Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Զարիֆը Նաթանզի «միջուկային վթարի» համար մեղադրել է Իսրայելին |tert.am|

Զարիֆը Նաթանզի «միջուկային վթարի» համար մեղադրել է Իսրայելին |tert.am|

tert.am: Իսրայելը մասնակցություն է ունեցել Նաթանզի «միջուկային վթարին», որի նպատակն է եղել Թեհրանի և միջնորդների միջև միջուկային գործարքի շուրջ բանակցությունները խափանելու համար:Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, գրում է ՏԱՍՍ-ը:«Իսրայելցի քաղաքական գործիչները և զինվորականներն անկեղծորեն ասում են, որ թույլ չեն տա առաջընթաց գրանցել և Թեհրանի դեմ անարդար պատժամիջոցները վերացնել, և այսօր նրանք կարծում են, որ հասել են իրենց նպատակին», - ասել է նա ՝ պատասխանելով Նաթանզի միջադեպի վերաբերյալ հարցին:Դիվանագետը հավելել է, որ «Իսրայելին պատասխանը կլինի Իրանի միջուկային ոլորտում առավել մեծ առաջընթացը»:Զարիֆը մանրամասնել է նաև, որ «Իրանի վերնախավը և ժողովուրդը պետք է զգույշ լինեն, որպեսզի չընկնեն Իսրայելի իշխանությունների խորամանկ ծուղակը»:Նա նշել է, որ «Նաթանզն այժմ հագեցած է լինելու ավելի ժամանակակից ցենտրիֆուգներով, որոնք կբազմապատկեն ուրանի հարստացման ներուժը»:Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն մամուլի ասուլիսում ասել է, որ Իրանը վրեժխնդիր կլինի Իսրայելից Նաթանզում հարձակման համար, երբ դա անհրաժեշտ համարի:Դիվանագետի խոսքով՝ «Նաթանզի միջուկային օբյեկտում ոչ մի վնաս չի հասցվել մարդկանց կամ շրջակա միջավայրին, բայց դա կարող է հանգեցնել աղետի, որը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է»: Նա ընդգծել է, որ «բոլոր չաշխատող ցենտրիֆուգները «ԻՐ-1» տիպի էին և կփոխարինվեն նորերով»:
11:42 - 12 ապրիլի, 2021
Իսրայելը սերտ կհամագործակցի ԱՄՆ-ի հետ՝  Իրանի գործարքով իր պաշտպանությունն ապահովելու համար |armenpress.am|

Իսրայելը սերտ կհամագործակցի ԱՄՆ-ի հետ՝ Իրանի գործարքով իր պաշտպանությունն ապահովելու համար |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը սերտ աշխատելու է ԱՄՆ-ի հետ, որպեսզի Իրանի հետ համաձայնագիրը կանխի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքն ու ապահովի հրեական պետության պաշտպանությունը: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը՝ Թել Ավիվում, ամերիկացի գործընկերեր Լլոյդ Օստինի  հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Թեհրանն այսօր ռազմավարական վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգությանը, Մերձավոր Արևելքին և Իսրայելի Պետությանը: Մենք սերտ կաշխատենք մեր ամերիկացի դաշնակիցների հետ, որպեսզի Իրանի հետ յուրաքանչյուր համաձայնություն ապահովի երկրների կենսական կարևորության հետաքրքրությունները, տարածաշրջանում կանխի սպառազինությունների վտանգավոր մրցավազքը և պաշտպանի Իսրայելի Պետությունը»,-ասել է Հանցը՝ նշելով, որ Իսրայելը ԱՄՆ-ին դիտում է որպես գործընկեր  բոլոր ուղղություններով, որոնցից հիմնականը Իրանն է: ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Օսթինը հայտարարել է, որ  Միացյալ Նահանգների և Իսրայելի  փոխհարաբերությունները առանցքային նշանակություն ունեն տարածաշրջանի կայունության համար՝ հավելելով, որ Վաշինգտոնը կշարունակի աշխատել, որ ապահովի «Մերձավոր Արևելքում Իսրայելի որակյալ գերազանցությունը: Նրա խոսքով, իսրայելցի գործընկերոջ հետ քննարկել են նաև իսրայելական պետության ու արաբական երկրների հարաբերությունների կարգավորման հարցը:
18:32 - 11 ապրիլի, 2021
Նաթանյահուի կուսակցությունը հաղթում Է Իսրայելում կայացած ընտրություններում |armenpress.am|

