«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 25 պատգամավոր, խորհրդարանում երկրորդ ուժն է։

Խմբակցության ղեկավարն է Գագիկ Ծառուկյանը, քարտուղարը՝ Արման Աբովյանը։ 

Մյուս պատգամավորներն են՝ Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի, Առուստամյան Նորա Սեդրակի, Բաբայան Էդուարդ Վլադիմիրի, Բագրատյան Սերգեյ Պապաշի, Գեւորգյան Քաջիկ Նահապետի, Գրիգորյան Արթուր Գրիշայի, Գրիգորյան Վարդեւան Ֆաբրիցուսկի, Դալլաքյան Արթուր Ալբերտի, Զոհրաբյան Նաիրա Վահանի, Էնֆիաջյան Վահե Սարգսի, Իսայան Շաքե Ռոբերտի, Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի, Հայրապետյան Ջանիբեկ Սերոբի, Ղուկասյան Վարդան Կոլյայի, Մադաթյան Հրանտ Ռոբերտի, Մանուկյան Դավիթ Անդրանիկի, Մելքումյան Միքայել Սերգեյի, Պետրոսյան Գեւորգ Վոլոդյայի, Պողոսյան Կարինե Համլետի, Սողոմոնյան Սողոմոն Սերյոժայի, Ստեփանյան Տիգրան Վաչիկի, Վարդանյան Վարդան Նահապետի, Տոնոյան Իվետա Սասունի։



ԲՀԿ-ն առաջարկում է պետական դավաճանության համար սահմանել 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում |armenpress.am|

ԲՀԿ-ն առաջարկում է պետական դավաճանության համար սահմանել 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է պետական դավաճանության, լրտեսության, թշնամու կողմը անցնելու, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու համար սահմանված պատժաչափերը խստացնել: ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի և Իվետա Տոնոյանի հեղինակած՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց Վահե Էնֆիաջյանը: Նա նշեց, որ նախաձեռնությունը վերաբերում է պետական դավաճանություն և լրտեսություն իրականացրած անձանց համար սահմանված պատժաչափերի խստացմանը: Պատգամավորը սկզբում առաջարկեց. «Քրեական օրենսգրքի՝ պետական դավաճանության մասին 299-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է 10-15 տարի ժամկետ, մենք առաջարկում ենք այն փոխարինել 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ»: Էնֆիաջյանի խոսքով՝ հատկապես վերջին ժամանակահատվածի զարգացումներին հետևելով՝ իրենք նկատել են՝ տարբեր հարթակներով հայտարարություններ են տարածվում, թե տեղի են ունեցել դավաճանության դեպքեր: «Այս խնդրի հետ կապված ուսումնասիրություններ ենք իրականացրել, նաև գրություններ եմ ուղարկել, ինձ համար կարևոր է եղել ԵՊՀ-ի իրավաբանների կարծիքը, Փաստաբանների պալատի անդամների կարծիքը, ԳԱԱ-ի կարծիքը, լայնածավալ աշխատանք է իրականացվել»,-ասաց Էնֆիաջյանը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց՝ իր կարծիքով ևս այս հանցանքի պարագայում պետք է նախատեսված լինի ցմահ ազատազրկում: Սակայն հանձնաժողովը քննարկումներից հետո  առաջարկեց, որ պետական դավաճանության պարագայում նախատեսվի 15-20 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա կամ՝ ցմահ ազատազրկում: Հանձնաժողովն առաջարկել է նաև լրտեսության մասով պատժաչափի ստորին շեմը 15-ից իջեցնել 12 տարի: Էնֆիաջյանի համար առաջարկներն ընդունել էին: Լրամշակված նախագիծը քվեարկությամբ միաձայն ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի լիագումար նիստերի օրակարգում:
12:04 - 04 փետրվարի, 2021
«Բարգավաճ Հայաստան»-ը ևս չի մասնակցի ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը |armenpress.am|

