Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը, Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները։
Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի համար կարևոր է, որ կարողանա զրուցել երկու կողմերի (ՌԴ-ի և Թուրքիայի) հետ և լինել միջնորդ՝ ճգնաժամի խորացման դեպքում։
Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ վաղուց ժամանակն է չեղարկել Թուրքիայի դեմ պաշտպանական արդյունաբերության ոլորտում բոլոր անարդար պատժամիջոցները»։
comment.count (0)