ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

ՀՀ ՏԿԵ նախարարության և Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարարության միջև ստորագրվել է «Կանաչ» էներգիայի անցման ոլորտում համագործակցության մասին» հուշագիր

ՀՀ ՏԿԵ նախարարության և Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարարության միջև ստորագրվել է «Կանաչ» էներգիայի անցման ոլորտում համագործակցության մասին» հուշագիր

Այսօր «Երևանյան երկխոսություն» 2025 միջազգային ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հունգարիայի Արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև ստորագրվել է «Կանաչ» էներգիայի անցման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Հունգարիայի Արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ Հուշագրի ստորագրումից հետո երկու նախարարները կարճատև զրույց են ունեցել Հունգարիայի նախարար Սիյարտոյի հետ, որի ժամանակ մտքեր են փոխանակել հայ-հունգարական համատեղ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։
18:48 - 27 մայիսի, 2025
Թուրքմենստանից Հայաստան գազ ներմուծելու հարցի շուրջ Երևանն ու Աշգաբադը դեռ նախնական համաձայնության չեն եկել․ ՏԿԵՆ
 |factor.am|

Թուրքմենստանից Հայաստան գազ ներմուծելու հարցի շուրջ Երևանն ու Աշգաբադը դեռ նախնական համաձայնության չեն եկել․ ՏԿԵՆ |factor.am|

factor.am: «ՀՀ պատկան մարմինները տարիներ ի վեր տարբեր ձևաչափերով քննարկումներ են ունեցել թուրքմենական կողմի հետ Թուրքմենստանից Հայաստան գազ ներմուծելու հարցի շուրջ։ Սակայն, կողմերը դեռևս չեն եկել նախնական համաձայնության, որոնց արդյունքներով հնարավոր լինի բանակցություններ սկսել»,- ինչպես հաղորդում է Factor TV-ին, այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։Գերատեսչությունից միաժամանակ նշել են, որ հարցի շուրջ տարբեր ժամանակներում քննարկումներ են եղել իրանական կողմի հետ, որոնց շրջանակներում իրանական կողմը դրական է արտահայտվել և պատրաստակամություն հայտնել կողմերի միջև նախնական պայմանավորվածություն լինելու դեպքում քննարկել տարանցման հետ կապված մանրամասները։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
18:38 - 10 մայիսի, 2025
Արցախի ներկայացուցչության շենքը չի փոխանցվել կառավարությանը, չի գրավադրվել |civilnet.am|

Արցախի ներկայացուցչության շենքը չի փոխանցվել կառավարությանը, չի գրավադրվել |civilnet.am|

civilnet.am: Pastinfo.am-ը ապրիլի 29-ին հոդված էր հրապարակել՝ նշելով, թե Արցախի ներկայացուցչության երևանյան շենքն անցել է Հայաստանի կառավարության տնօրինմանը։ Կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դեռևս տարիներ առաջ է գույքը գրավադրել։ Գրավադրված լինելու վերաբերյալ լուրերը հերքվել են Արցախի ներկայացուցչության շենքը գտվում է Զարյան 17/2 հասցեում (նախկին հասցեն Նաիրի Զարյան 17ա): Կադաստրի կոմիտեից ստացված տվյալներով՝ Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող շինությունները 2017-ից սեփականության իրավունքով պատկանում են Լեռնային Ղարաբաղի կառավարությանը։ Իսկ հողամասը՝ անհատույց օգտագործման իրավունքով։ Նույն հասցեում 33 քմ մակերեսով անհատույց օգտագործման իրավունքով տարածք է տրամադրվել նաև «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՓԲԸ-ին։ Կադաստրի տվյալներում, սակայն, գույքի գրավադրման վերաբերյալ որևէ նշում չկա, իսկ «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՓԲԸ-ն հիմնադրվել է Արցախի կառավարության հիմնադրած «Արցախի ներդրումային ընկերության» կողմից։ «Արցախբանկը» ևս հերքել է Արցախի ներկայացուցչության շենքի՝ բանկում գրավադրված լինելու վերաբերյալ լուրը։ Հայաստանի պետական կառույցները հերքում են շենքի՝ կառավարությանը փոխանցվելու վերաբերյալ լուրը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից #CivilNetCheck-ին հայտնում են, որ նախարարությունը տեղեկություններ չունի գույքի՝ կառավարության տնօրինմանն անցնելու վերաբերյալ։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում
12:52 - 07 մայիսի, 2025
Կառավարությունը 1 մլրդ 682 մլն դրամ կհատկացնի 17 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար |armenpress.am|

Կառավարությունը 1 մլրդ 682 մլն դրամ կհատկացնի 17 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը ապրիլի 30-ի նիստում հաստատեց 17 համայնքում ենթակառուցվածքային և սոցիալական նշանակության 27 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման որոշումը։ Նախագծի շրջանակում պետբյուջեից կհատկացվի շուրջ 1 միլիարդ 682 միլիոն դրամ։ Նախագիծը նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։  Ծրագրերը նպատակ ունեն խթանել համայնքների զարգացմանը միտված ներդրումային նախաձեռնությունները։ Համաֆինանսավորման արդյունքում կկատարվեն սոցիալ-տնտեսական նշանակության մի շարք աշխատանքներ՝ բարեկարգումից մինչև ենթակառուցվածքների արդիականացում։  Ծրագրերի աշխարհագրությունն ընդգրկում է հետևյալ մարզերը՝ Արարատի մարզ – 8 ծրագիր, Արմավիրի մարզ – 6 ծրագիր, Գեղարքունիքի մարզ – 4 ծրագիր ,Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի մարզեր –1-ական ծրագիր, Շիրակի և Տավուշի մարզեր՝ 3-ական ծրագիր։  Սուբվենցիոն ծրագրերը հիմնականում ուղղված են փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային և մշակութային շենքերի նորոգում և կառուցմանը, մանկապարտեզների և հանդիսությունների սրահների բարելավմանը, խմելու, կոյուղու և ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի գույքի նորոգմանը՝ էներգախնայող լուծումներով։
12:37 - 30 ապրիլի, 2025
Միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի, տրանսպորտն առայժմ կգործի նախկինի պես. Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

Միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի, տրանսպորտն առայժմ կգործի նախկինի պես. Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

Արագածոտնի մարզպետի աշխատակազմը տեղեկացնում է, որ մարզի միասնական երթուղային ցանցի գործարկման և սակագների հետ կապված դժգոհությունների և մտահոգությունների առնչությամբ այսօր  մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում՝ ՏԿԵ նախարարի տեղակալի և Արագածոտնի մարզպետի, Աշտարակի համայնքապետի և ուղևորափոխադրումներ իրականացնելու մրցույթը հաղթած «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրենի մասնակցությամբ։   «Քննարկվել են չվացուցակի, սակագների, երթուղիների վերաբերյալ մի շարք հարցեր։ Որոշվել է, որ միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի, առայժմ տրանսպորտը կգործի նախկինի պես՝ ներառյալ երթուղիները և սակագները։   Քննարկումները շարունակվում են, միասնական երթուղիների ցանցի գործարկման, սակագների, չվացուցակների հետ կապված կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:28 - 29 ապրիլի, 2025
Երևան-Աշտարակ ճանապարհը բացվեց. Կառավարությունից կընդունեն Քասախի և Պռոշյանի բնակիչների ներկայացուցիչներին

Երևան-Աշտարակ ճանապարհը բացվեց. Կառավարությունից կընդունեն Քասախի և Պռոշյանի բնակիչների ներկայացուցիչներին

Քասախ և Պռոշյան համայնքների ներկայացուցիչները բացեցին Երևան-Աշտարակ ճանապարհը: Քաղաքացիների մեկը հայտնեց, որ Կառավարությունն առաջարկել է ապրիլի 25-ին հանդիպել երկու համայնքների բնակիչների ներկայացուցիչների հետ և դարձյալ քննարկել հարցը:  Չնայած հավաքվածները դժգոհեցին, որ այս պահին չի լուծվում հարցը, և որ հույս էլ չունեն, որ հանդիպման արդյունքում կլուծվի, բայց համաձայնեցին բացել ճանապարհը: Հիշեցնենք, որ Քասախի և Պռոշյանի բնակիչները այսօր վաղ առավոտից դուրս էին եկել բողոքի ակցիայի իրենց համայնքներում՝ պահանջելով, որ 59 և 25 համարի ավտոբուսները հասնեն մինչև իրենց համայնքներ: Այսօրվանից արդեն «Մուլտի տրանս» ՍՊԸ-ի տրանսպորտային միջոցները սկսել են ծառայություն մատուցել 2 համայնքներում: Ի տարբերություն 59 և 25 համարի երթուղիների՝ նոր տրանսպորտը արժե 250 դրամ, և դրա վերջնակետը ֆիզիկայի խաչմերուկն է: Պռոշյանցիները քայլերթով հասան Քասախ համայնքի մոտ, որտեղ էլ հենց մեկ ժամի չափով փակ պահեցին մայրուղին: Ակցիայի ընթացքում հայտարարություն տարածեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ ներկայացնելով այն առաջարկները, որ հնչել են երկու համայնքների բնակիչների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ու նշելով, որ այդ «առաջարկներից ու ձեռնարկված քայլերից հետո որոշ բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելն ու անհնազանդության գործողությունները գնահատում ենք որպես ապակառուցողական...»: Քաղաքացիներից մեկը արձագանքել է ՏԿԵ նախարարության հայտարարությանը՝ նշելով, որ նրանք առաջարկություններով հանդես են եկել, բայց բնակիչները այդ առաջարկներին չեն համաձայնել, քանի որ դրանք չեն բխում համայնքների բնակիչների շահերից, և իրենք սա ասել են հանդիպումների ժամանակ:
11:30 - 22 ապրիլի, 2025
ՏԿԵՆ-ը առաջարկներ է ներկայացրել, մենք չենք համաձայնել այդ առաջարկներին. քասախցի

ՏԿԵՆ-ը առաջարկներ է ներկայացրել, մենք չենք համաձայնել այդ առաջարկներին. քասախցի

Շարունակվում է Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչների բողոքի ակցիան: Նրանք համատեղ փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը Քասախ համայնքի մոտ: Քաղաքացիներից մեկը արձագանքեց ՏԿԵ նախարարության հայտարարությանը՝ նշելով, որ նրանք առաջարկություններով հանդես են եկել, բայց բնակիչները այդ առաջարկներին չեն համաձայնել, քանի որ դրանք չեն բխում համայնքների բնակիչների շահերից, և իրենք սա ասել են հանդիպումների ժամանակ: «Ասել ենք՝ մեր պահանջը հստակ է. թողնել անփոփոխ այն ամենը, ինչ կա, անցնել կառուցողական դաշտ, համայնքի շահերը հաշվի առնելով՝ հայտարարել նոր փոխադրողի տենդեր, եթե կարիքը կա»: Նշենք, որ ՏԿԵ նախարարությունը հրապարակած հայտարարության մեջ ներկայացրել է այն առաջարկները, որ արվել են խնդրին լուծում տալու համար: Այդ առաջարկները նշելով՝ գերատեսչությունը «ապակառուցողական է գնահատել» Քասախի և Պռոշյանի բնակիչների ակցիան:
11:08 - 22 ապրիլի, 2025
ՏԿԵ նախարարությունը «ապակառուցողական է գնահատում» Քասախի և Պռոշյանի բնակիչների ակցիան

ՏԿԵ նախարարությունը «ապակառուցողական է գնահատում» Քասախի և Պռոշյանի բնակիչների ակցիան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը անդրադարձել է այս պահին ընթացող բողոքի ակցիային, որն իրականացնում են Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները՝ պահանջելով, որ 59 և 25 համարների երթուղիները հասնեն մինչև իրենց բնակավայրեր: ՏԿԵ նախարարությունը նշում է, որ միասնական երթուղային ցանցի բարեփոխման ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Քասախ և Պռոշյան բնակավայրերի բնակիչների կողմից Երևան համայնքը սպասարկող տրանսպորտի՝ իր վարչական տարածք hետ քաշման և բնակավայրեր միջմարզային տրանսպորտի մուտք գործելու հարցի առնչությամբ բողոքի բարձրաձայնումից ի վեր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից բազմաթիվ հանդիպումների և քննարկումների արդյունքում առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ:  «Մասնավորապես. 1. Փոխադրավարձի նվազեցում՝ Պռոշյան-Երևան ՝ 200 դրամ (250 դրամի փոխարեն) Քասախ-Երևան՝ 150 դրամ (200 դրամի փոխարեն)։ 2. Չվացուցակով սահմանված երթերի քանակի ավելացում։ 3. Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից։ 4. Տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացում։ 5. Երևան քաղաքում վերջնակետի փոփոխություն։ Նշված առաջարկներից ու ձեռնարկված քայլերից հետո որոշ բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելն ու անհնազանդության գործողությունները գնահատում ենք որպես ապակառուցողական, ինչը վտանգում է տրանսպորտային բարեփոխման շարունակականությունը, խնդիրներ է առաջացնում Երևան համայնքին սահմանակից այն բնակավայրերի բնակիչների համար, որտեղ գործում է միջմարզային տրանսպորտը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ: Ըստ գերատեսչության՝ հնչող պահանջները չեն տեղավորվում նաև գործող օրենսդրության շրջանակներում։ Նշենք, որ այս պահին երկու համայնքների ներկայացուցիչները համատեղ փակել են Աշտարակ-Երևան ճանապարհը Քասախ համայնքի մոտ: Այսօրվանից արդեն «Մուլտի տրանս» ՍՊԸ-ի տրանսպորտային միջոցները սկսել են ծառայություն մատուցել: Ի տարբերություն 59 և 25 համարի երթուղիների՝ նոր տրանսպորտը արժե 250 դրամ, և դրա վերջնակետը ֆիզիկայի խաչմերուկն է:
10:43 - 22 ապրիլի, 2025
Պռոշյանի և Քասախի բնակիչները շարունակում են պահանջել, որ 25 և 59 համարի ավտոբուսները հասնեն մինչև իրենց համայնքներ

Պռոշյանի և Քասախի բնակիչները շարունակում են պահանջել, որ 25 և 59 համարի ավտոբուսները հասնեն մինչև իրենց համայնքներ

Քասախի և Պռոշյանի բնակիչները դարձյալ դուրս են եկել բողոքի ակցիայի իրենց համայնքներում՝ պահանջելով, որ 59 և 25 համարի ավտոբուսները հասնեն մինչև իրենց համայնքներ:  Պռոշյանցիները հայտնեցին, որ պահանջում են՝ իշխանական թևից մեկը և Կոտայքի մարզպետը գան ու իրենց հետ հանդիպում ունենան: Նրանք քայլերթ են իրականացնում Աշտարակ-Երևան ավտոճանապարհին դեպի Քասախ, ընթացքում կանգնեցրին 25 համարի երթուղին՝ կոչ անելով դրանում գտնվող քաղաքացիներին իջնել և միանալ իրենց: Երթևեկող քաղաքացիները իջան տրանսպորտից, և այն դատարկ հեռացավ: Նշենք, որ այսօրվանից արդեն «Մուլտի տրանս» ՍՊԸ-ի տրանսպորտային միջոցները սկսել են ծառայություն մատուցել: Ի տարբերություն 59 և 25 համարի երթուղիների՝ նոր տրանսպորտը արժե 250 դրամ, և դրա վերջնակետը ֆիզիկայի խաչմերուկն է:
09:43 - 22 ապրիլի, 2025
Քասախցիներից մեկ շաբաթ ժամանակ ենք խնդրել, որ հասկանանք՝ տրանսպորտի խնդիրը ոնց ենք լուծում. մարզպետ
 |news.am|

Քասախցիներից մեկ շաբաթ ժամանակ ենք խնդրել, որ հասկանանք՝ տրանսպորտի խնդիրը ոնց ենք լուծում. մարզպետ |news.am|

news.am: dir="auto">Քննարկումները դեռ շարունակվելու են, մեկ շաբաթ ժամանակ եմ ես խնդրել ժողովրդից, որպեսզի հասկանանք՝ լուծումը ոնց ենք գտնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին լրագրողների հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը՝ անդրադառնալով Քասախի բնակիչների տրանսպորտի խնդրին: «Մի քանի տարբերակ քննարկել ենք, տարբերակները հիմա չհնչեցնեմ, որովհետև վերջնական տարբերակ չունենք»,- ասաց նա: Դիտարկմանը, որ ապրիլի 5-ից քասախցիներն ու պռոշյանցիները ակցիաներ են անում, սակայն իրեն չեն նկատել, որ ակտիվ լինի, խնդրին լուծում տալու հարցով, նա ասաց. «Ես ապրիլի 5-ից բոլորի հետ կապի մեջ եմ: Ինչ պարտադիր է, որ նկատելի լինեմ: Մենք միջնորդել ենք, ժողովուրդը Տարածքային կառավարման նախարարություն է իջել, իրենց լսել են, խնդիր չի առաջացել: Հուսով եմ, որ հարցը արագ կլուծվի»: Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան եւ Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը: Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարեցին, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այդ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի եւ կվերադառնա Երեւան: Իսկ ահա Քասախ համայքնի համար թիվ 59 երթուղին հանվում է: Բողոքի ակցիաները սկիզբ էին առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի  Ֆիզիկայի ինստիտուտ,  վերջին ավտոբուսը  նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։
15:29 - 10 ապրիլի, 2025
Քասախցիների բողոքի ակցիան. նրանք փակել են Երևան-Աշտարակ մայրուղին  |news.am|