«Բարգավաճ Հայաստան»-ը ևս չի մասնակցի ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների ընտրության քվեարկությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը: Ավելի վաղ չմասնակցելու մասին հայտարարել էր «Լուսավոր Հայաստանը»: ««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու այս քվեարկությանը: Մենք նաև չենք մասնակցել բովանդակային աշխատանքներին խորհրդարանական դահլիճում և տրամաբանորեն նաև քվեարկությանը չենք մասնակցելու»,-ասաց Տոնոյանը: Լրագրողը նկատեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը հանդիպել է Ջհանգիրյանի հետ, ո՞րն է չմասնակցելու պատճառը, Տոնոյանն ասաց, որ բովանդակային մանրամասների մեջ չի մտնելու: «Սակայն այս փուլում մենք այս քվեարկության քաղաքական նպատակահարմարությունը չենք տեսնում: Եվ բնականաբար, մենք ինքներս էլ վերապահումներ ունենք թեկնածությունների հետ կապված»,-ասաց նա՝ ներկայացնելով քաղաքական որոշումը: Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը ևս ուներ թեկնածու առաջադրելու հնարավորություն, ինչո՞ւ ԲՀԿ-ն չառաջադրեց՝ Տոնոյանն ասաց, որ ըստ իրենց՝ երկրի, կառավարության օրակարգում պետք է լինեն միանգամայն այլ հարցեր: «Եվ այստեղ՝ դատական համակարգում տեղի ունեցող ինչ-որ կեղծ օրակարգով առաջ բերված հարցեր և բազմաթիվ այլ հարցեր, պարզապես տեղ չունեն մեր օրակարգում»,-ասաց նա ու մատնանշեց՝ զոհերի ընտանիքների, Արցախից տարհանվածների խնդիրների, գերիների հարցերը:
14:19 - 22 հունվարի, 2021
ԲՀԿ-ն անընդունելի է համարում այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը |armenpress.am|

ԲՀԿ-ն անընդունելի է համարում այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն անընդունելի է համարում այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: «Երկրում ստեղծվել է անկայուն իրավիճակ, երբ, եթե այս կառավարությունը մնում է, ապա անկայունությունն ավելի է խորանում: Պետք է հստակ փոփոխություն լինի՝ վարչապետը հրաժարական է տալիս, եթե խորհրդարանը չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն ինքնալուծարվում է, և կազմակերպվում են արտահերթ ընտրություններ: Մենք կարծում ենք, որ այս փուլում արտահերթ ընտրություն կատարելը հղի է անկայունության խորացմամբ: Մենք ասում ենք՝ տուր հրաժարական առանց նախապայմանների: Եթե դու ունես քաղաքական մեծամասնություն, ուրեմն վստահ պետք է լինես, որ նոր վարչապետ չի ընտրվելու, եթե այդ վստահությունը չունես, դա այլ խնդիր է»,- ասաց Մելքումյանը: Պատգամավորը նշեց, որ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը պետք է նոր վարչապետ ընտրելու հնարավորություն ունենա, որը որոշ ժամանակ կկարգավորի երկրում իրավիճակը, և դրանից հետո արդեն կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ: 
11:52 - 21 հունվարի, 2021
Ավելի քիչ մարդկային կորուստներով հնարավոր էր պատերազմը կանգնեցնել․ Տոնոյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը |armtimes.com|

Ավելի քիչ մարդկային կորուստներով հնարավոր էր պատերազմը կանգնեցնել․ Տոնոյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը |armtimes.com|

armtimes.com: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձավ երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ պատերազմը հնարավոր չէր կանգնեցնել առանց ավելի պակաս հողային կորուստների։ «Առանց արևէ անդրադարձ կատարելու, թե արդյոք հնարավոր չէ՞ր առանց մարդկային ավելի նվազ կորուստների այս պատերազմը դադարեցնել, երբ մենք գիտենք, որ երկու անգամ եղել է հնարավորություն․ մեկը պատերազմը սկսելուց երկու օր հետո, այնուհետև նաև հոկտեմբեր ամսին, որի մասին նաև Ռուսաստանի նախագահը խոսեց։ Պատերազմը դադարեցնելու հնարավորություն է եղել, եթե անգամ ավելի քիչ հողային կորուստներով հնարավոր չէր այս պատերազմը կանգնեցնել, ապա վստահաբար ավելի քիչ մարդկային կորուստներով հնարավոր էր կանգնեցնել»,-նշեց պատգամավորը։ Ըստ Իվետա Տոնոյանի՝ երեկվա հարցուպատասխանի ընթացքում վարչապետը ընդդիմության որևէ հարցի հստակ պատասխան չի տվել։ «Ես իհարկե շատ լավ հասկանում եմ, որ վարչապետը մանիպուլյացիաներ իրականացնելու գործում իրեն հավասարը չունի, և երեկ մենք ևս մեկ անգամ ականատես եղանք այդ գործեալոճին, երբ մեր կողմից առաջ քաշված կոնկրետ հարցադրումներից որևէ մեկի մասով որևէ պատասխան չտրվեց»։
11:49 - 21 հունվարի, 2021
Այս Կառավարությունը՝ իր ղեկավարի գլխավորությամբ, այլևս չունի որևէ օրակարգ, որով կարող է գալ ԱԺ և ներկայացնել հասարակությանն ու նրա շահերը․ Իվետա Տոնոյան |tert.am|

