«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 17 պատգամավոր։ 

Խմբակցության ղեկավարն է Էդմոն Մարուքյանը, քարտուղարը՝ Գեւորգ Գորգիսյանը։ Մյուս պատգամավորներն են՝ Ալեքսանյան Սարգիս Ռոբերտի, Այվազյան Հրանտ Գնունու, Անդրեասյան Էդվարդ Հրաչի, Բաբայան Հարություն Վիլիկի, Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի, Գրիգորյան Սրբուհի Էդիկի, Եղիազարյան Արմեն Էդիկի, Թանդիլյան Մանե Վանյայի, Խաչատրյան Արկադի Սանասարի, Կոստանյան Աննա Մայիսի, Մինասյան Սարիկ Սամվելի, Սամսոնյան Անի Տաճատի, Սիմոնյան Կարեն Մանվելի, Սիմոնյան Տարոն Վարդանի, Ստեփանյան Ռուբիկ Շահումի։
 



Ովքեր կասեն, որ կարող են ընտրություններից հետո պատերազմ սկսել, կա՛մ արկածախնդիր պետք է լինեն, կա՛մ ստախոս․ Էդմոն Մարուքյան

Ովքեր կասեն, որ կարող են ընտրություններից հետո պատերազմ սկսել, կա՛մ արկածախնդիր պետք է լինեն, կա՛մ ստախոս․ Էդմոն Մարուքյան

During a briefing with journalists today the leader of the "Bright Armenia" party Edmon Marukyan talked about the demarcation process. "The issue of demarcation must be implemented now or later, but I once said, and now I repeat, that it cannot be discussed in this situation when they have put the gun on your head and are claiming to draw borders. What has Azerbaijan done? It has entered the territory of the Republic of Armenia, our sovereign territory, and says it will not leave until we sign this document. As a result of signing that document, we undertake to create a commission, by which we are obliged to implement the decisions of that commission․ Nobody knows what the commission will decide, and in this sense, they are forcing us to do something with a gun on our heads. Yes, the borders must be drawn, clarified, but it cannot be done in a military way. In this sense, Azerbaijan's action is not perceived by the international community," he said. Marukyan noted that no political force in Armenia says that it can cancel the document signed on November 9. He stressed that everyone understands the cancellation of that document is a new war. "If Armenia had the potential for a new war, this invasion of the Syunik region could turn into a war, but we are going through negotiations. All those who say that after the elections they can come and get the Azerbaijanis out of Armenia's territory through war or start a war, must either be seeking adventures or be a liar. We must take into account the opportunities of the country, and we have just come out of a really destructive war. The document of November 9 was implemented by the Armenian side, both de jure and de facto, it was not implemented by Azerbaijan, therefore Azerbaijan is obliged to implement it, not to ask us for a minefield map. It must follow a certain clause of the document, which states that prisoners of war should be exchanged for all the prisoners they have.  If another person is taken as a prisoner after the exchange, he must be exchanged again," Marukyan concluded.
12:20 - 14.հունիսի.2021
Հունիսի 21-ին կա՛մ մենք մտնում ենք համերաշխ Հայաստան, կա՛մ երկրում շարունակվում են ցնցումները,․ թշնամին դրանից օգտվել եւ օգտվելու է․ Էդմոն Մարուքյան

Հունիսի 21-ին կա՛մ մենք մտնում ենք համերաշխ Հայաստան, կա՛մ երկրում շարունակվում են ցնցումները,․ թշնամին դրանից օգտվել եւ օգտվելու է․ Էդմոն Մարուքյան

«Հայոց պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երբ թագավորության մեջ իշխանական տները, իշխանները մեկը մյուսի դեմ պայքարել, կռիվ են տվել, դրա արդյունքում անկում է ապրել թագավորությունը։ Հիմա թագավորություն չի, հանրապետություն է, հիմա էլ իշխանական տներ չեն, կուսակցություններ են, իշխաններ չեն, նախկին նախագահներ ու գործող վարչապետ խմբեր են։ Նույն բանն է, այս ձեւով է քանդվել երկիրը»,– այս մասին Էջմիածնում բնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էմոն Մարուքյանը՝ ընդգծելով, թե ինչ կարեւոր որոշման առաջ է Հայաստանի Հանրապետությունը։«Հունիսի 21-ին կա՛մ մենք մտնում ենք համերաշխ Հայաստան, կա՛մ երկրում շարունակվում են ցնցումները, ցույցերը, անհնազանդության ակցիաները, գժտությունը, անհանդուրժողականությունն ու ատելությունը»,-ասաց Մարուքյանը։ Ըստ նրա՝ թշնամին դրանից օգտվել եւ օգտվելու է․ ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մայիսի 12-ից մի կողմ դրեց բոլոր տարաձայնությունները եւ ասաց՝ կանգնում ենք արտաքին դիվանագիտական ճակատն ամրացնելու, որպեսզի ադրբեջանական զորքերը բանակցությունների միջոցով երկրից հանենք։ Կեսից այդ պրոցեսն ի՞նչ եղավ․ ԱԳ նախարը հրաժարական տվեց, մնացինք առանց բանակցողների։ Ձեր ամեն մի ձայնից, ամեն մի քվեից է կախված մեր, մեր երեխաների վաղվա օրը, եւ ահա, մենք շանս ունենք լինել ավելի համախմբված կամ ավելի պառակտված լինելու, ատելության ջրաղացին ջուր լցնելու, որն անթույլատրելի է»,- նշեց կուսակցության առաջնորդը՝ հավելելով, որ այսօր այլ առաքելություն, քան երկրին համերաշխություն բերելը, քան բոլորին համախմբելն է, իրենց կուսակցությունը չունի․ «Մենք ոչ մի ամբիացիա չունենք․ ամեն բան հիմա մի կողմ դրված է, քանի որ այն պայմանները, որում մենք ենք ապրում, իրապես աննորմալ են, ոչ մի նորմալ վիճակում թշնամիները չեն կարող մտնել մեր սուվերեն տարածք եւ դուրս չգալ»։  
18:40 - 13.հունիսի.2021
Անի Սամսոնյանը նշեց 3 պնդում, որոնք որոշ շրջանակներ տարածում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին

Անի Սամսոնյանը նշեց 3 պնդում, որոնք որոշ շրջանակներ տարածում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին

Մեզ հասնում են տեղեկություններ, որ կան քաղաքական ուժեր, մարդիկ, որ հատուկ շրջում են, մարդկանց հետ անհատական զրույցներում փոխանցում են երեք սուտ ԼՀԿ-ի մասին։ Այս մասին քարոզարշավը մեկնարկելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Անի Սամսոնյանը։ «Սուտ համար 1․ ասում են՝ ԼՀԿ-ին ձայն չտան, որովհետև ընտրական շեմը չի հաղթահարելու, սուտ համար 2․ ասում են՝ ԼՀԿ-ին ձայն չտաք, որովհետև ԼՀԿ-ն օգնելու է ներկա իշխանության վերարտադրմանը, սուտ համար 3․ այն շրջանակներում, որտեղ դեմ են Ռոբերտ Քոչարյանին, ասում են՝ ԼՀԿ-ն նպաստելու է նախկինների վերադարձին»,- նշեց նա։ Սամսոնյանի խոսքով՝ այս երեք սուտը փաստում են այն, որ ԼՀԿ համերաշխության և միասնության օրակարգը արդեն հասանելի է դառնում բոլորին, և, ըստ նրա, դրական տրամադրվածություն կա ԼՀԿ-ի նկատմամբ, ինչը սպառնալիք է ստեղծում մյուս ուժերի համար, որ միմյանց հայհոյում են՝ հակառակ դեպքում այդ մարդիկ ռեսուրս չէին խնայի՝ ԼՀԿ-ին սևացնելու համար։ «Երկրորդ ազակը այն մասին, որ մենք արդեն մրցակից ենք որոշ ուժերի համար, այն է, որ մարդիկ չեն ալարում, բարձրանում մեծ ավտոճանապարհներին բարձր կախած մեր պաստառները դիտավորյալ վնասում են»,- ասաց նա՝ հավելելով, որ չեն պարզել, թե ով է դա արել։ Սամսոնյանը, դիմելով քաղաքացիներին, ասաց, որ վերոնշյալ պնդումները սուտ են։
13:11 - 12.հունիսի.2021
Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, 22,4 %-ը կքվեարկեր ՔՊ-ի, 20,6 %-ը՝ «Հայաստան» դաշինքի օգտին․ Gallup |tert.am|

Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, 22,4 %-ը կքվեարկեր ՔՊ-ի, 20,6 %-ը՝ «Հայաստան» դաշինքի օգտին․ Gallup |tert.am|

tert.am: «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է մայիսի 31-ից հունիսի 5-ին անցկացված հարցումների արդյունքներով քաղաքական կուսակցությունների և դաշինքների ընթացիկ վարկանիշները, արտահերթ ընտրությունների, սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հասարակության կարծիքը:«Եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին հարցվածների 22,4 տոկոսը պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 20,6 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 4,2 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 3,9 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 2,9 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության, 2,1 տոկոսը՝ «Հանրապետություն» կուսակցության օգտին և այլն։
20:17 - 05.հունիսի.2021
Ուզում ենք Հայաստանի Հանրապետության  յուրաքանչյուր քաղաքացու պոտենցիալը զարգացնել և օգտագործել հանուն ՀՀ-ի․ Տարոն Սիմոնյան

Ուզում ենք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու պոտենցիալը զարգացնել և օգտագործել հանուն ՀՀ-ի․ Տարոն Սիմոնյան

Մեր ամբողջ գաղափարախոսությունը, նպատակը կարելի է նեղացնել և հանգեցնել մեկ կարեւորագույն կետի, որ մենք ուզում ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պոտենցիալը նախ զարգացնենք և երկրորդը՝ դա օգտագործենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Այս մասին Շիրակի մարզում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Տարոն Սիմոնյանը։ «Ինչպե՞ս է դա հնարավոր։ Դա հնարավոր է ընդհանրապես քաղաքական համակարգը առողջացնելու միջոցով, որ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ ոչ թե հուզական դաշտով, ոչ թե ռացիոնալիզմից հեռու գտնվող դաշտով սկսեն մարդկանց նյարդերի վրա ազդել, չար ու բարի խաղալ, այլ մարդկանց կյանքը կազմակերպեն և կառավարեն այնպես, որ մարդիկ անգամ չզգան, թե ովքեր են իրենց կառավարում»։ Նա ասաց, որ «Լուսավոր Հայաստան»-ը անընդհատ խոսում է լուսավորչականության մասին, որովհետև լուսավորչականությունը ոչ այլ ինչ է, քան կրթություն ու գիտելիք։ «Մարդուն տաս կրթություն, գիտելիք և խնդրես նրան այդ գիտելիքն օգտագործել հանուն իր ընտանիքի, հանուն իր ըկերության և հանուն իր հայրենիքի, և, եթե հնարավոր է, հանուն մարդկության։ Լուսավորչականությունը նշանակում է հասուն հասարակություն, երբ հասարակությունը գիտի՝ ինչ է ուզում իր կառավարիչներից, պահանջ է ներկայացնում նրանց, ասում է՝ ես քեզ տալիս եմ իշխանություն, և իմ գրպանից էլ հարկ եմ վճարում, որ դու աշխատավարձ ստանաս, որ իմ կյանքը լավը դարձնես»։ Սիմոնյանի խոսքով՝ քաղաքականությունը մարդու կյանքը ավելի լավը դարձնելու արվեստ է։ «Եթե քաղաքականությամբ զբաղվող մարդիկ ամեն անգամ պրակտիկայում ավելի վատն են դարձնում մարդու կյանքը, ուրեմն նրանք լավ կառավարիչներ չեն, ուրեմն այդ արվեստին լավ չեն տիրապետում։ Եթե լուսավորչականության միջոցով մենք կարողանում ենք հասունացնել հասարակությանը, քաղաքական մակարդակը, յուրաքանչյուր քաղաքացու մոտ ավելի բարձր մակարդակի ենք բերում, ես վստահեցնում եմ, որ  հինգ, տասը տարի հետո մենք մեզ նախանձելու ենք, որովհետև մեր ազգի տաղանդը ուղորդելու ենք ճիշտ ճանապարհով, իսկ այսօր մեր ազգի տաղանդը օգտագործում են այլ ազգեր»։ Մեր մարզերից մարդիկ գնում են այլ երկրներ մասնակցում են այդ երկրների տնտեսության, քաղաքական կյանքի զարգացմանը և այդ երկրները ծաղկում են, ինչու մենք չենք կարողանում օգտագործել մեր պոտենցիալը, որովհետև մենք վախենում ենք  քաղաքականապես չափահաս դառնալ, որովհետև   քաղաքականապես չափահաս դառնալ նշանակում է որոշում ընդունել և պատասխանատվություն կրել այդ որոշման համար։ Մենք սովորաբար գործողություն ենք անում և ասում ենք՝ մենք մեղավոր չենք, պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ»։ Նա ասաց նաև, որ տեսության մեջ երկու դեպք կա, երբ մարդը պատասխանատու է լինում կամ մեղավոր չի լինում։ «Դա տիեզերական իրավունքում է՝ արբանյակների հետ կապված հարցերում է, և առավել վտանգի աղբյուրում ՝ մեքենա է, շուն է և այլն։ Եթե դուք ձեր մեքենան տալիս եք ձեր բարեկամին, նա գնում է ու դրանով վնասում մեկ այլ անձի, դուք պատասխանատուն եք, որ ձեր մեքենան տվել եք այդ մարդուն,  նույնը, եթե տիեզերքում տիեզերագնացը մեկ այլ արբանյակի վնաս է տալիս, մեղավորը տիեզերագնացը չէ, այլ այն պետությունը, որն ուղարկել է նրան տիեզերք։ Հիմա, եթե մեզանում քաղաքական գործիչները պատասխանատու են,  բայց մեղավոր չեն, ուրեմն նրանք կամ տիեզերագնաց են, կամ առավել վտանգի աղբյուր։ Դրա համար, երբ քաղաքական չափահասությունից ենք խոսում, նշանակում է  որոշում և այդ որոշման հետևանք, լավը կլինի այդ որոշման հետևանքը քաղաքական զարգացում կապրենք, տնտեսությունը կզարգանա, շնորհակալ կլինենք , վատը կլինի պետք է ասենք՝ հարգելիս, լավ չկարողացար կառավարես, հաջողություն, մյուսը թող գա»։ Ըստ նրա՝ քաղաքական հասունությունը տանում է նրան, որ պետք է քաղաքական գործիչները անընդհատ փոխվեն, սա կարևոր գործ է։ «Եթե քաղաքական գործիչներին շատ ենք պահում իշխանության, նրանք դառնում են անարդյունավետ։ Այնպես որ մեր ամբողջ գաղափարախոսությունը երբ նեղացնենք, պետք է հանգենք սրան՝ հասունության, քաղաքական համակարգի առողջացման և մեր ներուժի լավագույնս օգտագործման»։ Լուսանկարը՝ «Լուսավոր Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջից
17:06 - 04.հունիսի.2021
Պետք է ամեն ինչ անենք, որ հունիսի 20-ին Հայաստանում վերականգնենք ներքաղաքական համերաշխությունը․ Էդմոն Մարուքյան

Պետք է ամեն ինչ անենք, որ հունիսի 20-ին Հայաստանում վերականգնենք ներքաղաքական համերաշխությունը․ Էդմոն Մարուքյան

Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հունիսի 20-ին Հայաստանում վերականգնենք ներքաղաքական, ներազգային համերաշխությունը։ Այս մասին Վանաձորում հայտարարել է «Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Ես ունեմ մի ուղերձ, մեր կուսակցությունը ունի մեր ուղերձ, մեր ուղերձը  հետևյալն է․ ժողովուրդ, մեզ տվեք մանդատ, մեզ լիազորեք, որ մենք համախմբենք  ամբողջ քաղաքական դաշտը։ Ինչու՞ այս տեքստը և առաքելությունը չի կարող իրականացնել ուրիշ ուժ։ Որովհետև այն ուժերը, որոնք հիմա դերակատար են, մեկը մեկին թշնամի են, մեկը մեկին ոչնչացնելու համար ոչ մի ռեսուրս չեն խնայում, ոչ մի սկզբունք, ոչ մի արգելք, ոչ մի բարիեր, ոչ մի ռուբիկոն, ոչ մի բան չկա, իրար ոչնչացնելու համար ամեն ինչ դրված է։ Միայն մենք ենք, որ ասում ենք, որ մենք կարող ենք ձեր տված իշխանությունով այս անհաշտ ուժերին բերել մի դաշտ և իրար հետ այս երկիրը ոտքի կանգնեցնել։ Եթե այս ուժերից որևէ մեկը հաջողություն է ունենում, իմացեք, որ այսպես ասած ներհայաստանյան պատերազմները չեն դադարելու, իսկ դա ճոխություն է մեր երկրի համար»։  Մարուքյանը հավելել է, որ «Լուսավոր Հայաստանը ընտրություններին մանսակցում է համերաշխության և մյուսներին այլըտրանք լինելու օրակարգով։ «Այս քարոզարշավը նրա մասին չի, որ, օրինակ, խոսենք, ասֆալտ փռելուց։ Ֆունդամենտալ հարցը  անվտանգության խնդիրն է, մեր բանակը վերականգնելու հարցն է, բայց մինչև չունենանք այն համերաշխությունը, ինչի մասին խոսում եմ, ոչ կարող ենք բանակը վերականգնել, ոչ տնտեսությունը, հազարավոր փախստականների խնդիրը լուծել, արտաքին ճակատում հանդես գալ»։
14:43 - 04.հունիսի.2021
Դիտորդներ տեղակայելու դեպում խնդիրը չի լուծվի, բայց սահմանին լարվածությունը կթուլանա, սակայն որևէ երկրի արձագանք չի եղել, որ պատրաստ է դիտորդներ տեղակայել․ Էդմոն Մարուքյան |tert.am|

Դիտորդներ տեղակայելու դեպում խնդիրը չի լուծվի, բայց սահմանին լարվածությունը կթուլանա, սակայն որևէ երկրի արձագանք չի եղել, որ պատրաստ է դիտորդներ տեղակայել․ Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Սոթք-Խոզնավար հատվածում դիտորդներ տեղակայելու առաջարկը ոչ թե խնդրի լուծման վերաբերյալ է, այլ լարվածությունը թուլացնելու․ խնդրի լուծում կարող է լինել, երբ վերջնական որոշվի՝ որն ում սահմանն է, և երկու կողմերն էլ ճանաչեն այդ հանգամանքը։ Այս մասին ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Այս առաջարկով խնդիրը չի լուծվում։ Թե ինչքանով է իրատեսական, արդեն անցել է 4-5 օր, և մենք չունենք արձագանքներ, որ պատրաստ են գալ, այդտեղ կանգնել։ Եթե այդ առաջարկությունն ընդունվի կողմերի կողմից, սահմանի վրա լարվածությունը բավականին կթուլանա, բայց, ինչպես հասկանում եմ, այդ առաջարկի վերաբերյալ չի եղել որևէ երկրի հայտարարություն, որ պատրաստ է դիտորդներ տեղակայել»,-ասաց նա։ Անդրադառնալով այն հանգամանքին, որ անցած հինգշաբթի կայացած ԱԽ նիստից հետո Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնից, Մարուքյանն ասաց, թե նիստի Այվազյանի վերաբերյալ խոսակցություն չի եղել։ «Ես հետո զարմացած էի, երբ իմացա, որ հրաժարական է տվել։ Պետք է գիտակցել, որ ՀՀ-ն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ժամանակավոր պաշտոնակատարների կառավարությունը և սահմանադրաիրավական կարգավորումները թույլ չեն տալիս որևէ հրաժարական տված նախարարի փոխարեն նշանակել նոր նախարար, և նախարարների հրաժարականը երկիրը կարող է դնել շատ բարդ վիճակում»,-ասաց նա՝ կոչ անելով հրաժարականներ չտալ մինչ ԱԺ արտահերթ ընտրությունները։
13:39 - 31.մայիսի.2021
Մարուքյանը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության խորհրդարանական գործունեությունը

Մարուքյանը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության խորհրդարանական գործունեությունը