Նաթանյահուի կուսակցությունը հաղթում Է Իսրայելում կայացած ընտրություններում |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը հաղթում Է Իսրայելում մարտի 23-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրողների ձայների 90 տոկսը հաշվելուց հետո, բայց դրանց արդյունքներով կայուն կոալիցիայի եւ նոր կառավարության ստեղծումը քիչ հավանական Է 24-րդ գումարման ապագա Կնեսետում (խորհրդարանում) տեղերի բաշխման պատճառով: Մարտի 25-ին այդ մասին հաղորդել Է Իսրայելի Kan պետական ռադիոկայանը: «Քվեների 90 տոկոսը հաշվելուց հետո Նաթանյահուի կողմնակիցների ճեամբարն ստանում Է 59 տեղ, իսկ Նաթանյահուի հակառակորդների դաշինքը՝ 56,- նշում Է ռադիոկայանը: Նրա հաշվարկներով՝ այս պահին Կնեսետի (խորհրդարանի) 120 տեղից 30-ն անցնում Է «Լիկուդին», իսկ մերձակա մրցակցին՝ ընդդիմության առաջնորդ «Եշ աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդին՝ 18 խորհրդարանական աթոռ, եւ նրանց միջեւ մեծ տարբերությունը կպահապնվի նաեւ բոլոր ձայները հաշվելուց հետո, որն սպասվում Է մարտի 26-ին: Նաթանյահուի կողմնակիցների ճամբարը ձայների հաշվման նախնական արդյունքներով մարտի 25-ի առավոտվա դրությամբ իր վերահսկողության տակ ստանում Է 52 խորհրդարանական մանդատ (30՝ «Լիկուդը», 9՝ ՇԱՍ ծայրահեղ կրոնական կուսակցությունը, 7՝ եւս մեկ ծայրահեղ կրոնական կուսակցություն՝ «Տորայի միացյալ հուդայականությունը» եւ 6՝ «Կրոնական սիոնիզմ» նոր աջ կուսակցությունը), եւս 7 պատգամավորական պորտֆել կարող Է կոալիցիա բերել «Յամինա» աջ կուսակցությունը: Ամեն դեպքում, 59 մանդատը չի բավականացնում կայուն կոալիցիա կազմելու համար, ինչը մեծացնում Է երկրում հինգերորդ ընտրությունների անցկացման հավանականությունը 2021 թվականի աշնանը, նշում Է Yedioth Ahronoth թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:38 - 25 մարտի, 2021
Երուսաղեմի հայկական մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են կարևոր հնագիտական նյութեր

 |armenpress.am|

Երուսաղեմի հայկական մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են կարևոր հնագիտական նյութեր |armenpress.am|

armenpress.am:  Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի անշարժ գույքի վարչության պետ, քահանա Բարեթ Երեցյանը հայտնել է, որ Երուսաղեմում հայկական մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների ժամանակ կարևոր հնագիտական նյութեր են հայտնաբերվել, որոնք մանրամասն ուսումնասիրության կարիք ունեն: Այդ մասին հաղորդում է regionmonitor.com-ը: Արժեքավոր գտածոներից է մեծ խաչքարը, որը թվագրվում է 12-րդ դարով կամ ավելի վաղ շրջանով: Այն տիպիկ հայկական խաչ է՝ «Տեր Հիսուս, հիշիր» գրությամբ, ներքևում պատկերված է հայկական ծաղկած խաչ, ինչպես նաև խաղողի մոտիվներ:   Հայտնաբերվել է նաև խճանկար, դատելով ոճից՝ հավանաբար բյուզանդական ժամանակաշրջանի: Խճանկարները տեղակայված են շենքերի մնացորդներում, որոնց թվագրումը դեռ պարզ չէ: Հայտնաբերվել են նաև բյուզանդական և (կամ) մամլուքյան ժամանակաշրջանի պղնձե մետաղադրամներ: Այսպիսով, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը ցույց է տալիս Երուսաղեմում վաղ հայկական ներկայության և ուխտագնացությունը:
21:04 - 11 մարտի, 2021
Իսրայելը, Կիպրոսը և Հունաստանը նախատեսում են միավորել էլեկտրացանցերը |hetq.am|

Իսրայելը, Կիպրոսը և Հունաստանը նախատեսում են միավորել էլեկտրացանցերը |hetq.am|

hetq.am: Իսրայելի, Կիպրոսի և Հունաստանի իշխանությունները նախատեսում են միավորել էլեկտրամատակարարման ցանցերը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Երեք երկրների էներգետիկայի նախարարները երկուշաբթի օրը՝ մարտի 8-ին, ստորագրել են հուշագիր, որով նախատեսվում է Իսրայելից Կիպրոս կղզու տարածքով մինչև հունական Կրետե կղզի 1208 կիլոմետր երկարությամբ էլեկտրագծի կառուցում։ Նախատեսվում է, որ 2 000 մեգավատտ հզորությամբ էլեկտրագիծը պետք է կառուցվի մինչև 2023 թվականի վերջ։ Նախագիծը դեռևս 2016 թվականին հաստատվել էր Եվրոպական հանձնաժողովի կողմից։ Բացի այդ, Եվրամիությունը, ծրագրի իրականացման համար, կհատկացնի 647 միլիոն եվրո։ Էլեկտրագիծը կդառնա ամենաերկար ստորջրյա էլեկտրագծերից մեկն աշխարհում։ Բացի այդ, նշվում է նաև, որ Կիպրոսը համանման համաձայնագիր է նախատեսում կնքել նաև Եգիպտոսի ու Հունաստանի հետ։
20:48 - 09 մարտի, 2021
Իսրայելը 9 մլրդ դոլարի ռազմատեխնիկա կգնի ԱՄՆ-ից
 |tert.am|

Իսրայելը 9 մլրդ դոլարի ռազմատեխնիկա կգնի ԱՄՆ-ից |tert.am|

tert.am: Իսրայելի անվտանգության կաբինետը հավանություն է տվել ռազմաօդային ուժերի ամրապնդման ծրագրին, որի իրականացման համար Ամերիկայի Միացյալ Նահանգներից ընդհանուր առմամբ 9 միլիարդ դոլար արժողությամբ կործանիչներ և այլ ժամանակակից ռազմական տեխնիկա կմատակակարվի: Այս մասին հայտնում է Times of Israel-ը: Ծրագիրը հրեական երկրի կողմից հաստատվել է 3 տարի ուշացումով:Նշվում է՝ հարցի շուրջ քննարկումները, որոնց մասնակցել է նաև Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, տևել են ավելի քան 7 ժամ: Ռազմական սարքավորումների շարքում, որոնք Իսրայելը նախատեսում է գնել ԱՄՆ-ից, ներառված են «Չինուկ» ուղղաթիռներ, «Ֆ-35» և «Ֆ-16» կործանիչներ, ռումբեր և այլ ժամանակակից զենքեր:Լրատվամիջոցի հաղորդմամբ՝  Իսրայելի ֆինանսների նախարարությունը դեմ է ծրագրին, քանի որ այն ֆինանսավորելու համար Թել Ավիվը ստիպված է լինելու վարկ վերցնել ամերիկյան բանկերից, որը կնշանակի Իսրայելին ԱՄՆ կողմից տրամադրվող տարեկան օգնության կրճատում:
14:55 - 08 փետրվարի, 2021
Իսրայելական ցանկացած հարձակման դեպքում Իրանը գետնին կհավասարեցնի Թել Ավիվն ու Հայֆան. Իրանի բանակի խոսնակ |tert.am|

Իսրայելական ցանկացած հարձակման դեպքում Իրանը գետնին կհավասարեցնի Թել Ավիվն ու Հայֆան. Իրանի բանակի խոսնակ |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետության բանակի մամուլի խոսնակը զգուշացրել է, որ եթե իսրայելական հարձակում տեղի ունենա, Իրանը «կոչնչացնի» Թել Ավիվ և Հայֆա քաղաքները, հայտնում է Al Arabiaya լրատվականը:Այս հայտարարությունը հաջորդել է Իսրայելի ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոչավիի հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ Իրանի դեմ ուղղված գործողությունների ծրագրերը վերանայվում են:«Եթե Իսրայելն ամենափոքր սխալն անգամ թույլ տա Իսլամական Հանրապետության նկատմամբ, մենք կհարվածենք այն հրթիռային կայաններին, որոնք ըստ իրենց, օգտագործվելու են Իրանի դեմ հարձակման նպատակով, ինչպես նաև, հնարավորինս սեղմ ժամկետում հողին կհավասարեցնենք Հայֆան և Թել Ավիվը», - Ֆարս լրատվական գործակալությանն ասել է բրիգադային գեներալ Աբուլֆազլ Շեքարչին:
13:05 - 28 հունվարի, 2021
Իսրայելը վերանայում է Իրանի դեմ հնարավոր գործողությունների ծրագրերը. Al Jazeera |tert.am|

Իսրայելը վերանայում է Իրանի դեմ հնարավոր գործողությունների ծրագրերը. Al Jazeera |tert.am|

tert.am: Իրանի դեմ ուղղված գործողությունների իսրայելական ծրագրերը վերանայվում են: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իսրայելի ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոչավին՝ Թել Ավիվի համալսարանի ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտում իր ելույթում, հայտնում է Al Jazeera լրատվական գործակալությունը:Կոչավին ասել է, որ իսրայելական կողմն այդ քայլին է գնացել նրանից հետո, երբ վերջին ամիսներին Իրանը վերսկսել է իր միջուկային ծրագիրը:«Այս հիմնարար վերլուծության լույսի ներքո ես Իսրայելի Պաշտպանության ուժերին հանձնարարել եմ պատրաստել մի շարք օպերատիվ պլաններ, ի լրումն արդեն գործողների», - ասաց Կոչավին:Զինվորականը նշել է, որ այդ ծրագրերի իրականացումը պիտի քաղաքական ղեկավարության որոշմամբ լինի, սակայն դրանք պետք է սեղանի վրա լինեն: Սա ակնհայտորեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված ազդանշան է` Իրանի հետ ցանկացած դիվանագիտական հարաբերության հարցում զգույշ լինելու համար:«2015 թվականի միջուկային համաձայնագրին վերադառնալը` նույնիսկ մի քանի բարելավումներով, գործնական և ռազմավարական տեսանկյունից վատ է և սխալ», - ասել է Կոչավին:
14:01 - 27 հունվարի, 2021
Պետք է 2 պետություն ստեղծվի. ինչպես է Բայդենը տեսնում իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը  |tert.am|

Պետք է 2 պետություն ստեղծվի. ինչպես է Բայդենը տեսնում իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քայլեր է ձեռնարկել Մերձավոր Արևելքում Թրամփի դարաշրջանի քաղաքականությունը վերանայելու համար՝  առաջ մղելով իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը երկու պետությունների ստեղծմամբ կարգավորելու քաղաքականությունը, գրում է Fox News-ը։ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթի ժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ նոր վարչակազմն աջակցում է «կենսունակ պաղեստինյան պետությանը», բայց «կպահպանի իր անսասան աջակցությունն Իսրայելին»։Միլսը խոստովանել է, որ Բայդենի վարչակազմի առջև բարդ խնդիր է ծառացել, քանի որ նրանք պետք է փորձեն հաղթահարել այն բացը, որն առկա է 1948 թվականին Իսրայելի ստեղծումից ի վեր:ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարը նաև հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը կարծում է՝ «Իսրայելի՝ որպես ժողովրդավարական և հրեական պետության ապագան ապահովելու լավագույն միջոցը Պաղեստինի հետ հարաբերությունների կարգավորումն է»:
12:53 - 27 հունվարի, 2021
Հունվարին ակտիվ են դեպի Բաքու բեռնատար ինքնաթիռների թռիչքները․ 155%-ով ավելի՝ նախորդ տարվա համեմատությամբ

Հունվարին ակտիվ են դեպի Բաքու բեռնատար ինքնաթիռների թռիչքները․ 155%-ով ավելի՝ նախորդ տարվա համեմատությամբ

