Լիտվա

Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները ստորագրել են համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր

Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները ստորագրել են համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր

Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 14-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արփինե Սարգսյանը շնորհավորել է Վլադիսլավ Կոնդրատովիչին` նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։  Արփինե Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Լիտվայի բարեկամական հարաբերությունները, որոնք արտացոլված են նաև միջգերատեսչական համագործակցության մակարդակում։ ՆԳ նախարարը կարևորել է ԵՄ ֆինանսավորմամբ և Լիտվայի ու Լատվիայի Հանրապետությունների իրականացմամբ կյանքի կոչված «Աջակցություն Հայաստանում իրավապահ համակարգի և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը, որի շրջանակում ֆինանսական ներդրումները գերազանցում են 2 մլն եվրոն։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է ծրագրի բաղադրիչների շրջանակում ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում իրականացված աշխատանքներին ու կոնկրետ ուղղություններով գրանցված արդյունքներին։ Լիտվայի ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով թե՛ իրավապահ ոլորտում, թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտում առկա փոխգործակցությունը։ Քննարկվել են նաև վիզաների ազատականացման, սահմանային կառավարման, ոստիկանության, փրկարար ծառայության ոլորտներին առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։ Հանդիպման ավարտին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և Լիտվայի Հանրապետության ոստիկանության գլխավոր հանձնակատար, գեներալ Արունաս Պաուլաուսկասը ստորագրել են «Լիտվայի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության դեպարտամենտի և Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության միջև երկկողմ համագործակցության ամրապնդման մասին 2025-2026 թվականների գործողությունների ծրագիրը»։
17:57 - 14 ապրիլի, 2025
Ստորագրվել է ՀՀ ՊՆ-ի և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջև համագործակցության 2025 թ. պլանը

Ստորագրվել է ՀՀ ՊՆ-ի և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջև համագործակցության 2025 թ. պլանը

Մարտի 13-14-ը ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների ու գործողությունների խմբի ղեկավար Ալգիրդաս Նորկուսի գլխավորած պատվիրակությունների միջև Վիլնյուսում անցկացվել են ՀՀ-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:   Խորհրդակցություններին մասնակցել է նաև Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։   Քննարկվել են ՀՀ-ի և Լիտվայի միջև երկկողմ պաշտպանական համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։   Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջև համագործակցության 2025 թ. պլանը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ Հայաստանում և Լիտվայում։
13:15 - 14 մարտի, 2025
Լիտվայի ԱԳ նախարարն ու Հայաստանի ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

Լիտվայի ԱԳ նախարարն ու Հայաստանի ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

armenpress.am: Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը։  Նշվում է, որ Լիտվայի ԱԳ նախարարն ու Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են Բալթիկ Ծովի և Հարավային Կովկասի տարածաշրջանների անվտանգության մարտահրավերները։  Կեստուտիս Բուդրիսը Հայաստանին կոչ է արել շարունակել ժողովրդավարական բարեփոխումները և հաստատել է, որ Լիտվան պատրաստ է շարունակել կիսել իր փորձը տնտեսության և էներգետիկայի ոլորտների դիվերսիֆիկացման, ճգնաժամերի կառավարման ազգային համակարգի մշակման և արտաքին սպառնալիքների նկատմամբ երկրի դիմադրողականության բարձրացման գործում: Նշվում է նաև, որ փետրվարի 24-28-ը Լիտվայում տեղի է ունենում Հայաստանի անվտանգության խորհրդի, մաքսային և սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ճանաչողական այցը, որի ընթացքում նրանց կներկայացվի Լիտվայի ինտեգրված սահմանների կառավարման համակարգի գործունեությունը և սահմանների արդյունավետ պաշտպանության ապահովման մոդելը։ 
13:58 - 27 փետրվարի, 2025
Բալթյան երկրները հայտարարել են, որ հաջողությամբ սինքրոնիզացրել են էներգահամակարգերը եվրոպականի հետ
 |azatutyun.am|

Բալթյան երկրները հայտարարել են, որ հաջողությամբ սինքրոնիզացրել են էներգահամակարգերը եվրոպականի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Էստոնիան, Լատվիան և Լիտվան կիրակի օրը հայտարարել են, որ հաջողությամբ սինքրոնիզացրել են իրենց էներգահամակարգերը եվրոպական մայրցամաքային էներգահամակարգի հետ: Երեկ բալթյան երեք երկրները հայտարարեցին, որ անջատվում են ռուսական էներգահամակարգից: «Մենք դա արեցինք»,- գրել Է Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչը X սոցիալական ցանցում: Ռուսաստանի Դաշնությունից էներգետիկ անկախություն ստանալու գործընթացը սկսվել է 2018 թվականին, երբ համաձայնագիր ստորագրվեց Լեհաստանի հետ՝ բալթյան երկրների էներգահամակարգը եվրոպական ցանցերին սինքրոնացնելու մասին։ «Բալթյան էներգահամակարգը վերջապես մեր ձեռքերում է, մենք ամբողջությամբ վերահսկում ենք այն, Ռուսաստանին կզրկենք էլեկտրաէներգիան որպես քաղաքական շանտաժի գործիք օգտագործելու հնարավորությունից», - հայտարարել է Լիտվայի էներգետիկայի նախարար Ժիգիմանտաս Վայչիունասը: Խորհրդային Միությունից անջատվելուց տասնամյակներ անց Միության էներգացանցից անջատվելը բալթյան երկրները վաղը կնշեն հանդիսավոր պայմաններում։ Ակնկալվում է, որ Լիտվայում կլինեն Բալթյան երկրների, Լեհաստանի նախագահները և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
18:39 - 09 փետրվարի, 2025
Բալթյան երկրներն անջատվում են ռուսական էներգահամակարգից
 |azatutyun.am|

Բալթյան երկրներն անջատվում են ռուսական էներգահամակարգից |azatutyun.am|

azatutyun.am: Այսօրվանից Բալթյան երեք երկրները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան, անջատվում են ռուսական էներգահամակարգից, հաղորդում է Associated Press-ը։ Փետրվարի 9-ի երեկոյան արդեն այս երեք երկրները կմիանան Եվրոպական էներգամատակարարման ցանցին՝ Լեհաստանի միջոցով։ Ռուսաստանի Դաշնությունից էներգետիկ անկախություն ստանալու գործընթացը սկսվել է 2018 թվականին, երբ համաձայնագիր ստորագրվեց Լեհաստանի հետ՝ Բալթյան երկրների էներգահամակարգը եվրոպական ցանցերին սինքրոնացնելու մասին։ «Բալթյան էներգահամակարգը վերջապես մեր ձեռքերում է, մենք ամբողջությամբ վերահսկում ենք այն, Ռուսաստանին կզրկենք էլեկտրաէներգիան որպես քաղաքական շանտաժի գործիք օգտագործելու հնարավորությունից», - հայտարարել է Լիտվայի էներգետիկայի նախարար Ժիգիմանտաս Վայչիունասը: Խորհրդային Միությունից անջատվելուց տասնամյակներ անց Միության էներգացանցից անջատվելը Բալթյան երկրները վաղը կնշեն հանդիսավոր պայմաններում։ Ակնկալվում է, որ Լիտվայում կլինեն Բալթյան երկրների, Լեհաստանի նախագահները և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
16:27 - 08 փետրվարի, 2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է լիտվացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել պատրաստակամությունը համատեղ ջանքերով շարունակել զարգացնել երկու երկրների միջև ամուր հիմքերի վրա դրված փոխգործակցությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Լիտվայի միջև գործընկերության բազմաշերտ օրակարգին, որը ներառում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացող մի շարք ուղղություններ՝ ժողովրդավարական բարեփոխումներից մինչև ակտիվ ոլորտային համագործակցություն և դիմակայունության ամրապնդում:  Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները՝ ընդգծելով այս ուղղությամբ Լիտվայի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Երկուստեք շեշտվել է նորդիկ-բալթյան երկրների ութնյակի հետ ՀՀ փոխգործակցության ընդլայնման հարցում հետաքրքրությունը: Հայաստանի և Լիտվայի նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների  շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ու այդ ճանապարհին առկա մարտահրավերի արդյունավետ հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերը: 
18:04 - 27 դեկտեմբերի, 2024
Բարձր եմ գնահատում ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Լիտվայի դիրքորոշումը. Փաշինյան

Բարձր եմ գնահատում ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Լիտվայի դիրքորոշումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Գինտաուտաս Պալուցկասին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Գոհունակությամբ եմ ուզում նշել մեր երկրների միջև ձևավորված և վերջին ժամանակաշրջանում արագ զարգացող քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչպես նաև ակտիվ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Երախտագիտություն եմ հայտնում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն ուղղված Լիտվայի անվերապահ աջակցության համար: Բարձր եմ գնահատում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Լիտվայի դիրքորոշումը: Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կընձեռվի Ձեզ հետ հանդիպելու և համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունների նոր շունչ հաղորդելու համար: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։
15:19 - 17 դեկտեմբերի, 2024
Վրաստանը պատասխան պատժամիջոցներ չի կիրառի Լիտվայի և Էստոնիայի դեմ |hy.armradio.am|

Վրաստանը պատասխան պատժամիջոցներ չի կիրառի Լիտվայի և Էստոնիայի դեմ |hy.armradio.am|

hy.armradio.am: Թբիլիսին պատասխան պատժամիջոցներ չի կիրառի Լիտվայի և Էստոնիայի դեմ, ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։ «Վրացական իշխանություններն իրավունք ունեն և հնարավորություն ունեն պատասխան քայլերով հակազդել Լիտվայի և Էստոնիայի կառավարությունների հակավրացական որոշումներին։ Մեր որոշումն է երկու պետությունների հետ մնալ միակողմանի բարեկամության ռեժիմում, չվտանգելու համար վրացի, էստոնացի և լիտվացի ժողովուրդների ավանդական բարեկամություը»,- ասվում է հայտարարության մեջ։ Լիտվայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել Վրաստանի «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ևս 16 անձանց նկատմամբ: Լիտվայի արտաքին գործերի (ԱԳ) նոր նախարար Կեստուտիս Բուդրիսը սոցիալական հարթակում գրել է, որ Էստոնիայի հետ համաձայնեցնելով` ընդլայնել են պատժամիջոցների ենթարկված վրացի քաղաքական գործիչների ցանկը և ավելացրել ևս 17 անձի, այդ թվում՝ Իրակլի Կոբախիձեին։ «Մենք չենք հանդուրժի բռնությունն ու ճնշումը խաղաղ ցուցարարների, լրագրողների և ընդդիմության նկատմամբ», — X-ում գրել է նախարար Բուդրիսը։ Նա Եվրամիությանը համատեղ գործողությունների կոչ է արել: Դրանից ժամեր առաջ Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնան հայտարարել է պատժամիջոցների ցանկն ընդլայնելու որոշման մասին և Իրակլի Կոբախիձեի հետ ընդգրկել է ևս 13 պաշտոնյաների։ «Էստոնիան պատժամիջոցներ է կիրառել ևս 14 վրացի պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Կոբախիձեի նկատմամբ։ Ցուցարարների, լրագրողների և ընդդիմության առաջնորդների նկատմամբ իշխանությունների բռնությունը հանցագործություն է և մարդու իրավունքների ոտնահարում։ Կոչ եմ անում ԵՄ բոլոր երկրներին արձագանքել և քայլեր ձեռնարկել», — գրել է Ցահկնան։ Դեկտեմբերի 2-ին Լիտվան, Էստոնիան և Լատվիան վիզային պատժամիջոցներ են կիրառել 11 բարձրաստիճան պաշտոնյաների՝ Բիձինա Իվանիշվիլիի և ներքին գործերի նախարարության  (ՆԳՆ) 10 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։
11:36 - 16 դեկտեմբերի, 2024
Լիտվան պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի 17 պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ

Լիտվան պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի 17 պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ

Լիտվան պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի 17 պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ։ Այս մասին սոցցանցում գրում է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուսիս Բուդրիսը։ «Լիտվան աջակցում է վրաց ժողովրդին և նրա եվրոպական երազանքին։ Էստոնիայի հետ համաձայնեցնելով՝ մենք ընդլայնել ենք պատժամիջոցների ենթարկված վրացի քաղաքական գործիչների ցանկը՝ ներառելով 17 լրացուցիչ անձանց, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Մենք թույլ չենք տա բռնություն և ճնշում խաղաղ ցույցերի մասնակիցների, լրագրողների և ընդդիմության նկատմամբ: Եկել է Եվրամիության մակարդակով համատեղ գործողությունների ժամանակը»,- ​​գրել է Կյաստուսիս Բուդրիսը սոցցանցում։Հիշեցնենք, որ ավելի վաղ Էստոնիան էր պատժամիջոցներ սահմանել Վրաստանի 14 պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ։
18:44 - 15 դեկտեմբերի, 2024
Լիտվայում իշխող կուսակցությունը պարտվել է խորհրդարանական ընտրություններում
 |news.am|

