Գուրգեն Արսենյան

Գուրգեն Արսենյանն 8-րդ գումարման խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։

Ծնվել է 1959թ.։ 1981-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1989թ. անդամակցել է Անկախության բանակին:

1980թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1990-1994թթ. եղել է ՀՀԿ անդամ, 1991-1992թթ.` ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ: 2002 թվականից Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր ղեկավարն է:

2000-2003թթ. եղել է ԱԺ պատգամավոր, 2001-2003թթ.` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ: 2003-2007թթ. եղել է ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՄԱԿ): 2012-2017թթ. եղել է ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակ): 

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Արսենյանը Հայաստանը կներկայացնի Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը |news.am|

Արսենյանը Հայաստանը կներկայացնի Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը |news.am|

news.am: ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը ներկա կլինի ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 7-ին։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Նշվել է, որ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ ամենամյա հանդիպումը տեղի կունենա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։ «Շոյգուն հանդես կգա զեկույցով միջազգային, տարածաշրջանային եւ ազգային անվտանգության ոլորտի իրավիճակի մասին, կտեղեկացնի կատարված աշխատանքի մասին ԱՊՀ տարածքում մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմակայելու ոլորտում»,- նշված է հաղորդագրությունում։ Հանդիպման ընթացքում քննարկվելու են տեղեկատվական անվտանգության եւ Աֆղանստանի հետ փոխգործակցության խնդիրները։ Օրակարգում ներառված են նաեւ հարցեր ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ միջոցների մասին Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պահպանման վերաբերյալ։ Հանդիպմանը կմասնակցեն ԱՊՀ անդամ պետությունների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարները, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը, Մոլդովայի սոցիալիստների կուսակցության նախագահ Մարչել Չենուշան։
16:03 - 06 նոյեմբերի, 2024
Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը․ Գուրգեն Արսենյան |armenpress.am|

Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը․ Գուրգեն Արսենյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը։  Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ «Այդպիսի քայլը մեծապես կնպաստի հաշտեցմանը»,- ասել է Արսենյանն ու հավելել, որ պահվող անձանց ազատ արձակման հետ կապված մնացած հարցերը պետք է ուղղել ադրբեջանական կողմին։  Դեսպանն ընդգծել է՝ եթե Երևանն ու Բաքուն գնում են խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով, պատրաստվում են ամբողջ աշխարհին հայտարարել, որ երկու պետությունները, ազգերը ապրելու են խաղաղության և համագործակցության պայմաններում, ապա պետք է սկսեն քայլերից, որոնք կգնահատվեն։  Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է իր մոտ 23 հայ գերիների և այլ պահվող անձանց առկայությունը, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ 
17:41 - 05 նոյեմբերի, 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանը և Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի ղեկավարը քննարկել են ՀՀ և Վրաստանի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՌԴ-ում ՀՀ դեսպանը և Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի ղեկավարը քննարկել են ՀՀ և Վրաստանի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հոկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել ՌԴ-ում Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի ղեկավար Մամուկա Մերկվիլաձեի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ ջերմ և բարեկամական մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի համար երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Մտքեր են փոխանակվել ՌԴ-ում ՀՀ դեսպանության և Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի միջև հետագա համագործակցության հնարավորությունների և ուղղությունների վերաբերյալ։ «Դեսպան Արսենյանը շնորհավորել է գործընկերոջը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով»,- ասվում է հաղորդագրության մեջ։  
18:49 - 30 հոկտեմբերի, 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանը և ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը

ՌԴ-ում ՀՀ դեսպանը և ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը

Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ: Աայս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ խորհրդի լրատվական ծառայությունը։ Նշվում է, որ զրույցին մասնակցել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Ջաբարովը: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը, մտադրություն է հայտնվել նպաստել դրանց զարգացմանը: Գրիգորի Կարասինն ընդգծել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների դաշնակցային բնույթը, որոնք անհրաժեշտ է ամրապնդել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:  Սենատորի խոսքով՝ խորհրդարանականները կոչված են պահպանելու երկկողմ կապերի առողջ մթնոլորտը եւ միշտ պատրաստ են երկխոսության:  Հանդիպման ընթացքում կարևորվել են կանոնավոր շփումները Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գծով: Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը և պարբերաբար կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1201453
21:58 - 03 հոկտեմբերի, 2024
Ձգտել եմ իմ համեստ ավանդը ներդնել ՀՀ քաղաքական և տնտեսական զարգացման գործում. Գուրգեն Արսենյան

Ձգտել եմ իմ համեստ ավանդը ներդնել ՀՀ քաղաքական և տնտեսական զարգացման գործում. Գուրգեն Արսենյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը նշանակումից հետո գրառում է արել «Ֆեյսբուքի» իր էջում՝ նշելով. «Հանրապետության Վարչապետի առաջարկությամբ` Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել եմ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այդ կապակցությամբ արդեն վայր եմ դրել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, ինչպես նաև դադարեցրել եմ Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահի լիազորությունները և կուսակցության անդամությունը: Հարգելի հայրենակիցներ, ես գիտակցում եմ, որ քաղաքական զսպվածության սկզբունքը սահմանափակում է ներքաղաքական հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու, հրապարակային քննարկումներում հանդես գալու դիվանագետի հնարավորությունները: Ուստի թույլ տվեք իմ գործունեության այս հանգրվանում, նախ, շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի անդամներին և նրա հազարավոր համակիրներին` հանուն Հայրենիքի շենացման մեր համատեղ աշխատանքի համար: 1988 թվականից ի վեր` Հայաստանի անկախության նվաճման և ամրապնդման համար պայքարում ձգտել եմ իմ համեստ ավանդը ներդնել Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական զարգացման գործում: Առանձնապես կարևոր եմ համարում Ազգային ժողովում իմ 15-ամյա խորհրդարանական գործունեության շրջանը, երբ հանդես գալով, նախ` որպես ընդդիմադիր պատգամավոր, իսկ վերջին տարիներին` որպես իշխանության ներկայացուցիչ, ձգտել եմ նպաստել արդյունավետ պետական կառավարման համակարգի կայացմանը և հանրային համերաշխության ու համաձայնության հաստատմանը: Անկեղծ երախտագիտություն եմ հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության իմ գործընկերներին` արգասաբեր և ներդաշնակ թիմային աշխատանքի համար: Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, սիրելի ժողովուրդ, մեր անհատական ու խմբային ջանքերը որևէ արդյունք չէին տա, եթե չլիներ Ձեր հավատը, վստահությունը և բոլորանվեր աջակցությունը, որ ստացել ենք հատկապես մեր երկրի համար վճռորոշ ու ճակատագրական պահերին: Իմ որդիական խոնարհումը Ձեզ»: Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանը նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
11:28 - 16 օգոստոսի, 2024
ՌԴ-ում դեսպանի փոփոխությունը Հայաստանի առանձնաշնորհն է․ Գալուզին |azatutyun.am|

ՌԴ-ում դեսպանի փոփոխությունը Հայաստանի առանձնաշնորհն է․ Գալուզին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, պատասխանելով Ռուսաստանում Հայաստանի դեսպանի փոփոխության մասին լրագրողների հարցին, ասել է, որ «ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը»։ «Տվյալ դեպքում խոսքը Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին է», - ասել է նա։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանում շուտով նոր դեսպան է ունենալու, թեկնածությունն արդեն ներկայացված է, սպասում են նշանակմանը։ Մամուլն ավելի վաղ գրել էր խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի թեկնածության մասին։ Դեռ 2023-ի հոկտեմբերի վերջին Արսենյանը հաստատել էր, որ իր թեկնածությունն է ներկայացվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար և իր «փաստաթղթերը գտնվում են Ռուսաստանում»։
14:45 - 05 հուլիսի, 2024
«Ամփոփումից հետո կլինի իրազեկում»․ ԱԳՆ-ն ՌԴ-ում ՀՀ դեսպանի թեկնածու Գուրգեն Արսենյանի ագրեմանի մասին
 |azatutyun.am|

«Ամփոփումից հետո կլինի իրազեկում»․ ԱԳՆ-ն ՌԴ-ում ՀՀ դեսպանի թեկնածու Գուրգեն Արսենյանի ագրեմանի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Դեսպանների հավատարմագրման գործընթացը ոչ հանրային բնույթի դիվանագիտական ընթացակարգ է, «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարում են Հայաստանի արտգործնախարարությունից՝ նշելով՝ արդյունքների ամփոփումից հետո կիրազեկեն։ «Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր արտաքին քաղաքական գերատեսչությունից, թե ե՞րբ է Մոսկվա ուղարկվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի թեկնածու Գուրգեն Արսենյանի ագրեմանը, ե՞րբ է ետ կանչվել դեսպան Վաղարշակ Հարությունյանը և ռուսական կողմը որևէ բացատրություն ներկայացրել է, թե ինչո՞ւ այդ ագրեմանը դեռ չի ընդունում։ «Դեսպանների հավատարմագրման գործընթացը ոչ հանրային բնույթի դիվանագիտական ընթացակարգ է, որի արդյունքների ամփոփումից հետո սահմանված կարգով ապահովվում է հանրային իրազեկում», - ասված է պատասխանում։ Արտգործնախարարությունից նաև տեղեկացրել են, որ Վաղարշակ Հարությունը մինչև 2023-ի նոյեմբերի 6-ը եղել է արձակուրդում, այդ ընթացքում նրան փոխարինել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը, իսկ ռուսաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացվել է այդ մասին։ Դեռ հոկտեմբերի վերջին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հաստատեց, որ իր թեկնածությունը ներկայացվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար և իր «փաստաթղթերը գտնվում են Ռուսաստանում»։ Մինչ այս պահը հայտնի չէ՝ Մոսկվան հաստատել, թե մերժել է Արսենյանի ագրեմանը։
12:05 - 08 նոյեմբերի, 2023