Նախորդ տարվա հոկտեմբերին ներկայացրել էինք, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմում օգտագործված զինատեսակները կամ դրանց որոշ մասեր Ադրբեջանին մատակարարել էին մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Կանադան, Թուրքիան, Իսրայելը եւ այլն։ Տարածքը դիտարկելու եւ ճշգրիտ կոորդինատներ ստանալու հարցում էլ Ադրբեջանին օգնել էր ֆրանսիական արտադրության արբանյակը։ Նախապատերազմական շրջանում աշխարհի շուրջ 20 երկրների 27 քաղաքներից դեպի Ադրբեջանի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայան կատարված բեռնատար ինքնաթիռների թռիչքներին նույնպես անդրադարձել էինք, ինչից պարզ էր  դարձել, որ թռիչքներից 574-ը կամ դրանց շուրջ 18%-ն  իրականացվել էր միայն հոկտեմբերին՝ պատերազմի ամենաթեժ ամսին։ Սակայն դեպի Բաքու թռիչքներն ակտիվացել էին դեռեւս պատերազմին նախորդող ամիսներին։ Պատերազմի ավարտից հետո, ըստ տրամաբանության, դեպի Ադրբեջան թռիչքների դինամիկան պետք է որ նվազեր, սակայն այս տարվա հունվարին բեռնատար ինքնաթիռների թռիչքի կտրուկ աճ է եղել։ Այս անգամ եւս FlightRadar համակարգի միջոցով ուսումնասիրել ենք աշխարհի շուրջ 20 երկրների 26 քաղաքներից դեպի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայան բեռնատար ինքնաթիռների իրականացրած թռիչքները։ Ըստ ուսումնասիրության՝ Իտալիայի Միլան քաղաքից դեպի Բաքու այս տարվա հունվարին իրականացվել է 21 բեռնատար թռիչք։ Նշենք, որ անցյալ տարվա հունվարին Միլանից Բաքու թռիչքները եղել են 10-ը։ Հատկանշական է, որ Իտալիայի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը, ըստ ադրբեջանական աղբյուրների, 2021-ին ամրապնդվում է։ Մամուլում իտալա-ադրբեջանական համագործակցության ամրագրման մասին այլ հրապարակումներ էլ կան։ Ըստ ադրբեջանական եւ ադրբեջանամետ աղբյուրների՝ այս տարի G-20 գագաթաժողովին Ադրբեջանը մասնակցելու է Իտալիայի հրավերով։ Մամուլում առկա հրապարակումներից հայտնի է, որ նախկինում Ադրբեջանն այս գագաթաժողովին մասնակցել է Թուրքիայի հրավերով։  Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Բաքու այս ամիս իրականացվել է 3 թռիչք, անցած տարվա հունվարին՝ 1 թռիչք, Բելգիայի Բրյուսելից՝ այս ամիս 4 թռիչք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում թռիչքներ չեն գրանցվել։ Բանգլադեշի Դաքքայի օդանավակայանից դեպի Բաքու թռիչքներն այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են ավելի քան 4 անգամ՝ 13 թռիչք, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյից՝ 9 անգամ՝ 9 թռիչք։ Այս տարվա հունվարին Ադրբեջանի եղբայր Թուրքիայի Ստամբուլի օդանավակայանից դեպի Բաքու իրականացվել է 23 թռիչք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կրկնակի ավելի է։ Իրաքի Բասրայից Բաքու՝ 3, Աֆղանստանի Քաբուլից՝ 6 թռիչք է իրականացվել։ ԱՄՆ Չիկագոյի օդանավակայանից դեպի Բաքու այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ իրականացվել է մոտ 3 անգամ ավելի շատ՝ 24 թռիչք, Արբիլից՝ 3։ Չինաստանի Ուրումչիից` 18 թռիչք․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում թռիչքներ չեն իրականացվել։ Ժենգժոուից՝ 35 թռիչք․ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում իրականացվել է 20 թռիչք։ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքից դեպի Բաքու իրականացվել է 7 թռիչք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 3-ով։ Այս տարվա հունվարին Գերմանիայի Ֆրանկֆուրտի օդանավակայանից դեպի Բաքու շուրջ 4 անգամ ավելի շատ՝ 58 թռիչք է իրականացվել, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում։ Սինգապուրից Բաքու իրականացվել է 8 թռիչք, անցյալ տարի հունվարին՝ 1։ Չինաստանի Շանհայից՝ 42 թռիչք, նախորդ տարի՝ 28։  Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլից դեպի Բաքու այս տարվա հունվարին իրականացվել է 15 թռիչք, նախորդ տարի հունվարին՝ 9։ Ղազախստանի Ակտաուից՝ 4 թռիչք, Չինաստանի Հոնգ Կոնգից՝ այս տարվա հունվարին՝ 26 թռիչք, նախորդ տարվա հունվարին՝ 19։ Մալազիայի Կուալա Լումպուրից՝ 7 թռիչք, Ճապոնիայի Օսակայից՝ 11 թռիչք, Իրաքի մայրաքաղաք Բաղդադից՝ 8 թռիչք, Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվից՝ 11 թռիչք, Ղազախստանի Ատիրաուից՝ 3։ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամից դեպի Բաքու այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ իրականացվել է 4 անգամ ավելի շատ՝ 21 բեռնափոխադրում, իսկ Գերմանիայի Լյուքսեմբուրգ քաղաքից անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 2,5 անգամ ավելի շատ՝ 18 թռիչք։ Ուսումնասիրելով այս տարվա հունվարին դեպի Բաքու իրականացված թռիչքները, պարզ է դառնում, որ ինչպես պատերազմից առաջ եւ պատերազմի ընթացքում, այդպես էլ այժմ կտրուկ աճել են դեպի Բաքու բեռնատար ինքնաթիռներով թռիչքները։ Այս տարվա հունվարին, ընդհանուր առմամբ, իրականացվել է 166 թռիչք, անցյալ տարի նույն ժամանակահատվածում՝ 65 թռիչք։ Այսինքն՝ այս տարի հունվարին բեռնափոխադրող ինքնաթիռներով թռիչքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 155%-ով։ Նշենք, որ թռիչքներում ներառված չեն ռազմական ինքնաթիռների ժամանում-մեկնումները, քանի որ դրանց տեղաշարժը FlightRadar համակարգը չի արձանագրում։ Նարեկ Մարտիրոսյան
18:53 - 25 հունվարի, 2021