Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

«Մերո՞նք են», թե՞ «Հնարավոր է՝ մերոնք են»․ ինչ է ասել Ջալալ Հարությունյանը |civilnet.am|

«Մերո՞նք են», թե՞ «Հնարավոր է՝ մերոնք են»․ ինչ է ասել Ջալալ Հարությունյանը |civilnet.am|

civilnet.am: Հունիսի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց «ՑՕՐ-ի Դ20 դիվիզիոնի» գործով դատաքննությունը: Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի հարցաքննության ընթացքում քննության առարկա դարձավ նրբագիծ հարցը՝ արդյոք նա արտաբերել է «մերոնք են», թե՞ «հնարավոր է՝ մերոնք են» բառերը, երբ 2020-ի հոկտեմբերի 12-ին իրազեկվել է դիվիզիոնի ուղղությամբ առաջխաղացող զինված խմբի վերաբերյալ: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2020-ի հոկտեմբերի 12-ին «ՑՕՐ» (8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ) զորամասի Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ ստորաբաժանման հրամանատարությունը կապ է հաստատել Ջալալ Հարությունյանի տեղակալ, պաշտպանության բանակի հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ՝ տեղեկացնելով հակառակորդի հարձակման մասին, բայց Ջալալ Հարությունյանը պատասխանել է, որ մոտեցողները յուրայիններ են։ Այդ օրը Ֆիզուլիի մոտ գտնվող Ջուվարլու գյուղում սպանվել է 20 զինծառայող, 7-ը՝ վիրավորվել, իսկ զորամասի հրետանու պետ Նորայր Հայրապետյանը համարվում է անհետ կորած։ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել է 5,5 տարի ազատազրկման։ Հունիսի 11-ի նիստին դատավորներից Լուսինե Աբգարյանը հարց ուղղեց Ջալալ Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանին՝ խնդրելով պարզաբանել պաշտպանի վերաքննիչ բողոքի այն հատվածը, ըստ որի՝ Հարությունյանին սխալ են փոխանցել դիվիզիոնի վրա եկողների տվյալները։ Ապրեսյանը ասաց, որ իր պնդումները հիմնավորող ցուցմունքներ կան։ «Ջալալ Հարությունյանի խոսքը փոխանցվել է Գենադի Բաղդասարյանին (ՊԲ հրետանու պետ – Հ․Ղ․), նրանից էլ շտաբի պետին, շտաբի պետից՝ կապի հանգույցի պետին, որից հետո միայն տեղեկությունը հաղորդվել է կապավորին։ Տվյալ դեպքում մենք չենք կարող ասել, թե այս օղակում որտեղ՝ ինչ կատարվեց կամ չկատարվեց: Եթե Ջալալ Հարությունյանի խոսքը եղել է ոչ միանշանակ, այլ հավանականության տեսանկյունից և հասել է դիվիզիոնի կրակային դիրք «միանշանակ» փոխանցված, ուրեմն ինչ-որ օղակում Ջալալ Հարությունյանի «հնարավոր է» բառակապակցությունը հանվել է և փոխանցվել է, որ «մերոնք են»,- ասաց փաստաբանը։ Ըստ պաշտպանի՝ «եթե Ջալալ Հարությունյանը հստակ ասած լիներ, որ դիվիզիոնին մոտեցողները հայկական ուժեր են, երկրորդ անգամ ճշտելու անհրաժեշտություն չէր առաջանա»։ Բաղդասարյանը չէր կարող խեղաթյուրել հրամանատարի խոսքը․ զոհվածի ծնող Փաստաբանի հայտարարության վերաբերյալ առարկություն ուներ զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայրը՝ Արմեն Ասրյանը։ Նա 14 տարի ծառայել է պաշտպանության բանակի շտաբում։ Նա համոզմունք հայտնեց, որ պաշտպանը որոշ տվյալներ խեղաթյուրում է ու ոչ ճշգրիտ ներկայացնում։ «Պաշտպանի ասելով այն ձևի տպավորություն է ստեղծում, որ պաշտպանության բանակի հրամանատարի խոսքը մի 10 խողովակով անցել է: Մինչդեռ խորացված հրամանատարական կետի մարտական կառավարման կետում այլ տրամաբանություն է գործում, հրամանը կամ տեղեկատվությունը բանակի հրամանատարից անցնում է հրետանու պետին, այնուհետև աշխատակիցներ, հետո հրետանու կառավարման կետ»,- նշեց նա`հավելելով, որ այս օղակում զինվոր չկա, որ բառերը խեղաթյուրվի։ «Ես անձամբ բոլորին լավ ճանաչելով, խորացված հրամանատարական կետում հազար անգամ եղել եմ։ Իմանալով Գենադի Բաղդասարյանին և բանակի հրամանատարին, հաստատ կարող եմ ասել՝ Գենադի Բաղդասարյանը չունի այն քաջությունը, որ մի բառ անգամ խեղաթյուրի բանակի հրամանատարի խոսքը»,- ասաց Ասրյանը։ Հարությունյանը պնդում է, որ տվյալները միանշանակ էին․ դիմացը հակառակորդն էր Այսօրվա նիստին Ջալալ Հարությունյանն առողջական խնդիրներով պայմանավորված, խնդրեց նստած ելույթ ունենալ։ ՊԲ նախկին հրամանատարը մեջբերեց հակառակորդին ավելի վաղ նկատած մեկ այլ վկայից ցուցմունքից հատված։ Այդ վկան «ՑՕՐ»-ի հրետանու պետին հարցրել է․ «Ի՞նչ ես ճշտում, մենք քեզ ասում ենք թուրքեր են, դու ճշտո՞ւմ ես»։ Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը հետաքրքրվեց, թե այդ տվյալները փոխանցվում են հրամանատարական կետ։ Հարությունյանը դրական պատասխան տվեց։ Դատավորը նաև հետաքրքրվեց՝ հայտնել են, թե՝ ոչ։ ՊԲ նախկին հրամանատարը այս հարցին միանշանակ պատասխան չտվեց՝ ասելով, որ հստակ կարող է ասել Գենադի Բաղդասարյանը։ «Չեմ կարող ասել, այդ հարցին կպատասխանի Գենադի Բաղդասարյանը, բայց Դավիթ Ավետիսյանը նշում է, որ ինքը դիվիզիայի հրամանատարին զեկուցել է»,- ասաց Հարությունյանը։ «Այսինքն դուրս է գալիս, որ օպերատիվ տվյալները հստա՞կ են եղել, որ դիմացը հակառակորդներ են»,- հետաքրքրվեց Պապոյանը, ինչին ի պատասխան՝ Հարությունյանն ասաց․ «Այո, տվյալները միանշանակ են եղել։ Կոնկրետ այդ պահի տվյալները հրետանու պետը ինձ չի փոխանցել»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:24 - 12 հունիսի, 2025
Բաքվում շինծու դատական նիստում Ռուբեն Վարդանյանը կրկին միջնորդություններ է ներկայացրել

