Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Հայ-ադրբեջանական սահմանին 10-12 կմ-ը արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև

Հայ-ադրբեջանական սահմանին 10-12 կմ-ը արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին 10-12 կմ-ը արդեն կարելի է սահմանազատված համարել։   Ըստ Իլհամ Ալիևի՝ երկու կողմերն էլ (Հայաստանն ու Ադրբեջանը-խմբ․) կառուցողական մոտեցում ունեն այս հարցում և եթե հաջորդ փուլում նույն մոտեցումը դրսևորվի, ապա հնարավոր կլինի շատ ավելի արագ առաջ շարժվել։ Նա նաեւ նշել է, որ «4 գյուղերի հատվածում սահմանազատում սկսելու առաջարկը Ադրբեջանինն է եղել»։ Հիշեցնենք,  որ օրեր առաջ վարչապետի աշխատակազմից հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։ «Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»,- տեղեկացրել էին վարչապետի աշխատակազմից։ Ապրիլի 19-ից սահմանամերձ գյուղերի բնակիչները իրականացնում են բողոքի ակցիաներ՝ սահմանազատման որոշման դեմ։     
Այսօր 12:19
Ալիևը հայտարարել է, թե խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսվել են Հայաստանի կողմից ԼՂ-ին վերաբերող կետը հանելուց հետո

Ալիևը հայտարարել է, թե խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսվել են Հայաստանի կողմից ԼՂ-ին վերաբերող կետը հանելուց հետո

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, երկխոսության մասին։ Ալիևը կարծիք է հայտնել որ խաղաղ բանակցությունների գործընթացում լուրջ առաջընթացի գրանցելու մեծ հավանականություն կա։ Բանակցությունների մեկնարկի սկզբնական փուլին անդրադառնալով՝ հիշեցրել է, թե խաղաղ գործընթացի նախաձեռնողը Ադրբեջանն է եղել, սակայն Հայաստանը չի արձագանքել։ Ավելի ուշ Ադրբեջանը, Ալիևի խոսքով, հանդես է եկել խաղաղության համաձայնագրի 5 հիմնական սկզբունքների առաջարկով, և բանակցությունները սկսվել են հենց այդ սկզբունքների հիման վրա։  Ադրբեջանի նախագահը պնդել է, որ Հայաստանը այդ սկզբունքներին ավելացրել է այլ կետեր, ինչպես օրինակ, «Լեռնային Ղարաբաղի հարցը»։  «Սա էր հիմնական պատճառը, որ չկարողացանք առաջընթաց գրանցել։ Նրանք (հայկական կողմը-խմբ․) պնդում էին, որ այդ դրույթը ներառվի, ինչը մեզ համար բացարձակապես անընդունելի էր, և մենք գտանք, որ չենք կարող համաձայնության գալ»,- ասել է Իլհամ Ալիևը։  Ըստ Ալիևի՝ դա տևեց մինչև անցյալ տարվա սեպտեմբեր (Ադրբեջանը 2023թվականի սեպտեմբերին լայնամասշտաբ հարձակում սկսեց ընդդեմ Արցախի՝ տեղահանության ենթարկելով Արցախի շուրջ 120 հազար բնակչությանը)։ Ալիևը հիշեցրել է, որ այս տարվա սկզբին տեղի ունեցավ իր հանդիպումը ՀՀ վարչապետի հետ, ապա երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպեցին, և միայն հիմա կարելի է ասել, որ կողմերը մոտենում են իրական բանակցություններին։  Ալիևը պնդել է, թե «Ադրբեջանի կողմից երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության  վերականգնումից հետո (Արցախի օկուպացիայից և արցախահայության տեղահանությունից հետո-խմբ․) Հայաստանը հանել է ԼՂ-ին վերաբերող կետը ևՂարաբաղ բառի ոչ մի ասպեկտ այլեւս չի նշում»։   Ադրբեջանի նախագահի խոսքով՝ 30 տարի հնարավոր չի եղել համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, այն ժամանակ նույնիսկ խաղաղության համաձայնագրի նախագիծ չի եղել, բայց հիմա այն կա և երկու կողմերն էլ ունեն խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչելու քաղաքական կամք։ 
Այսօր 11:03
Ըստ Ալիևի՝ մինչև նոյեմբեր իրատեսական է խաղաղության համաձայնագրի կնքումը |factor.am|

Ըստ Ալիևի՝ մինչև նոյեմբեր իրատեսական է խաղաղության համաձայնագրի կնքումը |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միանգամայն իրատեսական է համարել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը մինչև կլիմայական փոփոխությունների COP29 համաժողովը, որը նախատեսվում է նոյեմբերին Բաքվում։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության հասնելը մինչև COP29-ը, համենայն դեպս, հիմնարար սկզբունքների շուրջ, բավականին իրատեսական է թվում»,- հայտարարել է Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի ADA համալսարանում կայացած համաժողովում: Նա նշել է, թե որպես տարբերակ՝ դիտարկվում է նաև հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնությունը։ «Իսկ հետագայում կարելի է անցնել ծախսել դրույթների դետալացմանը։ Մինչ այդ՝ համաձայնագրի նախագիծը կարող է նույնիսկ պատրաստ լինել։ Կարծում եմ, որ դրա համար երկու կողմերն էլ պետք է պարզապես սրտանց աշխատեն»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։ Անդրադառնալով Տավուշի մարզի 4 գյուղերը հանձնելու՝ Բաքվի պահանջին, Ադրբեջանի նախագահը նշել է, որ այդ հարցը բարձրացրել են 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ «Այլ է էքսկլավների հարցը, այն ավելի բարդ է։ Դրանք գտնվում են այլ երկրով շրջաապատված տարածքում, այդ պատճառով էլ դրանց հետ կապված հարցերը պետք է լուծվեն դելիմիտացիայի գործընթացի ժամանակ»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։
17:57 - 23 ապրիլի, 2024
Հիմա առավել քան երբևէ Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության հաստատմանը․ Ալիև
 |hetq.am|

Հիմա առավել քան երբևէ Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության հաստատմանը․ Ալիև |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այս պահին Բաքուն առավել քան երբևէ մոտ է Երևանի հետ խաղաղության հաստատմանը: Նման հայտարարություն, ըստ APA գործակալության, նա արել է ադրբեջանական ADA համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ։ Ալիևն ընդգծել է, որ երկու կողմերն այժմ հասկանում են, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը։ «Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը: Մենք պարզապես պետք է վերջնական տեսքի բերենք մանրամասները: Բայց, իհարկե, երկու կողմերին էլ ժամանակ է պետք»,- հայտարարել է Ալիևը։ Ապրիլի 23-ից Երևանն ու Բաքուն փաստացի սկսել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ դա կարևոր է նաև անվտանգության ռիսկերը նվազեցնելու համար: Նա հավելել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է վերականգնել այն սահմանները, որոնք եղել են Խորհրդային միության փլուզման պահին: Սահմանազատման գործընթացը սակայն Հայաստանում հանրային դժգոհությունների ալիք է բարձրացրել։ Տավուշի մարզի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ փակելով միջպետական ու միջհամայնքային ճանապարհները։ Նրանք պնդում են, որ հայկական կողմը սահմանազատման գործընթացում միակողմանի զիջումների է գնում։ 
16:49 - 23 ապրիլի, 2024
Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցության պլաններ չունի
 |factor.am|

Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցության պլաններ չունի |factor.am|

factor.am: Ադրբեջանին հրավիրել են Եվրասիական տնտեսական միության որոշ միջոցառումների՝ նախագահի և վարչապետի մակարդակով, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «COP29-ը և Ադրբեջանի կանաչ տեսլականը» թեմայով միջազգային ֆորումում ունեցած ելույթում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ադրբեջանը շատ սերտ գործընկերային հարաբերություններ ունի Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ երկրների հետ՝ բացառությամբ Հայաստանի»,- հավելել է Ալիևը։ Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն ԵՏՄ-ին անդամակցելու պլաններ չունի։ «Մենք նման պլաններ չունենք, սակայն չենք կարող ասել, որ դա չի կարող ապագայում քննարկման առարկա դառնալ։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ լրացուցիչ տնտեսական օգուտներ կստանանք դրանից, որ ավելի մոտենանք։ Եթե մենք դրանք տեսնենք, ապա որոշում կկայացնենք։ Եթե ոչ, ապա մեզ բավարարում է համագործակցության այն մակարդակը, որ կա հիմա»,- նշել է Ալիևը։ Հիշեցնենք, որ ԵՏՄ անդամ երկրներն են՝ Հայաստանը, ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսն ու Ղրղզստանը։
15:53 - 23 ապրիլի, 2024
Պուտինը «շատ զգայուն է» որակել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում
 |civilnet.am|

Պուտինը «շատ զգայուն է» որակել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում |civilnet.am|

civilnet.am:  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 22-ին Մոսկվայում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը «շատ զգայուն է» որակել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում։ «Կխոսենք նաև տարածաշրջանում անվտանգության առումով ստեղծված իրավիճակի մասին։ Հարցերն այստեղ շատ են, դրանք շատ զգայուն են»,- հանդիպման հրապարակային մասում ասել է Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ալիևը նշել է, որ Ռուսաստանը կարևոր երկիր է Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ապահովման առումով։ «Տարածաշրջանային անվտանգության հարցերը մշտապես մեր հանդիպումների օրակարգում են։ Մենք ուրախ ենք, թե ինչպես են դրանք լուծվում։ Ռուսաստանը կարևոր երկիր է Կովկասում տարածաշրջանային անվտանգության և ավելի լայն աշխարհագրության առումով։ Մեր երկրների փոխգործակցությունից շատ բան է կախված»,- ասել է նա։
18:08 - 22 ապրիլի, 2024
Հայաստանին զինված ֆորպոստ դարձնելու փորձերը հետագայում կհանգեցնեն բացասական հետևանքների. Ալիեւը՝ բրյուսելյան հանդիպման մասին

Հայաստանին զինված ֆորպոստ դարձնելու փորձերը հետագայում կհանգեցնեն բացասական հետևանքների. Ալիեւը՝ բրյուսելյան հանդիպման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով այսօր Բրյուսելում կայացած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպմանը, ասել է․ «Վերջին օրերին ԱՄՆ և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները իրենց նախաձեռնությամբ հեռախոսազրույցների ընթացքում փորձում էին մեզ համոզել, որ այս հանդիպումը Ադրբեջանի դեմ չէ։ Սակայն մենք գիտենք, որ դա դեմ է Ադրբեջանի և Հարավային Կովկասի համագործակցությանը։ Սա նպատակ ունի բաժանարար գծեր ստեղծել և մեկուսացնել մեր երկիրը»,- նշել է Ալիեւը։ Ալիեւը նշել է, թե «Հարավային Կովկասում Հայաստանին զինված ֆորպոստ դարձնելու փորձերը հետագայում կհանգեցնեն շատ լուրջ բացասական հետևանքների»։ «Դրա հետ կապված, մենք հանդես ենք եկել հայտարարություններով, որպեսզի զգուշացնենք ԱՄՆ-ի և Եվրոպայի մեր գործընկերներին», - ասել է Ալիևը։
16:36 - 05 ապրիլի, 2024
Բլինքենն Ալիևին հիշեցրել է Ադրբեջանի միջազգային պարտավորությունների մասին
 |1lurer.am|

Բլինքենն Ալիևին հիշեցրել է Ադրբեջանի միջազգային պարտավորությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրության մեջ: Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների կարևորությունը և ընդգծել գործընկերային նախաձեռնությունների աճը, ներառյալ՝ էներգետիկայի և կլիմայի առաջնահերթությունները: «Պետքարտուղար Բլինքենը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությունը, որը տնտեսական օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ Պետքարտուղարն ընդգծել է, որ սահմանին լարվածության ավելացման որևէ արդարացում չի կարող լինել և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորությունները և հանձնառությունները կատարելու անհրաժեշտությունը և կոչ արել ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին»,- նշված է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
22:19 - 03 ապրիլի, 2024
Խաղաղությունը կարևոր է նաև սևծովյան տարածաշրջանի և հյուսիսատլանտյան անվտանգության համար․ Ստոլտենբերգ |azatutyun.am|

