Երեկ ուշ երեկոյան ծանուցվել ենք Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցություն անդամ Թեհմինա Վարդանյանը։
«Տեղեկացնում եմ, որ ես և գործընկերս՝ Դավիթ Խաժակյանը, դեռևս չենք միացել նախաձեռնությանը։ Առաջիկա օրերին, նախքան նախագծի մուտքագրվելը, կհայտնենք մեր տեսակետը»,- նշել է նա։
Նշենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Կառավարող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը հայտնել է, որ անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին՝ նախնական տվյալներով 39-ն արդեն կա։
Ավագանու մի շարք անդամներ էլ արդեն հայտնել են, որ չեն միացել նախաձեռնությանը։
comment.count (0)