Քասախցիների բողոքի ակցիան. նրանք փակել են Երևան-Աշտարակ մայրուղին |news.am|

news.am: Քասախցիները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին՝ պարբերաբար բացելով այն մեքենաների անցման համար: Նրանք պահանջում են վերադարձնել թիվ 59 երթուղին, որը իրենց գյուղը կապում է Երևանին:  Ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց, որ առաջարկ է եղել հանդիպում կազմակերպել Արագածոտնի մարզպետարանում, բայց իրենք համաձայն չեն, պահանջում են, որ մարզպետն ինքը գա իրենց հետ հանդիպման: Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան եւ Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը: Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարեցին, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այդ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի եւ կվերադառնա Երեւան: Իսկ ահա Քասախ համայքնի համար թիվ 59 երթուղին հանվում է: Բողոքի ակցիաները սկիզբ էին առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի  Ֆիզիկայի ինստիտուտ,  վերջին ավտոբուսը  նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։
09:33 - 10 ապրիլի, 2025
Պռոշյանում կրկին լարված է. բնակիչները փակեցին ճանապարհը |news.am|

Պռոշյանում կրկին լարված է. բնակիչները փակեցին ճանապարհը |news.am|

news.am: Պռոշյան եւ Քասախ գյուղերի բնակիչներն այսօր՝ ապրիլի 8-ի առավոտյան կրկին փակել են Երեւան-Աշտարակ մայրուղին: Նրանք պահանջում են վերականգնել թիվ 25 երթուղին, որը բնակավայրերը կապում է Երեւանի հետ: Նախօրեին պռոշյանցիների եւ ՏԿԵ փոխնախարարի՝ 2,5 ժամ տեւած հանդիպումն ավարտվել է, որի արդյունքում պարզ է դարձել, որ կառավարությունը որոշումը չի փոխելու, իսկ Գագիկ Ծառուկյանին սպասարկող ընկերությունը պատրաստ է 50 դրամ էժանացնել տրանսպորտի սակագինը՝ դարձնելով 200 դրամ: Հիշեցնենք, որ մարտի 5-ին Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մի քանի ժամ շարունակ փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը։ Նրանք բողոքում են տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և ավելի թանկ երթուղու սպասարկման դեմ։ Ըստ բնակիչների՝ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը, իսկ ուղեվճարը լինելու է 200 -250 դրամ։ Բնակիչների խոսքով՝ 25 և 59 համարների ավտոբուսներից օգտվելու դեպքում իրենք վճարում էին 150 դրամ, իսկ «Մուլտի տրանսպորտ» պատկանող թիվ 277 միկրոավտոբուսներից օգտվելու դեպքում ոչ միայն միայն ավելի թանկ պետք է վճարեն, այլ՝ այն սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ մինչև ֆիզիկայի ինստիտուտ։
09:32 - 08 ապրիլի, 2025
Շվեյցարիայի կառավարությունը կաջակցի հեղեղների պատճառով Լոռիում ու Տավուշում փլուզված որոշ կամուրջների վերականգնմանը․ ՏԿԵՆ

Շվեյցարիայի կառավարությունը կաջակցի հեղեղների պատճառով Լոռիում ու Տավուշում փլուզված որոշ կամուրջների վերականգնմանը․ ՏԿԵՆ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են գերատեսչությունից։ Նախարարը ողջունել է հյուրերին ու կարևորել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, ինչպես նաև Շվեյցարիայի կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՏԻՄ ոլորտում բարեփոխումներին ուղղված աջակցությանը, մասնակցային բյուջետավորման և Հայաստանի ենթակառուցվածքների վերականգնման և ամրապնդման վերաբերյալ հարցերին։ Շվեյցարիայի Համադաշնության հետ Հայաստանի համագործակցության շրջանակում Շվեյցարիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցություն տրամադրել 2024թ. մայիսի 25-26-ը Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղների պատճառով փլուզված որոշ կամուրջների վերականգնման աշխատանքներում։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։
17:37 - 07 ապրիլի, 2025