Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է։

Ծնվել է 1990թ. հոկտեմբերի 17-ին Երեւանում:

2012թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի  (ՀՊՃՀ) էներգետիկայի ֆակուլտետի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում» բաժինը (բակալավրիատ): 2014թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (ՀՀ ՊԿԱ) «Քաղաքական կառավարում եւ վերլուծություն» ամբիոնի մագիստրատուրան,  2017թ.՝ նույն ակադեմիայի «Քաղաքական ինստիտուտներ եւ գործընթացներ» բաժնի ասպիրանտուրան: 2016թ.՝ ԱՄՆ Թաֆտս համալսարանի իրավունքի եւ միջազգային հարաբերությունների «Ֆլեթչեր» դպրոցը, «Թավիդյան» կրթաթոշակային ծրագիրը: Քաղաքական գիտությունների թեկնածու:

2009-2012թթ. աշխատել է «ԱՐԼԻԱՆ» ՍՊԸ համակարգող: 2012-2015թթ.՝ ՀՊՃՀ ռեկտորի օգնական: 2013-2014թթ.՝ «Գեգամետ» ՍՊԸ տնօրենի խորհրդական: 2013-2014թթ.՝ «Գավաթ» սուրճի կրպակի մենեջեր: 2014-2016թթ.՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային երիտասարդական կենտրոնների համակարգող: 2015-2016թթ.՝ «Կասկադ» հյուրանոցի գիշերային հերթափոխի ադմինիստրատոր: 2016-2018թթ.՝ Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ դասախոս: 2017-2018թթ.՝ «Ռադիո Վան» ՍՊԸ «Գրանի պրավդի» հաղորդաշարի քաղաքական մեկնաբան: 2017-2019թթ.՝ «Մանանա Սթոուն» բնական քարի վերամշակման գործարանի միջազգային կապերի պատասխանատու: 2016 թվականից ՀՀ ՊԿԱ դասախոս է, 2019 թվականից՝ «Լույս» հիմնադրամի գիտնական-հետազոտող:

2010-2012թթ. եղել է ՀՊՃՀ գիտական եւ կառավարման խորհուրդների անդամ:

2011-2017թթ.՝ ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի առաջին եւ երկրորդ գումարումների պատգամավոր: 2012-2017թթ.՝ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ: 2012-2015թթ.՝ ՀՀ վարչապետին կից երիտասարդական քաղաքականության հանձնաժողովի անդամ: 2015-2017թթ.՝ «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ՀԿ նախագահ:

2012 թվականից ՀՀԿ անդամ է: 2016 թվականից՝ ՀՀԿ խորհրդի անդամ, «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար, 2018 թվականից՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Զարմանալի կլինի, որ ՀՀ ԱԺ-ն չընդունի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունը․ տեսնենք ՔՊ-ն իրեն ինչպես կպահի. Մամիջանյան |aysor.am|

Զարմանալի կլինի, որ ՀՀ ԱԺ-ն չընդունի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունը․ տեսնենք ՔՊ-ն իրեն ինչպես կպահի. Մամիջանյան |aysor.am|

aysor.am: «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնելու են հրատապ նիստ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:  Նա նշեց, որ հրատապ նիստի նպատակն է առաջարկել Ազգային ժողովին ընդունել հայտարարություն, որն ուղղված կլինի ՀՀ-ի կառավարիչներին, միջազգային հանրությանը և Ադրբեջանին՝ կապված Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների հետ: «Դա վերաբերում է  թե՛ 44-օրա պատերազմի ժամանակ գերի ընկածներին, և թե՛ Արցախի հայաթափումից հետո գերեվարված  ռազմաքաղաքական ղեկավարությանը: Այնտեղ բոլոր հասցեատերերին կոչ կա: Տեսնենք, թե ՔՊ-ն իրեն ինչպես կպահի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարության քննարկման և ընդունման մասով: «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկում են ԱԺ-ին ընդունել հայտարարություն: Առնվազն զարմանալի կլինի, որ ՀՀ ԱԺ-ն չընդունի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունը»,-ասաց նա:
15:03 - 31 հոկտեմբերի, 2024
Մեղք է այդ փաստաթուղթն անվանել խաղաղության պայմանագիր, այն ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մաս է․ Մամիջանյան
 |pastinfo.am|

Մեղք է այդ փաստաթուղթն անվանել խաղաղության պայմանագիր, այն ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մաս է․ Մամիջանյան |pastinfo.am|

pastinfo.am: Հայկ Մամիջանյանը Փաշինյան-Ալիև հանդիպումից զուտ «վիզուալ» տպավորություն է ստացել, որ երկու ընկերներ մտերմիկ զրուցում են: Այս մասին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց այսօր տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ապա, անդրադառնալով բովանդակային կողմին, նկատեց՝ «մեղք է այդ փաստաթուղթն անվանել խաղաղության պայմանագիր, այս փաստաթուղթը ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մասէ»։Մամիջանյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը հիմա Ալիևի հետ բանակցում է հաջորդ ընտրական պրոցեսի ժամանակ խաղաղություն բառը որպես կարգախոս օգտագործելու իրավունքի համար․ «Ինքը թքած ունի, թե Հայաստանն ինչպես կտուժի, ինչ վտանգների առաջ կհայտնվի այդ փաստաթղթով, իրեն պետք է այդ բառը, իսկ մնացած այն ամենը, ինչ ասվում է, մեկնաբանել հնարավոր չէ»: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վեկտորն է` «ով ինձ իշխանության կպահի` ես նրա հետ եմ», «որտեղ իշխանություն` այնտես ես», հետևաբար, ըստ Մամիջանյանի, այն աշխարհաքաղաքական կենտրոնը, ուժը, միավորը, ով դա անի` նրա պոչն էլ բռնելու է։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանը կառավարական ամառանոցներն են, Հանրապետության հրապարակում իր աշխատասենյակն Արագածով ու ավտոշարասյուներով: «Հասկանո՞ւմ եք` փոքր ժամանակ հեծանիվ չունենալը շատ լուրջ հետք է թողնում հետագա կյանքի վրա, իսկ եթե հետո այդ մարդն իշխանության է գալիս ու ունի նախորդ իր` իբր մասնագիտական գործունեության ընթացքում ծախվելու սովորություն... մարդ եթե մեկ անգամ ծախվում է` դա շատ արագ դառնում է սովորություն ու հետո, երբ ինքը, ցավոք սրտի, նստած է երկրի վարչապետի աթոռին, իր ծախվելով ծախում է նաև մեր, ձեր ու բոլորի ապագան, հենց դրա դեմ ենք մենք ամեն օր պայքարում»,- հավելեց Մամիջանյանը:
14:25 - 25 հոկտեմբերի, 2024
Նիկոլ Փաշինյանի քաղաքական վեկտորն է` «որտեղ իշխանություն` այնտեղ ես կաց». մարդ եթե մեկ անգամ ծախվում է` դա շատ արագ դառնում է սովորություն. Հայկ Մամիջանյան
 |aysor.am|

Նիկոլ Փաշինյանի քաղաքական վեկտորն է` «որտեղ իշխանություն` այնտեղ ես կաց». մարդ եթե մեկ անգամ ծախվում է` դա շատ արագ դառնում է սովորություն. Հայկ Մամիջանյան |aysor.am|

aysor.am: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Փաշինյան-Ալիև հանդիպումից տպավորութուն է ստացել, որ երկու ընկերներ մտերմիկ զրուցում են: «Սա վիզուալ, իսկ բովանդակային` մեղք է այդ փաստաթուղթն անվանել խաղաղության պայմանագիր, այս փաստաթուղթը ՔՊ-ի նախընտրական  քարոզարշավի մասն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նա: Մամիջանյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը հիմա Ալիևի հետ բանակցում է հաջորդ ընտրական պրոցեսի ժամանակ խաղաղություն բառը որպես կարգախոս օգտագործելու իրավունքի համար: «Ինքը թքած ունի, թե Հայաստանն ինչպես կտուժի, ինչ վտանգների առաջ կհայտնվի այդ փաստաթղթով, իրեն պետք է այդ բառը, իսկ մնացած այն ամենը, ինչ ասվում է, մեկնաբանել հնարավոր չէ»,- նշեց պատգամավորը: «Պատիվ ունեմ» խմբկցության ղեկավարն ասաց, թե  Նիկոլ Փաշինյանի քաղաքական վեկտորն է` «ով ինձ իշխանության կպահի` ես նրա հետ եմ», «որտեղ իշխանություն` այնտես ես կաց»: «Հետևաբար, այն աշխարհաքաղական կենտրոնը, ուժը, միավորը,  ով դա անի` նրա պոչն էլ բռնելու է»,- ասաց Մամիջանյանը: Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանը կառավարական ամառանոցներն են, Հանրապետության հրապարակում իր աշխատասենյակն Արագածով ու ավտոշարասյուները: «Հասկանում եք` փոքր ժամանակ հեծանիվ չունենալը շատ լուրջ հետք է թողնում հետագա կյանքի վրա, իսկ եթե հետո այդ մարդն իշխանության է գալիս ու ունի նախորդ իր` իբր մասնագիտական գործունեության ընթացքում ծախվելու սովորություն... մարդ եթե մեկ անգամ ծախվում է` դա շատ արագ դառնում է սովորություն ու հետո, երբ ինքը, ցավոք սրտի, նստած է երկրի վարչապետի աթոռին, իր ծախվելով ծախում է նաև մեր, ձեր ու բոլորի ապագան, հենց դրա դեմ ենք մենք ամեն օր պայքարում»,- հավելեց Մամիջանյանը:
12:32 - 25 հոկտեմբերի, 2024
Հայկ Մամիջանյանը ԵԺԿ քաղաքական համաժողովում բարձրացրել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Հայկ Մամիջանյանը ԵԺԿ քաղաքական համաժողովում բարձրացրել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է․ «Բրյուսելում մասնակցեցի Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հերթական քաղաքական համաժողովին: Ելույթով անդրադարձա Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիային, սահմանազատման և սահմանագծման գործընթացի ընթացքում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներին ու Բաքվում ապօրինաբար պահվող մեր գերիների հարցերին: Գործընկերներիս կոչ արեցի Բաքվում անցկացվելիք COP29-ի շրջանակներում իրենց կուսակիցների միջոցով բարձրաձայնել այս խնդիրները: Խոսեցի նաև ՀՀ կառավարիչների հակաժողովրդավարական պահվածքի մասին: Գործընկերներիս տեղեկացրի քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի տնային կալանքի մասին ու հերթական անգամ շնորհակալություն հայտնեցի ՀՀ-ում քաղբանտարկյալների մասին ԵԺԿ ընդունած բանաձևի ու կոչերի, ինչպես նաև եվրոպացի քաղաքական գործիչների անհատական հայտարարությունների համար»:
17:14 - 01 հոկտեմբերի, 2024
«Երբ մի քանի տարի առաջ Լուկաշենկոն արհամարհանքով խոսում էր ՀՀ-ի, ոչ թե Փաշինյանի մասին, չէին արձագանքում»․ Հայկ Մամիջանյան
 |aravot.am|

«Երբ մի քանի տարի առաջ Լուկաշենկոն արհամարհանքով խոսում էր ՀՀ-ի, ոչ թե Փաշինյանի մասին, չէին արձագանքում»․ Հայկ Մամիջանյան |aravot.am|

aravot.am: «Միայն Արթուր Հովհաննիսյանը կարող էր «Ազատությանը» մեղադրել ծայրագավառական քարոզի մեջ»,- խորհրդարանական ճեպազրույցներին նման հեգնական ակնարկով եկավ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կիրառած հատուկ միջոցները եղել են ժամկետանց՝ հայտարարեց պատգամավորը․ «Բազմաթիվ փորձագետներ նշել են այն մասին, որ խաղաղ ցուցարարների վնասվածքների պատճառներից մեկը հանդիսացել է հատուկ միջոցների սխալ կիրառումը և, ամենադժոխայինը՝ առկա են այնպիսի վերլուծություններ, որ կիրառված հատուկ միջոցները եղել են ժամկետանց, դրանով են պայմանավորված բեկորային վիրավումները։ Այդ հետազոտությանը, այդ փորձաքննությանը մենք հետամուտ ենք լինելու, որովհետև մեզ մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը հետաքրքրում է՝ ի տարբերություն նրանց, ովքեր հատուկ հրահրեցին այն, ինչ տեղի ունեցավ երկու օր առաջ, նկատի ունեմ իշխանություններին»։ Հիշեցնենք, հունիսի 12-ին ոստիկանությունը հատուկ միջոցներ, այդ թվում նաեւ բեկորային, կիրառեց «Տավուշը հանուն հայրենիքի» ցույցի ժամանակ։ Հատուկ միջոցները կիրառվեցին խաղաղ ցուցարարների դեմ․ կան տասնյակ վիրավորներ։ Պատասխանելով «Տավուշը հանուն հայրենիքի» գործողությունների եւ 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակ եղած գործողությունների նմանությունների մասին հարցին էլ, ընդդիմադիր պատգամավորն ասաց․ «Մեզ թղթով գրած տվող չկա, կարծում եմ, դա պիտի վստահություն ներշնչի»։ Նրա պնդմամբ՝ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին «թղթի վրա գրած տվել էին՝ կբարձրանաս փշալարի վրա, ձեռքդ կվնասվի, կարյունոտվի․․․»։ Հայկ Մամիջանյանը հարց ունի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ ինչպե՞ս է ԱԺ փոխնախագահը վերաբերվում նրան, որ ՔՊ-ն կրոնական աղանդները օգտագործում է քաղաքական խնդիրներ լուծելու համար։ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր ուժերին էր մեղադրել՝ Առաքելական եկեղեցին քաղաքական հարցեր լուծելու համար օգտագործելու մեջ։ Հարց հնչեց նաեւ Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարության մասին՝ Բելառուս չայցելելու եւ ՀԱՊԿ-ից դուրս գալը չբացառելու վերաբերյալ։ Հայկ Մամիջանյանը տարակուսեց՝ երբ մի քանի տարի առաջ Լուկաշենկոն արհամարհանքով խոսում էր ՀՀ-ի, ոչ թե Փաշինյանի մասին, չէին արձագանքում։ Նաեւ հավելեց․ «Այդ ամբողջը մի ամիս առաջ էր․ մի ամիս մտածո՞ւմ էիք՝ ինչ պատասխանել»։ Հայկ Մամիջանյանի կարծիքով, այդ աժիոտաժի պատճառն այն էր, որ փողոցային պայքարը իր «պիկի» վրա էր, ինքը որոշեց «ուժեղ տղու» կերպարով երեւալ: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:22 - 14 հունիսի, 2024
Այո՛, ՀԱՊԿ-ում առկա են բազմաթիվ խնդիրներ, բայց դրանք անհրաժեշտ է լուծել, ոչ թե հարաբերությունները խզել. Հայկ Մամիջանյան
 |aysor.am|

Այո՛, ՀԱՊԿ-ում առկա են բազմաթիվ խնդիրներ, բայց դրանք անհրաժեշտ է լուծել, ոչ թե հարաբերությունները խզել. Հայկ Մամիջանյան |aysor.am|

aysor.am: ՀԱՊԿ-ում ու, առհասարակ, ՀՀ անվտանգային ճարտարապետության մեջ առկա են բազմաթիվ խնդիրներ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Բայց այդ, խնդիրներն անհրաժեշտ է լուծել, ոչ թե, չունենալով որևէ երաշխիք, հարաբերությունները խզել ու Հայաստանը թողնել միայնակ, որովհետև, եթե իրենց հաշվարկը որևէ այլ ռազմական կամ ռազմաքաղաքական ճարտարապետությունն է կամ դաշինքը, ուզում եմ հիշեցնել, որ ՆԱՏՕ-ի՝ Հայաստանին ամենամոտ ռազմական զորամիրավորումը գտնվում է Թուրքիայում, իսկ Ադրբեջանն այն երկիրը չէ, որի ագրեսիան կարելի է կասեցնել հայտարարություններով»,- ասաց նա։ Մամիջամյանի խոսքով՝ ցավոք, Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար, որպես կանոն, անհրաժեշտ է լինում տեղում ուժային ներկայացվածությունը։ Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով ԱԺ-ում չի բացառել, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալ․ «Է դուրս կգանք, դրանով էլ վախեցնո՞ւմ եք, լավ ենք անում, մենք կորոշենք՝ երբ դուրս գանք։ Բա ձեր կարծիքով հաջորդ քայլը որն ա, կարո՞ղ ա հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա։ Գնում ենք դեպի իրական Հայաստան, ինքնիշխան, անվտանգ, սահմանազատված սահմաններով պետություն․․․ ուղղակի չենք ասում շուտ, որ ձեր տրամադրությունը հանկարծ չընկնի»,- հայտարարել է Փաշինյանը։  ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը  արձագանքել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Իսկ ՀԱՊԿ քարտուղարությունից էլ հայտարարել են, որ ՀՀ-ն մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ 
12:36 - 14 հունիսի, 2024
Գուցե 96 ժամ հետո հարցը դեռ լուծված չլինի, բայց ակնհայտ լինի, որ հասնելու ենք լուծման․ Հայկ Մամիջանյան

Գուցե 96 ժամ հետո հարցը դեռ լուծված չլինի, բայց ակնհայտ լինի, որ հասնելու ենք լուծման․ Հայկ Մամիջանյան

ԱԺ խորհուրդ ներկայացրած ընդդիմադիր 2 խմբակցությունների միջորդությանը միացել էին նրանց 35 պատգամավորներից 33-ը։ Հայկ Մամիջանյանը նշում է՝ 2 պատգամավորները չեն միացել, քանի որ մարզում են գտնվել և չեն հասցրել գալ, մասնակցել։ Նրա խոսքով՝ դրա կարիքը չի էլ եղել, քանի որ արդեն եղած ստորագրությունները առավել քան բավարար են եղել։  Միջնորդությանը չի միացել նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Իշխան Զաքարյանը, Մամիջանյանը, պատասխանելով նրա վերաբերյալ հարցին, ասաց․  «Իշխան Զաքարյանի՝ իմփիչմենթի գործընթացին միանալու վերաբերյալ, ինչպես հայտարարել է Բագրատ Սրբազանը, արդեն ստացված են պայմանավորվածություններ։ Այս (միջնորդություն ներկայացնելու - խմբ․) գործընթացի համար այդ մարդկանց նույնիսկ չենք էլ դիմել, քանի որ եղած ստորագրությունները առավել քան բավարար էին», - նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես է ուղերձի ընդունումը վարչապետի հրաժարականին հանգեցնելու, Մամիջանյանը նշեց․ «ՀՀ-ն խորհրդարանական երկիր է, խորհրդարանն ընդունում է ուղերձ կառավարությանը։ Կառավարությունը, այո, իրավական տեսանկյունից կարող է հրաժարական չտալ, բայց առանց քաղաքական հենարանի, առանց պարլամենտում մեծամասնության կառավարությունն աշխատել չի կարողանա»։ Նրա խոսքով՝ սա ընդամենը քայլերից, ուղիներից մեկն է․ «Խոստանում եմ այնպիսի քաղաքական, օրենքով թույլատրված գործիք չի մնալու, որ մենք չփորձենք»։ Անդրադառնալով Բագրատ Սրբազանի՝ 96 ժամում հարցը լուծելու մասին հայտարարությանը, Մամիջանյանը ասաց․ «Մինչև այդ շատ ջրեր կարող են հոսել, գուցե 96 ժամ հետո հարցը դեռ լուծված չլինի, բայց ակնհայտ լինի, որ հասնելու ենք լուծման»։ Հիշեցնենք, որ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացություններն այսօր միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։  ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը․ արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 17-ին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատասխանելով հարցին, թե մասնակցելո՞ւ են արտահերթ նիստին, ասել էր, որ իրենք նման նման օրակարգ չունեն, հետևաբար այդ օրակարգն իրենց համար քննարկելի չէ։
17:54 - 10 հունիսի, 2024
Այնպիսի խրոխտ դեմքով են հողեր հանձնում՝ նախանձելս գալիս է․ Հայկ Մամիջանյան |tert.am|

Այնպիսի խրոխտ դեմքով են հողեր հանձնում՝ նախանձելս գալիս է․ Հայկ Մամիջանյան |tert.am|

tert.am: Փաշինյանն ուներ հնարավորություն՝ վեր կենալու և ասելու՝ սիրելի՛ ժողովուրդ, ես վախենում եմ, կամք չունեմ, ինձ ճնշում է Ալիևը, դրա հետևանքով ես կայացնում եմ այս, այս, այս որոշումները։ Դա կլիներ ազնիվ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Բայց հերոսություն ներկայացնել Հայաստանի ապագան կասկածի տակ դնե՞լը, այնպիսի խրոխտ դեմքով են հողեր հանձնում՝ նախանձելս գալիս է։ Այս ամբողջ գործընթացի մեծագույն պրոբլեմն այն է, որ պետք է մարդկանց ճիշտն ասել։ Եկեք ասեք՝ Ադրբեջանը մեզ ստիպել է, որ այս գյուղերը հանձնենք, հետո թե ինչ կհանձնենք, չգիտենք, որովհետև սահմանազատման և սահմանագծման գործընթացն ամբողջական մշակված ու քննարկված չեն, անգամ սկզբունքները քննարկված չեն»,- ասաց նա։ Մամիջանյանը նաև անդրադարձավ իշխանության մեղադրանքներին, թե ընդդիմությունը չի ասում՝ որքան է ՀՀ տարածքը։ «Մեկ էլ իբր նեղը գցելու բան են գտել, ասեք՝ ինչքա՞ն է ՀՀ տարածքը։ Հիմա ես հակառակն եմ ասում՝ ասեք՝ Ջերմուկում գրաված դիրքերից Ադրբեջանը հետ է քաշվելու, որ 2 ամիս հետո, եթե իհարկե իշխանություն կլինեք, չգաք ու ասեք՝ դե դա բան է, Հայաստան չի և այլն։ Չեն ասում։ Գիտե՞ք՝ ինչու չեն ասում, որովհետև Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է՝ եկեք սկսենք սահմանազատման գործընթաց, ընթացքում եթե հանկարծ պարզվի Ջերմուկից մեկ կմ հետո Հայաստան է, մենք հետ կքաշվենք։ Բա՞ որ սրանք այնպես անեն, որ չպարզվի։ Եվ այդպես էլ անելու են»,- շեշտեց նա։ Մամիջանյանն ընդգծեց՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ՀՀԿ-ն երբեք դեմ չեն արտահայտվում սահմանսզատման գործընթացին, բայց այդ գործընթացն ունի սկզբունքներ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կողմից մշակված, այն ենթադրում է շատ կետեր, այդպես են դա անում։
13:19 - 23 մայիսի, 2024
Խոսել եմ «պարտադրված խաղաղության» անընդունելիության, քաղբանտարկյալների իրավունքների և այլ թեմաներից. Մամիջանյանը ելույթ է ունեցել ԵԺԿ քննարկմանը

Խոսել եմ «պարտադրված խաղաղության» անընդունելիության, քաղբանտարկյալների իրավունքների և այլ թեմաներից. Մամիջանյանը ելույթ է ունեցել ԵԺԿ քննարկմանը

Ելույթ ունեցա Եվրոպայի Ժողովրդական կուսակցության Բրյուսելում անցկացվող քաղաքական ասամբլեայի ԵՄ առաջիկա առաջնահերթությունների վերաբերյալ քննարկմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը. «Խոսել եմ ԵՄ-ի կողմից հետևողականության մակարդակի բարձրացման (CEPA-ում նշված և անդամ երկրների կողմից վավերացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության 3 հիմնարար սկզբունքների ոտնահարումը, Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշումների չկատարումը, էթնիկ զտումների իրականացումը և ԵՄ-ի կողմից դրա արձագանքները), «պարտադրված խաղաղության» անընդունելիության, Եվրոպական Խորհրդարանի և գործադիրի արձագանքների միջև տրամագծային հակասությունների, մարդու իրավունքների ոտնահարման, Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների իրավունքների, Հայաստանի համար վիզաների ազատականացման և «Արևելյան Գործընկերություն 2.0» ձևաչափի անհրաժեշտության մասին»,- գրել է նա:
17:33 - 30 հունվարի, 2024
«Սա պարզագույն քրեական հետապնդում է, այն պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ». Հայկ Մամիջանյանը հրավիրվել է հարցաքննության
 |aysor.am|

«Սա պարզագույն քրեական հետապնդում է, այն պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ». Հայկ Մամիջանյանը հրավիրվել է հարցաքննության |aysor.am|

aysor.am: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Ավելի վաղ պատգամավորը հայտնել էր այս մասին՝ տեղեկացնելով, որ վարույթը վերաբերում է ՀՀ ՔՐ. օրենսգրքի 330-րդ հոդվածին (բռնություն գործադրելու հրապարային կոչերը, բռնությունը հրապարակային արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։ Վարույթի նախաձեռնման հիմքում դրվել են ԱԺ-ում Հայկ Մամիջանյանի ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած մտքերը։ Լրագրողների հետ զրույցում Մամիջանյանն ասաց, որ, ըստ իր տեղեկությունների, հաղորդումը ներկայացվել է Վանաձորի Հելսինկյան գրասենյակի կողմից։ «Չգիտեի, որ Արթուր Սաքունցն իմ արվեստի մեծ ֆանատ է, թող շարունակի լսել իմ ասածները, գուցե, իրեն մի օգուտ տա։ Երևի «հայրենասիրություն» բառը չի սիրում, ամեն անգամ նյարդային բաներ է ունենում այդ բառը լսելիս։ Հարցաքննության ընթացքում մանրամասնեցի, թե ինչ եմ նկատի ունեցել ճեպազրույցի ընթացքում հայտարարությունն անելիս։ Այս պահին քննչականն ինձ այլ հարցեր չուներ։ Սա պարզագույն քրեական հետապնդում է, որն ակնհայտ երևում է նաև գործի ընթացքից։ Բնականաբար, դա պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ։ Ենթադրում եմ, որ իրենց պարզամիտ հաշվարկն այն է, որ սրանով ինչ-որ կերպ պետք է սահմանափակեն իմ գործունեությունը»,-ասաց Հայկ Մամիջանյանը։ Նա վստահեցրեց, որ իր գործունեությունը, բնականաբար, չի սահմանափակվելու, որովհետև ինքը «թքած ունի» նման ճնշումների վրա։
11:48 - 23 նոյեմբերի, 2023
Հայկ Մամիջանյանը ՀՀ քննչական կոմիտեից հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր է ստացել

