ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի եւ դելիմիտացիայի նախապատրաստական փուլի առաջարկներ է արել , որոնք ՀՀ-ի համար ընդունելի են․ Նիկոլ Փաշինյան
11:15 - 18 նոյեմբերի, 2021

ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի եւ դելիմիտացիայի նախապատրաստական փուլի առաջարկներ է արել , որոնք ՀՀ-ի համար ընդունելի են․ Նիկոլ Փաշինյան

2021-ի մայիսից ի վեր, ինչպես նշել եմ, ՀՀ-ի եւ Ադրբեջանի սահմանների միջեւ դեմարկացիա եւ դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչեցրել ՌԴ-ն, երեքն էլ, ըստ էության, մեզ համար ընդունելի են եղել եւ շարունակում են ընդունելի մնալ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ իմ հայտարարություններից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, որոնք ՀՀ-ի համար ընդունելի են»,- ընդգծեց Փաշինյանը։

Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարեց ՌԴ գործընկերոջ հետ ճշգրտել մանրամասները՝ առաջարկներն իրագործել փորձելու համար։

Նշենք, որ երեկ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ «դեմարկացիայի և դելիմիտացայի գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել