hetq.am: Ռուսաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին ժամանել է Մոսկվա։ Այդ մասին նշվում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության տելեգրամյան ալիքում։
«Բարի վերադարձ Ռուսաստան, դեսպան Թրեյսի»,- նշվում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության տելեգրամյան ալիքում։
Դեռ հունվարի 4-ին ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Լին Թրեյսին առաջիկա օրերին կժամանի Մոսկվա։ «Լին Թրեյսին վերջերս հաստատվել է այդ պաշտոնում։ Ինչքանով ես գիտեմ, դեսպանն անհամբերությամբ սպասում է, որ անցնի Մոսկվայում իր պարտականություններին։ Նա նախկինում աշխատել է Մոսկվայում առաքելության ղեկավարի տեղակալ։ Դա այն մարդն է, որը գիտի երկկողմ հարաբերությունները, հավանաբար, ամենալավը։ Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ դեսպանն անցնի իր պարտականություններին, քանի որ կարևոր է ունենալ դեսպաններ, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ը ուրիշ երկրներում։ Դա հատկապես կարևոր է Ռուսաստանի պարագայում, որտեղ մենք պահպանում ենք կապի ալիքներ»,- ասել էր ամերիկացի պաշտոնյան։
Սեպտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Լին Թրեյսիի թեկնածության առաջադրման մասին։
ԱՄՆ Սենատը 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Լին Թրեյսիին հաստատել էր Ռուսաստանում ամերիկյան դեսպանության ղեկավարի պաշտոնին։ Թրեյսին դարձել է այդ պաշտոնում առաջին կինը։ Նա կադրային դիվանագետ է։ Մինչև վերջերս զբաղեցնում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։
Լին Թրեյսին 2019 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի վերջ զբաղեցնում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։
Նոր պաշտոնում նա կփոխարինի Ջոն Սալիվանին, որն այդ պաշտոնը թողել է սեպտեմբերի 4-ին։ Դրանից հետո գործերի ժամանակավոր հավատարմատար էր նշանակվել Էլիզաբեթ Ռուդը։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնն էլ կզբաղեցնի Քրիստինա Քվինը, որը մինչ այդ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար էր։
Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ Ֆրանսիայի ԱԳՆ |tert.am|
19:42 - 23 նոյեմբերի, 2024
comment.count (0)