թրամփ

Ռուսաստանն ու Ուկրաինան շատ մոտ են համաձայնության հասնելուն․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան «շատ մոտ են համաձայնության հասնելուն»՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ հատուկ հանձնակատար Սթիվ Վիթքոֆը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցություններ են անցկացրել։ Այս մասին հայտնում է BBC լրատվական գործակալությունը։ Թրամփը բանակցությունների օրը բնութագրել է որպես «լավ օր», իսկ Կրեմլը հանդիպումը որակել է որպես «կառուցողական»՝ նշելով, որ Ուկրաինան բանակցություններին ներկա չի եղել։ Ավելի վաղ Թրամփը սոցիալական ցանցերում գրել էր, որ «հիմնական կետերի մեծ մասը համաձայնեցված է», և կոչ էր արել Ռուսաստանին ու Ուկրաինային «շատ բարձր մակարդակով հանդիպել» և «ավարտին հասցնել համաձայնագիրը»։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ուրբաթ երեկոյան տեսաուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանի վրա «իրական ճնշում» է անհրաժեշտ, որպեսզի Մոսկվան համաձայնի առանց պայմանների հրադադարին։ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ կաջակցի Ռուսաստանին՝ պահպանելու Ղրիմի թերակղզին, որը Մոսկվան ապօրինաբար բռնակցել էր 2014 թվականին։ Զելենսկին մերժում է այդ գաղափարը։ Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ԱՄՆ հատուկ հանձնակատար Սթիվ Վիթքոֆը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են Մոսկվայում։ Սա նրա չորրորդ այցն էր Ռուսաստան այս տարվա ընթացքում։ Երեքժամյա բանակցությունները Պուտինի օգնական Յուրի Ուշակովի կողմից բնութագրվել էին որպես «շատ օգտակար»։ Նրա խոսքով՝ «բանակցությունները մոտեցրել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի հարցում, այլ նաև մի շարք այլ միջազգային հարցերի շուրջ»։ Լուսանկարը՝ Ռեբեկա Նոուբլ/Getty Images։
10:23 - 26 ապրիլի, 2025
Մոսկվան պատրաստ է քննարկել Ուկրաինայի նախագահի առաջարկը. Պեսկով |azatutyun.am|

Մոսկվան պատրաստ է քննարկել Ուկրաինայի նախագահի առաջարկը. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան պատրաստ է քննարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը՝ միմյանց քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու վերաբերյալ, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը միաժամանակ նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կոնկրետ ծրագրեր այս պահին չկան։ Բանակցելու պատրաստակամության մասին Կիևից և Մոսկվայի հայտարարությունները հնչում են ԱՄՆ իշխանությունների նախազգուշացման ֆոնին։ Նախագահ Թրամփն անցյալ շաբաթ սպառնաց հրաժարվել միջնորդական ջանքերից, եթե կողմերը շարունակեն ձգձգել քայլերը չորրորդ տարին ընթացող պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ «Ուկրաինան պահպանում է իր առաջարկը՝ չհարվածել առնվազն քաղաքացիական թիրախներին։ Եվ մենք սպասում ենք Մոսկվայից հստակ պատասխանի», - երեկ հայտարարել է նախագահ Զելենսկին։
15:16 - 22 ապրիլի, 2025
ԱՄՆ-ը դուրս կգա բանակցություններից, եթե առաջընթաց չլինի. Թրամփ
 |azatutyun.am|

ԱՄՆ-ը դուրս կգա բանակցություններից, եթե առաջընթաց չլինի. Թրամփ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ը դուրս կգա ռուս - ուկրաինական պատերազմը ավարտելու բանակցություններից, եթե առաջընթացի հստակ նշաններ չլինեն, հայտարարել է ԱՄՆ նախագահը:«Մենք ուզում ենք, որ դա արագ տեղի ունենա», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը.- «Բայց ինչ-ինչ պատճառներով կողմերը դա շատ են բարդացնում: Իսկ մենք պարզապես ասելու ենք՝ «դուք հիմարներ եք, դուք սարսափելի մարդիկ եք», ու մենք ուղղակի մի կողմ կքաշվենք: Բայց հույս ունեմ, որ ստիպված չենք լինի դա անել»: Բայց ԱՄՆ նախագահը հրաժարվել է լրագրողներին ասել, թե կոնկրետ որքան է մտադիր սպասել: Դոնալդ Թրամփի այս հայտարարությունից ժամեր առաջ էլ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր ասել, որ եթե կողմերը առաջիկա օրերին առաջընթաց ցույց չտան, Վաշինգտոնը պարզապես կդադարեցնի իր միջնորդությունը: «Չենք պատրաստվում այս գործը շաբաթներով ու ամիսներով շարունակել: Մենք պետք է հիմա շատ արագ որոշենք, և ես խոսում եմ մի քանի օրվա մասին, առաջիկա մի քանի շաբաթում հրադադարը հնարավո՞ր է, թե՞ ոչ: Եթե այո, մենք կշարունակենք ջանքերը: Եթե ոչ, ապա մենք այլ առաջնահերթություններ ունենք», - հայտարարարել էր ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետը Փարիզում եվրոպացի ու ուկրաինացի առաջնորդների հետ հանդիպումից հետո: Լուսանկարը՝ Kevin Dietsch / Getty Images
10:14 - 19 ապրիլի, 2025
Թրամփը մերժել է արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը վերացնելու ԵՄ առաջարկը
 |hy.armradio.am|

Թրամփը մերժել է արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը վերացնելու ԵՄ առաջարկը |hy.armradio.am|

hy.armradio.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է արդյունաբերական ապրանքների վրա բոլոր փոխադարձ մաքսատուրքերը վերացնելու Բրյուսելի առաջարկը։ Ապրիլի 7-ին Սպիտակ տանը լրագրողների հարցին, թե արդյո՞ք բավարար է համարում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի առաջարկը, ԱՄՆ նախագահը բացասական պատասխան է տվել։ Թրամփը հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է զգալիորեն մեծացնեն էներգակիրների ներկրումն ԱՄՆ-ից։ Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է ԵՄ-ի հետ ԱՄՆ-ի ներկայիս առեւտրային դեֆիցիտին համարժեք գնումներ անի։ Համարժեք ներմուծման դեպքում այս դեֆիցիտը «արագ կվերանա»,- հավելել է նա: Ամերիկայի նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անարդար է համարում ԱՄՆ և ԵՄ երկրների միջև առևտրային հարաբերությունները։ «Եվրամիությունը շատ, շատ վատ է վարվել մեզ հետ»,- ասել է Դոնալդ Թրամփը։ «Մեր մեքենաները չեն գնում, մեր գյուղմթերքը չեն գնում, մեզանից համարյա ոչինչ չեն գնում»,- ընդգծել է Թրամփը։
11:20 - 08 ապրիլի, 2025
Թրամփը հայտարարել է, որ միտումնավոր չի հրահրել ֆոնդային բորսայի անկումը

 |factor.am|

Թրամփը հայտարարել է, որ միտումնավոր չի հրահրել ֆոնդային բորսայի անկումը |factor.am|

factor.am: ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միտումնավոր չի հրահրել ամերիկյան ֆոնդային բորսայի անկումը, երբ սահմանել է լայնածավալ մաքսատուրքերը, հաղորդում է CNBC-ն։ «Ես չեմ ուզում, որ ինչ-որ բան իջնի, բայց երբեմն ինչ-որ բան շտկելու համար պետք է դեղորայք ընդունել»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով շուկաների մասին լրագրողների հարցին։ Նա հայտարարել է, որ մաքսատուրքեր է սահմանել ապրանքների ներմուծման համար՝ Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտի պատճառով։ «Մենք պետք է լուծենք մեր առևտրային դեֆիցիտը Չինաստանի հետ։ Մենք Չինաստանի հետ ունենք տրիլիոն դոլարի առևտրային դեֆիցիտ, տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ ենք կորցնում: Եվ քանի դեռ չենք լուծել այդ խնդիրը, ես չեմ պատրաստվում գործարք կնքել»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ «պատրաստ է գործարքի Չինաստանի հետ, բայց նրանք պետք է լուծեն իրենց ավելցուկի խնդիրը»։ ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ հանգստյան օրերին խոսել է եվրոպական և ասիական առաջնորդների հետ իր վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերի վերաբերյալ, որոնք ուժի մեջ կմտնեն գալիք շաբաթվա ընթացքում: Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը ապրիլի 2-ին հայտարարել էր «աշխարհի երկրների համար փոխադարձ մաքսատուրքեր» սահմանելու մասին։ Դրանից հետո ԱՄՆ-ում և այլ երկրներում ֆոնդային ինդեքսները սկսեցին անկում ապրել։
12:40 - 07 ապրիլի, 2025