Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանում հայտարարել են երկրի տնտեսության զգալի վնասների մասին ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով |armenpress.am|

Իրանում հայտարարել են երկրի տնտեսության զգալի վնասների մասին ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով |armenpress.am|

armenpress.am: Իրանի տնտեսությանը հարյուր միլիարդավոր դոլարների վնաս Է հասցվել ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ գործող պատժամիջոցների հետեւանքով: Հունվարի 15-ին Նյու Դելիում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:«Մեր (Իրանի) տնտեսությունն անցած երկու տարում զգալի վնասներ Է կրել (ԱՄՆ-ի սահմանած սահմանափակումների պատճառով)»,- մեջբերում Է անում նախարարի խոսքից Al Arabiya հեռուստաալիքը: Զարիֆը հավելել Է, որ այս համատեքստում «կարելի Է ասել հարյուր միլիարդավոր կորուստների մասին»:Նա դրա հետ մեկտեղ հավաստել Է, որ Թեհրանը «շահագրգռված չԷ Միացյալ Նահագների հետ բանակցությունների հարցում»:Իրանի արտաքին գործերի նախարարը Նյու Դելի Է ժամանել «Ռայսինի երկխոսություն» միջազգային խորհրդաժողովին մասնակցելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:34 - 15 հունվարի, 2020
Զարիֆը ռազմավարական սխալ Է համարել միջուկային գործարքի վերաբերյալ եվրոպական երկրների որոշումը |armenpress.am|

Զարիֆը ռազմավարական սխալ Է համարել միջուկային գործարքի վերաբերյալ եվրոպական երկրների որոշումը |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ռազմավարական սխալ Է համարում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրականացման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման որոշումը: Համապատասխան հայտարարությունը նա արել Է Գերմանիայի ԱԳ նախարարության պետնախարար Նիլս Անենի հետ նախօրյակին Նյու Դելիում կայացած հանդիպմանը:«Վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման եվրոպացիների գործողություններն իրավաբանորեն հիմնավորված չեն եւ քաղաքական առումով ռազմավարական սխալ են»,- Զարիֆի խոսքը մեջբերել Է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան հունվարի 14-ին հայտարարել են, որ գործարկում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմը: «Հաշվի առնելով Իրանի գործողությունները՝ մեզ այլ ընտրություն չի մնում, քան պաշտոնապես հայտնել մեր անհանգստությունն այն բանից, որ Իրանը չի կատարում իր հանձնառությունները ԳՀՀԾ-ի շրջանակում, եւ այդ հարցը հանձնել Համատեղ հանձնաժողովին Վեճերի լուծման մեխանիզմի շրջանակում՝ ԳՀՀԾ-ի 36-րդ հոդվածին համապատասխան»,- նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կհամակարգի մեխանիզմի աշխատանքը: Այդ մասին ասված Է Բորելի՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ: «Մեխանիզմի նպատակն Է համաձայնագիրի իրականացման հետ կապված հարցերի լուծումը Համատեղ հանձնաժողովի շրջանակում»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
06:38 - 15 հունվարի, 2020
Ռոհանին կոչ է արել հատուկ դատարան ձևավորել՝ ուսումնասիրելու ուկրաինական Boeing-ի միջադեպը |azatutyun.am|

Ռոհանին կոչ է արել հատուկ դատարան ձևավորել՝ ուսումնասիրելու ուկրաինական Boeing-ի միջադեպը |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին աններելի սխալ է համարել ուկրաինական օդանավը իրանական ռազմական ստորաբաժանումների կողմից խոցելը: «Երբ ինձ համար պարզ դարձավ, որ դա տեղի է ունեցել շատ ցավալի ու աններելի սխալի պատճառով, ես իսկույն կարգադրեցի պաշտոնյաներին պատասխանատու կերպով հաղորդել այդ տեղեկատվությունը», - հունվարի 14-ի հեռուստաելույթում ասել է Ռոհանին: Հունվարի 8-ին Իրանի օդային տարածքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737-ի կործանման հետևանքով 176 մարդ է զոհվել: Սկզբում իրանցի պաշտոնյաները որպես ավիաաղետի պատճառ նշում էին օդանավի տեխնիկական խնդիրները, բայց հետո ընդունեցին, որ օդանավը սխալմամբ խոցել են Իրանի ռազմական ստորաբաժանումները: Նույն գիշերը Իրանը հրթիռակոծել էր Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանները: Այսօրվա հեռուստաելույթում Հասան Ռոհանին կոչ է արել միջադեպն ուսումնասիրելու համար հատուկ դատարան ձևավորել: Նա ասել է, որ աններելի սխալի համար բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն:
10:43 - 14 հունվարի, 2020
Իրանում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել |shantnews.am|

Իրանում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել |shantnews.am|

shantnews.am։ Իրանում բազմահազարանոց ցույցերը շարունակվում են ոչ միայն մայրաքաղաք Թեհրանում, այլև երկրի այլ քաղաքներում: Ցուցարարներին ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Ակցիայի մասնակիցների և անվտանգության ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել, կատարվել են ձերբակալություններ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան մի քանի գրառումներով իր աջակցությունն է հայտնել Իրանի ցուցարարներին: Վերջին գրառման մեջ Թրամփն Իրանի իշխանություններին կոչ է արել «չսպանել ցուցարարներին»: Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Իրանի իշխանություններն ընդունել են, որ սխալմամբ խոցել են ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը: Հունվարի 8-ին տեղի ունեցած ավիավթարը 176 մարդու կյանք է խլել:   I can't say anythingThis is the current situation in Tehran Freedom Square subway!#IranProtests2020 pic.twitter.com/ybJzRFrkXL — Alireza Azami (@Alireza__Azami) January 12, 2020
07:47 - 13 հունվարի, 2020
Ինքնաթիռը պատահականորեն է խոցվել, քանի որ այն կարևոր ռազմական օբյեկտին մոտ է թռել․ Իրանի զինված ուժերի ԳՇ |armenpress.am|

Ինքնաթիռը պատահականորեն է խոցվել, քանի որ այն կարևոր ռազմական օբյեկտին մոտ է թռել․ Իրանի զինված ուժերի ԳՇ |armenpress.am|

armenpress.am։ Թեհրանի օդանավականի մոտակայքում կործանված ուղևորատար ինքնաթիռը պատահականորեն խոցվել է մարդկային սխալի արդյունքում։ Այս մասին հայտարարություն է տարածել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը։ «Մարդկային սխալի արդյունքում և պատահականորեն այդ ինքնաթիռը խոցվել է»,- ասված է հայտարարության մեջ։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվում է, որ ինքնաթիռը խոցվել է, քանի որ այն կարևոր ռազմական օբյեկտին մոտ է թռել։ Նշվում է նաև, որ դա տեղի է ունեցել «բարձրացված մարտական պատրաստվածության» պայմաններում՝ կապված Իրանի հրթիռային հարվածներին ԱՄՆ-ի հնարավոր պատասխանի հետ։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատրաստակամություն է հայտնել միջոցներ ձեռնարկել փոխհատուցման համար։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է ինքնաթիռի վթարի հետաքննությունը։ Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության մարդատար Բոինգ -737 ինքնաթիռը կործանվել էր Իրանի օդանավակայանի մոտակայքում։Անձնակազմի անդամները և բոլոր ուղևորները՝ 176 մարդ, զոհվել են։
06:51 - 11 հունվարի, 2020
Թեհրանում հայտնել են, որ կործանված ուկրաինական Boeing-737-ը բռնկել Է օդում |armenpress.am|

Թեհրանում հայտնել են, որ կործանված ուկրաինական Boeing-737-ը բռնկել Է օդում |armenpress.am|

armenpress.am։ Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-737 ինքնաթիռը բռնկվել Է դեռ մինչեւ գետնին բախվելը: Այդ մասին ասված Է ավիաաղետի նախնական հետաքննության նյութերում, որն անցկացվում Է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից: Համապատասխան հաշվետվությունը հունվարի 9-ին հրապարակել Է Tasnim գործակալությունը: «Ինքնաթիռը բռնկվել Է օդում: Ականատեսների հաղորդումների համաձայն, կրակը տեսանելի Էր ինքնաթիռում եւ տարածվում Էր դրա ֆուզելյաժով»,- արձանագրել Է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը: Հաշվետվության մեջ նաեւ նշվում Է, որ «գետնին բախվելուց հետո տեղի Է ունեցել պայթյուն»: Նախնական հետաքննության մեջ նշվում Է, որ տեխնիկական խնդրի հայտնաբերումից հետո Boeing-737-ը փորձել Է վերադառնալ օդանավակայան: «Կործանման պահին ինքնաթիռը վերադառնում Էր օդանավակայան»,-ասված Է փաստաթղթում: Բացի այդ, հաշվետվության համաձայն, ինքնաթիռի անձնակազմից «ոչ մի հաղորդում չի ստացվել թռիչքի անսովոր հանգամանքների վերաբերյալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
07:38 - 09 հունվարի, 2020
Շնորհակալություն եմ հայտնում մեր բարեկամ ժողովրդին մեզ ցավակցելու կապակցությամբ. Հայաստանում Իրանի փոխդեսպան |shantnews.am|

Շնորհակալություն եմ հայտնում մեր բարեկամ ժողովրդին մեզ ցավակցելու կապակցությամբ. Հայաստանում Իրանի փոխդեսպան |shantnews.am|

shantnews.am: Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը «սգո մատյան» է բացվել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ: «Սգո մատյանը» բաց կլինի այսօր՝ ժամը 15։00-17։00-ն և վաղը` ժամը 11։00-13։00-ն: Դեսպանատանը Հայաստանում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին նշել է. «Այսօրվա «սգո» մատյանը բացված է Ղասեմ Սոլեյմանիի նահատակման կապակցությամբ: Գեներալ Սոլեյմանին և իր ռազմակիցները Իրաքում և Սիրիայում պայքարել են ահաբեկիչների դեմ: Նրանք իրենց անձնազոհությամբ հազարավոր կյանքեր են փրկել Իրաքում և Սիրիայում: Ամերիկյան ռեժիմի ահաբեկչական գործողությունը միջազգային օրենքներին հակասող ակտ էր, քանի որ գեներալ Սոլեյմանին իրանական պետության պաշտոնական ներկայացուցիչն էր և Իրաք էր գնացել Իրաքի հրավերով: Սա նաև համարվում է Իրաքի տարածքի խախտումը ահաբեկչական Ամերիկայի կողմից: Իրանի Իսլամական հանրապետության պատասխանը կլինի միանգամայն օրինական: «Սգո մատյանը» բացված է լինելու մինչև հինգշաբթի օրը` ժամը 13։00-ն: Ես նաև շնորհակալություն եմ հայտնում մեր բարեկամ ժողովրդին՝ Հայաստանին՝ մեզ ցավակցելու կապակցությամբ»:
13:12 - 08 հունվարի, 2020
Մեր գործողությունները համարժեք պատասխան են. Իրանի ԱԳՆ |news.am|

Մեր գործողությունները համարժեք պատասխան են. Իրանի ԱԳՆ |news.am|

news.am: Իրանի գործողությունները համարժեք պատասխան են գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը։ Այս մասին այսօր՝ հունվարի 8-ի առավոտյան Twitter-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը։ Նա հստակեցրել է, որ հարվածը հասցվել է այն բազային, որտեղից հարձակվել են Սուլեյմանիի վրա։ ԱԳ նախարարը ընդգծել է, որ Իրանը ձեռնարկել է համարժեք գործողություններ՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի՝ հարվածներ հասցնելով այն բազային, «որտեղից կատարվել է վախկոտ հարձակում մեր քաղաքացիների եւ բարձրագույն պաշտոնատար անձանց վրա»։ Միաժամանակ Զարիֆը նշել է, որ Իրանը չի ձգտում պատերազմի, բայց կպաշտպանվի ցանկացած ագրեսիայից։ Iran took & concluded proportionate measures in self-defense under Article 51 of UN Charter targeting base from which cowardly armed attack against our citizens & senior officials were launched.We do not seek escalation or war, but will defend ourselves against any aggression. — Javad Zarif (@JZarif) 8 января 2020 г.
05:15 - 08 հունվարի, 2020
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ռազմական խորհրդականը հայտարարել է, որ իրենց պատասխան հարվածը լինելու է ԱՄՆ-ի «ռազմական օբյեկտների վրա» |tert.am|

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ռազմական խորհրդականը հայտարարել է, որ իրենց պատասխան հարվածը լինելու է ԱՄՆ-ի «ռազմական օբյեկտների վրա» |tert.am|

tert.am: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ռազմական խորհրդականը կիրակի հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից իր երկրի ամենաազդեցիկ հրամանատարներից մեկի սպանությանը Իրանի պատասխանը, անկասկած, ռազմական պատասխան կլինի՝ «ռազմական օբյեկտների դեմ», գրում է CNN գործակալությունը: Թեհրանում CNN-ին տված բացառիկ հարցազրույցում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի ռազմական խորհրդական Հոսեյն Դեհղանն ասել է. «պատասխանը, անկասկած, կլինի ռազմական օբյեկտների դեմ»: «Թույլ տվեք ձեզ մի բան ասել. մեր ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ մենք երբեք պատերազմի չենք ձգտել և չենք ձգտի: Այդ Ամերիկան պատերազմ սկսեց: Միակ բանը, որ կարող է վերջ դնել պատերազմի այս շրջափուլին այն է, որ ամերիկացիները ստանան այնպիսի հարված, որ հավասարազոր է նրանց հասցրած հարվածին»,- ասել է: Դեհղանը ԱՄՆ նախագահի՝ Իրանում առկա 52 թիրախների վրա հարձակումների վերաբերյալ թվիթերյան գրառումները բնութագրել է «անհեթեթ ու անբովանդակ»: «Թրամփը չի ճանաչում միջազգային իրավունք: Նա նաև չի ճանաչում ՄԱԿ-ի բանաձևերը: Ըստ էության, նա իսկական գանգստեր և խաղամոլ է: Նա քաղաքական գործիչ չէ, նա հոգեկան կայունություն չունի»,- ասել է Դեհղանը: Անդրադառնալով ՄԱԿ-ի 2347 բանաձևին, որը դատապարտում է մշակութային ժառանգության ապօրինի ոչնչացումը, Դեհղանն ասել է. «Եթե նա ցանկանում է պարտադրել իր որոշման տրամաբանությունը և բանականությունը, նա պետք է ճանաչի, որ ռազմական հանցագործ է և պետք է կանգնի համապատասխան դատարանի առջև: Նա պետք է ընդունի այն փաստը, որ պետք է դատապարտվի»: Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ տեղի կունենա, եթե Թրամփը կատարի Իրանի մշակութային օբյեկտներից որևէ մեկին հարված հասցնելու իր սպառնալիքը, Դեհղանը պատասխանել է. «Այդ դեպքում, անկասկած, ոչ մի ամերիկյան ռազմական շտաբ, ոչ մի ամերիկյան քաղաքական կենտրոն, ոչ մի ամերիկյան ռազմակայան, ոչ մի ամերիկյան նավ անվտանգ չի լինի: Դրանք մեզ հասանելի են»:
13:57 - 05 հունվարի, 2020
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել հանել զորքերը Մերձավոր Արեւելքից |armtimes.com|

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել հանել զորքերը Մերձավոր Արեւելքից |armtimes.com|

armtimes.com: Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին խորհուրդ է տվել ամերիկացի պաշտոնատար անձանց հանել զորքերը Մերձավոր Արեւելքից եւ «փախչել» տարածաշրջանից: Այս մասին տեղեկացնում է Mehr-ը։ Կիրակի խորհրդարանի նիստի ժամանակ Լարիջանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն անվանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «բարբարոսական» քայլ եւ ահաբեկչական, ռազմական գործողություն։ «Դա անելով՝ դուք տարածաշրջանի անվտանգությունը դրել եք սպառնալիքի տակ եւ պետք է պատասխանատվության ենթարկվեք։ Ձեր հիմարությունը սպառնալիքի տակ է դրել այս հսկայական տարածաշրջանում գտնվող ամերիկացիների կյանքը»,- դիմել է ԱՄՆ-ին Լարիջանին իր ելույթում։ Նա միանգամայն անհիմն է անվանել Միացյալ Նահանգների հայտարարությունները, թե, իբր, Սոլեյմանին ծրագրում էր քայլեր՝ ուղղված ԱՄՆ-ի դեմ Սիրիայում, Լիբիայում եւ Իրաքում։
11:10 - 05 հունվարի, 2020