Լուսավոր Հայաստանը՝ իր 17 պատգամավորներով, 2019 թվականի հունվարի 14-ից սկսած, երբ խորհրդարանը երդվելով ստանձնել է պարտականությունները, ունեցել է 865 ելույթ, որից 771 հարց է տվել նաև՝ չհաշված հանձնաժողովներում ելույթները և հարցերը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Միակ խմբակցությունն է, որը երեք անգամ հանդես է եկել հարցապնդմամբ, այսինքն՝ խորհրդարանի Սահմանադրական օրենքի տված մեխանիզմը երեք անգամ միայն մեր խմբակցությունն է օգտագործել։ Առաջինը՝ պետական մարմիններում աշխատատեղերի կրճատման արդյունքում առաջացող խնդիրները, երկրորդ՝ բնապահպանական ծրագրերի թերակատարման հետ կապված հարցապնդումը, երրորդ՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտների հետ կապված բազմաթիվ խնդիրներ բարձրաձայնեցինք և հարցապնդում ներկայացրինք։ Բոլոր դեպքերում մենք նախարարների անվստահության հարց ենք բարձրացրել, կարծում եմ՝ հիշում եք,- նշեց Մարուքյանը։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ 90-ից ավելի հայտարարությունների, ուղերձների նախագծեր են դրվել շրջանառության մեջ․ «Բավականին նախագծեր ունենք, որոնք ընդունվել են և տարբեր ոլորտներում խնդիրներ են կարգավորել, մեր քաղաքացիների բարձրացրած հարցերն են լուծվել։ Ինչպես գիտեք, ընդդիմադիր խմբակցության համար կարևորն այն է, որ խնդիրը բարձրացվի։ Եղել են շատ դեպքեր, երբ մեր նախագծերը մերժվել են, բայց հետո իշխանությունը նույն նախագիծն ընդունել է։ Այսինքն՝ այն խնդիրը, որը մենք ուզում էինք լուծել, լուծվել է, բայց ոչ մեր նախագծով»։ Հաջորդիվ ԼՀԿ ղեկավարը շեշտադրում արեց միջազգային խորհրդարանական դիվանագիտության մակարդակում խմբակցության իրականացրած աշխատաքին։ «Գիտեք, որ ԵԽԽՎ-ում ես եմ ակտիվորեն ներգրավված աշխատել, ՀՀ շահերը, մեր խնդիրները ներկայացրել, լոբբինգ արել մեր ազգային շահերի հետ կապված՝ միջազգային հարթակներում կոնսոլիդացիա ձևավորելու համար։ Նաև, ի պաշտոնե, այնտեղ իմ ակտիվ աշխատանքի արդյունքում ընտրվել եմ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, որը ամենամեծ և ամենաազդեցիկ հանձնաժողովն է»,- հայտնեց Մարուքյանը՝ հավելելով, որ Հայաստանը ներկայացրել է մոնիտորինգի հանձնաժողովում, որտեղ վերջին շրջանում գոնե նոյեմբերի 10-ից հետո քննարկումների հիմնական առանցքը եղել է ռազմագերիների հարցը, դրանից առաջ՝ պատերազմը, ագրեսիան, պատերազմական հանցագործությունները։ Նրա խոսքով՝ այս իմաստով աշխատանքները ակտիվորեն իրականացվել են, և մինչ այսօր այդ հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում, ուղղակի դրանք դռնփակ են։ «Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովում ակտիվորեն աշխատել է մեր պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ կրկին մեր պետական շահերը բարձր մակարդակով ներկայացնելով։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ակտիվորեն աշխատել է Անի Սամսոնյանը, Հարություն Բաբայանը՝ ՀԱՊԿ խորհրդաժողովում, ԱՊՀ խորհրդաժողովում՝ մեր մյուս պատգամավորները, ինչպես նաև բարեկամական խմբերում ակտիվ աշխատանք է տարվել»։
11:44 - 31.մայիսի.2021
Տարոն Սիմոնյանը հայտնել է ԼՀԿ նախընտրական ցուցակում չընդգրկվելու պատճառը

Տարոն Սիմոնյանը հայտնել է ԼՀԿ նախընտրական ցուցակում չընդգրկվելու պատճառը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է ԼՀԿ նախընտրական ցուցակում չընդգրկվելու պատճառը։   «Տարբեր մեկնաբանություններից, բամբասանքներից ու առասպելներից խուսափելու համար նշեմ, որ չեմ ընդգրկվել նախընտրական ցուցակում, որովհետև չեմ ցանկանում առաջիկայում աշխատել որպես պատգամավոր կամ որևէ այլ պետական պաշտոնատար անձ, ինչն, իհարկե, չի նշանակում, որ դադարելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանն իմ գիտելիքներով ու փորձով։ Ինձ համար չկա ավելի կարևոր 《պաշտոն》, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ազգին օգտակար մարդ լինելն է։ Սա չի նշանակում նաև, որ հեռանում եմ քաղաքականությունից, ինչի ապացույցը Լուսավոր Հայաստանի նախընտրական շտաբի պետի պարտականությունների ստանձնումն է։ Հուսով եմ՝ պատվով կկատարեմ այն, և կապահովեմ իմ թիմի համար լուրջ արդյունքներ՝ արդարացնելով թիմակիցներիս բարձր վստահությունը։ Ես հավատում եմ և վստահ եմ, որ հայ հանրության ու պետականության զարգացման գրավականը գիտելիքի, կրթության, հոգևոր դաստիարակության և քաղաքակրթական հասունության, այլ կերպ ասած՝ ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆՈՒԹՅԱՆ մեջ է։ Առաջիկայում աշխատանքներս շարունակելու եմ գիտական, դասախոսական, բարեգործական և փաստաբանական (իրավապաշտպան) գործունեության , ինչպես նաև գաղափարախոսական աշխատանքի բնագավառում։ Դեռ շատ ենք հանդիպելու, հատկապես՝ #ԱՐԲԱՆԷ ֊ական լսումների շրջանակներում։ Հասունանալու, գիտելիքով հարստանալու մի փոքր կամք, և ամեն ինչ լավ է լինելու ... Շնորհակալ եմ բոլորիցդ վստահության համար։   Հ.Գ. Սպասում եմ քարոզարշավի ժամանակ Հանրապետության տարբեր մարզերում մեր հանդիպումներին և զրույցներին»,-գրել է նա։
16:50 - 29.մայիսի.2021
Հարցումը բացահայտել է հայաստանցիների ընտրական ակտիվությունն ու նախընտրությունները  |armenpress.am|

Հարցումը բացահայտել է հայաստանցիների ընտրական ակտիվությունն ու նախընտրությունները |armenpress.am|

armenpress.am:  Արտահերթ խորհրդարանական ընտրություններին անպայման մասնակցելու է ընտրողների մեծամասնությունը, իշխող կուսակցությունը առաջատարն է ընտրողների նախապատվության ցուցակում: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցման համաձայն՝ ՀՀ քաղաքացիների 26 տոկոսը կրկին կքվեարկի իշխող «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության (ներկայում «Իմ քայլը» խմբակցություն) օգտին հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հարցին, թե որ քաղաքական կուսակցության օգտին, եթե այդպիսին կա, դուք կքվեարկեիք հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին, հարցվածների 1 տոկոսի միջակայքում պատասխանել է Հայ Յեղափոխական Դաշնակցության, «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի Հանրապետական, «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Սասնա Ծռեր», «Քաղաքացու որոշում», «Հայրենիք» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցություններիօգտին։ Քաղաքացիների 55 տոկոսը դժվարացել է կամ չի պատասխանել հարցին։ Պատրաստվում եք արդյո՞ք քվեարկել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում հարցին դրական է պատասխանել հարցվողների 63 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 9 տոկոսը, հավանաբար ոչ՝ 3 տոկոսը, ընտրություններին չի ցանկանում մասնակցել հարցվածների 14 տոկոսը, իսկ դժվարացել ու հրաժարվել է պատասխանել հարցվածների 11 տոկոսը: Հարցումն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի Խորը վերլուծության կենտրոնի պատվերով՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ- Հայաստան հիմնադրամի կողմից: Հետազոտության տվյալները հավաքվել են 2021թ. ապրիլի 8-ից մայիսի 4-ի միջակայքում: Հարցման ընտրանքը կազմել է 1502 մարդ: Հայաստանի 5 մարզերում՝ Արարատում, Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում և Տավուշում անցկացվել են 299 լրացուցիչ հարցազրույցներ՝ մարզային առանձնահատկությունները ներկայացնելու համար: Հարցումն անկացվել է հեռախոսային զանգերի միջոցով՝ պատահական ընտրանքով: Հետազոտության իրականացնողները նշում են, որ վիճակագրական սխալի չափը չի գերազանցում 2.5 տոկոսը:
11:10 - 29.մայիսի.2021
ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում․ ՀԱՊԿ երկրները և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը այդտեղից հետ քաշի․ Փաշինյան

ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում․ ՀԱՊԿ երկրները և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը այդտեղից հետ քաշի․ Փաշինյան

Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ՀՀ սահմաններում  ստեղծված իրավիճակին՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին։ «Ինչպես նախորդ նիստում ես ասել եմ, հիմա էլ ես կարծում եմ, որ Սև լիճ անվանվող մեր տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն է, և ինչպես նախկինում հայտարարել էր Ադրբեջանի նախագահը, ուժի գործադրմամբ միջանցք ստեղծելը Սև լճից դեպի Բիչենեկ տարածք»։ Փաշինյանը հավելեց՝ այս գնահատականն էր պատճառը, որ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը անդրադարձավ այն դիտարկումներին, ըստ որոնց Հայաստանի բանակը ուժային գործողություններ չի անում, և դիմում է ՀԱՊԿ-ին։ «Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հենց ՀԱՊԿ-ը և այդ կազմակերպության անդամ մեր գործընկեր երկրներն են, որ ՀՀ-ին հորդորել են չգնալ ռազմական ճանապարհով այս իրավիճակի հանգուցալուծմանը։ Հետևաբար, տվյալ դեպքում ՀԱՊԿ-ում ՀՀ-ն ոչ թե հանդես է գալիս որպես խնդրարկու, այլ դա մի գործիք է, որ այդ երկրները միասին ստեղծել են՝ նմանատիպ իրավիճակներում օգտագործելու համար»։ Փաշինյանն ասաց, որ այս պահի դրությամբ ՀԱՊԿ գործողությունների արագությունը իրենց չի բավարարում։ «Մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ, և մեր գործընկերների հետ իրավիճակի հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել։ Այն նախնական մտահղացումը, որը ունի Ադրբեջանը, այդ մտահղացումը այս պահի դրությամբ ես չեզոքացված չեմ համարում։ Այստեղ պետք է այդ մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները հստակ տեղեկացված լինեն, և պետք է հստակ դիրքորոշում ներկայացնեն։ Ընդ որում՝ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ՀԱՊԿ երկրները, և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը այդտեղից հետ քաշի։ Աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումը արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում։ Այս հարցերում հստակություն պիտի մտցվի։ Ասվում է, որ ՀՀ այդ տարածքում դեմարկացիա և դելիմիտացիա արված չի։ Նույն Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանները ամբողջությամբ դեմարկացված և դելիմիտացված չեն, ի՞նչ է սա նշանակում, և մենք պետք է այս հարցերում հստակություն մտցնենք»։
17:45 - 26.մայիսի.2021
Հեղափոխության ձեռքբերումներից փշրանքներ են մնացել, խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու. Էդմոն Մարուքյան |tert.am|

Հեղափոխության ձեռքբերումներից փշրանքներ են մնացել, խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գործարարներ Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի ընտրական ցուցակներում ընդգրկելուն և նշեց՝ գործող իշխանության կողմից դա ևս մեկ խոստման դրժում է:«Եթե գործարարներ բերեն կստացվի, որ նրանք դրժում են իրենց խոստումը և հետընթաց ենք ապրում: Հեղափոխության ձեռքբերումներից փշրանքներ են մնացել, խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու: Այս մասով էլ իշխանությունը պետք է ցույց տա՝ ունի կամք՝ թույլ չտալու, որ ընտրակաշառքը տեղ գտնի ընտրություններում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ նա նշեց, որ իրենց խմբակցության ցուցակը դեռ սևագիր փուլում է և չի կարող հիմա հրապարակվել, ապա ընդգծեց՝ անակնկալներ անդամների մասով չկան և ներկայանալու են խմբակցության թիմով՝ օգտագործելով իրենց ռեսուրսները:«Կլինեն ոչ միայն մեր կուսակցության անդամները, ես միշտ տեղ եմ տվել մարդկանց, ովքեր կուսակցական չեն, բայց ինչ-որ ոլորտում մասնագետ են և ունեն լավ գիտելիքներ, փորձ, որ կարող են ներդնել մեր գործում, բայց այդ մարդիկ հիմնականում ոչ հանրային դեմքեր են: Հիմա արդեն կարող եմ ասել, որ մեր ցուցակում գործարարներ չկան»,- նշեց պատգամավորը:Էդմոն Մարուքյանը նշեց, որ քարոզարշավները նաև փոխելու են ընտրությունների ընթացքը: 
15:59 - 25.մայիսի.2021