Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանել է՝ կա՞ ռազմական գործողությունների ռիսկ, թե ոչ:
«Որ նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ: Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ:
Մամուլում տեղի ունեցեող ապատեղեկատվությունը, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, ՀՀ ՊՆ-ն չի՛ հաստատում: Բոլոր վտանգավոր կրակոցների, խախտումների վերաբերյալ, որոնք ուղղված են մեր դիրքերի, անձնակազմի վրա, մշտապես ՀՀ ՊՆ-ի կողմից տրվել են հաղորդագրություններ և բացատրություններ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը՝ հիշեցնելով, ՊՆ այսօրվա հաղորդագրությունը:
Պապիկյանը հեռացավ՝ առանց ուղիղ պատասխանելու՝ Սոթքի ուղղությամբ այսօր կրակոցներ եղել են, թե ոչ:
comment.count (0)