Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Միջազգային ատյաններում Բաքվի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի ՀՀ-ին ու հայ ժողովրդին

Միջազգային ատյաններում Բաքվի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի ՀՀ-ին ու հայ ժողովրդին

Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին, հավատացնում եմ մասնագետները։ «ՀՀ բարձրագույն իշխանությունների հայտարարությունները միջազգային դատական ատյաններում և այլ կառույցներում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու հնարավորության մասին հարուցում են խիստ մտահոգություններ. այդպիսի քայլերն անվերականգնելի վնաս կհասցնեն Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։ Այդ առթիվ շեշտադրում ենք հետևյալը. Իշխանության բարձրագույն մակարդակում արվող այդ հայտարարությունները բացարձակապես անթույլատրելի են: Ադրբեջանի դեմ գանգատներն ունեն Հայաստանի ու Արցախի հայերի, առհասարակ հայ ժողովրդի իրավունքների խախտումների համար միջազգային պատասխանատվություն ապահովելու ռազմավարական նպատակ: Դրանք անփոխարինելի միջոցներ են մեր հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության և միջազգային արդարադատության համար: Առանց միջազգային արդարադատության հնարավոր չէ հասնել կայուն ու տևական խաղաղության, ինչպես նաև կանխել ադրբեջանական նորանոր ոտնձգություններն արդեն ուղիղ կերպով Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ` Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթման ձևով ու այլ հանցանքներով: Միջազգային ատյաններում առկա այդ գործընթացներն անհրաժեշտ քայլեր են նաև Արցախի ժողովրդի դեմ հանցագործությունների քննության և հավաքական իրավունքների պաշտպանության համար: Դրանք կարևորագույն նշանակություն ունեն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, Արցախում հոգևոր-մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության և վերադարձից հետո այնտեղ միջազգային պաշտպանության մեխանիզմների երաշխավորմամբ անվտանգ ու արժանապատիվ կյանքի ապահովման հարցում: Ավելին, ներկայացված գանգատներով ու հայցերով Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն է ստանձնել միջազգային ատյաններում պաշտպանելու ադրբեջանական հանցագործությունների հետևանքով տուժածների իրավունքները, այդ թվում` բռնի տեղահանված արցախահայության գույքային և այլ իրավունքները: Դրա արդյունքում մարդիկ զերծ են մնացել միջազգային դատական ատյաններ անհատական գանգատներ ներկայացնելուց, իսկ իրավական պաշտպանության միջազգային միջոցներից Հայաստանի հրաժարվելու և դրանք քաղաքական հարթություն տեղափոխելու դեպքում որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը կկատարի այդ պահանջները: Հետևաբար, ՀՀ ներկայացրած հայցերից հրաժարվելն անխուսափելիորեն հանգեցնելու է տուժածների իրավունքների պաշտպանության միջազգային այս կարևորագույն գործիքակազմերի գործադրման անհնարինությանը՝ ելնելով հենց այդ գործիքակազմերի ձևական պահանջներից: Միջազգային ատյաններում ներկայացված են նաև բազմաթիվ անհատական գանգատներ միջպետական գանգատներից բացի, և դրանցից հրաժարվելու դեպքում անորոշ է լինելու անհատական գանգատների ճակատագիրը: Այս դեպքում անհատական գանգատների ուժը կա´մ զգալիորեն կթուլանա, կա´մ միջազգային դատարանը դրանք կարող է պարզապես միացնել միջպետական գանգատներին, որոնցից երկիրը հրաժարվում է, և մերժել դրանք: Ստացվելու է` Կառավարության անթույլատրելի քաղաքական որոշման պատճառով մարդիկ զրկվելու են իրենց իրավունքների միջազգային դատական պաշտպանությունից: Միջազգային ատյաններում գանգատներն ու պահանջներն անփոխարինելի են Հայաստանի դիվանագիտության համար: Միջազգային պահանջներից հրաժարումն անդառնալի վնասներ կհասցնի ՀՀ-ին միջազգային ասպարեզում` խարխլելով դիվանագիտական դիմադրողականության հիմքերը: Ադրբեջանական իշխանությունները տարիներ շարունակ հայերի դեմ վարել են խորքային ռասիզմի և ատելության քաղաքականություն` սկսած Հայաստանից ու Արցախից մինչև Սփյուռք: Ադրբեջանը ոչ միայն երբևէ չի փորձել պաշտպանել որևէ հայի կամ անգամ կանխել որևէ հայի իրավունքի խախտում, այլ պետական մակարդակով, հաճախ «խաղաղության» շղարշի ներքո, խրախուսել ու ոգևորել է հային ցանկացած վնաս հասցնելը` սպանություններ, խոշտանգումներ, առևանգումներ, կամայական ազատազրկումներ ու գերեվարումներ, հոգեկան տառապանքներ և այլն: Ավելին, ադրբեջանական գործող իշխանության ցեղասպանական քաղաքականությունը յուրաքանչյուր հանցանքից հետո մշտապես ավելի է խորացրել թշնամանքը և ստեղծել է նոր հանցանքների հիմքեր: Այդ կերպ առաջ են եկել ահագնացող սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հավաքական գոյության դեմ առհասարակ: Սրան գումարվում է այն, որ Հայաստանի իշխանությունն անընդհատ միակողմանիորեն բավարարում է ադրբեջանական պահանջները՝ սին հույսով, որ Ադրբեջանը կանգ կառնի, բայց դա այդպես էլ տեղի չի ունենում ու տեղի չի էլ ունենալու: Ադրբեջանի իշխանությունը երբեք էլ խաղաղության իրական մտադրություններ չի ունեցել: Նրանց միջազգային պահանջները Հայաստանի դեմ եղել են միայն արհեստական` զուտ հայելային` քայլ՝ արտաքին աշխարհին մոլորության մեջ գցելու, շղարշ ապահովելու և սեփական հանցանքները կոծկելու համար: Միջազգային ատյաններ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից Հայաստանի կառավարության հրաժարումն օրինականացնելու է ադրբեջանական ատելության քաղաքականությունն ու ծանր հանցանքները հայ ժողովրդի նկատմամբ, ծնելու է մեր իրավունքների նոր խախտումներ ու հանցանքներ: Հաշվի առնելով վերը շարադրվածը` Հայաստանի իշխանություններից վճռականորեն պահանջում ենք զերծ մնալ միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու հայտարարություններից ու գործողություններից։ Ավելին, պահանջում ենք ներկայացնել միջազգային դատական նոր հայցեր բոլոր հնարավոր կոնվենցիաներով, այդ թվում՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման հանցագործության համար քրեական պատիժ կիրառելու պահանջով Միջազգային քրեական դատարանին դիմելու միջոցով: Ստորագրողներ` Գեղամ Ստեփանյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Սիրանուշ Սահակյան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արա Ղազարյան, «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի հիմնադիր և ղեկավար, միջազգային փորձագետ»։
10:15 - 18 մարտի, 2024
2023 թվականի սեպտեմբերից Հայաստանը լքած 7 825 արցախցիներ չեն վերադարձել. նոր տվյալներ |armeniasputnik.am|

