Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Փաշինյանի կարծիքով՝ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի
 |azatutyun.am|

Փաշինյանի կարծիքով՝ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի: «Առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել, որ ես կարծում եմ՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Սակայն ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» շարժում, և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու և այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին», - հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: Արցախյան ազատագրական շարժումը մեկնարկել է1988-ի փետրվարին: Բաքուն Երևանից շարունակում է պահանջել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ավելի վաղ ասել էր՝ Երևանն արդեն հայտնել է ԵԱՀԿ ՄԽ լուծարումը դիտարկելու իր պատրաստակամության մասին, սակայն «ուզում է համոզված լինել, որ սա նշանակում է կոնֆլիկտի դե ֆակտո և դե յուրե ավարտ և ոչ թե դրա տեղափոխում Հայաստանի Հանրապետության տարածք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո։ Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը և Փաշինյանի կառավարությունից պահանջում հստակեցնել՝ ինչպե՞ս են ադրբեջանցիները վերադառնալու «իրենց պատմական հողերը»: Արտգործնախարար Միրզոյանն էլ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը ավելի վաղ տարածքային պահանջ էր համարել Հայաստանի նկատմամբ։
17:29 - 26 մարտի, 2025
Պատերազմի վտանգ միշտ էլ կա, բայց պատերազմի հիմք ու առիթ չկա. Ռուբեն Ռուբինյան
 |news.am|

Պատերազմի վտանգ միշտ էլ կա, բայց պատերազմի հիմք ու առիթ չկա. Ռուբեն Ռուբինյան |news.am|

news.am: Պատերազմի վտանգ, ինչպես երեկ, այնպես էլ այսօր, այնպես էլ վաղը կա, պատերազմի առիթ չկա և հիմք չկա: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանը նման միջոցներով փորձում է ճնշել, որպեսզի հավելյալ նախապայմաններով պայմանագիրը ստորագրվի, նա պատասխանեց. «Ես չեմ ուզում հիմա մենք քաղաքագիտական վերլուծության մեջ մտնենք: Հարցնում եք՝ վտանգ կա՞, վտանգ միշտ էլ կա: Չէինք ասի, որ վտանգը ավելի շատ է, քան երեկ, բայց այդ վտանգը կա, քանի դեռ խաղաղության գործընթացը չի հասել իր ավարտին: Բայց մենք ի՞նչ ենք անում, մենք շարժվում ենք խաղաղության ուղղությամբ, սա է պատճառը նաև, որ այդ թվում մեր ջանքերով խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է իր ստորագրմանը»:
16:59 - 26 մարտի, 2025
Երևանը պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, սակայն Բաքվի կողմից պատրաստակամություն չի տեսնում |armenpress.am|

Երևանը պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, սակայն Բաքվի կողմից պատրաստակամություն չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստի ստորագրման ժամկետների և տեղի վերաբերյալ, սակայն նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվի կողմից չի լսել։  Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի հետ եղե՞լ են խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստի ստորագրման վերաբերյալ։  «Պաշտոնական Երևանն առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը և մյուս մանրամասները։ Այս պահին մենք նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել։  Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ և դրանից հետո Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում։ Կհարցնեք, թե ի՞նչ պետք է անել։ Պետք է շարունակել աշխատել, բանակցել, գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, արժանապատիվ լուծումներ և երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ, այլընտրանք ուղղակի չկա։ Այս պահին, այո, չկա ըմբռնում, թե որտեղ և երբ պետք է ստորագրվի։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել այդ գործընթացում և դնել մեր ստորագրությունը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։  Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր շարունակում կեղծ լուրեր էր տարածում, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։  
15:34 - 25 մարտի, 2025
Եթե խաղաղության համաձայնագրում գրված լինի՝ Հայաստանը պետք է կապիտnւլացվի, ուրեմն նաև գրված է, որ Ադրբեջանն էլ պետք է կապիտnւլացվի. Ալեն Սիմոնյան
 |tert.am|

Եթե խաղաղության համաձայնագրում գրված լինի՝ Հայաստանը պետք է կապիտnւլացվի, ուրեմն նաև գրված է, որ Ադրբեջանն էլ պետք է կապիտnւլացվի. Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե հայ-ադրբեջանական բանակցությունները, խաղաղության համաձայնագրի ստորագրումը փակուղի է մտել: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ադբեջանակլան կողմի՝ օրեր շարունակ տարածած հայտարարությանը, թե հայկական ԶՈւ-երը կրակում են իրենց դիրքերին, ասաց. «Մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից առաջարկը ստորագրելու ու այդ տրամաբանությամբ առաջ շարժվելու մոտեցումը: Երևի դրա հետ է այդ ամենը պայմանավորված: Այդ «կրակոցները» դրանք առանձին հետաքննության առիթ են և այդ ուղղությամբ աշխատանքեր են տարվում, որ թե այդ հրապարակումների հետ կապված, թե ապագայում, եթե լինեն՝ հնարավոր լինի նման բաներից խուսափել»: Անդրադառնալով Խաղաղության համաձայնագրի տեքստի հրապարակմանը և քննադատություններին, թե միակողմանի զիջումներ և կապիտուլյացիա է, ԱԺ նախագահն ասաց. «Բազմիցս հայտարարել ենք, որ բոլոր կետերը վերաբերում են երկու կողմերին, եթե այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, ուրեմն նաև գրված է, որ ադրբեջանական կողմն էլ պետք է կապիտուլացվի»: Սիմոնյանը հստակեցրեց, որ այդ փաստաթուղթն ունի երկու կողմ: Հարցին էլ՝ տեսե՞լ եք, որ Ադրբեջանը խաղի կանոն պահպանի, Սիմոնյանը դրական պատասխան տվեց: «Այո՛, տեսել ենք, երբ մենք քննարկում ենք և, օրինակ, հաստատում ենք երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման փաստաթուղթը, և մեր ընդդիմությունն ասում է՝ չի պահպանելու, չի ստորագրելու, մեկ ժամ հետո ստորագրում է»,- նշեց նա:
11:48 - 25 մարտի, 2025
Ֆրանցիսկոս Պապը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի փաստաթղթի վերջնական ձևավորումը

Ֆրանցիսկոս Պապը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի փաստաթղթի վերջնական ձևավորումը

Տարածվել է Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապի մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքի գրավոր խորհրդածությունը, որտեղ նա վիշտ է հայտնել Գազայի վրա ռմբակոծումների համար, ուրախություն` Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևավորման շուրջ համաձայնության համար, աղոթք ու կոչ է ուղղել խաղաղության ու անմիջական զինադադարի ի նպաստ և շնորհակալություն հայտնել բժիշկներին, առողջապահական գործիչներին։ «Ուրախ եմ` որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևի վրա։ Հուսով եմ, որ այն կստորագրվի որքան հնարավոր է շուտ և կարողանա նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, եղել է Ֆրանցիսկոս Պապի մաղթանքներից մեկը։    
17:25 - 23 մարտի, 2025
Դեռ որոշում չկա, բայց եթե սահմանին խաղաղություն լինի, ԵՄ դիտորդներին կարող ենք նեղություն չտալ. Փաշինյան

Դեռ որոշում չկա, բայց եթե սահմանին խաղաղություն լինի, ԵՄ դիտորդներին կարող ենք նեղություն չտալ. Փաշինյան

Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչ մի միակողմանի պարտավորություն, ընդ որում ոչ Ադրբեջանի, ոչ մեզ համար, չկա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Տպավորություն է, թե Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից երրորդ ուժեր չեն եղել, համեյան դեպս մենք ժամանակ առ ժամանակ դիտարկել եւ տեսել ենք երրորդ ուժի ներկայացուցիչներ, դրոշներ, եւ այլն։ Ինչ նպատակով ենք մենք հրավիրել ԵՄ դիտորներին Հայաստան՝ տեղակայվելու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով․ որպես կայունության եւ ինչ-որ առումով խաղաղության միջոց եւ գործոն։ Երրորդ կողմերի ներկայացուցիչների ներկայության մասին դրույթը ուժի մեջ է մտնելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո։ Մինչեւ այդ կետը ԵՄ դիտորների աշխատանքի որեւէ խոչընդոտ չկա» ,- ասաց վարչապետը։ Անդրադառնալով միջպետական ատյաններում երկու երկրների հայցերի հետ քաշման հարցին, Փաշինյանը նշեց, որ այդ հայցերը հիմնականում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ճանապարհին խնդրահարույց գործոնները հասցեագրելու եւ լուծելու համար են։ «Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա։ Մենք երբեմն նպատակները եւ միջոցները խառնում ենք իրար, այսինքն՝ տարօրինակ կլիներ հրաժարվել նպատակից եւ նախընտրել միջոց»,- ասաց ՀՀ վարչապետը։
22:50 - 21 մարտի, 2025
 Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա․ Նիկոլ Փաշինյան

Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա․ Նիկոլ Փաշինյան

Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։  «ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։ Այս կետից հաջորդ գործողությունը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Եթե վստահության խնդիր չլիներ, երկու տարբերակ կլիներ՝ կամ խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ խաղաղության համաձայնագրի կարիք չէր լինի։ Նաեւ վստահության հետ կապված խնդիրներն են պատճառը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա կարգավորու այդ թվում վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ։ Կողմերն ունեն իրենց պատկերացումները, թե ինչ հայտարարություններով պետք է առաջնորդվեն, եւ մեր պատկերացումն այն է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի եւ իրագործվի, ինչը նշանակվում է առերեսվել բոլոր բարդությունների հետ եւ փորձել լուծել դրանք կամ առերեսվել։ Կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել, որ խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունները ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ավարտվել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմամբ»,- ասաց վարչապետը։ Փաշինյանը նշել է, որ մեր տարածաշրջանում էսկալացիան հիմք չունի՝ նշելով էսկալացիայի մասին լուրերի հոսքի նպատակն բուն լուրը քողարկելն է։ «Ինչ վերաբերում է էսկալացիոն տրամաբանությամբ լուրերի տարածմանը, կարծում եմ դրա տրամաբանությունն այն է, որ դրա լուրերի հոսքի ներքո քողարկել բուն լուրը, իսկ բուն լուրը հետեւյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման, հետեւաբար պետք է ստորագրվի, եւ ես միանշանակ արձանագրել եմ, որ պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ։ Կարող են լինել ուժեր, որոնք էսկալացիայի կողմնակից են կամ հակառակորդ, բայց էսկալացիան պետք է ունենա հիմնավորում․ մեր տարածաշրջանում էսկալացիան չունի որեւէ հիմնավորում»։
22:25 - 21 մարտի, 2025
Ադրբեջանում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած զինծառայողների մարմինները |armenpress.am|

Ադրբեջանում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած զինծառայողների մարմինները |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում հայտնաբերվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Ալի Իմանովի և Ռուսլան Համիդովի մարմինները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին համատեղ հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Զինծառայողները ձնահյուսի տակ են մնացել Գետաբեկի շրջանում՝ ծառայության վայրից վերադառնալիս մառախլապատ եղանակի պայմաններում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են եղել Ադրբեջանի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները, արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներն ու Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության կապալառու ընկերությունների հատուկ տեխնիկան և ռեսուրսները։ Զինծառայողների անհետացման մասին նախարարությունները հայտնել էին մարտի 19-ին։  
18:31 - 21 մարտի, 2025
Մագդալենա Գրոնոն Չեխիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է նաև հայ-ադրբեջանական գործընթացը
 |azatutyun.am|

Մագդալենա Գրոնոն Չեխիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է նաև հայ-ադրբեջանական գործընթացը |azatutyun.am|

azatutyun.am: Հարավային Կովկասոի հարցերով ԵՄ -ի հատուկ բանագնաց Մագդալենա Գրոնոն Չեխիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը քննարկել է նաև հայ-ադրբեջանական գործընթացը, այս մասին ԵՄ պաշտոնյան տեղեկացրել X-ի իր էջում։ «Ընդգծել եմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ԵՄ-ի շարունակական աջակցության անհրաժեշտությունը և հաստատել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու մասին անցած շաբաթ արված հայտարարությունների կարևորությունը», - գրել է Գրոնոն։ Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
17:29 - 21 մարտի, 2025
ԱԱԾ տնօրենը մանրամասներ ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների և գերիների հարցերով հանձնաժողովների հանդիպումից |armenpress.am|

ԱԱԾ տնօրենը մանրամասներ ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների և գերիների հարցերով հանձնաժողովների հանդիպումից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովների փետրվարի 7-ին տեղի ունեցած հանդիպումից։ «Քննարկում է տեղի ունեցել, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված աշխատանքները կշարունակվեն։ Դրա վերաբերյալ ես հանդիպում եմ ունեցել նաև ծնողների հետ, տեղեկացվել են այդ հանդիպումների արդյունքների և շարունակական աշխատանքի մասին։ Չեմ ուզում մանրամասնել կետերով, քանի որ դա որոշակի գաղտնիություն է պարունակում»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Աբազյանը։ Նա ընդգծեց՝ արվում է ամեն ինչ, որպեսզի հաջորդ հանդիպումը կայանա, և դրա արդյունքում արձանագրված կետերը, որոնք հուզում են անհետ կորածների և գերեվարվածների ծնողներին ու հարազատներին, ստանան իրենց պատասխանները։ԱԱԾ տնօրենը հավելեց նաև, որ չի կարող հստակ ժամկետներ նշել աճյունների տեղափոխման և գերիների վերադարձի վերաբերյալ, սակայն ընդգծեց՝ հայկական կողմը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։ «Չեմ ուզում շտապել և որևէ տրամադրություն շոշափել, բայց դուք համոզված եղեք, որ հայկական կողմը ամեն ինչ անելու է, որպեսզի մենք այդ ուղղությամբ անպայման հաջողություն ունենանք»,- եզրափակեց Աբազյանը։ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների միջև հանդիպումը տեղի էր ունեցել 2025 թվականի փետրվարի 7-ին՝ սահմանային գոտում, որի ընթացքում կողմերը պայմանավորվել էին շարունակել քննարկումները փոխադարձ համաձայնությամբ։
17:22 - 21 մարտի, 2025
Երբ Հայաստանը հաղթահարի «առկա խնդիրները», համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման․ Ադրբեջանի ԱԳՆ
 |azatutyun.am|

Երբ Հայաստանը հաղթահարի «առկա խնդիրները», համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման․ Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Երբ Հայաստանը հաղթահարի «առկա խնդիրները», համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ դատապարտելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի ելույթը՝ Բրազիլիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Հայկական կողմը փոխանակ փորձի վերացնել պայմանագրի ստորագրմանը խոչընդոտող խնդիրները, մանիպուլյացիաներով է զբաղված՝ փորձելով Ադրբեջանին ներկայացնել որպես խաղաղությամբ չշահագրգռված կողմ», - APA-ին ասել են արտգործնախարարությունից՝ նշելով, որ «Ադրբեջանը կշարունակի խաղաղությանն ուղղված ջանքերը և վճռականորեն կճնշի այդ գործընթացի դեմ ուղղված քայլերը»։ Միրզոյանը Բրազիլիայում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, որը կարող է դառնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր հիմնասյուն, սակայն, ինչպես Միրզոյանն է նշել, խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի: «Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։ Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների և մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը», - ասել է արտգործնախարարը։ Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, վերջին օրերին էլ Հայաստանին մեղադրում հրադադարը խախտելու համար։
14:47 - 21 մարտի, 2025
Մեզ չեն կարող չանհանգստացնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության մասին լուրերը. Զախարովա |armenpress.am|

Մեզ չեն կարող չանհանգստացնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության մասին լուրերը. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվային չեն կարող չանհանգստացնել խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացի լուրերի ֆոնին հաճախակիացած Հայաստանի և Ադրբեջանի սահմանին  լարվածության մասին լուրերը։ Զախարովան նաև նշել է, որ այդ համատեքստում Մոսկվան հանդես է գալիս Երևանի ու Բաքվի կողմից  անհապաղ եռակողմ պայմանավորվածություններն իրագործելու կոչով։ «Մենք հետևողականորեն կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, խույս տալ էսկալացիայի տանող ցանկացած գործողությունից, ծագող բոլոր հարցերը լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- ասել է ռուս պաշտոնյան: Անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ հնարավոր աջակցության մասին հարցին՝ Մարիա Զախարովան նշել է, որ ՀԱՊԿ շրջանակում  Ռուսաստանի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ ուժի մեջ են, բայց ՀՀ կողմից դրա սառեցումը չի նպաստում անվտանգության ամրացմանը։ Զախարովան նաև նշել է, որ Մոսկվան ողջունում է առաջընթացը, որ արձանագրվել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացում՝ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի հետ կապված: «Խաղաղության օրակարգում կան մի շարք կարևոր գլոբալ հարցեր, որոնք լուծման են սպասում, դա ճանապարհային, տնտեսական կապերի ապաշրջափակումն է տարածաշրջանում, դելիմիտացիան և հումանիտար բլոկը։ Հաստատում ենք նաև մեր պատրաստակամությունը բոլոր ուղղություններով աջակցություն ցուցաբերելու մեր գործընկերներին»,- ասել է Զախարովան և ավելացրել, որ ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է մեկնել տարածաշրջան` համապատասխան կոնսուլտացիաներ անցկացնելու նպատակով։      
20:51 - 20 մարտի, 2025
«Ոչ մի տեսակի կրակոց չկա»․ Բաքվի պնդումները հերքում են Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ գյուղերից
 |azatutyun.am|

«Ոչ մի տեսակի կրակոց չկա»․ Բաքվի պնդումները հերքում են Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ գյուղերից |azatutyun.am|

azatutyun.am: «Հանգիստ ա, ոնց որ ձմեռվանից սկսել ա տենց հանգիստ, մինչև հիմա նույնն ա, տենց»․ - Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վերին Շորժա բնակավայրի ղեկավար Արտեմ Երանոսյանը վերջին օրերին մեկ կրակոցի ձայն անգամ չի լսել։ Իրենք ադրբեջանական դիրքերին շատ մոտ են, ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական դիրքերից չեն կրակել։ «Չէ, մեր մոտից նման բան չի եղել, ես նման բան չեմ տեսել։ Ես կափպված եմ տղերքի հետ, շատ շփման մեջ են իրանց հետ՝ զինվորականների հետ, մենք, ես տենց բան չեմ տեսել էդ կողմից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երանոսյանը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերջին չորս օրվա ընթացքում 11 հաղորդագրությամբ է հերքել Բաքվի պնդումները, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Բաքվից կոնկրետ ուղղություն էլ են նշում՝ արևելյան ու հարավարևելյան հատվածից, այսինքն՝ Գեղարքունիքի ու Սյունիքի կողմերից։ «Չէ, չէ, չեմ լսել», - ասաց Վերին Շորժայի համայնքապետը։ Ադրբեջանական զորքը 2021 թվականի մայիսից կիլոմետրերով մխրճվել է Սոթքի տարածքում, հայկական ու ադրբեջանական դիրքերն այնքան մոտ են, որ անզեն աչքով էլ տեսանելի կլիներ շարժը, իսկ կրակոցը հնարավոր չէր չլսել, պնդում է Ներքին Շորժա բնակավայրի ղեկավար Արա Մինասյանը։ «Մեր մոտ կրակոց բացարձակ չկա՝ Ներքին Շորժայում, ոչ մի տեսակի կրակոց չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մինասյանը, - «Ինչքան ժամանակ՝ ձմեռվանից առաջ կրակոցներ վաբշե չի եղել։ Չէ, մեր մոտ բացարձակ, ոչ մի տեսակի կրակոց չկա»։ Բաքվի հաղորդագրությունները սկզբում վերաբերում էին Սյունիքին, թե այստեղի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ առավոտյան, երեկոյան ու ուշ երեկոյան, ըստ Բաքվի։ Հայկական կողմը մարտի 16-ին միայն երեք հաղորդագրությամբ հերքեց այս պնդումները։ Անգամ առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան - Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել։ Բաքուն Երևանի այս առաջարկին մինչ օրս չի արձագանքել։ «Ոչ, ոչ մի կրակոց, շատ հանգիստ վիճակ ա, ոնց եղել ա, նույն ձևով, ես ամենօրյա կապի մեջ եմ»․ - Գորիսի Ակներ բնակավայրից շատ քիչ են հեռու ադրբեջանական զորքերը, Սև լճի ափերին են նստած, գյուղը ներքևում է։ Բնակավայրի վարչական ղեկավար Արկադի Սիմոնյանն էլ կրակոցի ձայն չի լսել. - «Տենց բան չկա, դա ապատեղեկատվություն ա երևի։ Բացարձակ տենց բան գոյություն չունի։ Ուղիղ գծով՝ երեք կիլոմետր, ավտոմատով էլ կրակեն, անպայման կլսենք։ Հանդարտ, հանդարտ վիճակ ա»։
19:59 - 20 մարտի, 2025