Պետդեպն ու մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը հետևի Հաագայի դատարանի վճռին, ապաշրջափակի Լաչինի միջանցքը. կոնգրեսական Փալոն
 |tert.am|
13:50 - 23 փետրվարի, 2023

Պետդեպն ու մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը հետևի Հաագայի դատարանի վճռին, ապաշրջափակի Լաչինի միջանցքը. կոնգրեսական Փալոն |tert.am|

tert.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնն անդրադարձել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում Հաագայի դատարանի երեկվա վճռին, ըստ որի՝ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։

«Արդարադատության միջազգային դատարանի վճիռը հաստատում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը հակասում է միջազգային իրավունքին և անհապաղ պետք է դադարեցվի: Պետքարտուղարությունն ու մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը հետևի  վճռին, թույլ տա մարդկանց ու բեռների ազատ տեղաշարժը դեպի Արցախ ու Արցախից դուրս», - գրել է է քաղաքական գործիչը թվիթերյան միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։  

Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել