azatutyun.am: Դեսպանների հավատարմագրման գործընթացը ոչ հանրային բնույթի դիվանագիտական ընթացակարգ է, «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարում են Հայաստանի արտգործնախարարությունից՝ նշելով՝ արդյունքների ամփոփումից հետո կիրազեկեն։
«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր արտաքին քաղաքական գերատեսչությունից, թե ե՞րբ է Մոսկվա ուղարկվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի թեկնածու Գուրգեն Արսենյանի ագրեմանը, ե՞րբ է ետ կանչվել դեսպան Վաղարշակ Հարությունյանը և ռուսական կողմը որևէ բացատրություն ներկայացրել է, թե ինչո՞ւ այդ ագրեմանը դեռ չի ընդունում։
«Դեսպանների հավատարմագրման գործընթացը ոչ հանրային բնույթի դիվանագիտական ընթացակարգ է, որի արդյունքների ամփոփումից հետո սահմանված կարգով ապահովվում է հանրային իրազեկում», - ասված է պատասխանում։
Արտգործնախարարությունից նաև տեղեկացրել են, որ Վաղարշակ Հարությունը մինչև 2023-ի նոյեմբերի 6-ը եղել է արձակուրդում, այդ ընթացքում նրան փոխարինել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը, իսկ ռուսաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացվել է այդ մասին։
Դեռ հոկտեմբերի վերջին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հաստատեց, որ իր թեկնածությունը ներկայացվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար և իր «փաստաթղթերը գտնվում են Ռուսաստանում»։ Մինչ այս պահը հայտնի չէ՝ Մոսկվան հաստատել, թե մերժել է Արսենյանի ագրեմանը։
Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ Ֆրանսիայի ԱԳՆ |tert.am|
19:42 - 23 նոյեմբերի, 2024
comment.count (0)