Աֆղանստան

Սահմանակցում է արևմուտքից Իրանի Իսլամական Հանրապետությանը, հարավից և հարավ-արևմուտքից`   Պակիստանին, հյուսուսից` Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին, ծայր արևելքից` Չինաստանին և Հնդկաստանին։
Երկիրը գտնվում է մայրցամաքի կենտրոնում, ծովերից հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչով էլ պայմանավորված է երկրի խիստ ցամաքային կլիման: Երկրի արևելքում վեր են խոյանում Հինդուկուշի լեռները, որոնց լանջին է գտնվում Աֆղանաստանի մայրաքաղաք Քաբուլը։ Երկրի ամենախոշոր գետը` Փյանջը, հոսում է Տաջիկստանի սահմանով։ Աֆղանստանի խոշոր քաղաքներից են Կանդահարը, Հերաթը, Մազարի Շարիֆը և այլն։

Հայաստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության (ԱԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996թ. սեպտեմբերի 5-ին:

Թալիբանի վարչակազմի պաշտոնյաները Բաքվում կմասնակցեն ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովին |hy.armradio.am|

Թալիբանի վարչակազմի պաշտոնյաները Բաքվում կմասնակցեն ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովին |hy.armradio.am|

hy.armradio.am: Աֆղանստանի «Թալիբան» շարժման պաշտոնյաները կմասնակցեն COP29 համաժողովին, հայտարարել է Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը: Թալիբներն իշխանության են եկել 2021 թվականի օգոստոսի 15-ին՝ 20 տարի երկրում տեղակայված ԱՄՆ ուժերի դուրս գալուց հետո։ ՄԱԿ-ը թույլ չի տվել թալիբներին Գլխավոր ասամբլեայում զբաղեցնել Աֆղանստանի տեղը, և Աֆղանստանի կառավարությունը պաշտոնապես չի ճանաչվել ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից՝ հիմնականում թալիբների կողմից կանանց կրթության և ազատ տեղաշարժի սահմանափակումների պատճառով: Աֆղանստանի արտգործնախարար Աբդուլ Քահար Բալխին ասել է, որ Շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալության պաշտոնյաները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու COP համաժողովին: Թալիբանի պաշտոնյաները մասնակցել են Աֆղանստանի վերաբերյալ ՄԱԿ-ի կազմակերպած հանդիպումներին Դոհայում, իսկ թալիբների նախարարները վերջին երկու տարիներին մասնակցել են Չինաստանում և Կենտրոնական Ասիայում ֆորումներին: Սակայն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի COP-ի բյուրոն 2021 թվականից հետաձգել է Աֆղանստանի մասնակցության քննարկումը՝ փաստացիորեն սառեցնելով գործընթացը։ Կլիմայի վերաբերյալ քննարկումներին մասնակցելու հարցում վերջին տարիներին դժվարություններ ունեն նաև Աֆղանստանի հասարակական կազմակերպությունները: Ադրբեջանն Աֆղանստանի շրջակա միջավայրի գործակալության պաշտոնյաներին հրավիրել է COP29 որպես դիտորդներ՝ հնարավորություն տալով նրանց «մասնակցել հնարավոր քննարկումներին և երկկողմ հանդիպումներ անցկացնել», Reuters-ին ասել է խնդրին ծանոթ դիվանագիտական ​​աղբյուրը: Քանի որ թալիբները ՄԱԿ-ի համակարգում պաշտոնապես ճանաչված չեն որպես Աֆղանստանի օրինական կառավարություն, աղբյուրը նշում է, որ պաշտոնյաները չեն կարող հավատարմագրեր ստանալ լիիրավ անդամ երկրների նիստերին մասնակցելու համար: Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվել է մեկնաբանություններից։ Աֆղանստանը համարվում է կլիմայի փոփոխությունից ամենաշատ տուժած երկրներից մեկը։ Այս տարի ջրհեղեղները հարյուրավոր մարդկանց կյանք են խլել, և գյուղատնտեսությունից մեծապես կախված երկիրը տուժել է ուժեղ երաշտի պատճառով: Շատ ֆերմերներ, որոնք կազմում են բնակչության մեծ մասը, բախվել են պարենային անապահովության խնդրի նետ:
10:51 - 10 նոյեմբերի, 2024
Քաբուլում ահաբեկչության հետևանքով 6 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել |armenpress.am|

Քաբուլում ահաբեկչության հետևանքով 6 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել |armenpress.am|

armenpress.am: Մահապարտ ահաբեկիչը սեպտեմբերի 2-ի երեկոյան պայթուցիկ սարք է գործի դրել Աֆղանստանի մայրաքաղաքում, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ: Այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։ «Այսօր երեկոյան Քաբուլի Կալա է Բախտիարի շրջանում գտնվող անվտանգության 6-րդ գոտում պայթյուն է տեղի ունեցել, որն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ կին, վնասվածքներ է ստացել 13 հոգի», - սոցցանցերում գրել է Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնի ղեկավար Խալեդ Զադրանը։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է հետաքննություն։ Առայժմ Աֆղանստանում գործող զինված խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել այդ  պայթյունի պատասխանատվությունը։
10:51 - 03 սեպտեմբերի, 2024
Իրանը սահմանը փակում է միայն Աֆղանստանի հետ |civilnet.am|

Իրանը սահմանը փակում է միայն Աֆղանստանի հետ |civilnet.am|

civilnet.am: Փետրվարի 16-ին շրջանառվեց տեղեկություն, թե Իրանը, անվտանգության նկատառումներից ելնելով, պատրաստվում է փակել ցամաքային սահմանները իր հարևան երկրների հետ։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է իրանական լրատվամիջոցները և պարզել, որ խոսքը Հայաստանի հետ սահմանին չի վերաբերում։ Իրանի պետական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին երկրի ցամաքային սահմանները փակելու մասին հայտարարել է փետրվարի 16-ին Իրան-Աֆղանստան սահման կատարած այցի ընթացքում։ Հեյդարին հայտարարել է, որ Աֆղանստանի հետ սահմանային գոտու փակումը համարում է «երկրի կարևորագույն ազգային ծրագրերից մեկը», և որ 74 կիլոմետր երկարությամբ երկրի հյուսիսարևելյան սահմանների արգելափակակումը կիրականցվի ինժեներական զորքերի կողմից։ Ցամաքային զորքերի հրամանատարը նշել է, որ Իրանին սահմանակից բոլոր երկրները հարգում են իրենց բարիդրացիական հարաբերությունները, և որ Իրանը երբեք մտադրություն չի ունեցել որևէ երկրից տարածքներ զավթել։ «Կայուն խաղաղության ապահովումը խնդիր է, որն ընկած է զինված ուժերի ուսերին և այդ կայուն խաղաղությունը երբեմն իրականացվում է դրոններով և տեսանկարահանող սարքերով, իսկ երբեմն էլ՝ ֆիզիկական ներկայությամբ սահմաններն արգելափակելով»,- հայտարարել է Հեյդարին և հավելել, որ ուրիշները Իրանին չեն կարող թելադրել, թե ինչ պետք է անեն իրենց սահմաններին։
17:28 - 16 փետրվարի, 2024
Հրապարակվել է Աֆղանստանում օդանավի կործանումից փրկվածների առաջին լուսանկարը |tert.am|

Հրապարակվել է Աֆղանստանում օդանավի կործանումից փրկվածների առաջին լուսանկարը |tert.am|

tert.am: Համացանցում հրապարակվել է նախօրեին Աֆղանստանի լեռներում Falcon 10 օդանավի կործանումից փրկվածների առաջին լուսանկարը: Անձնակազմի ողջ մնացած անդամներն են՝ օդաչուներ Դմիտրի Բելյակովը և Արկադի Գրաչովը և բժիշկ Պավել Պոպովը։Ըստ նախնական տվյալների՝ նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Երկրորդ բուժաշխատողի՝ Իգոր Սիվորոտկինի վիճակը նույնպես գնահատվում է բավարար։ RA-09011 բիզնես-ջեթը թռչում էր Գայա (Հնդկաստան) – Տաշքենդ (լիցքավորում) – Ժուկովսկի (Մոսկվա) երթուղով: Ժամը 19:00-ի սահմանում անձնակազմը դիսպետչերին տեղեկացրել է վառելիքի սպառման մասին, օդաչուները որոշել են վայրէջք կատարել Կուլյաբ օդանավակայանում (Տաջիկստան): Ժամը 19:30-ին հաղորդվել է շարժիչների խափանման մասին, որից հետո Falcon-ն անհետացել է ռադարներից և ընկել Աֆղանստանի լեռներում։Falcon 10-ում եղել է վեց մարդ՝ անձնակազմի երկու անդամ, երկու բուժաշխատող և Վոլգոդոնսկից խոշոր ձեռնարկատերերի ամուսնական զույգը՝ Աննա և Անատոլի Եվսյուկովները: Նրանք հանգստանում էին Թաիլանդում, կինը հիվանդացել է այնտեղ և ծանր վիճակի պատճառով որոշվել է նրան հատուկ ինքնաթիռով տեղափոխել Մոսկվա։ Falcon-ի վթարի հետևանքով զույգը մահացել է: Օդանավի կործանումից հետո անձնակազմի երկու անդամներ Դմիտրի Բելյակովը և Արկադի Գրաչովը և երկու բժիշկներ Իգոր Սիվորոտկինը և Պավել Պոպովը ողջ են մնացել։ Տուժածներից մեկին հաջողվել է հասնել մոտակա գյուղ և օգնություն խնդրել։ 
10:17 - 22 հունվարի, 2024
Իրանը հայտարարել է Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակի կայունացման մասին
 |news.am|

Իրանը հայտարարել է Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակի կայունացման մասին |news.am|

news.am: Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին մեկնաբանել է ԻԻՀ-ի եւ Աֆղանստանի միջեւ վերջերս տեղի ունեցած սահմանամերձ բախումը՝ հայտարարելով, որ թալիբների հետ բանակցություններ են վարվել, եւ ներկա պահին ոչ մի խնդիր չկա, տեղեկացրել է Mehr-ը։ «Սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն աֆղանստանցի սահմանապահների կողմից եւ, բնականաբար, իրենց արձագանքը եղել է համարժեք»,- ընդգծել է նախարարը։ Նա ավելացրել է, որ սահմանակետը բաց է տրանսպորտի համար։ «Թալիբան» շարժման ուժերը Զաբուլ շրջանում կրակ են բացել Սասոլի անցակետի ուղղությամբ, շաբաթ առավոտյան։ Բախումների հետեւանքով զոհվել է երկու իրանցի սահմանապահ, երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Խոսելով Իրանի իրավունքների մասին Խիրմանդ գետի (հայտնի է նաեւ որպես Գիլմենդ) ջրերի նկատմամբ՝ Իրանի ներքին գործերի նախարարը նշել է. «Եթե ջրամբարներում ջուր կա, «Թալիբանի» կողմը պետք է բաժին հատկացնի Իրանին, իսկ եթե չկա, այդ հարցը պետք է պարզվի մեզ համար։ Որովհետեւ մեր փորձագետները կարծում են, որ այդ ջրամբարներում ջուր կա, բայց թալիբանյան կողմը պնդում է, որ ջուր այնտեղ չկա»։ Վահիդիի խոսքով՝ կստեղծվի համատեղ կոմիտե ջրամբարներ այցելելու եւ խնդիրը լուծելու համար։ Իրանի պահանջներն այդ իրավունքի հարցում հիմնված են այն պայմանագրի վրա, որը կնքվել է 1973թ., եւ այդ առնչությամբ տարբեր մակարդակներում իրականացվել են հանգամանալից բանակցություններ։ Իրանի պաշտոնական անձինք մշտապես ընդգծել են Իրանի եւ Աֆղանստանի միջեւ 1973թ. Խիրմանդ գետի պայմանագրի ճիշտ կատարման կարեւորությունը։
12:08 - 29 մայիսի, 2023
Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին լարված. Նիկոլ Փաշինյան
 |aysor.am|

Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին լարված. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: 2022 թվականն ընդգծվեց Հայաստանի նկատմամբ ագրեսիայով, ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին լարված, ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Դա կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերությունների հետ, այլև` գլոբալ տեղի ունեցող պրոցեսների հետ, Ռուսաստանի ու Ուկրաինայի հարաբերություններում տեղի ունեցող պրոցեսներով, հիմա շատ տագնապալի լուրեր ենք ստանում Իրանի ու Աֆղանստանի սամանին տեղի ունեցող իրադարձություններից», - ասաց Նիկոլ Փաշինյանը:Նա նշեց, թե Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ ու խաղաղության ռազմավարություն և անում են հնարավորը՝ այդ օրակարգը կանքի կոչելու համար:
12:00 - 29 մայիսի, 2023
12 մարդ զոհվել է, 200-ից ավելի՝ վիրավորվել Աֆղանստանում ու Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժից |armenpress.am|

