Աֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի հետ համագործակցող երկու լրագրողներ |azatutyun.am|
15:02 - 12 փետրվարի, 2022

Աֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի հետ համագործակցող երկու լրագրողներ |azatutyun.am|

azatutyun.am: Աֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցող երկու լրագրողներ։ Ձերբակալության պատճառների մասին չի հաղորդվում։

Գերատեսչությունը թվիթերյան գրառմամբ հայտարարել է, որ անում են հնարավորը իրավիճակը կարգավորելու համար։ Աֆղանստանի մամուլի համաձայն՝ BBC-ի նախկին թղթակից Էնդրյու Նորթը անհետացել է Քաբուլում։ Նա համագործակցել է ՄԱԿ-ի հետ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Նորթի հետ բերման է ենթարկվել ութ օտարերկրացի։

Հաղորդումների համաձայն՝ ՄԱԿ-ի առաքելությունը նրանց ազատ արձակելու հարցով բանակցություններ է վարում իշխանության եկած թալիբների հետ։ Թալիբները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունները։

«Թալիբանի» կառավարման վեց ամիսների ընթացքում Աֆղանստանում, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության փակվել է 231 լրատվամիջոց, 6400 լրագրող և լրատվամիջոցի աշխատակից կորցրել է աշխատանքը: Ամենաշատը տուժել են կին լրագրողները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել