Անգելա Մերկելը պատերազմն Ուկրաինայում «բարբարոսական» է անվանել
15:46 - 02 հունիսի, 2022

Անգելա Մերկելը պատերազմն Ուկրաինայում «բարբարոսական» է անվանել

Փետրվարի 24-ին Ռուսաստանի լայնամասշտաբ հարձակումն Ուկրաինայի վրա «խորը բեկումնային պահ է» Եվրոպայի պատմության մեջ՝ Երկրորդ աշխարհամարտից ի վեր։ Այսպիսի գնահատական է տվել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 1-ի երեկոյան վերջին վեց ամսվա մեջ իր առաջին հանրային ելույթի ընթացքում, գրում է DW-ն։

«Ես համերաշխություն եմ հայտնում Ուկրաինային, որը Ռուսաստանի կողմից ենթարկվել է հարձակման և ներխուժման, և սատարում եմ ինքնապաշտպանության նրա իրավունքը», - ասել է Մերկելը։ Նա ընդգծել է, որ աջակցում է Գերմանիայի կառավարության, ինչպես նաև Եվրամիության, ԱՄՆ, ՆԱՏՕ-ի, «Մեծ յոթնյակի» և ՄԱԿ-ի բոլոր ջանքերին, «որոնք ուղղված են Ռուսաստանի կողմից այս բարբարոսական ագրեսիվ պատերազմի դադարեցմանը»։

Թե որքան հեռուն կգնան կատարվածի հետևանքները, ոչ ոք այս փուլում չի կարող կանխատեսել, նշել է նախկին կանցլերը։ Սակայն արդեն հիմա կարելի է ասել, որ դրանք զգալի են լինելու, առաջին հերթին, ուկրաինացիների համար։

«Մենք երբեք չպետք է աշխարհն ու ազատությունն ընկալենք, որպես ենթադրվող մի բան», - ասել է Մերկելը՝ հավելելով, որ ներկայիս իրավիճակում Եվրամիության միասնականությանը կենտրոնական տեղ է հատկացվում։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել