Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ մամուլի գործող խոսնակ։ Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 24-ին: Ծնողները եղել են դիվանագետներ: Մանկությունը անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը եւ մայրը: Հայրը՝ Վլադիմիր Յուրեւիչ Զախարովը, մասնագիտությամբ արեւելագետ է: Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: 1998 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ արեւելագետի եւ լրագրողի մասնագիտությամբ: Պրակտիկան անցել է Չինաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը: 2003 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Նոր տարվա տոնակատարության ավանդական խորհրդանիշների ձեւափոխումը ժամանակակից Չինաստանում» թեմայով: 1998 թվականից աշխատակցել է ՌԴ ԱԳՆ-ի «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաեւ ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում:

2003-2005 թվականներին ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2005-2008 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը: 2008-2011 թվականներին դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2011-2015 թվականներին վերոնշյալ վարչությունում նշանակվել է ղեկավարի տեղակալ: Նրա պարտականությունների մեջ մտնում էին կազմակերպել եւ անցկացնել պաշտոնական ճեպազրույցներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաեւ համակարգել ԱԳՆ-ի աշխատանքները սոցիալական ցանցերում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակն է: Հաճախ համեմատվում է Ջեն Պսակիի հետ (ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մինչեւ 2015 թվականի մարտի 31-ը): Հեռուսատահաղորդավար Վլադիմիր Սո 2015 թվականի օգոստոսի 10-ին նշանակվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչության տնօրեն։ Զախարովան պատմության մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց այս պաշտոնը: Զախարովան շաբաթական մի քանի ճեպազրույցներ է ունենում լրագրողների հետ: Ինքը՝ Զախարովան, նշում է, որ ԱԳՆ-ն ժամանակի հետ համահունչ է քայլում եւ արտասահմանյան փորձն է հաշվի առնում։ Ենթադրվում է, որ աջակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը:

Այդ մասին վկայում է նաեւ այն փաստը, որ 2016 թվականի մարտին դասախոսությամբ հանդես եկավ «Կանդիդատ ֆորում»ում, որն անց էր կացվում սույն կուսակցության կողմից` պետական դումայի ընտրություններից առաջ: Տիրապետում է անգլերեն եւ չինարեն լեզուների: Ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի երկրորդ կարգի դիվանագիտական աստիճան: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ: Գիտական աստիճանը` պատմական գիտությունների թեկնածու:

Հռոմի ստատուտի վավերացումն ուղիղ վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին․ Զախարովա
 |azatutyun.am|

Հռոմի ստատուտի վավերացումն ուղիղ վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին․ Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: Հռոմի ստատուտի վավերացումն ուղիղ վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «Հայաստանի՝ միջազգային քրեական դատարանին միանալու հետ կապված մեր դիրքորոշումը հայտնի է։ Հաագայում Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների ձերբակալելու օրդեր տալու ֆոնին Հռոմի ստատուտի վավերացումը ուղիղ վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է արտգործնախարարության խոսնակը։ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ այդ վնասը ոչ միայն խորհրդանշական է, այլև գործնական։ Երևանը Հռոմի ստատունը վավերացրեց անցած տարի, իսկ այս փետրվարից պաշտոնապես միացավ Միջազգային քրեական դատարանին։ Հռոմի ստատուտին միանալու քայլը հավելյալ լարվածություն էր առաջացրել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում, քանի որ հենց այս դատարանն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվել։ Երևանն, իր հերթին, հայտարարել է, որ Հռոմի կանոնադրությանը միանալով՝ ցանկանում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն օրերս Նիդերլանդներում Հռոմի ստատուտի մասնակից պետությունների ասամբլեային էր մասնացկում։ Իր ելույթում արտաքին գերատեսչության ղեկավարը համոզմունք էր հայտնել, թե ՄՔԴ-ն միջազգային իրավունքի կարևոր տարրերից մեկն է՝ ընգծելով, որ միանալու Երևանի որոշումը հեշտ չի կայացվել։ «Հայաստանը պատրաստ է ակտիվորեն մասնակցել տարածաշրջանային և միջազգային համագործակցության գործընթացներին՝ կանխելու անպատժելիությունը և ամրապնդելու միջազգային նորմերի պահպանման հանձնառությունը», - հայտարարել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
17:18 - 04 դեկտեմբերի, 2024
Մոսկվան հուսով է, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ գործընկերությունն ամբողջությամբ կվերսկսվի. Զախարովա
 |1lurer.am|