Հայկ Մամիջանյանը ՀՀ քննչական կոմիտեից հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր է ստացել

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրառմամբ տեղեկացրել է, որ ՀՀ քննչական կոմիտեից հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր է ստացել։   «Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեից ստացա հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր` ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով: Վարույթի նախաձեռնման հիմքում դրվել է սույն թվականի սեպտեմբերի 12-ին Ազգային Ժողովում իմ տված ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած խոսքերս»,- գրել է  պատգամավորը։ Հիշեցնենք, որ Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ Երևանն ինչպե՞ս է փոխվելու, ասել էր, որ «Երևանը փոխվելու է հայրենասերների քրտինքով․ եթե Փաշինյանն անմտություն անի, նաև՝ արյամբ»։
17:17 - 10 նոյեմբերի, 2023
Երևանի կենտրոնում լուռ ակցիա անցկացվեց ընդդեմ Արցախի հանձնման |armeniasputnik.am|

Երևանի կենտրոնում լուռ ակցիա անցկացվեց ընդդեմ Արցախի հանձնման |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի հանրապետական կուսակցության ուսանողական և երիտասարդական թևն այսօր Սուրբ Աննա կաթողիկե եկեղեցու մոտից Երևանի կենտրոնական փողոցներով երթ–ակցիա անցկացրեց ընդդեմ Արցախի հանձնման։ ՀՀԿ երիտթևն այս ակցիայով նաև հիշեցրեց, որ 2020 թ. այս օրը սկսվեց Արցախը հանձնելու գործընթացը։ Ակցիայի մասնակիցները լուռ քայլում էին` ցուցապաստառներ պարզած, որոնց վրա նշված էին Արցախի կորսված շրջանների ու գյուղերի անվանումները։ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ լուռ երթը տեսանելի կերպով հատ առ հատ կներկայացնի բոլոր այն բնակավայրերն ու կոթողները, որոնք կորցրել ենք Ադրբեջանի ագրեսիայի ու Հայաստանի իշխանությունների դավաճանական գործողությունների հետևանքով։ «Այդ բնակավայրերի ու կոթողների անունները դաջված են յուրաքանչյուր հայի սրտում։ Դրանք բաց վերք են։ Արնաքամ վերքի հատուցումն իրեն չի ուշացնի»,– ընդգծեց Մամիջանյանը։ Ըստ նրա` այս օրվա բոլորիս ցավը պետք է վերափոխվի ցասման։ Անդրադառնալով ՀՀ իշխանությունների առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` Մամիջանյանը նշեց՝ երբ Փաշինյանը խաղաղության մասին է խոսում, ապա արյուն և ցավ է բերում։ «Փաշինյանն ինչ հակահայկական գործողություն կատարի, բրենդավորելու է խաղաղություն բառով։ Մի քանի օր առաջ նա հայտարարում էր, որ կապիտուլյացիան և հող հանձնելն արդեն խորհրդանիշ ունեն։ Այսուհետև լոգոյի տակ են հող հանձելու»,– նշեց նա։ ՀՀԿ երիտասարդական թևը քայլերթն ավարտեց ՀՀ Ազգային ժողովի մոտ, նրանք դարպասներին փակցրին Արցախի կորսված բնակավայրերի անուններով ցուցապաստառները։
17:10 - 09 նոյեմբերի, 2023
Հայրենիքի հանձնումը արդեն լոգո ունի՝ «խաղաղություն». Հայկ Մամիջանյան  |tert.am|

Հայրենիքի հանձնումը արդեն լոգո ունի՝ «խաղաղություն». Հայկ Մամիջանյան |tert.am|

tert.am: Փաշինյանի երեկվա ասածից կարող ենք անել հետևլայ եզրակացությունը՝ հայրենիքի հանձնումը, դավաճանությունը, շնորհավորում եմ, արդեն նաև լոգո ունի, խորհրդանիշ ունի: Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Փաշինյանը երեկ հպարտությամբ ասում է՝ մենք նաև դավաճանության լոգո ենք մտածել, ու տենց ահագին ուրախ էր դրանով, անուն էր դրել մնացածի նման: Ցանկացած հակահայկական գործողություն այսուհետ փաթեթավորվելու է խաղաղություն բառով: Խաղաղության կապիտուլացիա, խաղաղության հող հանձնել, խաղաղության բանակը կազմալուծել, սա իրենց նոր բրենդինգն է, նորմալ է: Ես դեռ չեմ ստացել այդ բրոշյուրը, բայց երբ որ ստանամ և ծանոթանամ, կմեկնաբանեմ: Փաշինյանը վերջին 5 տարվա ընթացքում խաղաղությունից երբ խոսել է, զոհեր են եղել: Ես սարսափում եմ, երբ որ նա խոսում է խաղաղությունից»,- ասել է նա:
13:49 - 26 հոկտեմբերի, 2023
Արցախի փաստացի հանձնումը տեղի է ունեցել Պրահայում. Մամիջանյանը հիշեցրեց Փաշինյանի որոշումը
 |armeniasputnik.am|

Արցախի փաստացի հանձնումը տեղի է ունեցել Պրահայում. Մամիջանյանը հիշեցրեց Փաշինյանի որոշումը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արցախի փաստացի հանձնումը տեղի է ունեցել Պրահայում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ ՀՀ ԱԺ–ում վարման կարգով հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Վերահաս վտանգի ժամանակ ՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է։ Հիշեք սա։ Իրենք թքած ունեն հայրենիքի վրա ու լծված են միայն քաղաքական մեղավորներ նշանակելով»,– ընդգծեց նա։ Հայկ Մամիջանյանին արագ պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Զարմանում եմ, որ առաջին թեզը ռուսերենով չասացիք։ Ձեզ ասել էին ռուսերով ասեք, չէ, ինչո՞ւ ռուսերենով չասացիք»,- հեգնեց ՀՀ ԱԺ նախագահը։ Երբ խորհրդարանն անցավ օրակարգի հարցերի քննարկմանը, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին դահլիճը։ Դահլիճում մնաց միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Նրա ելույթը իշխանական պատգամավորները համարեցին միակ կառուցողական և տարբերվող ելույթը` ի տարբերություն ընդդիմադիր մյուս պատգամավորների։
11:19 - 03 հոկտեմբերի, 2023
Մեր ու անկախ, հզոր Հայաստանի միջև որպես խոչընդոտ կանգնած են այն պատգամավորները, որոնք համաձայն չեն հեռացնել Փաշինյանին․ Հայկ Մամիջանյան

Մեր ու անկախ, հզոր Հայաստանի միջև որպես խոչընդոտ կանգնած են այն պատգամավորները, որոնք համաձայն չեն հեռացնել Փաշինյանին․ Հայկ Մամիջանյան

Հանրապետության հրապարակում շարունակվում է Ազգային կոմիտեի հանրահավաքը։ Կոմիտեի անդամ Հայկ Մամիջանյանն իր ելույթում խոսեց առաջիկա անելիքներից։ Նա նշեց՝ Նիկոլ Փաշինյանը կամովի հրաժարական չի տալու, այդ պատճառով պետք է ստիպել, որ ՔՊ-ն հեռացնի Նիկոլ Փաշինյանին։  «Մեր ու անկախ, հզոր Հայաստանի միջև որպես խոչընդոտ կանգնած են այն պատգամավորները, որոնք համաձայն չեն հեռացնել Փաշինյանին։ Սիրելի՛ քաղաքացիներ, համացանցում կան այդ պատգամավորների հեռախոսահամարները։ Սկսած էս պահից՝ խնդրում ենք, զանգեք ու ասեք, թե Նիկոլի մասին ժողովուրդը ինչ է մտածում։ Հլը որ հեռախոսազանգով»,- նշեց նա։ Շարժմանը չմիացած քաղաքացիներին դիմելով՝ Մամիջանյանը նշեց, որ եթե շարժումը ձախողի, դրա համար «պատասխանատվություն ենք կրելու բոլորս»։
19:48 - 24 սեպտեմբերի, 2023
Մամիջանյանը Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ և ԼՂ անվտանգային իրավիճակին

Մամիջանյանը Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ և ԼՂ անվտանգային իրավիճակին

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին ու մեր երկրում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին՝ Հայկ Մամիջանյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի ու ՀՀ խորհրդարանի համատեղ աշխատանքը: Ըստ աղբյուրի՝ պատգամավորն իր խոսքում անդրադարձ է կատարել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին և մեր երկրում անցկացվող ՏԻՄ ընտրություններին: Նշվում է, որ խմբակցության ղեկավարը վերահաստատել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության պատրաստակամությունը և ի թիվս այլ հարցերի` խոսել նաև Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգային իրավիճակից և մեր երկրի ներքաղաքական խնդիրներից:
18:47 - 13 սեպտեմբերի, 2023