Սիրիա

Սիրիա, պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Գտնվում է «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արեւելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է եւ Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։

ԱՄՆ-ն մեղմացնում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները
 |azatutyun.am|

ԱՄՆ-ն մեղմացնում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահի վարչակազմը ուրբաթ օրը հրամաններ է արձակել, որոնք փաստացի թեթևացնում են Սիրիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը այս ամիս խոստացել էր վերանայել սահմանափակումները՝ օգնելու երկրին վերականգնվել կործանարար քաղաքացիական պատերազմից հետո։ ԱՄՆ գանձապետարանի նախարարությունը հրապարակել է ընդհանուր լիցենզիա, որը թույլ է տալիս գործարքներ իրականացնել նախագահ Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած ժամանակավոր սիրիական կառավարության, ինչպես նաև կենտրոնական բանկի և պետական ձեռնարկությունների հետ։ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը նախորդ շաբաթ Շարաայի հետ հանդիպմանը պահանջել է, որ Սիրիան կատարի մի շարք պայմաններ պատժամիջոցների մեղմացման դիմաց, այդ թվում՝ բոլոր օտարերկրյա զինյալներին հեռացնել Սիրիայից, արտաքսել «պաղեստինցի ահաբեկիչների» և օգնել ԱՄՆ-ին՝ կանխելու «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման վերածնունդը։ Սիրիան ողջունել է պատժամիջոցների մեղմացումը։ Արտաքին գործերի նախարարությունը դա անվանել է «դրական քայլ՝ ուղղված երկրի հումանիտար և տնտեսական տառապանքները մեղմելուն»։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։Լուսանկարը՝  Saudi Press Agency/Reuters։
10:25 - 24 մայիսի, 2025
Իսրայելը Բաքվում ուղիղ և միջնորդավորված բանակցություններ է վարել Սիրիայի և Թուրքիայի պաշտոնյաների հետ
 |1lurer.am|

Իսրայելը Բաքվում ուղիղ և միջնորդավորված բանակցություններ է վարել Սիրիայի և Թուրքիայի պաշտոնյաների հետ |1lurer.am|

1lurer.am: Իսրայելի «12-րդ ալիքը» հաղորդում է, որ տեղի է ունեցել բանակցությունների երկու փուլ։ Դրանցից մեկը անցկացվել է Ադրբեջանում, որտեղ Իսրայելը ներկայացրել է ՑԱՀԱԼ-ի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Օդեդ Բասիուկը։ Հանդիպմանը ներկա են եղել Սիրիայի կառավարության և Թուրքիայի ներկայացուցիչներ։ Աղբյուրների տվյալներով՝ Իսրայելը ներկայումս բանակցություններ է վարում նաև Սիրիայի իշխանությունների հետ՝ «Աբրահամյան համաձայնագրերին» Դամասկոսի հնարավոր միացման հարցի շուրջ: Միջնորդը Արաբական Միացյալ Էմիրություններն է: Նախօրեին Էր Ռիադում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային ուղղակիորեն հրավիրել է միանալ այս համաձայնագրերին։ Ավելի ուշ Air Force One ինքնաթիռում Թրամփը լրագրողներին ասել է. «Ես ալ-Շարաային ասացի, որ հուսով եմ՝ Դուք կմիանաք, երբ կայունանաք։ Եվ նա պատասխանեց՝ այո։ Բայց նրանք դեռ շատ աշխատանք ունեն անելու»։ «12-րդ ալիքը» նշում է, որ այժմ Իսրայելը դիտարկում է Իրանի ազդեցության ոլորտից Սիրիայի դուրս գալու հեռանկարը և ԱՄՆ-ի հետ նրա հնարավոր մերձեցումը: Իսրայելական աղբյուրների գնահատմամբ՝ իրադարձությունների նման զարգացումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների վրա, քանի որ Անկարան մասնակցում է նոր բանակցություններին:
12:40 - 16 մայիսի, 2025
Թրամփը հանդիպել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ալ-Շարաայի հետ |1lurer.am|

Թրամփը հանդիպել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ալ-Շարաայի հետ |1lurer.am|

1lurer.am: Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին հայտարարությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է այդ երկրի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Ռիադում՝ Թրամփի՝ Պարսից ծոցի մի քանի պետության ղեկավարների հետ նախատեսված բանակցություններից առաջ, հայտնել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան։ DPA-ն գրում է, որ դա Միացյալ Նահանգների և Սիրիայի առաջնորդների առաջին հանդիպումն է վերջին 25 տարվա ընթացքում։ Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 2000 թվականին, երբ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը բանակցություններ է վարել Սիրիայի ղեկավար Հաֆեզ ալ-Ասադի հետ, իսկ դրանից առաջ նրանք հանդիպել են 1994 թվականին: Մայիսի 12-ին The Times թերթը գրել էր, որ Սիրիայի ժամանակավոր նախագահ, «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ջիհադիստական ​​խմբավորման առաջնորդ ալ-Շարաան կոչ է արել Դոնալդ Թրամփին վերացնել իր երկրի նկատմամբ պատժամիջոցները՝ փոխարենը Միացյալ Նահանգների համար խոստանալով հասանելիություն Սիրիայի բնական պաշարներին:
16:13 - 14 մայիսի, 2025
Թրամփը համաձայնել է հանդիպել Սիրիայի առաջնորդի հետ |azatutyun.am|

Թրամփը համաձայնել է հանդիպել Սիրիայի առաջնորդի հետ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայում կհանդիպի Սիրիայի նախագահի հետ: Այս որոշմանը նախորդել էր նրա հայտարարությունը, որ Վաշինգտոնը կչեղարկի բոլոր պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ: Չնայած իր վարչակազմի որոշ շրջանակների մտահոգություններին՝ Թրամփը երեքշաբթի օրը Ռիադում ելույթի ժամանակ հայտարարեց, որ կչեղարկի Սիրիայի դեմ կիրառված պատժամիջոցները։ Նա համաձայնել է ողջունել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաային, որը Ռիադում կմասնակցի Ծոցի համագործակցության խորհրդի հանդիպումներին։ Ըստ The Washington Post-ի՝ Թրամփը կհանդիպի Շարաայի հետ գագաթնաժողովից առաջ։ ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելը դեմ է արտահայտվել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների մեղմացմանը: ԱՄՆ-ն Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետություն էր հայտարարել 1979 թվականին, 2004-ին պատժամիջոցներ էր կիրառել և դրանք ավելի խստացրել 2011-ին՝ քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո։
11:38 - 14 մայիսի, 2025
ԱՄՆ-ն կչեղարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները |azatutyun.am|

ԱՄՆ-ն կչեղարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կհանի Սիրիայի նկատմամբ երկար տարիներ գործող պատժամիջոցները: Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Շիբանին X-ում գրել է, որ նախատեսվող քայլը Սիրիայի վերականգնման ճանապարհին «նոր սկիզբ» կդառնա։ Այժմյան նախագահ Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած ապստամբները անցյալ տարվա դեկտեմբերին տապալել էին նախագահ Բաշար ալ-Ասադին։ Ռիադում ելույթ ունենալիս Թրամփը նշել է, որ պատժամիջոցները հանելու որոշումը կայացրել է Սաուդյան Արաբիայի փաստացի ղեկավարի՝ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի խնդրանքով։ Նա նշել է, որ պատժամիջոցներն իրենց դերը խաղացել են, սակայն այժմ ժամանակն է, որ երկիրը շարժվի առաջ։ ԱՄՆ-ն Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետություն էր հայտարարել 1979 թվականին, 2004-ին պատժամիջոցներ էր կիրառել և դրանք ավելի խստացրել 2011-ին՝ քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո։
09:23 - 14 մայիսի, 2025
Սիրիայի նախագահն առաջին եվրոպական այցի շրջանակում ժամանել է Փարիզ՝ Մակրոնի հետ հանդիպման  |factor.am|

Սիրիայի նախագահն առաջին եվրոպական այցի շրջանակում ժամանել է Փարիզ՝ Մակրոնի հետ հանդիպման |factor.am|

factor.am: Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան չորեքշաբթի ժամանել է Փարիզ։ Սիրիական SANA պետական գործակալության հաղորդմամբ՝ դեկտեմբերին երկարամյա ղեկավար Բաշար ալ-Ասադի տապալումից հետո սա ղեկավարի առաջին այցն է Եվրոպա։ France 24-ը նշում է, որ Շարաան Ֆրանսիայի մայրաքաղաք է ժամանել պատվիրակության հետ այսօր ավելի ուշ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Սիրիական պատվիրակության կազմում, բացի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Չիբանիից, ընդգրկվել է նաև երկրի արտակարգ իրավիճակների նախարար Ռաեդ ալ-Սալեհը։ Այցը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Սիրիայի նոր իշխանությունները, որոնք արմատներ ունեն «Ալ-Քաիդա» ջիհադիստական ​​ցանցում, Եվրոպայի ճնշման տակ են՝ ցույց տալու, որ լուրջ են վերաբերվում մարդու իրավունքների պաշտպանությանը, քանի որ Դամասկոսը ձգտում է Ասադի դարաշրջանի պատժամիջոցների լիակատար վերացմանը։ Մարտին տեղի ունեցած կրոնական բախումները, որոնց ժամանակ զոհվել է ավելի քան 1700 մարդ, հիմնականում՝ Ասադի ալավի փոքրամասնության շրջանում, առաջացրել են միջազգային դատապարտում և կասկածներ Սիրիայի նոր ուղու վերաբերյալ։ Էմանուել Մակրոնը հույս ունի օգնել Դամասկոսի իշխանություններին «ազատ, կայուն, ինքնիշխան Սիրիայի» կառուցման ճանապարհին, որը կհարգի սիրիական հասարակության բոլոր ներկայացուցիչներին, AFP-ին ասել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի պաշտոնյան՝ անանունության պայմանով։ Պաշտոնյան ասել է նաև, որ Ֆրանսիան տեղյակ է որոշ սիրիացի առաջնորդների «անցյալի» մասին և պահանջում է, որ «ոչ մի ինքնահանգստացում չլինի Սիրիայում գործող «ահաբեկչական շարժումների» նկատմամբ։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
19:06 - 07 մայիսի, 2025
Իսրայելի բանակն ավիահարվածներ է հասցրել Դամասկոսում Սիրիայի նախագահական պալատի մերձակայքին |factor.am|

Իսրայելի բանակն ավիահարվածներ է հասցրել Դամասկոսում Սիրիայի նախագահական պալատի մերձակայքին |factor.am|

factor.am: Իսրայելի բանակը ուրբաթ վաղ առավոտյան ավիահարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող նախագահական պալատի մերձակայքին։ Հարվածները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը զգուշացրել էր, որ կմիջամտի, եթե Սիրիայի իշխանությունները չկարողանան պաշտպանել դրուզ փոքրամասնությանը, գրում է DW-ն։ «Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի նախագահական պալատի մերձակայքին։ Սա հստակ ուղերձ է սիրիական ռեժիմին. մենք թույլ չենք տա [սիրիական] ուժերին տեղակայվել Դամասկոսի հարավում կամ որևէ սպառնալիք ներկայացնել դրուզ համայնքի համար»,- ասել է Նեթանյահուն պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ համատեղ հայտարարության մեջ։ Սիրիայի իշխանությունների կողմից անհապաղ մեկնաբանություն չի եղել։ Իսրայելի հարվածը տեղի է ունեցել սուննի զինյալների և դրուզ համայնքի անդամների միջև մի քանի օր տևած կրոնական բախումներից հետո։ Բռնությունը սկսվել է սոցիալական ցանցերում տարածվող ձայնագրությունից հետո, որտեղ մի տղամարդ քննադատում է Մուհամմադ մարգարեին։ Ձայնագրությունը վերագրվել է դրուզ հոգևորականի, ինչը զայրույթ է առաջացրել սուննի մահմեդականների շրջանում։ Բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել։  Շարունակությունը՝ factor.am-ում։
13:24 - 02 մայիսի, 2025
Ադրբեջանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
 |1lurer.am|

Ադրբեջանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Ալ-Շեյբանիի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Նախարարներն ընդգծել են Ադրբեջանի և Սիրիայի միջև լայն համագործակցության հեռանկարները: Բայրամովը երախտագիտություն է հայտնել երկարատև դադարից հետո Սիրիայում Ադրբեջանի դեսպանության աշխատանքի վերականգնմանը ցուցաբերած աջակցության համար:  Նա նաև ընդգծել է, որ Բաքուն մտադիր է մասնակցել Սիրիայի վերականգնման գործընթացին: Կարևորվել է Ադրբեջան-Թուրքիա-Սիրիա համագործակցության եռակողմ ձևաչափի զարգացումը։  Նախարարները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
18:33 - 15 ապրիլի, 2025
Թուրքիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը
 |civilnet.am|

Թուրքիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը |civilnet.am|

civilnet.am: Ֆրանսիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Մ․ Ժան-Նոել Բարոն և Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի հիման վրա. այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության կայքը։ Ըստ հաղորդագրության՝ նախարարները քննարկել են նաև ուկրաինական կարգավորումը, իրավիճակը Սիրիայում և Գազայում։ Հարավային Կովկասի մասով նախարարները նշել են, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի հիման վրա, Հարավային Կովկասը պետք է դարձնի խաղաղության, ինտեգրման և համագործակցության գոտի։ Ուկրաինական պատերազմի համատեքստում դիվանագետները վերահաստատել են հրադադարի վերահսկողության ուղղությամբ աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը, ինչպես նաև արդար, համապարփակ և կայուն խաղաղության ապահովման կարևորությունը՝ Ուկրաինայի համար ամուր անվտանգության երաշխիքների հիման վրա։ Խոսելով Սիրիայի մասին՝ Բարոն դատապարտել է մարտին Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած բռնությունները էթնոդավանական փոքրամասնությունների նկատմամբ։ «Նախարարները շեշտել են, որ անհրաժեշտ է ամբողջությամբ բացահայտել այդ հանցագործությունները և պատժել մեղավորներին։ Ֆրանսիացի նախարարը նաև ողջունել է Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) հրամանատար Մազլում Աբդիի և Սիրիայի ժամանակավոր իշխանությունների միջև ստորագրված համաձայնագիրը։ Նախարարները վերահաստատել են իրենց համատեղ պատրաստակամությունը՝ շարունակելու հրադադարի պահպանումը Գազայում, ապահովելու բոլոր պատանդների ազատ արձակումը և հաստատելու կայուն խաղաղություն։
14:40 - 03 ապրիլի, 2025
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն են այցելել Թուրքիայի գլխավոր հյուպատոսն ու փոխհյուպատոսը

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն են այցելել Թուրքիայի գլխավոր հյուպատոսն ու փոխհյուպատոսը

Մարտի 26-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է այցելել Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուամմեր Հաքան Ջենքիզը և փոխհյուպատոս Էրինը․ տեղեկացնում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից։ «Ողջունելով հյուրերին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը շնորհավորել է Մ. Ջենքիզին՝ նախ երկարաժամկետ դադարից հետո Թուրքիայի հյուպատոսության վերաբացման. ապա այդ պաշտոնում իր նշանակման և Ռամադան ամսվա կապակցությամբ: Նա տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը գործում է Հալեպում ավելի քան 30 տարի և իր հիմնադրման օրվանից երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը, նույնիսկ Հալեպի պաշարման և պատերազմի օրերին: Ա. Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել վերջերս ՀՀ-ից Սիրիա մարդասիրական օգնության տեղափոխման հարցում թրքական կողմի աջակցության և այդ երկրով ավտոշարասյան անարգել անցման կապակցությամբ : Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Մ. Ջենքիզը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու Հալեպում գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն և ծանոթանալու իր հայ գործընկերոջը: ՀՀ գլխավոր հյուպատոսը հաջողություն է մաղթել թուրք գործընկերոջը իր դժվարին առաքելությունում է: Հանդիպման ավարտին Մ. Ջենքիզը ջերմ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հրավիրել է Ա. Ավետիսյանին Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացմանը, ինչպես նաև հարմարության դեպքում այցելելու ԹՀ հյուպատոսության ժամանակավոր գրասենյակ՝ հրավերն ընդունվել է: Կողմերը պայմանավորվել են շարունակել գործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։
18:10 - 26 մարտի, 2025
Հայաստանի կողմից մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ
 |civilnet.am|

Հայաստանի կողմից մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի կողմից մարդասիրական օգնությունը հասել է Սիրիայի Հալեպ քաղաք։ Այս մասին հայտնում է Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը։ Մարդասիրական օգնությունը Հալեպի փոխնահանգապետ Ֆավազ Հիլալիին է փոխանցել Սիրիայում ՀՀ դեսպան Ռուբեն Խարազյանը։ «Պատմությունը փաստում է, որ սիրիացի և հայ ժողովուրդները բարեկամական հարաբերություններ ու փոխադարձ աջակցություն են ունեցել։ Հուսով ենք, որ սիրիացի ժողովուրդը կհաղթահարի այս մարտահրավերները, և Սիրիան նորից կծաղկի»,- ասել է ՀՀ դեսպանը։ Հալեպի փոխնահանգապետն իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայաստանի կառավարությանը՝ Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու համար։ Նա շեշտել է, որ Հայաստան-Սիրիա բարեկամական հարաբերություններն ամուր հիմքի վրա են։ Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի և ճգնաժամի հետևանքները բարեկամ սիրիացի ժողովրդի համար: Հումանիտար բեռները Սիրիա են մեկնել հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետով։Հայաստանից Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու նպատակով Հայաստան-Թուրքիա փակ սահմանի անցակետը բացվել է մարտի 21-ին՝ տասն օրով։
13:44 - 24 մարտի, 2025
Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունն իր մեջ ներառում է սնունդ և բժշկական պարագաներ

Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունն իր մեջ ներառում է սնունդ և բժշկական պարագաներ

Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունն իր մեջ ներառում է սնունդ և բժշկական պարագաներ: Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:  «Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի և ճգնաժամի հետևանքները բարեկամ սիրիացի ժողովրդի համար: Մարդասիրական օգնությունը Սիրիա կառաքվի Հայաստանը Թուրքիային կապող «Մարգարա»-ի անցակետով, որն այս նպատակով բացվել է Թուրքիայի հետ երկկողմ պայմանավորվածության արդյունքում»,- նշում են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ շնորհակալություն հայտնելով նաև թուրքական կողմին՝ մարդասիրական բեռի առաքման սահուն կազմակերպմանն օժանդակելու համար։ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ասաադ Հասան Ալ-Շայբանիի՝ հունվարի 27֊ին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա մարտի 21-ին Հայաստանի կողմից «Մարգարայի» անցակետով մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա:
17:52 - 21 մարտի, 2025