Գերմանիայի կանցլեր, «Քրիստոնյա-դեմոկրատների միություն» կուսակցության նախկին առաջնորդ։
Ծնվել է 1954թ․ հուլիսի 17-ին։ Անգելա Մերկելը ծնվել է 1954 թ-ի հուլիսի 17-ին, Համբուրգ քաղաքում։ Երրորդ երեխան է լյութերական քահանա Հորսթ Կասների ընտանիքում։ Մայրը՝ Գերլինդա Կասները, ուսուցչուհի է։ Անգելայի ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվում է ԳԴՀ։ Պատանեկության տարիներին Անգելան եղել է պիոներական կազմակերպության անդամ։ Սովորել է ռուսերեն, ավելի մեծ տարիքում՝ անգլերեն։ 1978 թ-ին ավարտել է Լայպցիգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1986 թ-ին պաշտպանել է թեզ՝ քվանտային քիմիայի գծով։
1978 թ-ից աշխատել է ԳԴՀ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկական քիմիայի կենտրոնական ինստիտուտում։ Բեռլինի պատի վերացումից հետո ակտիվորեն մասնակցել է դեմոկրատական շարժմանը, որը վերածվել է կուսակցության։ 1989 թ-ի օգոստոսին նրա կուսակցությունը միավորվել է իշխանության գլուխ կանգնած Քրիստոնեա-դեմոկրատական Միության հետ (ՔԴՄ)։ Նույն տարվա դեկտեմբերին Բունդեստագի պատգամավոր է ընտրվել՝ փայլուն անցկացնելով ընտրարշավը։ Հելմուտ Կոլի կառավարությունում վարել է կանանց և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոն։
1991 թ-ից ՔԴՄ փոխնախագահն է, 1994 թ-ից անցել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնի։ 1998 թ-ից ՔԴՄ-ն զիջել է իշխանությունը և անցել ընդդիմադիր դաշտ։ Ներկուսակցական տարաձայնությունների կարգավորման ընթացքում ձայների մեծամասնությամբ (96%) Անգելա Մերկելն ընտրվել է ՔԴՄ նախագահ։ 2004 թ-ին Մերկելը կարողացել է օժանդակել թեկնածուի Հորսթ Քյոլերին՝ ընտրվելու Գերմանիայի պրեզիդենտ։ 2005 թ-ի նոյեմբերին ընտրվել է Գերմանիայի դաշնային կանցլեր։