Մոսկվան հուսով է, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ գործընկերությունն ամբողջությամբ կվերսկսվի. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ն այլընտրանք չունեցող մեխանիզմ է՝ ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հավելել՝ Հայաստանը դե յուրե դաշինքի լիիրավ անդամ է: Մարիա Զախարովայի խոսքով՝ Մոսկվան հուսով է, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ գործընկերությունն ամբողջությամբ կվերսկսվի: «Ակնկալում ենք, որ մեր հայ գործընկերները կհաղթահարեն առկա մտահոգությունները և հետաքրքրվածություն կցուցաբերեն ընդհանուր աշխատանքների նկատմամբ»,- շեշտել է Զախարովան: Նա միևնույն ժամանակ հավելել է՝ Մոսկվան կասկածի տակ չի դնում յուրաքանչյուր երկրի իրավունքը՝ ինքնուրույն ընտրելու իր արտաքին քաղաքական կուրսը: Հայաստանն ավելի վաղ հայտարարել է, որ սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին: Հայկական կողմի գնահատմամբ՝ դաշինքը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները։
20:25 - 27 նոյեմբերի, 2024
Արևմտյան հեռահար հրթիռներով հարվածների դեպքում Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի. Զախարովա
 |tert.am|

Արևմտյան հեռահար հրթիռներով հարվածների դեպքում Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի. Զախարովա |tert.am|

tert.am: ՌԴ տարածքի վրա արևմտյան հեռահար հրթիռներով հարվածների դեպքում Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի: Կիևի կողմից նման զենքի կիրառումը արմատապես կփոխի հակամարտության էությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Կիևի կողմից մեր տարածքի վրա հարձակվելու համար հեռահար հրթիռների օգտագործումը կնշանակի ԱՄՆ-ի և նրա արբանյակների անմիջական մասնակցությունը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին»,- նշել է դիվանագետը: Նրա խոսքով՝ առայժմ հայտնի չէ՝ արդյոք այդ արտահոսքերը հիմնվում են պաշտոնական աղբյուրների վրա: «Մի բան պարզ է, որ Կիևի ռեժիմի պարտությունների ֆոնին նրա արևմտյան հովանավորները խաղադրույք են կատարում Ռուսաստանի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի առավելագույն էսկալացիայի վրա ՝ փորձելով հասնել պատրանքային նպատակին ՝ «Մոսկվային ռազմավարական պարտություն հասցնել»,-հայտարարել է ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցիչը:
22:32 - 18 նոյեմբերի, 2024
Պուտինն արդեն արտահայտվել է ՌԴ-ին հեռահար զենքով խփելու հնարավոր թույլտվության մասին. ԱԳՆ |news.am|

Պուտինն արդեն արտահայտվել է ՌԴ-ին հեռահար զենքով խփելու հնարավոր թույլտվության մասին. ԱԳՆ |news.am|

news.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արտահայտվել է ՌԴ-ի տարածքին հեռահար զենքով Ուկրաինայի խփելու հնարավոր թույլտվության մասին։ Այս մասին ՌԲԿ-ին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նախագահն արտահայտվել է այս առիթով»,- տեղեկացրել է Զախարովան։ Կիեւին հեռահար զենքի օգտագործման թույլտվությունը կփոխի հակամարտության էությունը, բնույթը, 2024թ. սեպտեմբերին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք կընդունենք համապատասխան որոշում՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք կստեղծեն մեզ համար»,- ասել է ՌԴ նախագահը։ «Խոսքն այն մասին է, որ ընդունվի որոշում այն մասին, թե արդյոք ՆԱՏՕ երկրները ուղիղ մասնակցում են հակամարտությանը, թե ոչ»,- ասել է Պուտինը։ Ամռանը նա արեւմտյան զենքով Ուկրաինայի հարվածները Ռուսաստանին անվանել էր «ագրեսիային մոտ» եւ չէր բացառել, որ Մոսկվան այդ դեպքում զենք կմատակարարի աշխարհի այլ տարածաշրջաններ, որտեղից հարվածներ կհասցվեն Կիեւին զենք տրամադրող երկրների օբյեկտներին։ Պուտինը աշնանը առաջարկել էր փոխել Ռուսաստանի միջուկային դոկտրինը։ Փոփոխությունների թվում էր ոչ միջուկային պետության կողմից ագրեսիայի դիտարկումը, բայց միջուկային պետության մասնակցությամբ կամ դրա աջակցությամբ համատեղ հարձակմամբ։ Նոյեմբերի 17-ին The New York Times-ը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ATACMS հեռահար հրթիռները Ռուսաստանին խփելու համար։ Որոշումը կապված է Կուրսկի մարզում հյուսիսկորեացի զինվորականների հայտնվելու հետ, գրել է թերթը։ Նրա տվյալներով՝ թիրախներ են դառնալու զորքերը, որոնք «սպառնում են ուկրաինական զորքերին Կուրսկի մարզում», սակայն Բայդենը կարող է Կիեւին թույլ տալ օգտագործել հեռահար զենքը նաեւ այլ վայրերում։ Reuters-ի տեղեկացմամբ՝ Կիեւը պատրաստվում է հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով առաջիկա օրերին։
11:06 - 18 նոյեմբերի, 2024
2023-ին կողմերը մոտ էին ապաշրջափակմանը, սակայն Արևմուտքի ճնշմամբ ՀՀ-ն սառեցրեց մասնակցությունը եռակողմ ձևաչափերում. Զախարովա
 |azatutyun.am|

2023-ին կողմերը մոտ էին ապաշրջափակմանը, սակայն Արևմուտքի ճնշմամբ ՀՀ-ն սառեցրեց մասնակցությունը եռակողմ ձևաչափերում. Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան պնդում է՝ 2023 թվականի հունիսին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը մոտ էին տարածաշրջանային երթուղիների ապաշրջափակմանը, սակայն Արևմուտքի ճնշման արդյունքում Երևանը սառեցրել է իր մասնակցությունը բոլոր եռակողմ աշխատանքային խմբերում և ձևաչափերում։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ԱՄՆ-ն, ԵՄ-ն, որոնք փորձում էին միջնորդի դեր ստանձնել, նոր բան չառաջարկեցին, այլ ընդամենը վերարտադրեցին ռուսականը՝ միաժամանակ աղավաղելով դրանց էությունը՝ հույս ունենալով իրենց վերագրել խաղաղ գործընթացը։ Մինչդեռ իրական նպատակն ակնհայտ է՝ նրանք ցանկանում են վերահսկել տարածաշրջանը, Ռուսաստանին դուրս մղել այնտեղից, միաժամանակ նաև Իրանին դուրս մղել, Թուրքիային»,- պնդել է ռուսաստանցի պաշտոնյան՝ կարծիք հայտնելով, թե Արևմուտքը «թքած ունի» Հարավային Կովկասի ու տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրի վրա։
18:16 - 13 նոյեմբերի, 2024
Թրամփը հայտարարել է, որ դադարեցնելու է պարտերազմները. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է
 |tert.am|

Թրամփը հայտարարել է, որ դադարեցնելու է պարտերազմները. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթակաի մասին հայտարարած Դոնալդ Թրամփը, Ֆլորիդայում դիմելով իր աջակիցներին, ասել է, որ դադարեցնելու է պարտերազմները: «Ես պատերազմներ չեմ սկսելու, այլ դադարեցնելու եմ դրանք», - ասել է նա: Այս հայտարարությանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «Հակամարտությունների դադարեցման անհրաժեշտության մասին Թրամփի թեզը ենթադրում է, որ դրա համար պետք է լինեն կոնկրետ գործողություններ», - ասել է նա: Նշենք, որ համաշխարհային առաջնորդներն ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին շնորհավորել են հաղթանկի կապակցությամբ: Հանրապետական թեկնածուին առաջինը շնորհավորել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն։ Նրան հաջորդել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
13:15 - 06 նոյեմբերի, 2024
 Մարիա Զախարովան անդրադարձել է Մոլդովայում տեղի ունեցած ընտրություններին

Մարիա Զախարովան անդրադարձել է Մոլդովայում տեղի ունեցած ընտրություններին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Մոլդովայում տեղի ունեցած ընտրություններին, նշելով, որ ընտրություններում գրանցվել է ամենա ոչդեմոկրատական արշավը։ Այս մասին հայտում է ՏԱՍՍ գործակալությունը։  «Մոլդովայի իշխանությունները աննախադեպ բռնաճնշումներ են իրականացրել ընդդիմության և անկախ լրատվամիջոցների նկատմամբ»,- ասել է Զախարովան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ  Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն նախագահի ընտրության երկրորդ փուլում ստացած քվեներով առաջատար է 55,04% արդյունքով։ Նրա մրցակից նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի օգտին քվեարկել է ընտրողների 44,96%-ը:  Մոլդովայի սոցիալիստական կուսակցությունը հայտարարել է, որ չի ճանաչում արտերկրի ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները, որոնց շնորհիվ էլ հաղթել է գործող նախագահ Մայա Սանդուն։ Կուսակցությունից նշել են, որ Մոլդովայի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է քվեարկել ներկայիս կառավարության քաղաքականությանը։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին` Մոլդովայի նախագահի ընտրությունում հաղթելու կապակցությամբ: Վերջինս շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և գրել, որ Մոլդովան արժևորում է Հայաստանի հետ իր բարեկամությունը և համատեղ հավատարմությունը ժողովրդավարությանը։   
23:01 - 04 նոյեմբերի, 2024
Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից. Զախարովա
 |1lurer.am|

Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին: «Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում մենք պետք է գտնենք փոխադարձ ընդունելի լուծում, որը հարմար կլինի և՛ Բաքվին, և՛ Երևանին։ Այս ամբողջ ընթացքում մենք ակտիվորեն աշխատել ենք այդ ուղղությամբ և պատրաստ ենք հետագայում աջակցություն ցուցաբերել մեր գործընկերներին։ Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից»,- ասել է Զախարովան։ Նա նաև հիշեցրել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի վերջին մեկնաբանությունը, ըստ որի՝ «տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։
18:33 - 23 հոկտեմբերի, 2024
Զախարովայի հավաստմամբ՝ Արցախից փախստականները վերադառնալու հնարավորություն ունեն
 |azatutyun.am|

Զախարովայի հավաստմամբ՝ Արցախից փախստականները վերադառնալու հնարավորություն ունեն |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը Ադրբեջանի հետ շփումներում բարձրացնում է Ղարաբաղից փախստականների հարցը, նրանք տուն վերադառնալու հնարավորություն ունեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ինչին մենք իրոք ապրումակցում ենք՝ իրենց տները լքած մարդկանց ճակատագիրն է: Որոնց կյանքը դասավորվել էր, ձևավորվել, իսկ ոմանց մոտ՝ սկսվել էր այնտեղ: Մարդիկ այնտեղ հուղարկավորված մտերիմներ, հարազատներ ունեն, ընտանիքների ամբողջ կյանքը, ընտանիքների պատմությունն է այդ վայրի հետ կապված: Դա վիթխարի ողբերգություն է, որում, դուք էլ հասկանում եք, շատ տեսանկյուններ և նրբերանգներ կան», - РИА "Новости" գործակալության փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան: «Մենք մեկ անգամ չէ, որ մեկնաբանել և ընդգծել ենք Բաքվի կառուցողական քայլերը՝ ուղղված հարազատ վայրերը լքած բնակչությանը վերադարձի հնարավորություն տալուն: Ես ազնվորեն կասեմ ձեզ՝ այդ հարցը բարձրացնում ենք ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ շփումներում, ստանում ենք համապատասխան պարզաբանումներ», - վստահեցրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: «Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել՝ վերադարձի հնարավորություն ընձեռվել է... Վերադարձի հնարավորություն եղել է և կա: Եթե մարդիկ հետաքրքրված են իրենց տների, հարազատ վայրերի պահպանմամբ, հավանաբար պետք է օգտվել այդ հնարավորությունից: Մեկ անգամ ևս ընդգծեմ՝ այն ախր կա», - ասել է Զախարովան:
22:05 - 16 հոկտեմբերի, 2024
BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Մերձավոր Արևելքի և ազգային արժույթներով վճարումներ կատարելու հարցը |armenpress.am|

BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Մերձավոր Արևելքի և ազգային արժույթներով վճարումներ կատարելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին քննարկվելու է  Մերձավոր Արևելքում առկա իրադրությունը, ինչպես նաև գլոբալ զարգացման և անվտանգության հարցերը:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան: «Պետությունների առաջնորդները կքննարկեն գլոբալ և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր, համատեղ աշխատանքի արդյունքները: BRICS-ի ռազմավարական գործընկերության շրջանակը՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում: Պլանավորվում է առանձնահատուկ ուշադրություն դարձնել միջազգային ֆինանսական համակարգի բարեփոխմանը, BRICS-ի երկրների դերի բարձրացմանը և միջբանկային համագործակցության զարգացմանը»,- նշել է Զախարովան:    
18:47 - 16 հոկտեմբերի, 2024
Լավրովը Թուրքիայում կմասնակցի 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հանդիպմանը. Զախարովա
 |1lurer.am|

Լավրովը Թուրքիայում կմասնակցի 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հանդիպմանը. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Հոկտեմբերի 17-18-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցում: Հարթակը ներառում է Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։ «Մենք այս ձևաչափը դիտարկում ենք որպես Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տևական խաղաղության և կայունության հասնելու տարածաշրջանային առաջնորդների ջանքերը համակարգելու արդյունավետ մեխանիզմ, ինչպես նաև առևտրի, տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության խթանման հնարավորություն»,- ասել է Զախարովան։  Միջոցառման շրջանակում ՌԴ ԱԳՆ ղեկավարը երկկողմ հանդիպումներ կունենա նաև գործընկերների հետ։
18:34 - 16 հոկտեմբերի, 2024