Իդլիբը քաղաք է Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարեւմտյան մասում։ Սահմնակից է Թուրքիային։ Համանուն մարզի վարչական կենտրոնն է։ Ունի 165000 բնակչություն։ Գտնվում է Հալեպից 40 կմ հեռավորության վրա։
2011 թվականին՝ Դառաայի մարզում տեղի ունեցած ապստամբությունից հետո, հակակառավարական ցույցեր եղան նաեւ Իդլիբի գավառում։ Պետական պաշտոնյաների վրա զինված հարձակումներ այստեղ տեղի էին ունեցել դեռ ապրիլին։ Հունիսի 6-ի իրադարձությունները Սիրիայի պատմության մեջ մտան որպես «Ջիսր ալ-Շուղուրի սպանդ»։ Այդ օրը սիրիական զորքերը միայն պաշտոնական տվյալներով այս քաղաքում տվեցին 120 սպանված։ Դրանց երկու երրորդը դաժանորեն սպանվել էր քաղաքային ոստիկանության ու հատուկ ուժերի գրասենյակի վրա հարձակման ժամանակ։ Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը գրավվել է ապստամբերի կողմից։ Նրանք քաղաքի վերահսկողությունն իրենց ձեռքում պահեցին մի քանի ամիս։ 2012 թվականի մարտի 13-ին Սիրիայի պետական զորքերը գրավեցին Իդլիբ քաղաքը։ Սակայն նույն տարվա հուլիսին Իդլիբի գավառի մեծ մասը նորից անցավ ապստամբների վերահսկողության տակ։