Խաղաղությունը կարևոր է նաև սևծովյան տարածաշրջանի և հյուսիսատլանտյան անվտանգության համար․ Ստոլտենբերգ |azatutyun.am|

azatutyun.am: «Այսօր մենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք», - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ընդգծելով, որ մինչ օրս Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանությունների փոխանակման յոթ փուլ են անցկացրել՝ Ալիևն ասել է, որ արտգործնախարարների վերջին հանդիպումը, ինչպես նաև սահմանների սահմանազատման հարցով փոխվարչապետերի հանդիպումը վկայում են, որ կարգավորման լավ հնարավորություն կա։ Ադրբեջանի նախագահը վերահաստատել է իր ավելի վաղ արած հայտարարությունը՝ շեշտելով․ - «Այժմ ավելի մոտ ենք խաղաղությանը, քան երբևէ»: «Օկուպացիայի ընթացքում, ցավոք, բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին։ Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը 28 տարի ոչ մի արդյունք չտվեց։ Բայց հիմա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման արդյունքում, կարծում եմ և հուսով եմ, որ մենք շատ մոտ ենք բեկումնային փուլին։ Սա շատ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն կլինի Կովկասում։ Սա կնշանակի, որ խաղաղությունը, երկար սպասված խաղաղությունը կգա Կովկաս», - ասել է Ալիևը։ Խաղաղությունը չափազանց կարևոր է տարածաշրջանի մարդկանց և երկրների համար, բայց այն կարևոր է նաև սևծովյան տարածաշրջանի և հյուսիսատլանտյան անվտանգության համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ շեշտելով՝ խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ոչ միայն այստեղ, այլև անվտանգային ավելի լայն համատեքստում։ «Հայաստանն ու Ադրբեջանը երկար տարիների հակամարտությունից հետո այսօր հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության։ Դուք առավել քան երբևէ մոտ եք խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Եվ ես կարող եմ միայն հորդորել Ձեզ օգտվել այս հնարավորությունից՝ Հայաստանի հետ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար», - ասել է Ստոլտենբերգը՝ նաև նույնաբովանդակ գրառում կատարել X-ի իր էջում։
10:41 - 18 մարտի, 2024
«Ադրբեջանը և Վրաստանը միշտ պաշտպանել են միմյանց ինքնիշխանությունը». Ալիև |tert.am|

«Ադրբեջանը և Վրաստանը միշտ պաշտպանել են միմյանց ինքնիշխանությունը». Ալիև |tert.am|

tert.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որը, ինչպես հայտնել ենք, պաշտոնական այցով Բաքվում է, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող տարբեր հարցեր։ Նրանք խոսել են նաև տարածաշրջանում ընթացող գործընթացների մասին, հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է վրաց կառավարության ղեկավարը։ Խաղաղությունն ու կայունությունը հատուկ ուշադրության կարիք ունեն, ասել է նա՝ հավելելով, որ Թբիլիսիի վերաբերմունքը միշտ էլ այդպիսին է եղել։ «Մենք միշտ փորձել ենք հնարավորինս նպաստել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։ Այս մոտեցմամբ մենք, իհարկե, կշարունակենք մեր գործունեությունը ապագայում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։ Իլհամ Ալիևն, իր հերթին, նշել է՝ Վրաստանը և Ադրբեջանը՝ որպես երկու անկախ պետություններ, միշտ մոտ են միմյանց։ «Մենք միշտ հայտարարություններ ենք արել միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միմյանց սահմանների անձեռնմխելիության օգտին»,- նշել է Ալիևը։ Նա ընդգծել է, որ ոչ մի երկրի ինքնիշխան տարածք չի կարող ուժով փոխվել։ Միջազգային իրավական նորմերը պետք է հիմք հանդիսանան յուրաքանչյուր երկրի համար, և խտրականություն չի կարող լինել։ «Ադրբեջանը՝ որպես երկար տարիներ օկուպացիայից տուժող և իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վերականգնած երկիր, լավ գիտի, որ միջազգային իրավական նորմերը որոշ դեպքերում վերականգնվում են ուժի կիրառմամբ»,- ասել է Ալիևը։
16:23 - 16 մարտի, 2024