12 մարդ զոհվել է, 200-ից ավելի՝ վիրավորվել Աֆղանստանում ու Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժից |armenpress.am|

armenpress.am: Պակիստանում և Աֆղանստանում 6,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն առնվազն 12 մարդու կյանք է խլել, ավելի քան 200 մարդ վիրավորվել է: Ստորգետնյա ցնցումների հետևանքով վնասվել են շենքեր, առաջացել սողանքներ: Այդ մասին հաղորդում է BBC-ին: Զոհերից ինը Պակիստանում են, երեքը՝ Աֆղանստանում: Պակիստանում սողանքները փակել են ամենաշատ տուժած Սվաթ տարածաշրջանի մայրուղին: Երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 21-ի երեկոյան, էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանի հյուսիս-արևելքում՝ Պակիստանի հետ սահմանի մոտ: Ցնցումները զգացվել են նույնիսկ Հնդկաստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Թուրքմենստանում: BBC-ն հիշեցնում է, որ անցյալ տարվա հունիսին Աֆղանստանի Պակտիկա նահանգում 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ավելի քան 1000 մարդու կյանք էր խլել:
09:54 - 22 մարտի, 2023
ՄԱԿ-ը թալիբներին կոչ է անում վերացնել կանանց նկատմամբ բոլոր սահմանափակումները
 |1lurer.am|

ՄԱԿ-ը թալիբներին կոչ է անում վերացնել կանանց նկատմամբ բոլոր սահմանափակումները |1lurer.am|

1lurer.am: Թալիբները պետք է անհապաղ չեղյալ հայտարարեն բոլոր օրենքները, որոնք սահմանափակում են կանանց իրավունքները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը՝ հիշեցնելով երկրի միջազգային պարտավորությունները։ Պաշտոնյան ընդգծել է նաև, որ կանայք «պետք է մասնակցեն և իրենց ներդրումն ունենան երկրի սոցիալական, քաղաքական ու տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում»: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են Աֆղանստանը վերահսկող թալիբների որոշումը՝ արգելել կանանց կրթությունը երկրի բուհերում և կոչ են արել հրաժարվել նման միջոցառումից։ Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ նշվում է նաև, որ «խորապես անհանգստացած են այն հաղորդումներով, որ թալիբներն արգելել են հասարակական և միջազգային կազմակերպությունների կին աշխատակիցներին աշխատել, ինչը զգալի ու անմիջական հետևանքներ կունենա երկրում հումանիտար գործողությունների վրա, այդ թվում՝ հենց ՄԱԿ-ի»: Associated Press-ը հիշեցնում է, որ իշխանության գալով՝ թալիբները խոստացել էին ստեղծել ավելի չափավոր կառավարման ձև, ինչպես նաև ապահովել կանանց ու փոքրամասնությունների իրավունքները։ Այնուամենայնիվ, թալիբները հետագայում արգելեցին աղջիկներին հաճախել միջին և ավագ դպրոցներ, սահմանափակեցին կանանց մուտքը մի շարք մասնագիտություններ, արգելվեց հաճախել այգիներ և մարզասրահներ, ինչպես նաև պահանջվեց ոտքից գլուխ ծածկող հագուստ կրել հասարակական վայրերում:
12:51 - 28 դեկտեմբերի, 2022
Առնվազն 23 մարդ է զոհվել Քաբուլի կրթական կենտրոնում պայթյունի հետևանքով

Առնվազն 23 մարդ է զոհվել Քաբուլի կրթական կենտրոնում պայթյունի հետևանքով

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում կրթական կենտրոնի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ, որոնց մեծ մասը, ենթադրվում է, որ երիտասարդ կանայք են։ Այս մասին գրում է CNN-ը։ Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ օրը Քաաջ կրթական կենտրոնում, որի բնակչության գերակշռող մասը ազգային փոքրամասնություն է, որ երկար ժամանակ ենթարկվել է ճնշումների: Ուսանողները ընդունելության քննություն էին հանձնում տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:30-ին, երբ առաջին պայթյունը տեղի է ունեցել։ Այս մասին CNN-ին ասել է Քաբուլի ոստիկանության խոսնակ Խալիդ Զադրանը: Ալի Ջիննահ հիվանդանոցից, որտեղ տեղափոխվել են տուժածներից մի քանիսը, հայտնել են, որ զոհվել է 23 մարդ, ևս 36-ը վիրավորվել է: Այս պահին դեռևս ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
11:23 - 30 սեպտեմբերի, 2022