2023 թվականի սեպտեմբերից Հայաստանը լքած 7 825 արցախցիներ չեն վերադարձել. նոր տվյալներ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Գրեթե հինգ ամսվա ընթացքում Հայաստանից մեկնել և չի վերադարձել Լեռնային Ղարաբաղում հաշվառված 7 825 քաղաքացի։ Այս մասին են վկայում Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարությունում ներկայացրած տվյալները։ Այսպես, 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի մարտի 4-ը Հայաստանից հեռացել է ղարաբաղյան գրանցմամբ 13 619 քաղաքացի, նրանցից վերադարձել է միայն 5794-ը։ Հայաստանում գրանցված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 101 848 մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Մարզերում բնակվում է 72 626 տեղահանված անձ, մնացածը՝ Երևանում։ Կառավարությունից նաև պարզաբանել են, որ քննարկում են բռնի տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու հարցը: Օրինակ՝ տների կառուցման կամ բնակարանի ձեռքբերման հարցում աջակցությունը, սոցիալական բնակարանների տրամադրում այն անձանց, որոնք օբյեկտիվ պատճառներով նման հնարավորություն չունեն։ Կառավարության տվյալներով՝ 8277 արցախցի ընտանիք Հայաստանում բնակարան ունի։
09:31 - 18 մարտի, 2024
ԵԽ պատգամավորները  ԵՄ-ին կոչ են արել պաշտպանել Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը |armeniasputnik.am|

ԵԽ պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել պաշտպանել Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Եվրոպական խորհրդարանի տարբեր կուսակցություններ ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավորներ դիմել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար։ Այդ մասին X-ի իր էջում գրառում է արել Եվրարախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։ «Մենք անհանգստացած ենք, որ Լեռնային Ղարաբաղի հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի ներքո՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի` 2021թ-ի դեկտեմբերի 7-ի իրավաբանորեն պարտադիր որոշման աղաղակող խախտմամբ: Այդ օբյեկտները մեր Եվրոպական ժառանգության կարևոր մասն են կազմում, և մեր պարտքն է ապահովել դրանց պահպանությունը»,- ասված է պատգամավորների պաշտոնական նամակում։ Հիշեցնենք, որ մարտի 15-ին «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել էր, որ ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղի՝ արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, այդտեղից անհետացել է 1224թ․ արձանագիր խաչքարը։
13:20 - 16 մարտի, 2024
ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։ «Օրեր առաջ ադրբեջանական քարոզչամեքենան հանցավոր չարախնդությամբ եթեր հեռարձակեց Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հետ պարտադրված հարցազրույցների հիման վրա հորինված, առաջիկա մարտի 28-ին ցուցադրության նախատեսված, այսպես կոչված «Անտիտեռոր» վերնագրված ֆիլմի անոնսը: Արցախի առևանգված ու պատանդառված ղեկավարների նկատմամբ ցուցաբերվող նման քայլը հերթական անգամ բացահայտում է ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականության հակահայկական էությունը: Ամոթալի նմանօրինակ գործողություններով ուղղակիորեն ոտնահարվում և անարգվում են միջազգայնորեն ճանաչված մարդկային հիմնարար իրավունքները։ Հերթական անգամ փորձ է արվում գերեվարված անձանց խոցելիությունն օգտագործելու անբարո գործելաոճի միջոցով ապակողմնորոշել միջազգային հանրությանը և  տասնամյակներ շարունակ ադրբեջանական բռնությունների ու գոյաբանական սպառնալիքների դեմ արցախահայության մղած ինքնորոշման արդարացի պայքարը ներկայացնել որպես ահաբեկչություն: Գերեվարված հայորդիներին նվաստացնող բացահայտ այս գործողությունները կրկին ակներև են դարձնում խաղաղության հասնելու Ադրբեջանի ղեկավարության հավաստիացումների կեղծ ու նենգամիտ բնույթը: Խաղաղությունը չի կարող կերտվել հայ ժողովրդի արժանապատվության ոտնահարման, ատելության ու թշնամանքի շարունակական սերմանման և արցախահայության արդար իրավունքների նկատմամբ անհարգալից դրսևորումների պայմաններում: Հայաստանի իշխանությունները «խաղաղության դարաշրջան» կերտելու իրենց ձգտումներում առաջնայնորեն պետք է հասնեն Ադրբեջանի կողմից նմանօրինակ ագրեսիվ ու թշնամական գործողությունների բացառմանը և բոլոր հայ գերիների անպայմանավոր ազատ արձակմանը: Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը, մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպություններին` համարժեքորեն արձագանքել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի դրսևորած հիշյալ զազրելի գործողություններին և առավել գործնական ու ազդու միջոցներ կիրառել հայ գերիների իրավունքների պաշտպանության և հայրենիք շուտափույթ վերադարձի ուղղությամբ: Աղոթում ենք Երկնավոր Տիրոջը, որ զորացնի բոլոր նեղյալներին ու գերյալներին` հաղթահարելու համար մարդկային  չարիքի ու արհավիրքի պատճառած զրկանքներն ու տառապանքները: Թող Ամենազոր Աստված օրհնի մեր երկիրն ու ժողովրդին և խաղաղություն սփռի համայն աշխարհում ու մեր տարածաշրջանում»:
18:49 - 15 մարտի, 2024
Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ
 |1lurer.am|