Այս Կառավարությունը՝ իր ղեկավարի գլխավորությամբ, այլևս չունի որևէ օրակարգ, որով կարող է գալ ԱԺ և ներկայացնել հասարակությանն ու նրա շահերը․ Իվետա Տոնոյան |tert.am|

tert.am: ԱԺ օրակարգում շուրջ 50 հարց է ընդգրկված, սակայն հետպատերազմյան հայաստանյան խորհրդարանում տրամաբանական հարց է առաջանում, թե այս գերհագեցած օրակարգի հարցերից որն է, որ արտացոլում է այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են մեր հասարակության և պետության առջև։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ «Կա՞ արդյոք հարց, որը վերաբերում է Արցախից Հայաստան պարտադրանքով եկած հայրենակիցների խնդիրներին, հարց, որ վերաբերում է ռազմագերիների վերադարձին, անհետ կորածների ճակատագրին, Սյունիքի անվտանգությանը․ ո՛չ, չկա։ Որևէ հարց չկա ներառված այս օրակարգում, որը կարող է այս կամ այն չափով թոթափել մեր երկրի առջև ծառացած խնդիրները։ Նույն տրամաբանությամբ, ասենք, տիեզերագնացության զարգացման կամ ռնգեղջյուրների պոպուլյացիային վերաբերող օրենսդրական նախաձեռնություն թող բերեր Կառավարությունը»,-ասաց պատգամավորը, ապա դիմեց իշխանական խմբակցությանը․ «Դուք հասկանու՞մ եք, որ այս Կառավարությունը՝ իր ղեկավարի գլխավորությամբ, այլևս սպառել է իրեն տրված լեգիտիմությունը, այլևս չունի որևէ օրակարգ, որով կարող է գալ ԱԺ և ներկայացնել հասարակությանն ու նրա շահերը։ Եթե այս ամենը չի հասկանում իշխանությունը և խորհրդարանական մեծամասնությունը, ապա դա իրոք ողբերգություն է»,-ասաց նա ու հորդորեց գնալ Սյունիք՝ տեսնելու իրականությունը․ Շարունակությունը՝ tert.am-ում։
12:23 - 18 հունվարի, 2021
Միքայել Մելքումյանը շրջանառությունից հանեց առաջին ընթերցմամբ ընդունված իր նախագիծը |armenpress.am|

Միքայել Մելքումյանը շրջանառությունից հանեց առաջին ընթերցմամբ ընդունված իր նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում շրջանառությունից հանեց իր ներկայացրած նախագիծը, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել էր լիագումար նիստում: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով Մելքումյանն առաջարկում էր ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը, որոնք զբաղվում են որոշակի գործունեությամբ: «Հատկապես առաջարկում ենք ներառել այն գործունեության տեսակները, որոնք ներտնային աշխատանքին են առնչվում, օրինակ` մաքրողները, դայակները»,-ասաց պատգամավորը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հիշեցրեց, որ ի սկզբանե կառավարությունը հավանություն չի տվել նախագծին, սակայն կառավարությունն առաջարկել է Մելքումյանի նախագծի քննարկման առիթն օգտագործել և 5000 դրամների կանոնը վերանայել և պասիվ եկամուտները դուրս բերել միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգից: «Ի սկզբանե համակարգի ներդրման փիլիսոփայությունը չէր նախատեսում պասիվ եկամուտների հարկումից ազատում և նախատեսում էր պարզունակ գործունեության տեսակներով  զբաղվող և իրացման շրջանառության փոքր ծավալներ ունեցողների հարկումից ազատում»,-ասաց նա: Սակայն Մելքումյանը դեմ արտահայտվեց առաջարկին, քանի որ կարծում է, որ իր ներկայացրած նախագծի հետ կապ չունի այդ առաջարկը: Նա առաջարկեց նոր նախագծով ներկայացնել այդ առաջարկները: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ պատգամավորները առաջին ընթերցմամբ քննարկմանը լիակատար կոնսենսուս չեն ունեցել նախագծի վերաբերյալ: Նրա խոսքով՝ պատգամավորներն իմացել են, որ կառավարության իրենց գործընկերների հետ ընդհանուր հայտարարի են եկել, որ այդ պահին նախագիծն ընդունեն այս տեսքով, երկրորդ ընթերցմամբ քննարկմանը փոփոխություններ անեն: «Հիմա ստացվում է, որ պայմանավորվածությունը խախտվում է»,-ասաց նա: Մելքումյանը ներկայացրեց իր հիմնավորումները: Պատգամավորը նաև շեշտեց, որ ճգնաժամային իրավիճակում ընդհանրապես դեմ է որևէ հարկային ռեժիմի ծանրացման: «Իսկ եթե դուք չունեք կոնսենսուս, մի ունեցեք: Ես հենց հիմա կհանեմ այս օրենքի նախագիծը: Համարեք, որ ես պաշտոնապես հանում եմ այս նախագիծը»,-ասաց նա:
16:36 - 13 հունվարի, 2021
ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ են նախաձեռնել
 |lragir.am|

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ են նախաձեռնել |lragir.am|

lragir.am: ԱԺ Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցությունները նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստի հրավիրում։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։ «Օրակարգում ռազմական դրության չեղարկման հարցն է։ Բոլորդ էլ գիտեք, որ այս իշխանությունը արհեստականորեն ձգձգելով ռազմական դրությունը՝ ընդամենը փորձում է սահմանափակել այստեղ հավաքված մարդկանց գործողությունները։ Մենք հանդես ենք եկել արտահերթ նիստ հրավիրելու օրակարգով։ Եթե իշխանությունը կունենա այնքան համարձակություն ու դուխ, որ վաղը Իմ քայլը խմբակցության ներկայացուցիչները կգան խորհրդարան և կհաստատեն օրակարգը, միգուցե դեռ ունենան վերջին հնարավորություն՝ իրենց դեմքը, իրենց ապագան փրկելու համար։ Վաղը եկեք խորհրդարան և չեղարկեք ռազմական դրությունը, այլապես դուք չեք ունենալու այլևս այդ հումանիտար միջանցքը, չեք ունենալու ձեր երեսը փրկելու վերջին հնարավորությունը»,- հայտարարեց Տոնոյանը։
19:51 - 22 դեկտեմբերի, 2020
Պետական դավաճանության համար` ցմահ ազատազրկում. ԲՀԿ պատգամավորների նախագիծը |hetq.am|

Պետական դավաճանության համար` ցմահ ազատազրկում. ԲՀԿ պատգամավորների նախագիծը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Իվետա Տոնոյանը ցմահ ազատազրկում են առաջարկում պետական դավաճանության համար: Պատգամավորները փոփոխություններ են առաջարկում Քրեական օրենսգրքում, մասնավորապես՝ պետական դավաճանության և լրտեսության մասին հոդվածներում: Ըստ գործող օրենքի` պետական դավաճանության համար սահմանված է 10-15 տարի ժամկետով ազատազրկում, պատգամավորներն առաջարկում են քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Պետական դավաճանությունը սահմանվում է հետևյալ կերպ` «թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության»: Լրտեսության համար գործող օրենքով սահմանված է 8-15 տարի ազատազրկում, նախագծով առաջարկվում է պատիժը սահմանել 15-20 տարի: Լրտեսությունը օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքելն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, եթե այդ գործողությունները կատարվել են օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկրի համար պետական դավաճանության և լրտեսության ծայրահեղ վտանգավորությունը հաշվի առնելով` անհրաժեշտություն է առաջանում վերանայել գործող օրենքի կարգավորումները և սահմանել խստագույն պատիժ: Նշվում է նաև, որ առաջադիմական երկրների քրեական օրենսգրքերում պետական դավաճանության համար սահմանվում է բարձրագույն պատիժ: Անգլիայում պետական դավաճանության համար սահմանվում է պատիժ՝ 5 տարուց մինչև ցմահ ազատազրկում:  Շարունակությունը՝ hetq.am-ում
14:17 - 11 դեկտեմբերի, 2020
Իշխանության հետ համագործակցելու հարց մեր օրակարգում չկա. Իվետա Տոնոյան |1lurer.am|

Իշխանության հետ համագործակցելու հարց մեր օրակարգում չկա. Իվետա Տոնոյան |1lurer.am|

1lurer.am: Քաղաքականության մեջ հակված չեմ առաջնորդվել Նոստրադամուսի սկզբունքով: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ քվեարկեն «Լուսավոր Հայաստան» խմբակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի օգտին:  «Մենք այս պահին ունենք մեկ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վազգեն Մանուկյանը 17 քաղաքական ուժերի, ինչպես նաև հանրային տարբեր շրջանակների կողմից առաջադրված վարչապետի թեկնածուն է: Նրա վարչապետ դառնալուց և անցումային կառավարություն ձևավորելուց հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով կձևավորվի նոր իշխանություն: Մարուքյանն ու իր ղեկավարած ուժն ունեն իրենց օրակարգը, նրանք կարող են բացառել կամ չբացառել իշխանությունների հետ քննարկումներ կամ բանակցություններ այս կամ այն համատեքստում, մեր օրակարգում չկա նման հարց»,- նշեց Տոնոյանը՝ հավելելով, որ իշխանության կողմից նաև արտահերթ ընտրությունների վերաբերյալ կոնսուլտացիաների առաջարկ չեն ստացել: 
13:26 - 11 դեկտեմբերի, 2020
Բացառում ենք հնարավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ամիսներ շարունակ պաշտոնավարել. Իվետա Տոնոյան |tert.am|

Բացառում ենք հնարավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ամիսներ շարունակ պաշտոնավարել. Իվետա Տոնոյան |tert.am|

tert.am: Դեռ շատ վաղ է գնահատականներ տալ՝ պայքարն արդյունք տվել է կամ տալիս է, թե՝ ոչ, պայքարն ընթացքի մեջ է, առավել քան վստահ եմ, որ այս գործում հաջողելու ենք, որովհետև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չունի որևէ այլընտրանք:Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, որ թե՛ խորհրդարանական, թե՛ փողոցում տարվող պայքարն արդյունք չի տալիս, ի՞նչ են պատրաստվում նրանք անել, եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, այլ շարունակի վեց ամիս էլ ղեկավարել: «Նիկոլ Փաշինյանը չի կարող շարունակել հանդես գալ Հայաստանի անվտանգության երաշխավոր, պայքարը շարունակվելու է օրենքով թույլատրելի բոլոր եղանակներով, բոլոր հնարավոր գործիքներն օգտագործվելու են, որ Փաշինյանի մոտ ի վերջո հասունանա այն գիտակցությունը, որ իր հեռանալը չունի որևէ այլընտրանք»,- ասաց Իվետա Տոնոյանը և շեշտեց, որ իրենք բոլոր պլանները, ճանապարհային քարտեզներն ունեն:«Բացառում ենք այն հնարավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը կարող  է ամիսներ շարունակ պաշտոնավորել: Քաղաքական ուժերի ու հանրային ճնշման միջոցով Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հեռանալու են, օրենքով թույլատրված բոլոր գործիքների օգտագործմամբ մենք դրան հասնելու ենք»,- հավելեց պատգամավորը:
12:17 - 11 դեկտեմբերի, 2020
Վազգեն Մանուկյանը մասնակցել է անկախ պետության ստեղծմանը. նա ունի ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու փորձ. Գագիկ Ծառուկյան |tert.am|

Վազգեն Մանուկյանը մասնակցել է անկախ պետության ստեղծմանը. նա ունի ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու փորձ. Գագիկ Ծառուկյան |tert.am|

tert.am: Որևէ քաղաքական ուժ չի կարող այսօր հայրենիքի փրկությունն իր վրա վերցնել, ահավոր ծանր է. այո, բոլորը պետք է այսօր միասնական կարողանան այս խնդիրները լուծել. այստեղ իմ ու քո չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտի պատճառով առաջացած խնդիրների և պարտադիր փոփոխությունների մասին: «Հայրենիքի փրկության շարժման» ստեղծումը Ծառուկյանի գնահատմամբ՝ ճիշտ քայլ է, քանի որ համախմբված ուժերով միայն հնարավոր է լուծել կապիտուլյացիոն ակտի, տնտեսական խնդիրների հարցերը՝ անկախ կուսակցական պատկանելությունից։ Խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե շարժման կողմից առաջարկած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը չունի ժողովրդի կողմից անհրաժեշտ ծավալի աջակցություն, խորհրդարանում հենարան չունի՝ Ծառուկյանն արձագանքեց. Ավելին՝ tert.am-ում
11:16 - 11 դեկտեմբերի, 2020