 |factor.am|

Բաքվում շինծու դատական նիստում Ռուբեն Վարդանյանը կրկին միջնորդություններ է ներկայացրել |factor.am|

factor.am: Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Այն նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը դատարանին ներկայացրել է հերթական միջնորդությունը մեղադրական եզրակացության պատճենն իր ընտանիքի անդամներին տրամադրելու վերաբերյալ, ինչպես նաև խնդրել քննարկել նախորդ նիստերում իր կողմից ներկայացված միջնորդությունները։ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ավրաամ Բերմանը պաշտպանել է նրա դիրքորոշումը։ Դատավոր Զեյնալ Աղաևը հայտնել է՝ քանի որ դատարան ներկայացված միջնորդություններն արդեն քննարկվել են նախորդ լսումներում և դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ են կայացվել, այս անգամ դրանք չեն քննարկվելու։ Այնուհետև Ռուբեն Վարդանյանը կրկին դիմել է դատարանին և նոր միջնորդություն ներկայացրել՝ ուսումնասիրելու իր դեմ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացության ռուսերեն թարգմանության՝ ադրբեջաներենին համապատասխանայնությունը։ Ադրբեջանի Գլխավոր դատախազության պետական ​​մեղադրական եզրակացության վարչության պետ Նասիր Բայրամովը հայտարարել է, որ Վարդանյանը բազմիցս ներկայացրել է նույն միջնորդությունը, հետևաբար, միջնորդությունը չպետք է քննարկման առարկա լինի։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
22:45 - 10 հունիսի, 2025
Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք. Զախարովա
 |1lurer.am|

Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: dir="ltr">Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը: «Պետք չէ կոնտեքստից կտրել գոյություն չունեցող թեզերը և բառերի տեղերը փոխել՝ դրանց բոլորովին այլ նշանակություն տալով»,- նշել Է դիվանագետը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական, Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմաճակատի գծով ռազմական գործողությունների դադարեցումը կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, ինչպես Լեռնային Ղարաբաղում: «Եթե խաղաղության մասին հիմա չպայմանավորվենք, այլ պարզապես կնքենք ինչ-որ զինադադար, ապա այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Որոշ ժամանակ անց Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ միասին կփորձի նվաճել այն, և դա կլինի մոլորակի վերջը, դա կլինի միջուկային պատերազմ: Մենք չենք ցանկանում, որ ստեղծվի նոր չճանաչված Ղարաբաղ, որը պատճառ կդառնա միջուկային պատերազմի համար»,- ասել է Մեդինսկին: Նա իր խոսքում ԼՂ-ն անվանել է վիճելի տարածք Հայաստանի և Ադրբեջանի միջև:  Ադրբեջանի արտգործնախարարությունից արձագանքել են Մեդինսկու հայտարարությանը, նշել՝ այն խեղաթյուրում է իրականությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ից հիշեցրել են, որ Ռուսաստանը ճանաչել և շարունակում է ճանաչել ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս:
13:04 - 10 հունիսի, 2025
Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքերը Ղարաբաղի մասին «ափսոսանք և զարմանք են առաջացրել» Ադրբեջանի ԱԳՆ-ում

Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքերը Ղարաբաղի մասին «ափսոսանք և զարմանք են առաջացրել» Ադրբեջանի ԱԳՆ-ում

tert.am: «Հունիսի 9-ին Russia Today-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հայտարարությունը, որում նա Ղարաբաղը ներկայացնում էր որպես վիճելի տարածք և խեղաթյուրում հայ-ադրբեջանական նախկին հակամարտության հետ կապված փաստերը, ափսոսանք և զարմանք են առաջացնում»,- այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Զարմանալի է, որ ՌԴ նախագահի օգնական և Պատմական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մեդինսկին, ըստ երևույթին, տեղյակ չէ, որ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել: Հիշեցնում ենք, որ Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է: Ավելին, Ռուսաստանը ինքը ճանաչում և միշտ ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Մեդինսկին, խոսելով ուկրաինական հակամարտության մասին, նշել էր, որ «եթե հակամարտությունը դադարեցվի ճակատային գծի երկայնքով և իրական խաղաղություն ձեռք չբերվի, ապա դա կվերածվի Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի տարածաշրջանի՝ Ղարաբաղի»։ 
09:53 - 10 հունիսի, 2025
Շահրամանյանի ինտենսիվ հարցաքննությունները պայմանավորված են բացառապես վարույթի ծավալով. փաստաբան |news.am|

Շահրամանյանի ինտենսիվ հարցաքննությունները պայմանավորված են բացառապես վարույթի ծավալով. փաստաբան |news.am|

news.am: Կարծում եմ՝ Սամվել Շահրամանյանին հարցաքննությունների կանչելու ինտենսիվությունը պայմանավորված է բացառապես գործի ծավալով։ Այս մասին այսօր՝ հունիսի 9–ին, Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հերթական հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նրա փաստաբան Ռոման Երիցյանը։ «Արդեն հայտարարել եմ ինչի վերաբերյալ է նախաձեռնված վարույթը և հասկանալի է, որ չնայած վարույթ նախաձեռնված է ըստ էության մեկ երկու  կամ 10-օրյա տևողությամբ տեղի ունեցած իրադարձությունների հետ, խոսքը վերաբերում է Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի տիրապետության տակ անցնելուն, առհասարակ սպառազինությունը Ադրբեջանին հանձնվելու և այլ գործողություններին, կապված կոնկրետ իրավական գործողության հետ, բայց այնուամենայնիվ պետք է հասկանալ, որ այդ մեկ-երկու օր տևողությամբ իրադարձությունները իրենից ենթադրելու են երկար տարիներով վարույթի տևողություն։ Այսինքն այս վարույթը տևելու է բավականին երկար և դեռևս շատ մարդիկ են հարցաքննվելու և շատ գործողություններ են կատարվելու։ Այս պահի դրությամբ, ես դեռևս զրկված եմ այս վարույթին առհասարակ քաղաքական նշանակություն տալուց, որովհետև կարևորում եմ այս վարույթի նշանակությունը և գտնում եմ, որ այո, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները այս ամեն ինչին պետք է արձագանքեին: Ես այստեղ խնդիրը տեսնում եմ միայն այն հարցում, որ Սամվել Շահրամանյանը սկսել է հարցաքննվել 2025–ին»,–ասաց նա։ Երիցյանը նշեց, որ Արցախի նախագահն անպայման հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, իսկ ինքը վարույթի հետ կապված մանրամասներ չի կարող հայտնել։ Հարցին՝ դուք ունե՞ք մտահոգություն, որ Սամվել Շահրամանյանին մեղադրանք կառաջադրեն կամ կձերբակալեն, փաստաբանը պատասխանեց, որ ինքը ոչինչ չի բացառում. «Ես, օրինակ, երեկ հրապարակում եմ կատարել հերթական անգամ կոնկրետ իմ նկատմամբ ոստիկանական հարձակման մասին։ Մենք ոչնչից երաշխավորված չենք, թե այս վարույթով և թե ընդհանրապես։ Այս պահի դրությամբ Սամվել Շարհամանյանին մեղադրանք առաջադրելու կամ անգամ կոնվենցիոն իմաստով նրան որևէ մեղադրանք ներկայացնելու հիմքեր քննիչը չունի։ Կանի, թե չի անի, դա այն հարցը չէ, որին պետք է ես պատասխանեմ, այդ հարցով կարող էք դնել քննչական կոմիտեին և ստանալ համապատասխան պարզաբանում»։ Սամվել Շահրամանյանն ավելի վաղ հարցաքննվել է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին, և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում: Գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա:
17:08 - 09 հունիսի, 2025
Ռուբեն Վարդանյանի փաստաբան Բերմանը հայտարարություն է արել մեղադրական եզրակացության վերաբերյալ
 |azatutyun.am|

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Բերմանը հայտարարություն է արել մեղադրական եզրակացության վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը հայտարարությամբ է հանդես եկել մեղադրական եզրակացության վերաբերյալ՝ պնդելով, որ մեղադրանքը բավարար չափով հաշվի չի առել քրեական իրավունքի հիմնարար սկզբունքները: Ըստ նրա՝ հաշվի չեն առնվել ամբաստանյալի արարքների և դրանց ենթադրյալ հետևանքների միջև պատճառահետևանքային ուղիղ կապի հաստատման պահանջը, ինչպես նաև յուրաքանչյուր կոնկրետ հանցագործության սուբյեկտիվ կողմի (հանցավոր մտադրության) ապացուցման անհրաժեշտությունը։ «Քրեական պատասխանատվությունը կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ խստորեն պահպանվում է անհատական պատասխանատվության սկզբունքը, գործողությունները որակավորվում են իրավական հստակության սկզբունքով, հարգվում են միջազգային պարտավորությունները և լիովին պահպանվում են դատավարական երաշխիքները։ Այս սկզբունքներից որևէ մեկի խախտումը կասկածի տակ է դնում քրեական հետապնդման և դատավարության օրինականությունն ու արդարությունը։ Համոզված եմ, որ արդար դատաքննությունը պետք է հիմնված լինի նյութական և դատավարական իրավունքի ճշգրիտ կիրառման վրա», - նշել է նա։ Փաստաբանը նկատել է, որ Ադրբեջանը՝ որպես իրավական պետություն, ունի արդարադատության միջազգային չափանիշներին իր հանձնառությունը ցույց տալու հնարավորություն։ Վարդանյանի միջազգային իրավական թիմի անդամ ու ընտանիքի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ևս Վարդանյանի ծավալուն մեղադրանքին ծանոթանալուց հետո ավելի վաղ պնդել էր, որ իրավական հիմք չկա, միայն քաղաքական շարժառիթներ են: Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է չորս տասնյակից ավելի հոդվածներով՝ ահաբեկչությունից, վարձկանությունից, պատերազմ կազմակերպելուց մինչև զանգվածային սպանություններ։ Նախկին պաշտոնյային մինչև ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվում։
15:28 - 05 հունիսի, 2025
Փաստաբանը մեկնաբանել է Արցախի նախագահի հարցաքննությունը |news.am|

Փաստաբանը մեկնաբանել է Արցախի նախագահի հարցաքննությունը |news.am|

news.am: Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանըհարցաքննվել է երեք գործով, նա երբեք չի խուսափելհարցաքննություններից եւ ամեն անգամ ներկայացելէ Քննչական կոմիտե, երբ նրան կանչել են, եւպատշաճ կերպով պատասխանել հարցերին։ Այսմասին հունիսի 4-ին լրագրողների հետ զրույցումհայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Նա նշել է, որ այս կոնկրետ գործը վերաբերում էպատերազմի ժամանակ զինծառայողներիանփութությանը, ինչպես նաեւ զենքը եւ զինամթերքըթշնամուն հանձնելուն։ «Ցավոք, այլ մանրամասներչեմ կարող հայտնել, քանի որ քննիչը զգուշացրել էգործի որեւէ մանրամասնություն հրապարակելուանթույլատրելիության մասին»,- ավելացրել էԵրիցյանը։ Նա նաեւ չի կարողացել ասել, թե ինչհիմքով է հարուցվել վարույթը՝ միաժամանակհիշեցնելով, որ լրատվամիջոցները գրել են, որ գործըհարուցվել է Սամվել Բաբայանի հաղորդագրությանհիման վրա։ «Սամվել Շահրամանյանը մի քանի անգամ հանդիպելէ Սամվել Բաբայանի հետ Հայաստանի տարածքում, բայց ոչ թե այս գործի շրջանակում, այլ՝ Արցախյանհարցը քննարկելու նպատակով»,- ասել էփաստաբանը։ Նրա խոսքով՝ Շահրամանյանը չի խուսափում 4-5 ժամ տեւողությամբ հարցաքննություններից, նույնիսկհաշվի առնելով իր խիտ գրաֆիկը եւ այնինտենսիվությունը, որով նրան կանչում են։ «Նա ունիմիայն վկայի կարգավիճակ։ Նրան մեղադրականբնույթի հարցեր չեն տալիս։ Վերջին երկու շաբաթվաընթացքում նրան արդեն չորս անգամ հարցաքննելեն, հաջորդ հարցաքննությունը տեղի կունենահունիսի 6-ին»,- ընդգծել է Երիցյանը։ Նա մտահոգություն է հայտնել, որ Շահրամանյանըհիմա հարցաքննվում է։ Նրա խոսքով՝տրամաբանությունը հուշում է, որ 2023թ.իրադարձություններից հետո Արցախի նախագահըպետք է առաջին հարցաքննվողներից մեկը լիներ՝հաշվի առնելով, որ վարույթը սկսվել է այդ ժամանակ, բայց Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվելէ 2025թ. մայիսի կեսերին։ Նա ավելացրել է, որ հարցաքննությունները, ամենայնհավանականությամբ, ուղղված են այդ ժամանակտեղի ունեցած իրադարձությունների մասինտեղեկություններ ստանալուն՝ համարելով, որՔննչական կոմիտեն պետք է հենց հիմապատասխանի Շահրամանյանին հարցաքննությանկանչելու պատճառների մասին հարցին։ «Ես ակտիվ հարցաքննությունը կապում եմ այլերեւույթների հետ եւ չեմ բացառում հետագա որեւէգործողություն։ Այդ պատճառով Շահրամանյանըհարցաքննության է գալիս փաստաբանիուղեկցությամբ։ Ես չեմ բացառում, որ նրանք կարողեն քրեական հետապնդում սկսել հորինվածքրեական գործերի շրջանակում։ Այս պահին եսքաղաքական ենթատեքստ չեմ տեսնում այսգործում»,-  նշել է Երիցյանը։ Նա նաեւ հայտնել է, որ Սամվել Շահրամանյանն այս գործում որեւէ կապ չունի Կարեն Ջավադյանի հետ։ Ինչ վերաբերում է Շահրամանյանի հետ կապված մյուս գործին, նրա մեքենայի առգրավումը, նրա կարծիքով, զուտ ձեւական էր եւ քննչական նպատակներ չէր հետապնդում։
16:02 - 04 հունիսի, 2025
Վերամեկնարկել է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը

Վերամեկնարկել է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը

Հունիսի 1-ից վերամեկնարկել է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից։  Ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ, որին կավելանա 10,000–ական դրամ՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։ Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք՝ չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում, որոնց 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցի 55,000 դրամը (գործող աջակցությունները մտնում են եկամտի հաշվարկում), որոնց անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք, որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15,000 դրամից։ «Դիմումներն ընդունվում են հունիսի 1-ից ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։ Դիմում ներկայացնելու ուղեցույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ»,- հայտնում են նախարարությունից։ 
17:39 - 03 հունիսի, 2025
Գարեգին Բ-ն Շվեյցարիայում մասնակցում է Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության թեմայով միջազգային համաժողովի

Գարեգին Բ-ն Շվեյցարիայում մասնակցում է Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության թեմայով միջազգային համաժողովի

Բեռնում մեկնարկել է միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։  «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպել են «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողով։ Մայիսի 27-ին համաժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ուղերձով։ Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար վերապատվելի Ջերրի Փիլային, Շվեյցարիայի Բողոքական եկեղեցու նախագահ վերապատվելի Ռիտա Ֆամոսին, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի վարչության անդամներին, համաժողովի կազմակերպիչներին և աջակիցներին, որոնց ջանքերի շնորհիվ ևս մեկ անգամ միջազգային հարթակից բարձրաձայնվում է Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի բռնազավթումից հետո հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին։ «21-րդ դարում, որ ազգերի ու պետությունների կյանքում պիտի նշանավորվեր խաղաղության, համերաշխության ու արդարության հաստատմամբ, ցավոք, ականատես ենք պատերազմների, թշնամանքի ու ատելության հիմքի վրա իրականացվող ցեղասպանական գործողությունների ու էթնիկ զտումների, ինչպես և կրոնական ազատության և մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման դատապարտելի դեպքերի: Այս արհավիրքները վերապրեց նաև մեր ժողովուրդը Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիայի ու ոճրագործությունների հետևանքով։ 2020 թվականից սանձազերծված 44-օրյա և ապա նաև 2023 թ. լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում բռնազավթվեց և ամբողջապես հայաթափվեց Արցախը։ Գրավված են Հայաստանի Հանրապետության սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացվում են նորանոր պահանջներ։ Ադրբեջանը պատանդառված է պահում Արցախի քաղաքական ղեկավարների, քաղաքացիական անձերի և ռազմագերիների՝ իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարություն՝ միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով։ Ակնհայտ է, որ այսօրինակ անօրինություններն ու նվաստացուցիչ դաժանությունները, պայմանավորված են բացառապես ազգային պատկանելիությամբ և հայատյացությամբ, որը և պատճառ է ոտնձգությունների հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության ու պատմական սրբավայրերի նկատմամբ»,-նշեց Հայոց Հայրապետը՝ ընդգծելով, որ արցախահայությունը դարեր շարունակ հայրենի իր երկրում, հավատքով և ազգային ինքնությանը հավատարիմ ոգով, կերտել է իր արժանապատիվ գոյությունը, դպրության և արվեստի բարձրարժեք արարումներով նաև հարստացրել մարդկության մշակութային գանձարանը։ Նորին Սրբությունը ցավով արձանագրեց, որ Արցախի բռնազավթումից հետո առ այսօր շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական հնագույն հուշարձանների, քրիստոնեական սրբավայրերի, բնակատեղիների և գերեզմանոցների բարբարոսաբար ոչնչացումը։ Ադրբեջանը հայոց հնամենի նշանավոր վանքերն ու եկեղեցիները ինքնությունից զրկելու որդեգրած քաղաքականությամբ աղվանական է հռչակում Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը։ «Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել միջազգային հանրության կոչերը, հրաժարվում իրագործել Եվրախորհրդարանի 2022 թվականի «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» N 2582 բանաձևի պահանջները, ինչպես և մերժում Արցախի հայկական հուշարձանների վիճակի գնահատման ուղղությամբ փաստահավաք առաքելություն իրականացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը։ Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քարոզչությանն է լծվել նաև Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, որն օրեր առաջ հանդես եկավ ստահոդ հայտարարություններով»,-հավելեց Վեհափառ Հայրապետը՝ նշելով, որ Ադրբեջանի հայատյաց այս նույն գործելաոճով ժամանակին վայրագ ոչնչացման ենթարկվեցին Նախիջևանի հայկական սրբավայրերը, իսկ ճիշտ քսան տարի առաջ՝ 2005 թ., հողին հավասարվեցին Նախիջևանի՝ Հին Ջուղայի շուրջ վեց հազար խաչքարերը։ «Մշակութային ոճրագործությունները ցավալիորեն չեն ճանաչում աշխարհագրական սահմաններ, և ամենուր են, որտեղ խաթարվում են մարդու և ժողովուրդների իրավունքները, դրսևորվում այլատյացություն և անհանդուրժողություն, անտեսվում հոգևոր ժառանգության վսեմ արժեքն ու կարևորությունը։ Մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող ոճիրները արդարորեն դիտարկվում են ոչ միայն որպես մեկ ազգի, այլ համամարդկային արժեքների դեմ հանցագործություն։ Բարբարոսական այսօրինակ ոճրագործությունների անպատժելիությունը ամենաթողության մթնոլորտ է ձևավորում ոչ միայն Ադրբեջանի մշակութակործան ոճիրները շարունակելու համար, այլ նաև նախադրյալներ է ստեղծում և քաջալերանք հանդիսանում նմանատիպ և ավելի դաժան հանցագործությունների իրականացման աշխարհի այլ վայրերում»,-ասաց Հայոց Հովվապետը՝ հաստատելով, որ մշակութային արժեքների պաշտպանությունը բոլորի համար ոչ միայն նվիրական պարտավորություն է, այլև ազգերի ու ժողովուրդների պատմության, հավատքի և ինքնության պահպանության հրամայական։ Ապա դիմելով համաժողովի մասնակիցներին Նորին Սրբությունն ընդգծեց․ «Արցախի հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանության հարցն ավելի քան երբևէ հրատապ է այսօր, երբ Արցախի բռնի տեղահանված ժողովուրդը զրկված է սեփական հողի վրա ապրելու և արարելու, դարերով իր հավատքով կերտած մշակույթը պահպանելու և զարգացնելու իրավունքից։ Ժամանակակից աշխարհում չպետք է հանդուրժվեն մարդկության ու մարդկայնության դեմ նման սոսկալի եղեռնագործություններ, ազատության, արդարության ու իրավունքի հիմնասյուները խարխլող արարքներ։ Այո՛, ազգերի միջև հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ուղիներով, արդարությամբ ու փոխհամաձայնությամբ, ազգային ինքնության ու արժանապատվության հարգմամբ»: Մեծապես կարևորելով նման համաժողովների անցկացումը՝ Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ միջազգային դերակատար երկրները և իրավասու կառույցները գործուն քայլեր կձեռնարկեն՝ ուղղված Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանությանը, արցախահայության՝ իրենց հարազատ բնօրրան անվտանգ վերադարձի, ազատ ու արժանապատիվ ապրելու արդար իրավունքի վերականգնմանը և հայ գերիների շուտափույթ ազատ արձակմանը։ Վերջում Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց քույր Եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին՝ դժվարին իրավիճակում հայ ժողովրդին ու Եկեղեցուն զորակցելու և արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում հետևողականություն դրսևորելու համար՝ արդյունավոր ընթացք մաղթելով համաժողովի աշխատանքներին»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
15:30 - 27 մայիսի, 2025
Արցախի ԱԺ նախագահ է ընտրվել Աշոտ Դանիելյանը, կընտրվի նաև նախագահ
 |civilnet.am|

Արցախի ԱԺ նախագահ է ընտրվել Աշոտ Դանիելյանը, կընտրվի նաև նախագահ |civilnet.am|

civilnet.am: Մայիսի 21-ին Աշոտ Դանիելյանը միաձայն՝ 28 կողմ ձայնով, ընտրվել է Արցախի Ազգային ժողովի նախագահ։ Նա եղել է միակ թեկնածուն և ներկայացնում է «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Արցախի Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սևակ Աղաջանյանը։ Արցախի 33 հոգանոց խորհրդարանի անդամներից նիստին մասնակցել է 28-ը։ Նիստը կայացել է Երևանում։ «Տասնօրյա ժամկետում Ազգային ժողովը կանցկացնի նաև Արցախի նախագահի ընտրությունը»,- ասաց Աղաջանյանը։ 2023-ի հունիսին կայացած Արցախում սահմանադրական փոփոխություններից հետո սեպտեմբերին 9-ին Ազգային ժողովը նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին՝ մինչև հերթական ընտրությունները։ Նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները պիտի կայանային 2025-ին։ Սահմանադրական այս փոփոխությունը կատարվեցին 2023-ի ամռանը և Ազգային ժողովին թույլ էին տալիս ռազմական դրության պայմաններում երկրի նախագահ ընտրել։ 2025-ի ապրիլի 15-ին Արցախի Ազգային ժողովը Երևանում նիստ էր գումարել և ընդունել սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծ, որի շնորհիվ պիտի պահպանվի նախագահի ինստիտուտը։ 2023-ի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի կողմից Դավիթ Իշխանյանի գերեվարումից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարում էր Գագիկ Բաղունցը։ Արցախի նախագահի միակ թեկնածուն գործող նախագահ Սամվել Շահրամանյանն է։
16:50 - 23 մայիսի, 2025
Շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկում են նոր հարթակ՝ ի պաշտպանություն արցախահայության վերադարձի իրավունքի

Շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկում են նոր հարթակ՝ ի պաշտպանություն արցախահայության վերադարձի իրավունքի

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում 2025 թվականի մայիսի 26-ին իր աշխատանքներն է մեկնարկելու «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախումբն՝ օժանդակելու արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին՝ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի մարտի 18-ի որոշմանը, ինչը երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն: Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից, մանրամասնելով, որ նախաձեռնության նպատակն է աջակցել Շվեյցարիայի հանձնառությանը՝ «հնարավորություն տալու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև բաց երկխոսության՝ միջազգային վերահսկողության ներքո կամ միջազգային նշանակալի դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու պատմականորեն բնակված հայ բնակչության անվտանգ և համատեղ վերադարձի շուրջ»: Միջկուսակցական լայն աջակցություն ունեցող հանձնախումբը գլխավորում են Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատտը: Միջոցառման ընթացքում ելույթներ կունենան հանձնախմբի համանախագահները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի նախագահ Վարդան Օսկանյանը, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը, Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը և Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության հանրային հարցերով տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը: Հանձնախմբի պաշտոնական կայքը գործում է այս հասցեով:
16:40 - 20 մայիսի, 2025
Արցախի ներկայացուցչության շենքը չի փոխանցվել կառավարությանը, չի գրավադրվել |civilnet.am|

Արցախի ներկայացուցչության շենքը չի փոխանցվել կառավարությանը, չի գրավադրվել |civilnet.am|

civilnet.am: Pastinfo.am-ը ապրիլի 29-ին հոդված էր հրապարակել՝ նշելով, թե Արցախի ներկայացուցչության երևանյան շենքն անցել է Հայաստանի կառավարության տնօրինմանը։ Կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դեռևս տարիներ առաջ է գույքը գրավադրել։ Գրավադրված լինելու վերաբերյալ լուրերը հերքվել են Արցախի ներկայացուցչության շենքը գտվում է Զարյան 17/2 հասցեում (նախկին հասցեն Նաիրի Զարյան 17ա): Կադաստրի կոմիտեից ստացված տվյալներով՝ Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող շինությունները 2017-ից սեփականության իրավունքով պատկանում են Լեռնային Ղարաբաղի կառավարությանը։ Իսկ հողամասը՝ անհատույց օգտագործման իրավունքով։ Նույն հասցեում 33 քմ մակերեսով անհատույց օգտագործման իրավունքով տարածք է տրամադրվել նաև «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՓԲԸ-ին։ Կադաստրի տվյալներում, սակայն, գույքի գրավադրման վերաբերյալ որևէ նշում չկա, իսկ «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՓԲԸ-ն հիմնադրվել է Արցախի կառավարության հիմնադրած «Արցախի ներդրումային ընկերության» կողմից։ «Արցախբանկը» ևս հերքել է Արցախի ներկայացուցչության շենքի՝ բանկում գրավադրված լինելու վերաբերյալ լուրը։ Հայաստանի պետական կառույցները հերքում են շենքի՝ կառավարությանը փոխանցվելու վերաբերյալ լուրը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից #CivilNetCheck-ին հայտնում են, որ նախարարությունը տեղեկություններ չունի գույքի՝ կառավարության տնօրինմանն անցնելու վերաբերյալ։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում
12:52 - 07 մայիսի, 2025
Կառավարությունն ընդունել է արցախցիների պահանջը․ Ազատության հրապարակից վրանը կտեղափոխվի
 |civilnet.am|

Կառավարությունն ընդունել է արցախցիների պահանջը․ Ազատության հրապարակից վրանը կտեղափոխվի |civilnet.am|

civilnet.am: Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցիները վրանը կհանեն ու կտեղափոխեն Երևանում գործող Արցախի ներկայացուցչություն։ Այս մասին լրագրողներին հայտնել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։ «Մենք ունենք ֆինանսական լուրջ խնդիրներ։ Օրեր առաջ Շահրամանյանն առաջարկել էր մեզ տեղափոխվել Արցախի ներկայացուցչություն, տեղ կհատկացնի մեզ։ Մենք կգնանք այնտեղ»,- նշել է Իսկանդարյանը։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները երեկ հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ներկայացուցչի հետ, և նա ասել է, որ վաղը կառավարության նիստի ժամանակ երակարաձգելու են արցախցիների աջակցության 40+10 ծրագիրը։ Բացի այդ, կառավարության ներկայացուցիչներն ընդունել են այն պահանջները, որոնք խորհրդի անդամները ներկայացրել են կառավարությանը։ «Մենք թղթի վրա ներկայացրել ենք բոլոր կետերը, որոնք, ըստ մեզ, բարելավման կարիք ունեն։ Առաջին հերթին դա վերաբերում է բնակարանային ծրագրին։ Մենք ընդառաջ ենք գնացել կառավարությանը, քանի որ նրանք մի շարք կետերով հետքայլ են արել ու ընդունել են, որ մեզ ուղղված ծրագրերը բարելավելու կարիք ունեն»,- ասել է Իսկանդարյանը։ Իսկանդարյանը նաև նշել է, որ իրենք կաշկանդված չեն անհրաժեշտության դեպքում կրկին հանրահավաք անել։Լուսանկարը՝ Ինֆոքոմի։  
18:33 - 29 ապրիլի, 2025
Բաքվում շինծու գործերով նիստում Բակո Սահակյանը հայտարարել է, որ մասնակցել է Շուշիի ազատագրմանը
 |factor.am|

Բաքվում շինծու գործերով նիստում Բակո Սահակյանը հայտարարել է, որ մասնակցել է Շուշիի ազատագրմանը |factor.am|

factor.am: Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօրվա նիստին քննարկվել է 1992 թվականի մայիսին Շուշիի ազատագրման գործողությունը։ Սկզբում գլխավոր դատախազի օգնական Թուղայ Ռահիմլին ցուցադրել է Շուշիի շրջանի Մալիբեյլի և Գուշչուլար գյուղերի, իբր, «հրկիզման և անդադար հրետակոծության տեսագրությունը»։ Ներկայացվել է Շուշիի ազատագրումը ղեկավարած գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հայտնի տեսաձայնագրությունից հատվածներ էին, որտեղ նա ելույթ է ունեցել օպերացիայի և դրան մասնակցած անձանց մասին։ Տեսանյութում նաև քննարկվում են Շուշիի ազատագրման համապարփակ նախապատրաստական ​​աշխատանքները։ Շեշտվում է, որ Վազգեն Սարգսյանը հաստատել է ծրագիրը, մարտական ​​հրամանը պատրաստել է Սեյրան Օհանյանը։ Տեսանյութում ասվում է, թե Շուշիի ազատագրման ծրագիրը հայկական զինված ուժերի կողմից մշակվել է խիստ գաղտնիության պայմաններում՝ Վազգեն Սարգսյանի, Արկադի Տեր-Թադևոսյանի և այլ հրամանատարների մասնակցությամբ։ Նշվում է, որ գործողությունն իրականում պետք է իրականացվեր ապրիլի 24-ին, բայց հետաձգվել է զենքի պակասի և այլ պատճառներով։ Դատարանում ցուցադրված այլ տեսանյութերում, իբր, հիշատակվում են Շուշիի ազատագրումը չորս ուղղություններով գլխավորած անձանց անունները՝ Սամվել Բաբայան, Սեյրան Օհանյան, Վալերի Չիչյան և Արկադի Կարապետյան։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
22:36 - 28 ապրիլի, 2025
Արցախցիները կարող են խուսափել անձնագրում «Ադրբեջան» նշումից, սակայն դա կարող է խնդիրներ առաջացնել․ ՆԳՆ
 |civilnet.am|

Արցախցիները կարող են խուսափել անձնագրում «Ադրբեջան» նշումից, սակայն դա կարող է խնդիրներ առաջացնել․ ՆԳՆ |civilnet.am|

civilnet.am: Արցախցիները կարող են անձնագրում «Ադրբեջան» նշումից խուսափելու համար դիմել և ծննդավայր դաշտում նշել իրենց ծննդյան վկայականում առկա այլ տվյալ՝ մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, միևնույն ժամանակ նաև զգուշացրել են, որ դա կարող է խնդիրներ առաջացնել սահմանային անցակետերում: «ՀՀ գործող օրենսդրությունը ծննդավայրի վերաբերյալ սահմանում է այլընտրանք՝ կառավարության որոշմամբ, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացու անձնագրում քաղաքացու անձի մասին գրառվում է ծննդյան վայրը (պետությունը կամ անձի ցանկությամբ մարզը կամ շրջանը կամ քաղաքը կամ ավանը կամ գյուղը՝ ծննդյան վկայականում համապատասխան նշումների առկայության դեպքում), ուստի քաղաքացու դիմումի հիման վրա կարող է նշվել նաև ծննդյան վկայականում առկա այլ տվյալ, սակայն կարող է խնդրահարույց լինել սահմանային անցման կետերում»,- հայտնում են ծառայությունից։ 2023-ի Արցախի բռնի տեղահանումից հետո՝ ապրիլի 16-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8 568 անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Արցախցիների մտահոգությանը, թե ինչու է ՀՀ քաղաքացու իրենց անձնագրում ծննդավայրը նշվում Ադրբեջան, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից արձագանքել են՝ ասելով, որ անձնագրերում ծննդավայրի նշումը կարգավորվում է միջազգային ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) և ISO 3166 ստանդարտներով, իսկ դրանցից դուրս ցանկացած նշում ՆԳՆ-ի կողմից խնդրահարույց է համարվում սահմանային անցակետերում: Շարունակությունը՝ civilnet.am-ում։
16:46 - 28 ապրիլի, 2025