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ |1lurer.am|

1lurer.am: Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ: Այդ մասին ծրագիրը Կառավարության հումանիտար կենտրոնում ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Առաջին բաղադրիչի համար նախատեսված է, որ պետությունը տրամադրում է ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ, յուրաքանչյուրի համար՝ 50-հազարական դրամ: Ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս, որից հետո աշխատանքային պայմանագիր է կնքվում առնվազն 3 ամսով, և պետությունը գործատուին փոխհատուցում է մինչև 50 հազար դրամի չափով եկամտային հարկ և այլ պահումներ: Երկրորդ բաղադրիչով մինչև 3 ամիս տևողությամբ յուրաքանչյուր ամիս 165 հազար դրամի չափով աշխատավարձի գումար է փոխհատուցվում գործատուին, որի մեջ ներառված են հարկերը, որից հետո ևս 3 ամիս պետությունը փոխհատուցում է եկամտային հարկի՝ մինչև 50 հազար դրամը՝ ևս 3 ամիս: Այս պարագայում նվազագույն աշխատանքային պայմանագրի տևողությունը առնվազն 6 ամիս է: Երրորդ բաղադրիչն առաջին և երկրորդ բաղադրիչների համադրությունն է, այսինքն՝ առկա է մասնագիտական ուսուցման բաղադրիչ, աշխատանքային փորձի և հարկերի փոխհատուցման: «Ծրագրով հետաքրքրվողների թիվը 1000-ից ավելի է, առկա պայմանագրերի թիվը՝ 133»,- ասաց նախարարի տեղակալը:
17:05 - 15 մարտի, 2024
Արցախի 6 օրվա իշխանությունն ամեն ինչում մեղավո՞ր է, 6 տարվա իշխանությունը ոչնչում մեղավոր չէ՞. Ք․ Վարդանյանը՝ Միրզոյանին
 |panorama.am|

Արցախի 6 օրվա իշխանությունն ամեն ինչում մեղավո՞ր է, 6 տարվա իշխանությունը ոչնչում մեղավոր չէ՞. Ք․ Վարդանյանը՝ Միրզոյանին |panorama.am|

panorama.am: «Անթույլատրելի է Արցախի ղեկավարությանը որևէ բանի մեջ մեղադրելը։ Այսինքն, 6 օրվա իշխանությունն ամեն ինչում մեղավո՞ր է, 6 տարվա իշխանությունը ոչնչում մեղավոր չէ՞։ Սա՞ եք ասում»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ արձագանքելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին։ Նա հարցադրում արեց, թե ի՞նչ է զիջում Ադրբեջանը Հայաստանին. «Եթե Ադրբեջանը զիջում է այն, որ ընդունում է  իր կողքը Հայաստանի Հանրապետություն կա, այսինքն դառնում է, որ դուք Ադրբեջանը սարքել եք Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր։ Այո, Ադրբեջանն ընդունում է, որ կողքը Հայաստան կա, բայց չի ընդունում ինչ սահմանով և որ տարածքում գոյություն ունի։ Եթե դա է ձեր բանակցային արդյունքը, ասեք՝ որ դուք Ադրբեջանը սարքել եք մեր անվտանգության երաշխավորը»։ Ք.Վարդանյանը նաև հայտարարեց, որ վերահաստատում է՝ այն փաստաթուղթում,  որն առնվազն ինքը տեսել է ու բանակցվում էր, չկա 29 հազար 800 քկմ. ամրագրում. «Ադրբեջանը չի ընդունում սահմանազատման, սահմանագծման հիմքը, չկա որևէ մեխանիզմ, որը երաշխավորում է, որ այդ փաստաթուղթը ստորագրելու հաջորդ օրը Ադրբեջանն էլի չի հարձակվում։ «Ձեր վարած քաղաքականության գնահատականը տրել է պատմությունը՝ 2023 թվականը հայ ազգի երկորդ ցեղասպանության տարին է,  մենք ունեցանք 1915 թվականի ցեղասպանության գունավոր  նկարների տարբերակը հայկական երկու պետոթյան գոյության պայմաններում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ 
16:57 - 15 մարտի, 2024
Ադրբեջանցիներն ավերել են արցախյան ազատամարտում զոհվածներին նվիրված հուշահամալիրը

Ադրբեջանցիներն ավերել են արցախյան ազատամարտում զոհվածներին նվիրված հուշահամալիրը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։ Տեղեկությունը հայտնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ–ը։ «Համացանցում հայտնված լուսանկարները ցույց են տալիս, որ Արցախի Ծար գյուղի 13-րդ դարի նշանավոր խաչքարն այլևս իր տեղում չէ։ Մեր մշտադիտարկումները և որոնումները խաչքարի ֆիզիկական վիճակի վերաբերյալ անարդյունք մնացին։ Հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքականությունը հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ՝ ենթադրելի է, որ հայկական խաչքարագործության այս եզակի օրինակը ոչնչացված է»։ Հիշեցնենք, որ խաչքարային մշակույթը հայկական պատմամշակութային ժառանգության ինքնատիպ դրսևորումներից է, որի կերտման արվեստն ու խորհրդաբանությունը դեռևս 2010 թ․ արժևորվել և ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ»-ում:
11:36 - 15 մարտի, 2024
2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն. Ալիև
 |tert.am|

2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն. Ալիև |tert.am|

tert.am: «Արցախի հարցով համաձայնության գալու հնարավորություն կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց. այն ժամանակ Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն»։ Այս մասին Բաքվի գլոբալ ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Հնարավո՞ր էր խուսափել ռազմական լուծումից: Այո՛, և երեկ մենք այս հարցը լայնորեն քննարկել ենք խորհրդի անդամների հետ։ Եվ ես մի փոքր բարձրացրի վարագույրը՝ նրանց որոշ մանրամասներ հայտնելով։ Համաձայնության գալու հնարավորություն կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց. այն ժամանակ Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ իրենց կպահեն միջազգային իրավունքին համապատասխան, և տարածքները կվերադարձվեն։ Նման ակնկալիքներ ունեինք։ Եթե այն ժամանակ Հայաստանի նոր իշխանությունը նախընտրեր իրեն պահել այնպես, ինչպես հիմա, ապա մեր ինքնիշխանության հարկադիր վերականգնման կարիքը չէր լինի», - ասել է Ալիևը։Նրա պնդմամբ՝ «2019 թվականին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ է ներկայացրել, օրինակ՝ պահանջել է, որ Ադրբեջանը բանակցի անջատողականների (Արցախի Հանրապետության իշխանությունները-խմբ.) հետ»։ Ըստ Ալիևի՝ Հայաստանը չէր պատրաստվում ոչ մի սանտիմետր վերադարձնել տարածքներից: «Ավելին, Հայաստանի վարչապետի հայտնի կարգախոսը, թե «Ղարաբաղը Հայաստան է» (Արցախը Հայաստան է և վե՛րջ-խմբ.), նախ միջազգային իրավունքի բացարձակ խախտում է, երկրորդ՝ չափազանց հավակնոտ մի երկրի համար, որը կարծում էր, որ կարող է հավերժ պահել մեր հողերը», - ասել է Ալիևը:
11:00 - 15 մարտի, 2024
Արցախցիները մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը. Բեգլարյան

Արցախցիները մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը. Բեգլարյան

Աբսուրդ ու վտանգավոր է պնդել, որ արցախահայությունը չի ցանկանում ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ ՀՀ զինված ուժերում չծառայելու նպատակով, այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի պնդման։ Նա նշել է, որ հոկտեմբերից հազարավոր արցախցիներ ցանկացել են մտնել զինծառայության, բայց նրանց մերժել են՝ ստիպելով ընդունել քաղաքացիություն: «Վստահ եմ, որ կարիքի դեպքում, անկախ իրավական կարգավիճակից, արցախցիների ճնշող մեծամասնությունը զենք կվերցնի և կպաշտպանի հայոց հայրենիքը: Առաջիկա տարիներին արցախահայության շրջանում ժամկետային զինծառայության տարիքի տղաների թիվը չի գերազանցելու մի քանի հազարը: Հետևաբար, Փաշինյանի փաստարկի տրամաբանությունը հասկանալի չէ, թե ինչու ժողովրդի մնացած գերակշիռ մասը չի ցանկանում ընդունել քաղաքացիություն, եթե իրենց ընտանիքներում ժամկետային զինծառայության տարիքի տղաներ չկան: Իրականում, բացի մի մասի սոցիալական բնույթի մտավախություններից, ճնշող մեծամասնությունը մտավախություն ունի, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը: Ուստի, եթե ցանկանում եք, որ արցախցիները զանգվածայնորեն ընդունեն ՀՀ քաղաքացիություն, ապա պետք է ապահովել մեր հավաքական վերադարձի քաղաքական պահանջն ու քայլերը ՀՀ կողմից: Արցախցին ցանկանում է ապրել Արցախում՝ անվտանգ ու արժանապատիվ կերպով, և պետք չէ լրացուցիչ չափով հարվածի տակ դնել այդ հնարավորությունը: Պետք է խիստ զգույշ լինել արցախցիների հանդեպ լրացուցիչ բացասական տրամադրություններ չխթանելու հարցում՝ խուսափելով անհիմն ու արհեստական ընդհանրացումներից»,- Facebook-ում գրել է Բեգլարյանը։
19:08 - 14 մարտի, 2024
«Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը ներառել բանակցությունների օրակարգում». քաղաքական ուժերի հայտարարությունը

«Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը ներառել բանակցությունների օրակարգում». քաղաքական ուժերի հայտարարությունը

Հայաստանի գործող իշխանությունները պատմական պատասխանատվություն ունեն և պարտավոր են դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մեր պետության լիակատար մեկուսացման վտանգը և սուբյեկտայնության կորուստը կանխելու ուղղությամբ։ Դրա համար առաջին ու անխուսափելի պայմանը բանակցային գործընթացում հստակ դիրքորոշում ունենալն ու սկզբունքային վարքագիծ դրսևորելն է։ Այս մասին Արցախի և Հայաստանի քաղաքական ուժերը հայտարարություն են տարածել: «Մենք՝ ներքոստորագրյալներս, Հայաստանի իշխանություններից պահանջում ենք արտաքին քաղաքականության օրակարգում ներառել և բանակցային գործընթացի շրջանակում պարտադիր քննարկման առարկա դարձնել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հավաքական իրավունքն իրացնելու պահանջը։ Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու հայրենազրկումն արդյունքն է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի և քաղաքական պայմանավորվածությունների կոպիտ խախտման, և չկա միջազգային որևէ դերակատար, որը կկարողանա հերքել խնդիրն օրակարգ բերելու հայկական կողմի իրավունքը։ Առանց խոչընդոտների և միջազգային երաշխիքներով իր հազարամյակների հայրենիքում ազատ ապրելն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է և դրա նախապայմանը՝ հավաքական վերադարձը, որն ամրագրված է միջազգային հիմնարար կոնվենցիաներով և փաստաթղթերով, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Արցախի վերաբերյալ կայացված որոշումներով։ Հարավային Կովկասում չի կարող լինել խաղաղության ակնկալիք, առավել ևս՝ երաշխիք, քանի դեռ հայկական կողմը չի ձևակերպել և օրակարգ չի բերել արդարության պահանջը։ Սրա ապացույցն Ադրբեջանի պահվածքն է և խաղաղության հասնելու հայկական կողմի ապարդյուն փորձերը։ Հնարավոր չէ հասնել խաղաղության և կարգավորման մի իրավիճակում, երբ կողմերից մեկը զրկված է իր շահերի պաշտպանության հնարավորությունից։ Համոզված ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը հասնել հնարավոր է միմիայն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձով՝ ամրագրված միջազգային երաշխիքներով։ Վստահ ենք, որ սա ընկալում են տարածաշրջանի և դրանում ներգրավված բոլոր դերակատարները։ Հայաստանի իշխանության պատասխանատվությունն է առնվազն այս հարցում դրսևորել դիվանագիտական հմտություն և քաղաքական կամք՝  հօգուտ Հայաստանի ու հայ ժողովրդի գոյութենական սպառնալիքների չեզոքացման: «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն  «Հայ հեղափոխական դաշնակցության» արցախյան կառույց Արցախի «Արդարություն» կուսակցություն Արցախի «ժողովրդավարական» կուսակցություն «Հայաստան» դաշինք «Պատիվ ունեմ» դաշինք «Ազգային անվտանգություն» կուսակցություն «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն «Հայաստանի հանրապետական» կուսակցություն «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնություն «Միասին» շարժում»,- նշված է հայտարարության մեջ:
10:50 - 14 մարտի, 2024
Տեսանյութի նախապատրաստումն ու տարածումը հակասում են միջազգային չափորոշիչներին. ՀՀ ՄԻՊ-ը՝ ԼՂ նախկին ղեկավարության հետ ադրբեջանական հարցազրույցների մասին

Տեսանյութի նախապատրաստումն ու տարածումը հակասում են միջազգային չափորոշիչներին. ՀՀ ՄԻՊ-ը՝ ԼՂ նախկին ղեկավարության հետ ադրբեջանական հարցազրույցների մասին

Ադրբեջական հեռուստաընկերություններից մեկը մարտի 10-ին հեռարձակել է տեսանյութ, որով ազդարարվում է Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության հետ հարցազրույցների շարքի մասին։ Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը: Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ տեսանյութի նախապատրաստումն ու տարածումը հակասում են խնդրին առնչվող միջազգային չափորոշիչներին։ Նշված կարգավիճակով անձանց չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա տարբեր պատճառներով, այդ թվում` անձի արժանապատվությունը հարգելու և նրան ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու համար: Գտնվելով անազատության պայմաններում` նշված անձինք չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և իրենց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ, ինչն ունի առանցքային նշանակություն։ Տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նշված անձինք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև այդ տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները։ Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի հունիսի 5-ին Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հեռարձակել էր տեսանյութ, որում անդրադարձել էր հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում էր 5 հայ ռազմագերու հետ։ Տեսանյութի և դրա տարածման վերաբերյալ Պաշտպանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա։
22:10 - 12 մարտի, 2024
Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա. ՄԻՊ-ն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տեսանյութի տարածմանը

Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա. ՄԻՊ-ն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տեսանյութի տարածմանը

Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հունիսի 5-ին հեռարձակել է տեսանյութ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում է 5 հայ ռազմագերու հետ։ Տեսանյութի և դրա տարածման վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ը հարկ է համարում ընդգծել հետևյալը. «Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա. այդպիսի գործողություններն ուղղակիորեն արգելված են Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 13-րդ հոդվածով։ Արգելքը հետապնդում է 2 հիմնական նպատակ. հարգել ռազմագերու արժանապատվությունը և պաշտպանել գերեվարման ընթացքում ու դրանից հետո ցանկացած ոտնձգությունից: Ռազմագերիները, գտնվելով անազատության պայմաններում, չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և նրանց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ։ Ռազմագերիների վերաբերյալ տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նրանք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները։ Պաշտպանը կոչ է անում հայաստանյան լրատվական համայնքին՝ խուսափել հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրներից վերցված տեսանյութերը տարածելուց՝ նրանց հանրային հետաքրքրությունից զերծ պահելու նպատակով։ Պաշտպանի՝ այս հարցի վերաբերյալ առավել մանրամասն իրավական դիրքորոշումն ուղարկվել է միջազգային գործընկերներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
18:45 - 12 մարտի, 2024
2023 թվականի սեպտեմբերին արտաքին ուժերը ուզում էին լուծել Հայաստանի հարցը․ վարչապետ
 |armenpress.am|

2023 թվականի սեպտեմբերին արտաքին ուժերը ուզում էին լուծել Հայաստանի հարցը․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Նիկոլ Փաշինյանը նաև պարզաբանեց, թե ինչու է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայտարարել, որ այդ պահին Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա։ Մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքն այդ հայտարարությունը արել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերին Լեռնային Ղարաբաղում մնալու հնարավորություն ստեղծվի։ «Ես տեսնում էի, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերը դուրս գան րոպե առաջ։ Եվ իմ ուղերձն այն էր, որ պետք չի րոպե առաջ դուրս գալու մասին մտածել, որովհետև դուրս գալու սցենարը միշտ էլ կա՝ այսօր, վաղը։ Եվ այդ պահին ռազմական գործողությունները դադարեցված են եղել, ինչը չի նշանակում, որ մենք քաղաքական գնահատականը փոխել էինք էթնիկ զտումների վտանգի։ Իմ հայտարարությունից հետո չեմ հիշում Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության շրջանում սպանություններ եղե՞լ են, թե՞ ոչ։ Ցավալի դեպք եղավ բենզալցակայանի հետ կապված, որը էլի րոպե առաջ դուրս գալու տրամաբանության մեջ էր, երբ ամբողջ կառավարումը կորցնելով, մարդկանց ասում էին՝ գնացեք, այդ անգարներից բենզին վերցրեք՝ առանց վերահսկողության և առանց որևէ բանի»,- ընդգծեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այդ օրերին տեսնում էր, որ արտաքին ուժեր կային, որոնք նաև դրդում էին էթնիկ զտումները կազմակերպող հիմնական ուժին և նրանց աջակցում, որ Լեռնային Ղարաբաղի հայերը րոպե առաջ դուրս գան։  «Ի՞նչի համար, որովհետև հայտարարել էին Հայաստանում իշխանափոխության մեկնարկի մասին և տեսնում էին, որ Հայաստանում իրենց ռեսուրսները չեն հերիքում հեղափոխություն անելու համար և նրանց հարկավոր էր թեկուզ Ղարաբաղի գնով ռեսուրս բերել Հայաստան, որպեսզի այստեղ հեղափոխություն տեղի ունենա։ Եվ միջին վիճակագրական լրահոսի ընթերցողը սա կտեսներ և չի կարող չտեսնել մինչև օրս։ Եվ այդ նկրտումները շարունակվում են։ Չստացվեց՝ էլի կփորձենք»,- եզրափակեց Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերին արտաքին ուժերը ուզում էին լուծել Հայաստանի հարցը և փակել այն ամբողջությամբ։  «1996 թվականից Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել և 2023 թվականի սեպտեմբերին արտաքին ուժերը ուզում էին Հայաստանի հարցը լուծեն և փակել ամբողջությամբ։ Ավելին ասեմ՝ ինչպես եղավ, որ 2021 թվականի մայիսին ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժեցին այն ժամանակ, երբ խորհրդարանը լուծարված էր և վարչապետը հրաժարական էր տվել՝ երկրում ո՛չ խորհրդարան կար, ո՛չ կառավարություն։ Ի՞նչու դա տեղի ունեցավ 2021 թվականի մայիսի 12-ին, երբ բոլոր որոշումները ուժի մեջ էին մտել։ Օրինակ՝ ինչո՞ւ մայիսի 5-ին, մայիսի 2-ին, ապրիլի 30-ին, ապրիլի 25-ին տեղի չունեցավ։ Այդ հարցը չի կարող չծագել։ Եվ մյուս կողմից էլ ասում էին, թե ինչո՞ւ ռազմական գործողություններ չեն սկսում, գնացեք։ Պատասխանը շատ պարզ է՝ ամբողջ հաշվարկը դրա մեջ էր, որ պատերազմ սկսվի, Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չլինի ընտրություններ անցկացնել և որի արդյունքում 2021 թվականի ամռանը դե-յուրե և դե-ֆակտո տեղի կունենա Հայաստանի Հանրապետության լուծարում։ Սա է ամբողջ պատմությունը և այս պատմությունը 2018 թվականին չի սկսել։ Այս պատմությունը սկսել է 1996 թվականից, զարգացել 1999 թվականի հոկտեմբերի 27-ով, 2003 թվականի, 2008 թվականի իրադարձություններով և այդպես շարունակ»,- ընդգծեց վարչապետը։
17:06 - 12 մարտի, 2024
Փաշինյանը կրկին աղավաղում է ԼՂ-ի վերաբերյալ միջազգային դիրքորոշումը
 |civilnet.am|

Փաշինյանը կրկին աղավաղում է ԼՂ-ի վերաբերյալ միջազգային դիրքորոշումը |civilnet.am|

civilnet.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի կառավարությունում հրավիրած ասուլիսին անդրադարձել է 2021-ին ՔՊ-ի նախընտրական ծրագրում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին արձանագրմանը և մոլորեցրել՝ կրկին հիշատակելով 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովի բանաձևը։«Մենք գնացել, գնացել, գնացել ենք ինքնորոշման իրավունքի հետևից և հասել ենք 1996-ի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովին, որի արդյունքներով միջազգային հանրությունը արձանագրել է հետևալը՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է որոշվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, այսինքն ԼՂ-ն պետք է ստանա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Սա այն հայտնի դեպքն է, երբ Հայաստանը վետո է դրել»,- ասել է վարչապետը։ Իրականում 1996-ից ի վեր բանակցություններում միջազգային դերակատարները ներկայացրել են կարգավորման տարբեր առաջարկներ, որոնք Լիսաբոնի գագաթնաժողովի չընդունված բանաձևից էապես տարբեր են եղել և հնարավոր են համարել ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելը։ Ընդ որում՝ ԵԱՀԿ համանախագահների առաջարկած 2001-ի Քի Վեսթի համաձայնագրով նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղը առանց հարակից յոթ շրջանների՝ ԼՂԻՄ տարածքով միացնել Հայաստանին 20 կիլոմետրանոց միջանցքով։ Արդեն 2007-ին բանակցությունների սեղանին դրված Մադրիդյան փաստաթղթով ԼՂ-ն Ադրբեջանից դուրս կարգավիճակի հնարավորություն էր ստանում Մադրիդյան սկզբունքներով ամրագրված ռեֆերենդումի միջոցով։ Արցախի «յուրաքանչյուր կարգավիճակի» հնարավորությունը ամրագրված էր նաև 2011-ի Կազանյան փաստաթղթում։
15:50 - 12 մարտի, 2024
Բռնի տեղահանված անձանց 40+10 հազարական դրամով աջակցության ծրագիրը առնվազն մինչեւ տարվա վերջ կշարունակվի. Փաշինյան

Բռնի տեղահանված անձանց 40+10 հազարական դրամով աջակցության ծրագիրը առնվազն մինչեւ տարվա վերջ կշարունակվի. Փաշինյան

Բռնի տեղահանված անձանց 40+10 հազարական դրամով աջակցության ծրագիրը շարունակվելու է, առնվազն մինչեւ տարվա վերջ կերկարացնենք: Այս մասին ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Նրա խոսքով՝ տարվա վերջում հետագայի մասին կմտածեն։ Անդրադառնալով բնակարանային ծրագրին, նա նշեց՝ հարցը հանրային քննարկման փուլում է․ «Մենք ինչ-որ նախնական դիզայն արել ենք, բայց վերջնական որոշումները կկայացնենք՝ լսելով տարբեր կարծիքներ եւ վերլուծելով, բայց մեր տրամաբանությունն այն է, որ եթե մենք  բնակարանային այս ծրագիրն անենք միայն ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար, կարող է լարում ստեղծվել հանրության ներսում, որովհետեւ կան բազմաթիվ մարդիկ, որոնք նույն խնդիրն ունեն՝ ՀՀ քաղաքացի լինելով, եւ մենք ուզում ենք մի ծրագիր ձեւավորել, որը հասանելի կլինի նաեւ ՀՀ քաղաքացիներին»։  Փաշինյանը բացատրեց նաև, թե իրենց կարծիքով ինչու ԼՂ-ից տեղահանվածները բնակարանային ձեռքբերման ծրագրից օգտվելու համար պետք է քաղաքացիություն ստանան․  «Կարծում ենք, որ առանց դրա էլի կարող է լարում ստեղծվել, որովհետեւ մարդիկ կարող են ասել՝ մեզ բնակարան, օրինակ, չեք տալիս, մեր երեխաները ծառայում են բանակում, ինչու պետական բյուջեից աջակցություն ստացող մեր մյուս հայրենակիցների զավակները չպիտի ծառայեն բանակում, մենք ուզում ենք սա չլինի»։ Վարչապետը անդրադարձավ նաև բնակարանների համար տրամադրվող գումարի չափին՝ նշելով, որ երեք մլն դրամը դիտարկում են որպես բազային չափ, որի վրա կարող են լինել եւ ըստ ամենայնի կլինեն գործակիցներ․ «Ըդն որում դրանք կարող են տարբեր լինել՝ այդ թվում ընտանիքի բազմազավակության հետ կապված, զոհվածի ընտանիք լինելու հետ կապված, բայց կարող են կապվել նաեւ կոնկրետ բնակավայրերի հետ»։
14:41 - 12 մարտի, 2024
Մենք հիմա միլիմետրի ճշտությամբ գիտենք՝ որտեղով է անցնում ՀՀ սահմանը․ Փաշինյան