Լիտվայում իշխող կուսակցությունը պարտվել է խորհրդարանական ընտրություններում |news.am|

news.am: Լիտվայում իշխող «Հայրենիքի միություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում պարտվել է ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատներին։ «Հայրենիքի միության» ղեկավարությունը հույս ունի, որ սոցիալ-դեմոկրատները պատասխանատու կառավարություն կձևավորեն։ Այս մասին հայտարարել է իշխող կուսակցության առաջնորդ Գաբրիելիուս Լանդսբերգիսը, հայտնում է Reuters-ը։ Կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել կյանքի ծախսերի աճի և հարևան Ռուսաստանի կողմից հնարավոր սպառնալիքների հարցում անհանգստությունների ֆոնին: Լիտվան, որտեղ ապրում է 2,9 միլիոն մարդ, օգտագործում է հիբրիդային ընտրական համակարգ, որի դեպքում խորհրդարանի կեսն ուղղակիորեն ընտրվել է հոկտեմբերի 13-ին: Մնացած մանդատները բաշխվել են կիրակի երկրորդ փուլով, երբ տեղերի համար պայքարել են երկու առաջատար լիդերներ յուրաքանչյուր ընտրատեղամասում: Սոցիալ-դեմոկրատները (SD) այս ամսվա սկզբին կայացած ընտրություններում ստացել են ձայների 20%-ը՝ դառնալով ամենամեծ կուսակցությունը՝ առաջ անցնելով իշխող «Հայրենիքի միություն» կուսակցությունից (18%) և հակաէլիտար «Նեմանսկա Զարյա»-ից, որը ստացել է 15%։ Եթե ​​Sոցիալ-դեմոկրատական կուսակցությանը հաջողվի կառավարություն ձևավորել, ակնկալվում է, որ այն կպահպանի Լիտվայի կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ և պաշտպանական ծախսերի բարձր մակարդակը: ՆԱՏՕ-ի գնահատմամբ՝ Լիտվան այս տարի կծախսի իր ՀՆԱ-ի մոտ 3%-ը ռազմական ոլորտում, ինչը նրան կդարձնի ռազմական դաշինքի վեցերորդ խոշոր ներդրողը: Ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 20:00-ին, իսկ արդյունքները սպասվում է կեսգիշերին մոտ: Պաշտոնական տվյալները ցույց են տվել, որ մասնակցությունը կազմել է 41,3 տոկոս՝ նախորդ չորս տարի առաջվա ընտրությունների 38,7 տոկոսի համեմատությամբ:
09:27 - 28 հոկտեմբերի, 2024
Լիտվայում մեկնարկել են հերթական խորհրդարանական ընտրությունները |armenpress.am|

Լիտվայում մեկնարկել են հերթական խորհրդարանական ընտրությունները |armenpress.am|

armenpress.am: Լիտվայում մեկնարկել է Սեյմի (միապալատ խորհրդարան) հերթական ընտրությունների առաջին փուլը։ Ինչպես փոխանցում է Լիտվայի ազգային հեռուստառադիոընկերությունը (LRT)՝ ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07:00-ին, իսկ քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։ Ընդհանուր առմամբ, 141 պատգամավորական տեղի համար կպայքարեն 1740 թեկնածուներ, իսկ ընտրացուցակներում ընդգրկված է 2 մլն 375 հազար 800 քաղաքացի։ Մասնակցող կուսակցությունը պետք է ստանա ձայների առնվազն 5 տոկոսը, իսկ բազմակուսակցական կոալիցիան՝ առնվազն 7 տոկոս՝ համամասնական ընտրակարգով մանդատ ստանալու համար: Միամանդատ ընտրատարածքում թեկնածուն ընտրվելու համար պետք է ստանա ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների ձայների առնվազն 20 տոկոսը: Մինչ ընտրությունների օրը 238 540 ընտրող կամ ընտրողների 10,25 տոկոսը քվեարկել է նախօրոք՝ տանը կամ հատուկ ընտրատեղամասերում։ Եթե ​​ոչ մի թեկնածու չհաղթահարի միավորը, ապա երկու առաջատար թեկնածուներ կանցնեն երկրորդ փուլ, որը տեղի կունենա երկու շաբաթից՝ հոկտեմբերի 27-ին:
11:56 - 13 հոկտեմբերի, 2024