Մենք հիմա միլիմետրի ճշտությամբ գիտենք՝ որտեղով է անցնում ՀՀ սահմանը․ Փաշինյան

Հայաստանի շուրջ առկա անվտանգային միջավայրի հետ կապված էն ինչ կասեմ, նորություն չի լինի, որովհետեւ ՀՀ-ի շուրջ անվտանգային իրավիճակը, եւ մեր տարածաշրջանում, շարունակում է մնալ լարված։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե իչպես է վարչապետը գնահատում Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը և ի՞նչ ռիսկեր է տեսնում։  «Բայց ես էլի ասում եմ հետեւյալը, որ շատ կարեւոր է, թե մենք ինչպես ենք վերաբերվում այդ իրավիճակին եւ ինչպես պետք է վերաբերվենք։ Կարծում եմ՝ պետք է վերաբերվենք որպես մի հարց, որի կառավարման պատասխանատվությունը մերն է՝ առաջին հերթին ՀՀ կառավարությանը։ Երբ ասում ենք՝ ՀՀ անվտանգության ապահովման գործում պետք է ավելի մեծ շեշտ դնել լեգիտիմության վրա, ինչ նկատի ունենք, նկատի ունենք սա [ցույց է տալիս ասուլիսի սկզբում ցույց տված քարտեզը]․ նկատի ունենք սա, որ սա ՀՀ տարածքն է, եւ էս սահմանագծից դուրս մենք ոչ մի հավակնություն չպիտի ունենանք, որովհետեւ էս սահմանագծից դուրս ցանկացած հավակնություն օգտագործվելու է որպես մեր խոցելի տեղ, եւ օգտագործվելու է մեր լեգիտիմության դիրքերը խաթարելու համար։ Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ էս գծից էն կողմ ինչ կա՝ մերը չէ, էս կողմ ինչ կա՝ մերն է, եւ մեր անվտանգությունը մենք պատրաստվում ենք ապահովել այս տրամաբանությամբ, եւ, իմ կարծիքով, առաջիկա աշխատանքը դրա մասին պետք ա լինի, որովհետեւ սրան պետք ա գումարենք երեք կոմպոնենտ․ առաջինը՝ դե յուրե կոմպոնենտը։ Խոսում ենք Ալմա Աթայի հռչակագրով ֆիքսված եւ 2022-ի հոկտենբերի 6-ով եւ 31-ով վերահաստատված դե յուրե գծի մասին։ Պետք ա գնալ, հողի վրա տեսնել՝ էդ դե յուրե գիծը որտեղով է անցնում, էդ գծից էն կողմ ինչ-որ կա մերը չէ, էս կողմ ինչ կա՝ մերն է»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նշեց՝ շատ կարեւոր է, որ մենք գնանք, տեղում ինչ գիծ էլ ֆիքսենք, ինչ կետ էլ արձանագրենք, կարողանանք եւ առաջինը դրա դե յուրե հիմնավորումը պետք ա լինի, որը կա, ընդ որում։ «Մենք հիմա միլիմետրի ճշտությամբ գիտենք՝ որտեղով է անցնում ՀՀ սահմանը, հիմա պետք ա գնալ տեղում էդ սահմանը նայել։ Մենք պետք ա էդ հարցում մեր վերաբերմունքը պետք ա լինի ոչ թե աքսիոմատիկ, այլ թեորեմի տրամաբանությամբ։ Մենք հարցերին պետք ա պատասխանենք, ընդ որում՝ մենք խնդիր չունենք․ գնա՞նք Տավուշի մարզում նայենք, գնանք, գնա՞նք Վայոց Ձորի մարզում նայենք, գնանք․․․։ Մենք պատրաստ ենք գնալ լուծումների, ինչո՞ւ, էն պատճառով, որ չե՞նք սիրում  ՀՀ-ն եւ նրա ժողովրդին, ուղիղ հակառակը՝ որ սիրում ենք ՀՀ-ն եւ նրա ժողովրդին, եւ չենք ուզում նոր տառապանքներ բերել էդ ժողովրդին»,- նշեց Փաշինյանը։ Պատասխանելով Բաքվում ԼՂ ղեկավարների գերության վերաբերյալ հարցին, Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Ես ձեռնպահ կմնամ ՌԴ նախագահին վերագրվող արտահայտությունը մեկնաբանելուց, ես նման բան չեմ լսել, չեմ բացառում, որ եղել է (որ ՌԴ նախագահն ասել է, թե ԼՂ-ի՝ Բաքվում բանտարկված նախկին ղեկավարներին ՀՀ-ում չեն սպասում)։ Ինչպես նախկինում ասել եմ՝ ուրիշին վերաբերող ուղիղ մեջբերումները նախընտրում եմ մեկնաբանել միայն անձամբ դրանց ծանոթանալուց հետո։ Ադրբեջանում պահվող գերիների, պատանդաների, պահվող այլ անձանց վերադարձի համար ամենօրյա աշխատանք է արվում։ Ես հասկանում եմ, որ էդ ամենօրյա աշխատանքի նկարագրությունը նույնիսկ անիմաստ է, քանի դեռ արդյունք չկա»,- ասաց Փաշինյանը։
14:01 - 12 մարտի, 2024